15 C
Yerevan

Դաշնակցա­կան Ակումբնե­րը

Ակումբնե­րը չունեն հստակ մեկ նշա­նա­կություն, այլ կերպ ասած՝ դասա­կան առումով գրանսենյակ չեն, նախա­տեսված չեն միայն պաշտո­նա­կան կամ ժամանցա­յին միջո­ցա­ռումնե­րի համար, այլ մի ամբողջ մթնո­լորտի փունջ են, որում արտա­ցոլվում են հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան-մշա­կութա­յին կյանքի ամե­նից կարև­որ երանգնե­րը: 

Մեր Ուղին

Գէորգ Թորո­յա­նի «Դաշնակցա­կան ակումբնե­րը» հոդվա­ծում անդրա­դարձ է ակա­տարվում նախ «ակումբ» բառի բացատրությա­նը և ապա, թե ինչ է իրե­նից ենթադրում ակումբ ասվա­ծը և ինչ պիտի հասկա­նալ: Հատկա­պես, որ խոսքը գնում է հարյուրամյա կուսակցա­կան ակումբնե­րի մասին:

Իննչպես կարող ենք հասկա­նալ, ակումբնե­րը իրենք իրենցով արդեն իսկ դարձել են սկզբունքա­յին և հոգե­բա­նա­կան կենտրոններ: Ամե­նից առաջ: Ակումբնե­րը չունեն հստակ մեկ նշա­նա­կություն, այլ կերպ ասած՝ դասա­կան առումով գրանսենյակ չեն, նախա­տեսված չեն միայն պաշտո­նա­կան կամ ժամանցա­յին միջո­ցա­ռումնե­րի համար, այլ մի ամբողջ մթնո­լորտի փունջ են, որում արտա­ցոլվում են հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան-մշա­կութա­յին կյանքի ամե­նից կարև­որ երանգնե­րը:

Թերևս կարե­լի է ասել, որ պիտի լինեին այդ երանգնե­րը, բայց գոնե այս պահին այդ ակումբնե­րը այլևս այն սկզբունքա­յին ինտե­լի­գենտ դերը չեն տանում, ինչ որ առաջ էր: Սթա­փությունը կորցնող կուսակցության ակումբնե­րը ևս գունազրկվել են, դարձել են ավե­լի շատ խորհրդանշա­կան հիշո­ղություն, քան թե աշխա­տող երև­ույթ:

Ակումբնե­րը դատարկվել են ոչ թե մարդկա­յին քանա­կի նվազման կամ ֆինանսա­կան բարդություննե­րի պատճա­ռով, այլ դատարկվել են իրենց էությամբ: Դատարկվել են, որովհետև նախ և առաջ պարապ են գաղա­փա­րա­պես և սկզբունքո­րեն: Իսկ այդ պարա­պությունը մշտա­պես լցվում է այլ բանով: Հաճախ կարև­որ չէ, թե ինչով, քանի, որ դատարկվե­լով դատարկվում է նաև ակումբ երև­ույթը: Փոխվում է ընկա­լումն ու վերա­բերմունքը ակումբի նկատմամբ: Այն դադա­րում է լինել այն վայրը ուր ձգտում ես, երբ հոգիդ անհանգիստ է, երբ գաղա­փա­րը եռում է: Ինչպես նաև այն վայրն է, ուր կարե­լի է գնալ այդ եռա­ցող հոգին խաղա­ղեցնե­լու, հանդի­պե­լու քեզ նման մտա­ծող մարդկանց, վեճե­րը հանդարտեցնե­լու, աշխա­տե­լու:

Մի խոսքով ակումբը ասես ազգա­յին տան նման մի բան լինի: 

Այսօր ակումբը չունի այն գրավչությունը, որ ուներ: Կուսակցությունը կղզիա­ցավ, ճահճա­ցավ ու նաև քայքա­յեց մի ողջ սերնդի դաստիա­րա­կության և կրթման հրա­շա­լի մի երև­ույթ:

Մեր Ուղին

Գէորգ Թորո­յա­նի հոդվա­ծը՝ asbarez.am կայքից։

Առնչվող Հոդվածներ