Հայաստան

Հայ Լինելը Ուղղակի Խոսք Չէ

Պարոնայք և տիկնայք, Ռուսաստանը, ձեզ զինելու և Թուրքիայի առաջը փակելու դիմաց ի՞նչ է պահանջելու հայությունից…

Հայկ Մանասյան

Ռուսական հայազգի օլիգարխներից մինչև Երևանյան հայազգի ռուսամեռներ, ելույթ են ունենում հանուն Արցախի, ընդեմ ՀՀ-Ադրբեջան պայմանագրի։
Էս մարդիկ անհատապես ոչինչ չեն անում հանուն Արցախի, ոչ գնում ու էնտեղ են ապրում, ոչ իրենց զավակներին են էնտեղ զինվորագրում, ոչ միջազգային ատյաններում Արցախ են ներկայացնում, ոչ-ինչ չեն անում, ԲԱՅՑ պահանջում են, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի իրենց փոխարեն գնա և Արցախում ապրի, ՀՀ-ն պիտի Արցախը ներկայացնի միջազգային ատյաններում, ՀՀ-ն պիտի պատերազմի Ադրբեջանի դեմ, թե պետք եկավ երկրորդ ճակատ պահի Նախիջևանի դեմ, թե պետք եղավ նաև Թուրքիայի դեմ պատերազմի, նամանավանդ, որ Թուրքիայի դեմ պատերազմելու մեկ այլ գյոզալ առիթ էլ կա` Ցեղասպանությունը։
Էսքանից հետո եթե հանկարծ պարզվի (իբր սկզբից պարզ չի), որ եթե հանկարծ համայն հայության ուժերը չբավականացնեն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ խաչակրաց արշավանքի, մեզ օգնության կհասնի Ռուսաստանը։
Հա, հենց էսպես, հայազգի ռսամեռ բոմոնդը պնդում է, որ Ռուսաստանն առանց մեզ չի ֆայմում պատերազմ մղել Թուրքական աշխարհի դեմ, և այդ պատերազմը կմղի միայն մեզ համար, լացակումած մեր սիրուն աչքերի համար, դիմացը պահանջելով…
Դիմացն ի՞նչ պիտի պահանջի։ Բազան էստեղ ունի, Իրանի հետ սահմանն ու օդանավակայաններն ինքն է վերահսկում, երկաթուղին իրենն է, գազը ու գազատար խողովակներն իրենն են, էլեկտրոցանցն իրենն է, ՀԵԿ-երն ու ՋԵԿ-երն իրենն են, Ատոմայինը իր հսկողության տակ է, հանքերի զգալի մասն իրենն են, Բանկերի մի զգալի մասն իրենն է, հեռախոսակապ, ինտերնետ իրենն է, հեսա Զանգեզուրի միջանցքը կբացի, էլի իրենն է։
Էլ ի՞նչ մնաց, հա, մնաց ձևական պետականությունը, որը առանց մեծ ճնշումների կջնջի Միութենական Պետության կազմում։
Հիմա վերադառնանք ռուսամեռ բոմոնդի քաղաքակն տհասությանը։ Պարոնայք և տիկնայք, Ռուսաստանը, ձեզ զինելու և Թուրքիայի առաջը փակելու դիմաց ի՞նչ է պահանջելու հայությունից…
Այո, պետականությունը։
Բայց բարեբախտաբար ՀՀ պետականությունը հայությանը չի պատկանում, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Գաղթական ավանտյուրիստներ, ՀՀ պետականությունը Ձեզ չի պատկանում, այլ ՀՀ քաղաքացիներին, ովքեր Ձեր անհայրենիք գործարքների տակ չեն պատրաստվում ստորագրել։
Դուք արդեն իսկ 30 տարում, Արցախի անվան տակ, ղարաբաղյան շանտաժով Ռուսաստանին նվիրեցիք, հանձնեցիք, զիջեցիք, ծախեցիք ողջ էներգետիկ, հանքարդյունաբերական, կոմունիկացիոն, կապի և տնտեսական պոտենցիալը։
Հերիք եղավ։
Վերջ։
Դուք Ձեր հայ լինելը գնացեք Արցախում ռեալիզացրեք։ էստեղ ՀՀ-ում, քաղաքացիությունն է ձայնի իրավունք տալիս։

Գրառումը՝ Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *