22.8 C
Yerevan

Հայրե­նա­դարձությունն Այսօր

Քանա­կը մեծ է, բայց հայրե­նա­դարձնե­րի հարցե­րով Սփյուռքի հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կը զբաղվում է, երբ որ հայրե­նա­դարձներն ունեն աջակցության կամ խորհրդատվության կարիք: Անշուշտ, կան խմբեր, որոնք այդ կարի­քը չունեն, և մենք երբ ուզում ենք ցուցա­նիշներ նշել, հենվում ենք մի քանի հանգա­մանքի վրա:

Հովհաննես Ալեքսանյան

Հայրե­նա­դարձնե­րի հոսքը դեպի Հայաստան դեռ շարունակվում է․ հարցե­րը կհա­մա­կարգվեն մեկ կետից

Հեղի­նակ՝ Սիրա­նույշ Պապյան

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Սփյուռքի գործե­րի գլխա­վոր հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կի ռազմա­վա­րություննե­րի մշակման բաժնի պետ և հայրե­նա­դարձության հարցե­րի պատասխա­նա­տու Հովհաննես Ալեքսանյա­նը

Պարոն Ալեքսանյան, հայրե­նա­դարձության հետ կապված հիմնվել է ինտեգրման կենտրոն։ Նշվում է, որ հայրե­նա­դարձությանն առնչվող հարցե­րը կհա­մա­կարգվեն մեկ կետից։ Ի՞նչ է սա ենթադրում։

Հայրե­նա­դարձության ինտեգրման կենտրոնն արդեն սկսել է աշխա­տանքը, և փորձ է արվե­լու հայրե­նա­դարձնե­րի հետ կապված բոլոր հարցե­րը մեկ կետից համա­կարգել: Կենտրո­նի պաշտո­նա­կան բացումը հունի­սի 15-ին է, բայց իրա­կա­նում այդ կենտրո­նի աշխա­տանքներն արդեն մեկնարկել են և մենք արդեն այնտեղ ենք աշխա­տում:

Վերջին 1–2 տարի­նե­րին հայրե­նա­դարձողնե­րի ի՞նչ դինա­մի­կա ունենք՝ հաշվի առնե­լով, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմով պայմա­նա­վորված մեծ հոսք եղավ դեպի Հայաստան:

Այդ քանա­կը մեծ է, բայց հայրե­նա­դարձնե­րի  հարցե­րով Սփյուռքի հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կը զբաղվում է, երբ որ հայրե­նա­դարձներն ունեն աջակցության կամ խորհրդատվության կարիք: Անշուշտ, կան խմբեր, որոնք այդ կարի­քը չունեն, և մենք երբ ուզում ենք ցուցա­նիշներ նշել, հենվում ենք մի քանի հանգա­մանքի վրա: Առա­ջի­նը, Սփյուռքի հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կի ստա­ցած դիմումնե­րը քանիսն են եղել, երկրորդը քաղա­քա­ցիության դիմումնե­րի քանակն է, որն արդեն պարզ է, որ 2022-ին մոտ 25,5 հազար է եղել: Ինչ վերա­բե­րում է Ուկրաի­նա­յին, երբ մենք ուկրաի­նա­հա­յե­րին աջակցե­լու ծրա­գիր ենք արել, մեր գրա­սենյա­կին և մեր գործընկեր Հայ-ավե­տա­րա­նա­կան ընկե­րակցությա­նը ծրագրով դիմել է 334 ընտա­նիք: Այսինքն այդքան դիմում է ստացվել տարբեր ընտա­նիքնե­րից: Այսքանն է հստակ: Որովհետև Ռուսաստա­նից Հայաստան ներգաղթ է եղել նաև Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի կողմից: Այսինքն եկել են ՀՀ անձնագրե­րով մարդիկ, որոնք ոչ մի կարիք չեն ունե­ցել, հետև­ա­բար նրանց թիվը վերհա­նե­լը շատ դժվար է: Եկել են նաև երկքա­ղա­քա­ցի­ներ, որոնք Հայաստա­նում շարժունակ են, կոմունի­կա­ցիա­յի որևէ խնդիր չունեն և այդ առումով կարող են մեր տեսա­դաշտից դուրս մնալ, քանի որ մեզ դիմե­լու անհրա­ժեշտություն չեն ունե­ցել: Այս իմաստով սահմա­նա­պահ ծառա­յություննե­րը ինչպե՞ս ֆիքսի դա: Շատ դժվար է ասել՝ այդ մարդիկ Հայաստան վերա­դարձողներ են, թե ոչ: Այլ ծառա­յություններ ևս պետք է կարո­ղա­նան համադրված ցուցա­նիշ տալ: մենք կարող ենք միայն նշել նրանց, որոնք իրա­պես չափե­լի են: Այնպես որ վերջնա­կան ու ամբողջա­կան թիվ շատ դժվար է նշել, մանա­վանդ, որ գործընթացն անընդհատ շարժի մեջ է:

