22.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հայկա­կան ուժե­րի հարձա­կումը մեծ խուճապ է առա­ջացնում Օրդուբա­դում. շատե­րը սկսում են փախչել։ Երեք օր անց Նախի­ջեւա­նից թաթա­րա­կան մի զորա­խումբ փորձում է գրո­հել, սակայն ջախջախվում եւ նահանջում է։

1920թ. մարտին՝ Ղարա­բա­ղի մարտե­րին զուգա­հեռ, զանգե­զուրցի­նե­րը հերո­սա­կան նոր էջ են գրում հայ ռազմարվեստի պատմության մեջ, որը հայտնի է Գողթա­նի արշա­վանք անունով։ Դեռ հունվա­րին՝ Շուռնուխի գործո­ղությունից առաջ, Նժդեհն ասում էր, որ Զանգե­զուրի անվտանգությունն ամբողջո­վին ապա­հո­վե­լու համար անհրա­ժեշտ է նախեւա­ռաջ ազա­տագրել Գողթա­նը, ինչին էլ հայկա­կան ուժե­րը ձեռնա­մուխ են լինում փետրվար-մարտին։

Գողթա­նը, գրե­թե երկու տարի դիմա­կա­յե­լով ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րին ու մեծ կորուստներ կրե­լով, մեծ վտանգի առաջ էր կանգնած. իրադրությունը հայկա­կան գյուղե­րում օրհա­սա­կան էր, բոլոր կողմե­րից շրջա­պատված լինե­լով թշնա­մի­նե­րով՝ հայե­րը սովի էին մատնված, եւ շատերն արդեն մտա­ծում էին գյուղե­րը լքե­լու եւ հեռա­նա­լու մասին։ Նժդե­հը համոզված էր, որ Գողթա­նի կորուստը ճակա­տագրա­կան կլի­նի Զանգե­զուրի համար։ 1920թ. փետրվա­րին Քաջա­րա­նում տեղի ունե­ցած հանդիպման ժամա­նակ Գողթա­նի ղեկա­վար Աշոտ Մելիք-Մուսյա­նը հայտնում է, որ եղա­նա­կը քիչ թե շատ լավա­նա­լուն եւ Կապուտջուղի ճանա­պարհը բացվե­լուն պես գողթանցի­նե­րը թողնե­լու են իրենց բնա­կա­վայրե­րը։ Նժդե­հը խոստա­նում է մի քանի շաբաթվա ընթացքում օգնության հասնել։ «Գողթա­նը մեր լեռնաշխարհի ռազմա­գի­տա­կան բանա­լին է։ Զիջել այդ փոքրիկ, բայց իր աշխարհագրա­կան դիրքի եւ բնա­կան ամրություննե­րի արժե­քով մեծ ու կարեւոր շրջա­նը կնշա­նա­կի հաշտվել Սյունի­քից եւ Ղարա­բա­ղից ընդմիշտ ձեռք քաշե­լու մտքի հետ»,- գրում է Նժդե­հը։ Եվ սկսվում է նախա­պատրաստա­կան աշխա­տանքը։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՋԵԲՐԱՅԻԼԻ ԿՈՂՄԻՑ

1920թ. մարտի 9‑ին Բաղա­բերդում են կենտրո­նա­նում Կապա­նի եւ Գենվա­զի զորա­մա­սե­րը՝ պատրաստ սկսե­լու Կապուտջուղի անցումը։ Սակայն երե­կո­յան Գորի­սից ստացվում է Գողթա­նի արշա­վանքը հետաձգե­լու գենե­րալ Ղազա­րո­վի հրա­մա­նը։ Նա գրում էր, որ ադրբե­ջանցի­նե­րը հարձա­կում են նախա­պատրաստում Ջեբրա­յի­լի կողմից, եւ Նժդե­հի մարտիկնե­րը պետք է մնան Զանգե­զուրը պաշտպա­նե­լու։ Նժդեհն անմի­ջա­պես պատասխա­նում է, որ գենե­րա­լի հաղորդած տեղե­կությունը հաստա­տում է, որ Գողթա­նի արշա­վանքը պետք է անպայման իրա­գործել։

Երթից առաջ զինվորնե­րից մեկը դիմում է Նժդե­հին.

- Պարոն հրա­մա­նա­տար,- զորա­շարքից առաջ նետվե­լով հարցնում է մի լեզվա­նի եւ քաջ զինվոր,- ինչ կանեն ձեզ, եթե այդ հրա­մա­նը չկա­տա­րեք։

- Ուսիցս կպո­կեն չունե­ցածս ուսա­դիրնե­րը։

Ծիծա­ղում է ամբողջ զինվո­րությունը եւ գոռում՝ «Դեպի կռի՛վ, դեպի Գողթան»։

ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՀՍԿԱՆ

Կապուտջուղն ունի 3905 մետր բարձրություն։ Ձմռան սառնա­մա­նիքն ու ձնամրրիկն անանցա­նե­լի էին դարձնում Գողթա­նին կապող միակ ճանա­պարհը։ Հայկա­կան գյուղե­րի հուսա­հատ բնա­կիչնե­րը փորձում էին հաղթա­հա­րել դժվա­րին լեռնանցքը՝ փրկություն փնտրե­լով Կապա­նում ու Գենվա­զում։ Սակայն շատե­րը չկա­րո­ղա­նա­լով դիմա­նալ սարսա­փե­լի բուքին՝ զոհվում էին։ Կապուտջուղի բուքն անգամ հատուկ անուն էր ստա­ցել՝ գայլ խեղդող բուք։ Ահա այս սարսա­փե­լի ճանա­պարհով պետք է անցնեին Նժդե­հի քաջե­րը եւ օգնության հասնեին Գողթա­նին։ Մարտա­շարքի առջեւից գնում էին յոթ ուղե­ցույցնե­րը՝ վալադնե­րը, գունա­վոր ձողեր խփե­լով ու ճանա­պարհը նշե­լով. աջ կամ ձախ շեղումը անխուսա­փե­լի մահ էր։

«Զարհուրե­լի է Ղափուջուղի հսկան փոթորկի ժամին։ Կարծեք ձմե­ռը միայն այդ լեռնաշղթա­յի վրա է հավա­քել իր բովանդակ ուժե­րը՝ մեր ճանա­պարհը կտրե­լու համար։ Փոթո­րիկ կա, ձյունա­խառն մի կատա­ղի քամի, որ ձյունի ամբողջ ամպեր ցրե­լով առա­ջա­ցող զորքի վրա, համա­ռո­րեն լցնում է զինվո­րի աչք ու բերա­նը, ծեծում երեսնե­րը, թուլացնում քայլվածքը։ …Անցնում եմ առաջ դեպի վալադնե­րը եւ դեմ առնում ճանա­պարհի վրա ստեղծված մի մեծ ձյունե բլուրի։ Ուրիշ ճանա­պարհ չկա։ Աջից Փիրմանդան բարձունքն է, ձախից՝ Փառա­կա­յի ձորը։ Մնում է ճեղքել բլուրը»,- Նժդեհն այսպես է նկա­րագրում Կապուտջուղի անցումը։

Ճանա­պարհին զինվորնե­րը տեսնում են բազմա­թիվ մահա­ցած մարդկանց, ովքեր մնա­ցել էին սարսա­փե­լի ձնամրրի­կի տակ։

ԴԵՊԻ ՕՐԴՈՒԲԱԴ

Մարտի 17-ին Նժդե­հի քաջե­րը Ցղնա­յում արդեն պատրաստում էին թշնա­մուն ահ ու սարսափ պատճա­ռող պայթուցիկ տակառնե­րը. հարձակման օրը որոշված էր՝ մարտի 20‑ը։

Լուսա­դե­մին մի քանի ուղղությամբ սկսվում է գրո­հը։ Հայե­րը վերցնում են Խարա­բա­գի­լան ամրո­ցը, ապա՝ Դույլուն, Քալանթար, Դույլուն Դիզակնե­րը։

«Ագուլի­սի զորասյունը, Գյուլնա­զարյա­նի ղեկա­վա­րությամբ վերցնում է Դոնի­սը։ Գենվա­զի ուժե­րը, Կարջի­վա­նի կողմից գրա­վում են Օրդուբա­դի նախա­դուռը՝ Ղափու կոչվող ամրությունը»,- գրում է Նժդե­հը։

Հայկա­կան ուժե­րի հարձա­կումը մեծ խուճապ է առա­ջացնում Օրդուբա­դում. շատե­րը սկսում են փախչել։ Երեք օր անց Նախի­ջեւա­նից թաթա­րա­կան մի զորա­խումբ փորձում է գրո­հել, սակայն ջախջախվում եւ նահանջում է։ Մարտի 25-ին, երբ Նժդե­հի մարտիկնե­րը վերախմբա­վո­րում էին ուժե­րը դեպի Օրդուբադ շարժվե­լու համար, Կապա­նից սուրհանդա­կը տագնա­պա­լի լուր է բերում.«Ամսվա 23-ին սկսվե­ցին մեր ճակատնե­րում կռիվնե­րը։ Թշնա­մին մեծ ուժե­րով առա­ջա­նում է։ Ագա­րակ-Զեյվա գծի վրա եղած գյուղե­րի դրությունը օրհա­սա­կան է։ Խնդրում եմ՝ շտա­պեք մեզ հասնե­լու։ Շտաբս-կապի­տան Նարի­մանյան»։

Նժդե­հը ստիպված հետաձգում է ռազմա­կան գործո­ղություննե­րը եւ հացի ու զինամթերքի պաշար թողնե­լով գողթանցի­նե­րին՝ բռնում Կապա­նի ճամփան։ «Նորից բռնում ենք Ղափուջուղի դժվա­րին ճանա­պարհը, թողնե­լով Գողթա­նին հացի պաշար եւ վառ հավատ, որ այլեւս մենակ չէ նա, որ կարի­քի դեպքում Ղափանն ու Գենվա­զը չեն հապա­ղի օգնության երկա­թե ձեռք մեկնե­լու իրեն անգամ Ղափուջուղի վրա­յով»։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մինչ Ղարա­բա­ղը, Զանգե­զուրն ու Գողթա­նը հերո­սա­կան կռիվներ էին մղում թշնա­մու գերակշռող ուժե­րի դեմ, Ադրբե­ջա­նը փորձում էր ներքին ապստամբություններ հրահրել Հայաստա­նի տարբեր շրջաննե­րում, որտեղ ստեղծվում էին բախումնե­րի եւ անկա­յունության օղակներ, որտեղ հայկա­կան զորա­մա­սե­րը ներքաշվում էին հյուծող ու երկա­րա­տեւ կռիվնե­րի մեջ, ինչը թույլ չէր տալիս պատշաճ օգնություն ուղարկել Ղարա­բաղ եւ Զանգե­զուր։

Ադրբե­ջա­նի համար հատկա­պես կարեւոր էր, որ թաթա­րա­կան ուժե­րը ակտիվ լինեն Նախի­ջեւա­նում. մի կողմից հարձա­կումը Զանգե­զուրի վրա երկրորդ ճակատ էր ստեղծում, մյուս կողմից՝ Վայքում հաջո­ղության հասնե­լու դեպքում ադրբե­ջանցի­նե­րը կարող էին Սելի­մի լեռնանցքով միա­նալ Նոր Բայա­զե­տի շրջա­նի թաթա­րա­կան ուժե­րին եւ ամբողջությամբ կտրել Հայաստա­նի հարա­վը։ Նվա­զա­գույն արդյունքի դեպքում նրանք կարող էին փակել ճանա­պարհը դեպի Սիսիան եւ Գորիս՝ անհնա­րին դարձնե­լով Ղարա­բա­ղի ու Զանգե­զուրի օգնությունը։

ՋԱՄԱԼԻՆՍԿԻՆ ՀԵՌԱԳՐՈՒՄ Է ԲԱՔՈՒ ԵՒ ԹԻՖԼԻՍ

1920թ. մարտին՝ ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսե­լուց առաջ, Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչությունը սկսում է ակտի­վո­րեն աշխա­տել Նախի­ջեւա­նում։ Փետրվա­րի վերջին Նախի­ջեւա­նի նահանգա­պետ Ջամա­լինսկին հեռագրում էր Բաքու եւ Թիֆլիս՝ ադրբե­ջա­նա­կան պաշտոնյա­նե­րից օգնություն խնդրե­լով։

«Երեւան։ Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Հախվերդո­վին։ …Փող չունե­նա­լու պատճա­ռով իմ եւ երկրի դրությունը ճգնա­ժա­մա­յին է։ Երրորդ ամիսն է, ինչ պաշտոնյա­նե­րը չեն ստա­նում»,- հեռագրում էր Ջամա­լինսկին։ Մի քանի օր անց դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչին ժամա­նա­կա­վո­րա­պես փոխա­րի­նող Մուսաեւը Երեւա­նից ծածկագրված հեռագրով հաղորդում է Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րին, որ Նախի­ջեւա­նում ստեղծված դրությունը կարե­լի է փրկել «արտա­կարգ միջոցնե­րով»։ «Արտա­կարգ միջոցնե­րից» հիմնա­կա­նը փողն էր, որը մարտի սկզբին Բաքվից հասնում է Թիֆլիս։

«Նախի­ջեւան, գենե­րալ-նահանգա­պե­տին։ Ձեզ համար Թիֆլիս է բերված մի խոշոր գումար։ Մոտ օրերս Երեւա­նում կստացվեն եւ առանց դանդա­ղե­լու ձեզ կուղարկվեն։ Համո­զե­ցեք ծառա­յողնե­րին, որ այդ հարցը օրե­րի խնդիր է»,- հեռագրում էր Մուսաեւը Ջամա­լինսկուն։

Նախի­ջեւա­նից բացի, Երեւա­նում ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը պետք է աջակցեին նաեւ Բոյուք-Վեդիի եւ Զանգի­բա­սա­րի թաթա­րա­կան ուժե­րին, որպեսզի անհրա­ժեշտ պահին նրանք ապստամբություն բարձրացնեին։ Ադրբե­ջա­նա­կան ծրա­գիրն ավե­լի հասկա­նա­լի է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ մարտի առա­ջին օրե­րին Կարսի շրջա­նի մի շարք բնա­կա­վայրե­րում դեռ շարունակվում էին թաթա­րա­կան ապստամբություննե­րը։

Մարտի 24-ին՝ Ղարա­բա­ղի թեժ մարտե­րի օրե­րին, Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խան-Խոյսկին հեռագրում է Երեւա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություն եւ հայտնում, որ հայե­րը Ղարա­բա­ղում վերցրել են Ասկե­րանն ու Խանքենդը։ Միա­ժա­մա­նակ Խան-Խոյսկին հանձնա­րա­րում է անհա­պաղ օգնել Վեդիի եւ Նախի­ջեւա­նի թաթարնե­րին։

«…Հայկա­կան զինված ուժե­րը Խանքենդում, Ասկե­րա­նում, Թարթա­ռում եւ այլ տեղե­րում մեր զորքե­րի վրա հարձա­կում են գործել։ …Ամե­նուրեք կռիվներ են տեղի ունե­նում։ Բոլոր անհրա­ժեշտ միջոցնե­րը ձեռնարկված են։ Շտապ հաղորդե­ցեք Վեդի­բա­սա­րի եւ Նախի­ջեւա­նի շրջաննե­րում կատարվող դեպքե­րի մասին։ Անհրա­ժեշտ է առանց դանդա­ղե­լու ամեն միջոցնե­րով հնա­րա­վոր օգնությունը հասցնել Վեդիա­բա­սա­րին եւ Նախի­ջեւա­նին»,- հեռագրում էր Խան-Խոյսկին։

Ադրբե­ջա­նա­կան գործո­ղություննե­րը չեն ուշա­նում. առա­ջին բախումնե­րը տեղի են ունե­նում մարտի 19-ին Բոզբուռուն լեռան շրջա­նում, որտեղ Բոյուք-Վեդիի թաթարնե­րը պահում էին իրենց հոտե­րը։ Թաթարնե­րի՝ մոտ 1 000-հոգա­նոց զորա­խումբը գրո­հում է հայկա­կան դիրքե­րը։ Շուտով հարձա­կումը շարունակվում է Յուվա եւ Շիրազլու գյուղե­րի ուղղությամբ։ Մարտերն ընդմի­ջումնե­րով շարունակվում են մինչեւ մարտի 31‑ը՝ լեռը երեք անգամ ձեռքից ձեռք է անցնում, սակայն հայկա­կան ուժե­րը զրա­հագնացքի օգնությամբ ի վերջո կարո­ղա­նում են հետ վերցնել դիրքե­րը։

