22.8 C
Yerevan

2000-ականնե­րի Արդյունա­բե­րա­կան Ու Գիտա­կան Ջարդը

21-րդ դարում զարգա­ցած մարդը մեծա­գույն ռեսուրս է, իսկ Քոչարյա­նի գործունեության հետև­անքով Հայաստա­նը զրկվել է իրլա­վա­գույն ուղեղնե­րից ու հիմա ստիպված են անընդատ դիմել արտա­սահմանյան ուղե­ղա­յին կենտրոննե­րին: Բայց հիմա կառա­վա­րությունը ներդնում է անում ապա­գա­յի համար: 

Հակոբ Արշակյան

«Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության անդամ, ԱԺ նախա­գա­հի տեղա­կալ Հակոբ Արշակյանն իր ելույթում, պատասխա­նե­լով «Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր Արթուր Խաչատրյա­նին, անդրա­դարձել էր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նի հրա­մա­նով  2001–2003 թթ. պետա­կան գույքի մասնա­վո­րեցման մասին  օրենքին, երբ  Հայաստա­նի ամբողջ տարածքում չնչին գնե­րով մասնա­վո­րեցվե­ցին թվով ավե­լի քան 900 գիտա­հե­տա­զո­տա­կան ինստի­տուտներ, գործա­րաններ, հանքարդյունա­բե­րա­կան ընկե­րություններ, բարձր տեխնո­լո­գիա­կան արտադրանք թողարկող և այլ ձեռնարկություններ ճակա­տագրի,  ռազմարդյունա­բե­րության, գիտության ուղղությամբ տարվող ներկա քաղա­քա­կա­նությա­նը:

Հակոբ Արշակյա­նը սուր քննա­դա­տության ենթարկեց մասնա­վո­րեցման այդ քաղա­քա­կա­նությունը, որի հետև­անքով Հայաստա­նի գիտա­տեխնի­կա­կան և արդյունա­բե­րա­կան ողնա­շարն ուղղա­կի փշրվեց, որի հետև­անքով հազա­րա­վոր բանի­մաց մարդիկ մնա­ցին առանց աշխա­տանքի, արտա­գաղթե­ցին երկրից՝ իրենց հետ տանե­լով իրենց գիտա­կան պոտենցիալն ու կարո­ղություննե­րը:

Հակոբ Արշակյա­նը թվարկեց մի շարք գործա­րաններ և գիտա­հե­տա­զո­տա­կան ինստի­տուտներ, որոնց պահպանման դեպքում Հայաստանն այսօր կարող էր հզոր գիտա-արդյունա­բե­րա­կան երկր դառնալ՝ գերա­կա­յե­լով ժամա­նա­կա­կից շատ և շատ գիտա­կան ոլորտնե­րում, բայց դրանց վերա­ցումը Հայաստա­նը դարձրեց բանա­նա­յին երկիր: Հակոբ Արշակյա­նի թվարկածնե­րի ցանկում նշվում էին տասնյակ գործա­րաններ և ինստի­տուտներ, որոնց թվում՝

