17.7 C
Yerevan

Մանդատն Աշխատելո՞ւ Համար Է, Թե Սաբո­տա­ժի

Շատերն իրենք իրենց չափից ավե­լի լուրջ են ընդունել ու այնքան մեծ կարիք ունեն իրենց մասին, որ հաճախ չափն անցնում են ու սկսում են խոսել և գրել բաներ, որի համար իրենց հաշիվ չեն տալիս: 

Վիգեն Խաչատրյան

Խոսե­լով Մրցակցության պաշտպա­նության հանձնա­ժո­ղո­վի համար «Պատիվ Ունեմ»-ի առա­ջադրած թեկնա­ծու Անա­հիտ Սարգսյա­նի մասին՝ «Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր» խմբակցության Վիգեն Խաչատրյանն անդրա­դարձավ նաև մի շարք այլ հարցե­րի:

Բացի այն, որ, պատգա­մա­վո­րի գնա­հատմամբ «Պատիվ Ունեմ»-ի առա­ջադրած թեկնա­ծուն էր փայլում գիտե­լիքնե­րով, Խաչատրայնը նաև հարկ համա­րեց անդրա­դառնալ պատգա­մա­վոր երև­ույթի պահվածք-բառամթերքին:

Ինչպես նշեց Խաչատրյա­նը, եթե առաջ միայն բակում գիտեին, որ տվյալ մարդը հիմար է, իսկ ֆեյսբուքի շնորհիվ ողջ աշխարհն իմա­ցավ դրա մասին, ապա այդ հումո­րը ունի նաև լուրջ կողմ: Այսինքն, պատգա­մա­վորնե­րը ևս պետք է հասկա­նան, որ իրենց ասածն ու գրա­ծը ֆեյսբուքի միջո­ցով նաև իրենց դեմքն է ցույց տալիս: Իսկ պատգա­մա­վո­րը ինքն իրեն հաշիվ պիտի տա, թե ինչ է գրում և  և խոսում: Պետք է հետևի իր իր խոսքին, ոճին ու տոնայնությա­նը:

Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ԱԺ-ում ոմն մեկը 100 մահա­պարտ է փնտրում: Նման բան ասե­լիս, գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ են ուզում: Թե ի՞նչ հետև­անքներ է ունե­նա­լու այդ ամե­նը: Այդ 100 մահա­պարտը Լաչին ազա­տագրե­լու համար չի փնտրվում այլ այստեղ իրա­վի­ճակ փոխե­լու, երկի­րը նորից տանե­լու այն քաղա­քա­կան այլա­սերմա­նը, որը կար մինչև 2018-ից առաջ:

Չի կարե­լի ասել, որ այսօր իշխա­նություննե­րը հրեշտակներ են, բայց երկրում մթնո­լորտ է փոխվել ու փոխվում ամեն օր: Վերա­ցել ու վերա­նում է մեկ մարդու իշխա­նության գաղա­փա­րը: Գուցե ոչ այն արա­գությամբ, մասշտաբնե­րով, որ իրենք պատկե­րացնում են ու ցանկա­նում են, բայց չի կարե­լի չնկա­տել այդ ամե­նը: 

Իսկ ի՞նչ են անում ընդդի­մա­դիրնե­րը: Ինչի՞ համար է նախա­տեսված իրենց քվո­տան: Միայն թշնա­մություն անելո՞ւ: Վիգեն Խաչատրյա­նը հիշեցրեց, որ պատգա­մա­վորնե­րից մեկը, ԱԺ ընտրություննե­րից հետո հայտա­րա­րել էր, որ ինքը գնում է այնտեղ՝ թշնա­մի­նե­րի մեջ, մինչդեռ էստեղ թշնա­մի­ներ չկան: Պետք չէ թշնա­մի փնտրել այնտեղ, ուր չկա:

Պատգա­մա­վո­րը նաև ասաց, որ շատերն իրենք իրենց չափից ավե­լի լուրջ են ընդունել ու այնքան մեծ կարիք ունեն իրենց մասին, որ հաճախ չափն անցնում են ու սկսում են խոսել և գրել բաներ, որի համար իրենց հաշիվ չեն տալիս:

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