22.8 C
Yerevan

Հայ Լինե­լը Ուղղա­կի Խոսք Չէ

Պարո­նայք և տիկնայք, Ռուսաստա­նը, ձեզ զինե­լու և Թուրքիա­յի առա­ջը փակե­լու դիմաց ի՞նչ է պահանջե­լու հայությունից…

Հայկ Մանասյան

Ռուսա­կան հայազգի օլի­գարխնե­րից մինչև Երև­անյան հայազգի ռուսա­մեռներ, ելույթ են ունե­նում հանուն Արցա­խի, ընդեմ ՀՀ-Ադրբե­ջան պայմա­նագրի։
Էս մարդիկ անհա­տա­պես ոչինչ չեն անում հանուն Արցա­խի, ոչ գնում ու էնտեղ են ապրում, ոչ իրենց զավակնե­րին են էնտեղ զինվո­րագրում, ոչ միջազգա­յին ատյաննե­րում Արցախ են ներկա­յացնում, ոչ-ինչ չեն անում, ԲԱՅՑ պահանջում են, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պիտի իրենց փոխա­րեն գնա և Արցա­խում ապրի, ՀՀ‑ն պիտի Արցա­խը ներկա­յացնի միջազգա­յին ատյաննե­րում, ՀՀ‑ն պիտի պատե­րազմի Ադրբե­ջա­նի դեմ, թե պետք եկավ երկրորդ ճակատ պահի Նախիջև­ա­նի դեմ, թե պետք եղավ նաև Թուրքիա­յի դեմ պատե­րազմի, նամա­նա­վանդ, որ Թուրքիա­յի դեմ պատե­րազմե­լու մեկ այլ գյո­զալ առիթ էլ կա‘ Ցեղասպա­նությունը։
Էսքա­նից հետո եթե հանկարծ պարզվի (իբր սկզբից պարզ չի), որ եթե հանկարծ համայն հայության ուժե­րը չբա­վա­կա­նացնեն Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի դեմ խաչակրաց արշա­վանքի, մեզ օգնության կհասնի Ռուսաստա­նը։
Հա, հենց էսպես, հայազգի ռսա­մեռ բոմոնդը պնդում է, որ Ռուսաստանն առանց մեզ չի ֆայմում պատե­րազմ մղել Թուրքա­կան աշխարհի դեմ, և այդ պատե­րազմը կմղի միայն մեզ համար, լացա­կումած մեր սիրուն աչքե­րի համար, դիմա­ցը պահանջե­լով…
Դիմացն ի՞նչ պիտի պահանջի։ Բազան էստեղ ունի, Իրա­նի հետ սահմանն ու օդա­նա­վա­կա­յաններն ինքն է վերահսկում, երկա­թուղին իրենն է, գազը ու գազա­տար խողո­վակներն իրենն են, էլեկտրո­ցանցն իրենն է, ՀԵԿ-երն ու ՋԵԿ-երն իրենն են, Ատո­մա­յի­նը իր հսկո­ղության տակ է, հանքե­րի զգա­լի մասն իրենն են, Բանկե­րի մի զգա­լի մասն իրենն է, հեռա­խո­սա­կապ, ինտերնետ իրենն է, հեսա Զանգե­զուրի միջանցքը կբա­ցի, էլի իրենն է։
Էլ ի՞նչ մնաց, հա, մնաց ձևա­կան պետա­կա­նությունը, որը առանց մեծ ճնշումնե­րի կջնջի Միութե­նա­կան Պետության կազմում։
Հիմա վերա­դառնանք ռուսա­մեռ բոմոնդի քաղա­քակն տհա­սությա­նը։ Պարո­նայք և տիկնայք, Ռուսաստա­նը, ձեզ զինե­լու և Թուրքիա­յի առա­ջը փակե­լու դիմաց ի՞նչ է պահանջե­լու հայությունից…
Այո, պետա­կա­նությունը։
Բայց բարե­բախտա­բար ՀՀ պետա­կա­նությունը հայությա­նը չի պատկա­նում, այլ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րին։ Գաղթա­կան ավանտյուրիստներ, ՀՀ պետա­կա­նությունը Ձեզ չի պատկա­նում, այլ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րին, ովքեր Ձեր անհայրե­նիք գործարքնե­րի տակ չեն պատրաստվում ստո­րագրել։
Դուք արդեն իսկ 30 տարում, Արցա­խի անվան տակ, ղարա­բաղյան շանտա­ժով Ռուսաստա­նին նվի­րե­ցիք, հանձնե­ցիք, զիջե­ցիք, ծախե­ցիք ողջ էներգե­տիկ, հանքարդյունա­բե­րա­կան, կոմունի­կա­ցիոն, կապի և տնտե­սա­կան պոտենցիա­լը։
Հերիք եղավ։
Վերջ։
Դուք Ձեր հայ լինե­լը գնա­ցեք Արցա­խում ռեա­լի­զացրեք։ էստեղ ՀՀ-ում, քաղա­քա­ցիությունն է ձայնի իրա­վունք տալիս։

Գրա­ռումը՝ Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