«Վանա­ձո­րի ավտո­մա­տի­կա»,  «Երև­ա­նի օպիտկաֆի­զի­կա­կան չափումնե­րի» ԳՀԻ «Ալֆա» ՓԲԸ, «Արև» ՓԲԸ, «Կենսո­տեխնո­լո­գիա­կան» ԳՀԻ, «Պրոգրես» ՓԲԸ «Էլեկտրա-մեքե­նա­շի­նության գիտա­հե­տա­զո­տա­կան նախագծա­կոնստրուկտո­րա­կան և տեխնո­լո­գիա­ներ ինստի­տուտ», «Երև­ա­նի կաբե­լա­յին արդյունա­բե­րություն» «Կայծակ» բարձր լարման տեխնի­կա­յի ինստի­տուտ, «ավտո­մա­տի­կա­յի սարքեր և տարրե­րի պետա­կան հատուկ կոնստրուկտո­րա­կան բյուրո» ՓԲԸ, «Կոնդենսա­տոր» գիտաարտադրա­կան պետա­կան ՓԲԸ, «Գյուղատնտե­սության մեքե­նա­յացման-էլեկտրաֆի­կացման» ԳՀԻ, «Աերո­զոլ» պետա­կան ՓԲԸ, «Սարքե­րի հատուկ կոնստրուկտո­րա­կան բյուրո», «կաբե­լա­յին արտադրության» ՓԲԸ, «Կաբե­լա­յին տեխնո­լո­գիա­կան սարքա­վո­րումներ, «Քիմտեխ» քիմա­տեխնո­լո­գիա­կան ԳՀԻ, «Լեռնա­մե­տա­լուրգիա­յի» ինստի­տուտ, «Կապա­նի կապի միջոցնե­րի» ԳՀԻ, «Հաշվո­ղա­կան տեխնի­կա­յի» ինֆորմա­տի­կա­յի ԳՀԻ, «Տեղե­կատվա­կան համա­կարգե­րի հետա­զո­տա­կան կենտրոն», «Էլեկտրա­տեխնի­կա», «Վանա­ձո­րի լուսատեխնի»կ ՓԲԸ, «Կապա­նի Լուսա­տեխնիկ» ՓԲԸ, «Արմենմա­տոր» ՓԲԸ, «Հայ էլեկտրա­մե­քե­նա» ՓԲԸ, «Առևտրա-արտադրա­կան կենտրոն», «Էլսարք», «Ռելե» ՓԲԸ, «Մարս» ՓԲԸ, «Տեխնո­սարք» ՓԲԸ, «Գագա­րի­նի լուսա­տեխնիկ» ՓԲԸ, «Հայ կաբել», «Վանա­ձո­րի Քվանտ գործա­րան», «Նոյեմբերյա­նի Ելակ»  և այլն:

Հակոբ Արշակյա­նը նշեց, որ այդ գործա­րաննե­րի և ինստի­տուտնե­րի թիվը կազմում է 932՝ ներառյալ Կապա­նի, Ագա­րա­կի, Ալա­վերդու պղնձե­մո­լիբդե­նա­յին գործա­րաննե­րը: 

Հակոբ Արշակյա­նը հարց ուղղեց Արթուր Խաչատրյա­նին, թե արդյո՞ք նրանց առաջնորդն այդ ամե­նը ստո­րագրե­լիս պատկե­րացնում էր, թե ինչ է անում ու հիմա Հայաստան խմբակցության պատգա­մա­վորներն ինչու չեն այդ հարցը քննարկում, այլ փորձում են մեղադրել իրենց, երբ այդ ողջ մասնա­վո­րե­ցումը, թալա­նը կատարվել է հենց իրենց օրոք և դրա փոխա­րե­նը զբաղված են անհե­թեթ մեղադրանքներ  հչեցնե­լով:

Իր խոսքը եզրա­փա­կե­լով՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ ների­կա­յիս կառա­վա­րությունը պատվով է կատա­րում իր գործը: Գիտության ֆինանսա­վո­րումը ավե­լա­ցել է երկու անգամ, ռազմաարդյունա­բե­րա­կան ոլորտի­նը՝ չորս անգամ: Հայաստա­նի պաշտպա­նությանն անհրա­ժեշտ ամեն ինչի մի հսկա մասը հիմա արտադրվում է Հայաստա­նում; Ինչո՞ւ այն ժամա­նակ չի արվել: Որովհետև կամք չի եղել, բացատրեց Արշակյա­նը:

Իր խոսքում նա նշեց, որ 21-րդ դարում զարգա­ցած մարդը մեծա­գույն ռեսուրս է, իսկ Քոչարյա­նի գործունեության հետև­անքով Հայաստա­նը զրկվել է իր լավա­գույն ուղեղնե­րից ու հիմա ստիպված են անընդատ դիմել արտա­սահմանյան ուղե­ղա­յին կենտրոննե­րին: Բայց հիմա կառա­վա­րությունը ներդնում է անում ապա­գա­յի համար: Այդ ներդրումնե­րը դառնում են լաբո­րա­տո­րիա­ներ, որտեղ զարգա­նում է գիտությունը: Բնա­կան է, որ այդ ամե­նը մի օրում չի ավարտվի և հետև­անքը կերևա հինգ-յոթ տարի հետո, մինչդեռ կարե­լի էր այդ ամենն անել 2000-ականնե­րին:

Հակոբ Արշակյա­նի ելույթն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/watch/?v=1330459687818068

Առնչվող Հոդվածներ