1920թ. մարտին ադրբե­ջա­նա­կան սադրանքնե­րը կանխե­լու համար հայկա­կան հակա­հե­տա­խուզությունը մեծ աշխա­տանք է կատա­րում, որի արդյունքներն ուղղա­կիո­րեն անդրա­դառնում են թաթա­րա­կան հարձա­կումնե­րի վրա։ Ինչպես արդեն նշել ենք, հայ հետա­խույզնե­րը տեւա­կան ժամա­նակ կարդում էին ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչության ծածկագրված, այդ թվում՝ Մուսաեւի, Ջալա­լինսկու, Հախվերդո­վի վերոնշյալ հեռագրե­րը։ Իմա­նա­լով, որ Երեւա­նում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Հախվերդո­վը Թիֆլի­սից մեծ գումար է բերե­լու Նախի­ջեւա­նի եւ Զանգի­բա­սա­րի թաթարնե­րին իբր Բայրա­մի տոնի առթիվ նվի­րե­լու համար, հայ հետա­խույզնե­րը համարձակ ծրա­գիր են մշա­կում։

«Ադրբե­ջա­նի «Պաշտպա­նության կոմի­տեն» հատկացնում է խոշոր գումար ապստամբության համար Հայաստա­նի մեջ, դրամնե­րը ուղարկում Թիֆլիս եւ Վեքի­լո­վի հեռագրի վրա Հախվերդո­վը մեկնում է Երեւա­նից Թիֆլիս՝ այդ դրամնե­րը Երեւան բերե­լու համար։ Չեզոք գոտիի մեջ «ավա­զակնե­րը» հարձակվում են գնացքի վրա, թալա­նում Հախվերդո­վին եւ պատահմամբ նրա սալոն-վագո­նի մեջ գտնվող Հայաստա­նի նախա­րար Սամսոն Հարությունյա­նին»,- գրում է Դեւո­յանցը (Տիգրան Դեւո­յանց, Զինվո­րա­կան հետա­խուզություն եւ հակա­հե­տա­խուզություն, Հայրե­նիք, 1943թ., թիվ 3, Բոստոն)։ Վրի­ժա­ռու Միսաք Թոռլաքյանն իր հուշե­րում գրում է, որ հայե­րը եղել են վրա­ցի զինվորնե­րի հագուստով եւ Սամսոն Հարությունյա­նին թալա­նել են, որպեսզի հարձակմա­նը տան բացա­ռա­պես ավա­զա­կա­յին բնույթ։

Դեւո­յանցը գրում է, որ այս գործո­ղությունը թույլ տվեց Հայաստա­նին որոշ ժամա­նակ շահել, ինչպես նաեւ խնա­յել ուժե­րը, քանի որ չստա­նա­լով դրա­մա­կան աջակցություն՝ թաթարնե­րը զինված խմբե­րի թիվը չեն կարո­ղա­նում ավե­լացնել։

Մի քանի օր անց՝ ապրի­լի սկզբին, կանխվում է Ադրբե­ջա­նի պառակտիչ մեկ այլ ծրա­գիր, արդեն Զանգի­բա­սա­րում։ Դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչության մի քանի աշխա­տա­կից ավտո­մե­քե­նա­յով ուղեւորվում են Զանգի­բա­սար՝ իրենց հետ ունե­նա­լով մոտ կես միլիոն ռուբլի, որը, ինչպես տեսնում ենք հեռագրե­րից, նախա­տեսված էր տեղի թաթարնե­րի համար։ Էջմիածնի գյուղե­րից մեկի մոտ հայ միլի­ցիո­ներնե­րը նրանց բոլո­րին ձերբա­կա­լում են։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են Սասուն Դանիելյա­նի լուսանկարնե­րը:

Առնչվող Հոդվածներ