Շատերն իրենք իրենց չափից ավելի լուրջ են ընդունել ու այնքան մեծ կարիք ունեն իրենց մասին, որ հաճախ չափն անցնում են ու սկսում են խոսել և գրել բաներ, որի համար իրենց հաշիվ չեն տալիս:
Վիգեն Խաչատրյան
Խոսելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար «Պատիվ Ունեմ»-ի առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանի մասին՝ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նաև մի շարք այլ հարցերի:
Բացի այն, որ, պատգամավորի գնահատմամբ «Պատիվ Ունեմ»-ի առաջադրած թեկնածուն էր փայլում գիտելիքներով, Խաչատրայնը նաև հարկ համարեց անդրադառնալ պատգամավոր երևույթի պահվածք-բառամթերքին:
Ինչպես նշեց Խաչատրյանը, եթե առաջ միայն բակում գիտեին, որ տվյալ մարդը հիմար է, իսկ ֆեյսբուքի շնորհիվ ողջ աշխարհն իմացավ դրա մասին, ապա այդ հումորը ունի նաև լուրջ կողմ: Այսինքն, պատգամավորները ևս պետք է հասկանան, որ իրենց ասածն ու գրածը ֆեյսբուքի միջոցով նաև իրենց դեմքն է ցույց տալիս: Իսկ պատգամավորը ինքն իրեն հաշիվ պիտի տա, թե ինչ է գրում և և խոսում: Պետք է հետևի իր իր խոսքին, ոճին ու տոնայնությանը:
Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ԱԺ-ում ոմն մեկը 100 մահապարտ է փնտրում: Նման բան ասելիս, գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ են ուզում: Թե ի՞նչ հետևանքներ է ունենալու այդ ամենը: Այդ 100 մահապարտը Լաչին ազատագրելու համար չի փնտրվում այլ այստեղ իրավիճակ փոխելու, երկիրը նորից տանելու այն քաղաքական այլասերմանը, որը կար մինչև 2018-ից առաջ:
Չի կարելի ասել, որ այսօր իշխանությունները հրեշտակներ են, բայց երկրում մթնոլորտ է փոխվել ու փոխվում ամեն օր: Վերացել ու վերանում է մեկ մարդու իշխանության գաղափարը: Գուցե ոչ այն արագությամբ, մասշտաբներով, որ իրենք պատկերացնում են ու ցանկանում են, բայց չի կարելի չնկատել այդ ամենը:
Իսկ ի՞նչ են անում ընդդիմադիրները: Ինչի՞ համար է նախատեսված իրենց քվոտան: Միայն թշնամություն անելո՞ւ: Վիգեն Խաչատրյանը հիշեցրեց, որ պատգամավորներից մեկը, ԱԺ ընտրություններից հետո հայտարարել էր, որ ինքը գնում է այնտեղ՝ թշնամիների մեջ, մինչդեռ էստեղ թշնամիներ չկան: Պետք չէ թշնամի փնտրել այնտեղ, ուր չկա:
Պատգամավորը նաև ասաց, որ շատերն իրենք իրենց չափից ավելի լուրջ են ընդունել ու այնքան մեծ կարիք ունեն իրենց մասին, որ հաճախ չափն անցնում են ու սկսում են խոսել և գրել բաներ, որի համար իրենց հաշիվ չեն տալիս:
Տեսանյութը՝