Իսկ այլ երկրնե­րից ունե՞նք մեծ հոսք, օրի­նակ, Լիբա­նա­նից, Սիրիա­յից, որտեղ իրա­վի­ճակն անհանգիստ է:

Լիբա­նանն ու Սիրիան հայրե­նա­դարձության և Հայաստա­նում քաղա­քա­ցիություն ստա­նա­լու կամ կարգա­վի­ճակ ստա­նա­լու առումով առա­ջին տասնյա­կի մեջ գտնվող երկրնե­րից են: Վերջին մի քանի տարի­նե­րին դա հստակ է: Այդ իմաստով մենք ունենք առա­ջա­տար երկրնե­րի խումբ, որում ընդգրկված են ռուսաստա­նը, Սիրիան, Իրա­նը, Լիբա­նա­նը և այլն: Այս երկրնե­րից տարբեր չափե­րով հոսքը դեռ կա: Այս պահին ՌԴ-ից մեր հայրե­նա­կիցնե­րի հոսքն է շատ ավե­լի մեծ՝ հայտնի պատճառնե­րով:

Ընդհանրա­պես, հայրե­նա­դարձվողնե­րը առա­ջին հերթին ինչ խնդիրներ են նշում և ինչպե՞ս է Հայաստա­նը փորձում լուծումներ տալ այդ խնդիրնե­րին:

Հայրե­նա­դարձնե­րի հիմնա­կան խնդիրնե­րը Հայաստա­նում բնա­կա­րա­նի հարցն է և աշխա­տանքի հարցն է: Անշուշտ, այս երկու հարց

երից զատ կան տարբեր այլ հարցեր, օրի­նակ, իրա­վա­կան կարգա­վի­ճա­կը Հայաստա­նում: Եթե քաղա­քա­ցի չեն, քաղա­քա­ցիության ձեռքբե­րում, կամ կացության կարգա­վի­ճա­կի ձեռքբե­րում, հետև­ա­բար գրանցում որևէ հասցեում, նաև հանրա­յին ծառա­յության համա­րա­նի­շի ձեռքբե­րում և այլն: բայց առաջնա­հերթը աշխա­տանքն ու բնա­կա­րանն են: Բնա­կա­րա­նի խնդի­րը նրա­նով է սրված, որ բնակվարձե­րը բարձրա­ցան, իսկ աշխա­տա­շուկա­յում աշխա­տանք կա, բայց մարդիկ փնտրում են ավե­լի բարձր վարձատրվող աշխա­տանք կամ ավե­լի մասնա­գի­տա­կան աշխա­տանք: Նաև ունեն տարբեր այլ խնդիրներ՝ առողջա­պա­հա­կան, կրթա­կան, փաստաթղթա­յին, մաքսա­յին սահմա­նով բեռնե­րը տեղա­փո­խե­լու, Հայաստա­նում ինտեգրվե­լու, վերա­պատրաստումնե­րի և այլն:

Այս առումով Սփյուռքի գործե­րով գլխա­վոր հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կը ի՞նչ քայլեր է իրա­կա­նացնում։

Սյուռքի հարցե­րի հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կը կազմա­կերպում է հայոց լեզվի դասաընթացներ, որպեսզի մարդիկ լեզվին տիրա­պե­տեն և ինտեգրումը հաջող ընթա­նա, աշխա­տանք գտնե­լը դառնա ավե­լի հեշտ, ադապտացվե­լը դառնա ավե­լի արագ և դյուրին: Կան նաև ինտեգրման դասընթացներ, որը շուտով կմեկնարկի: Դրա նպա­տակն է գիտե­լիքներ հաղորդել Հայաստա­նում իրա­վա­կան հարցե­րի շուրջ, բիզնես գործունեություն սկսե­լու հարցե­րի շուրջ, հաշվա­պա­հության, հարկա­յին և մաքսա­յին կարգա­վո­րումնե­րի վերա­բերյալ: Այսինքն այս 4ժ5 ուղղություննե­րով ինտեգրման դասընթա­ցը հնա­րա­վո­րություն կտա հայրե­նա­դարձին Հայաստա­նում ավե­լի լավ կողմնո­րոշվել և հասկա­նալ, թե որ ուղղությամբ է ինքը ուզում առաջ գնալ և պատրաստ լինել հայաստանյան կյնքին: Սա ևս շատ կարև­որ ծրա­գիր է:

https://www.1in.am/3282473.html

Առնչվող Հոդվածներ