28.4 C
Yerevan

Հայի Տեղը Հայաստանն Է

Հայաստա­նում աշխա­տելն այժմ դժվար է և կապված է զոհո­ղություննե­րի հետ, բայց եթե դուք չեք գալու դժվա­րին օրե­րին, եթե չեք կամե­նում զոհո­ղություն անել այսօր, վաղը, երբ հասնեն լայն ու հեշտ օրեր՝ դուք այլևս ավե­լորդ եք Հայաստա­նի համար։

Սիմոն Վրացյան

«Եթե դուք Հայաստա­նի հետ եք ու Հայաստա­նի բարե­կամ՝ եկե՛ք Հայաստան»՝ Վրացյա­նի կոչը Սփյուռքին. 12 հունիս, 1920թ

Սիմոն Վրացյա­նը եղել է ՀՀ վերջին՝ չորրորդ վարչա­պե­տը, մինչ այդ նախա­րար և ՀՅԴ ազդե­ցիկ առաջնորդնե­րից

«…Ստանձնե­լով գյուղատնտե­սության և պետա­կան գույքի նախա­րա­րի պաշտո­նը և կամե­նա­լով անմի­ջա­պես հայացնել հիմնարկություննե­րը՝ ես թե՛ Հանրա­պե­տության դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի, և թե՛ մամուլի միջո­ցով դիմե­ցի արտա­սահմա­նի հայ մասնա­գետնե­րին՝ հրա­վի­րե­լով նրանց Հայաստա­նում պաշտոն ստանձնե­լու։

Դրսից նոր եկողնե­րի համար ես խոստա­ցա ավե­լի բարձր վարձատրություն և դյուրություններ տալ, քան արդեն պաշտո­նա­վա­րողնե­րին։ Երեք ամիս անցել է ահա և մինչև այսօր ՈՉ ՄԻ դիմում չունեմ արտա­սահմա­նի հայ մասնա­գետնե­րից, որոնց թիվը հարյուրնե­րով է հաշվվում։ 

Նորից և վերջին անգամ հրա­պա­րա­կավ դիմում եմ ձեզ հայ գյուղատնտեսներ, անասնա­բույծներ, անտա­ռա­գետներ, հանքա­գետներ, ջրա­գետներ, այգե­պաններ, կաթնատնտեսներ և ուրիշ մասնա­գետներ՝ եկե՛ք Հայաստան, ուր ձեզ համար կա առատ գործ և հարմար պաշտոններ։

Ճիշտ է, Հայաստա­նում աշխա­տելն այժմ դժվար է և կապված է զոհո­ղություննե­րի հետ, բայց եթե դուք չեք գալու դժվա­րին օրե­րին, եթե չեք կամե­նում զոհո­ղություն անել այսօր, վաղը, երբ հասնեն լայն ու հեշտ օրեր՝ դուք այլևս ավե­լորդ եք Հայաստա­նի համար։

Ինչու՞ ռուսը, լեհը կարող են հիմա էլ ծառա­յել Հայաստա­նում, իսկ դուք չեք կարող. ո՞ր օրվա համար է ձեր հայրե­նա­սի­րությունը։

Թե՞ կարծում եք, որ Թիֆլի­սում, Պոլսում և Ամե­րի­կա­յում նստած, գեղե­ցիկ ճառեր արտա­սա­նե­լով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝ արդեն իսկ կատա­րած եք լինում ձեր ազգա­սի­րա­կան պարտա­կա­նություննե­րը։

Եթե դուք Հայաստա­նի հետ եք ու Հայաստա­նի բարե­կամ՝ եկե՛ք Հայաստան, եթե չեք գալիս, թողե՛ք Հայաստա­նը հանգիստ։ Հայաստա­նը ձեր ճառե­րին ու խորհուրդնե­րին կարոտ չէ. Հայաստա­նին ձեր գործն է հարկա­վոր, ձեր հմտությունը, ձեր մասնա­գի­տությունը, ձեր հայա­գի­տությունը։ 
Եկե՛ք»։

1920 թ. հունի­սի 12, Երև­ան

Աղբյուրը՝ Մայքլ Բաբա­յա­նի ֆեյսբուքի էջ

Առնչվող Հոդվածներ