17.7 C
Yerevan

«Զանգե­զուրի Միջանցքի» Քրո­նի­կո­նը…

Իհարկե հաճե­լի է հարև­ան-բարե­կամ երկրի բարձր ղեկա­վա­րությունից լսել մեզ համար նման հայտա­րա­րություններ։
Բայց պետք է հաշվի առնել, որ հայկա­կան ճանա­պարհի շահա­գործման պարա­գա­յում Իրա­նը տնտե­սա­պես տուժվում Է, որովհետև նախընտրե­լին միանշա­նակ լինե­լու է ՀՀ տարածքով անցնող, ավե­լի կարճ ճանա­պարհը:

Դավիթ Կարա­պետյան

Իրա­նա­կան «դրե­նաժ»,
ռուսա­կան «շանտաժ»,
հայկա­կան «մանդրաժ»,
արցախյան «սաբո­տաժ»…

ՀՀ սուվե­րեն տարածքով «միջանցքի» մասին խոսույթը և դրա­նից բխող շահարկումնե­րը դեռ ակտուալ են:

Այս համա­տեքստում գիտենք, թե՛ ՌԴ‑ի մոտիվներն ու ցանկությունը, ինչու չէ նաև «փափուկ շանտաժներն» ու հավակնություննե­րը, թե՛ Իրա­նի անխախտ դիրքո­րո­շումը, թե՛ Չինաստա­նի և ԱՄՆ‑ի նկրտումնե­րը, «Փոլ Գոբլի առա­ջարկնե­րը» և թե՛ Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի հետ համա­տեղ պահանջներն ու հեռա­հար պլաննե­րը:

Նորություն չէ.
Մեղրին աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի շահե­րի և հակա­սություննե­րի կիզա­կե­տում է:
Այն շատե­րի գլխա­ցավն ու փորա­ցավն է, շատե­րի համար էլ երա­զանք ու նպա­տակ է…
Առանց գերագնա­հա­տե­լու՝ Մեղրին միջազգա­յին գործոն է, այն լոգիստիկ մեգա­հանգույց է…
Յուրա­քանչյուր գերտե­րություն իր շահը տեսնում է Մեղրիում, յուրա­քանչյուրը յուրո­վի կարգա­վի­ճակ փորձում տալ կոնկրետ այդ հատվա­ծին:

Էրդո­ղա­նի համար այն «թուրա­նա­կան միջանցքն» է, պանթուրքա­կան աշխարհի բանա­լին, որին նա նպա­տա­կադրված գնում է ամեն գնով ստա­նա­լու համար:
Ալիևի համար այն երա­զանք է, որն էլ կարծես իրա­կա­նություն է դառնում:
Դրա համար էլ ոգև­որվա­ծության ու էյֆո­րիա­յի տակ՝ օրը չորս անգամ միջանցք է պահանջում:
Մանևրե­լու համար էլ Մոսկվա­յում «միջանցք» եզրույթին տալիս է այլ բացատրություն, Բաքվում՝ այլ…
Դե իսկ Հայաստանն էլ իր հերթին երաշխիքներ է փնտրում, միա­ժա­մա­նակ պնդում, որ իր սուվե­րեն տարածքով «էքստե­րի­տո­րիալ միջանցքի» տրա­մադրումը բացառվում է:

Այս խոսույթից անդին, առայժմ կա մի իրա­կա­նություն, որ

  • Տրանսպորտա­յին կապե­րի ապաշրջա­փա­կումը տեղի է ունե­նա­լու Սյունի­քի հարա­վով և սկսվե­լու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորա­դիզ երկա­թուղու վերա­կանգնմամբ,
  • Ճանա­պարհի առանձին հատվածնե­րը լինե­լու են այն երկրի իրա­վա­սության ներքո, որի տարածքում գտնվում են։ Ադրբե­ջա­նում կիրառվե­լու է ադրբե­ջա­նա­կան, իսկ Հայաստա­նում՝ հայկա­կան օրենսդրությունը։

Լավն այն է, որ այդ մասին ասում է անձամբ ՌԴ փոխվարչա­պետ Օվերչուկը:
Բայց նա դեռ չի բարձրա­ձայնում այն, թե եթե ՀՀ սուվե­րեն տարածքի հատվա­ծում գործե­լու է հայկա­կան օրենսդրությունը, ապա հսկիչ-անցագրա­յին, մաքսա­յին և այլ սպա­սարկման գործա­ռույթներն իրա­կա­նացնողներն և՞ս լինե­լու են բացա­ռա­պես Հայաստա­նի պատկան մարմիննե­րը…

Որովհետև տարբեր հարթակնե­րից բազմիցս է հնչում ռուս սահմա­նա­պահնե­րի միջնորդության ու մասնակցության կամ նրանց կողմից մոնի­թո­րինգի անցկացման մասին՝ հղում կատա­րե­լով նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության 9‑րդ կետին…

Այդ մասին Օվերչուկը ոչ խոսել է, ոչ էլ հաստա­տել կամ բացա­ռել, իսկ պաշտո­նա­կան Երև­ա­նը դեմ չի արտա­հայտվել…

Այս հարցում ուշագրավ է Իրա­նի դիրքո­րո­շումը:

Իրա­նը մի կողմից ճանա­չում է Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, սահմաննե­րի անձեռնմխե­լիությունն ու սուվե­րե­նության անխախտե­լիությունը, մյուս կողմից, առա­ջին հայացքից հայանպաստ դիրքո­րո­շումնե­րով է հանդես գալիս:

Եթե Էրդո­ղանն անկեղծա­նում է՝ ասե­լով, որ Հայաստա­նի հետ խնդիր չկա, որ ոչ թե Հայաստանն է ընդդի­մա­նում, այլ Իրանն է խոչընդո­տում «Զանգե­զուրի միջանցքի» կյանքի կոչմա­նը, ապա
Իրա­նի գերա­գույն հոգև­որ առաջնորդը բավա­կա­նին հետաքրքիր դիվա­նա­գի­տա­կան պատասխան է տալիս, ասե­լով.
«Իրա­նը խնդիրներ չունի Ադրբե­ջա­նի և Նախիջև­ա­նի միջև Հայաստա­նի տարածքով տրանսպորտա­յին կապ հաստա­տե­լու առումով։ Շուրջ քսան տարի Իրանն Ադրբե­ջա­նին հնա­րա­վո­րություն է տվել օգտա­գործել իր տարածքը Նախիջև­ա­նի հետ հաղորդակցության համար։
Հիմա էլ այս ճանա­պարհը բաց է ադրբե­ջա­նա­կան մեքե­նա­նե­րի համար։
Եթե ​​Հայաստա­նը թույլ չտա իր տարածքով Նախիջև­ա­նի հետ տրանսպորտա­յին կապ հաստա­տել, ապա մենք պատրաստ ենք մեր տարածքով Նախիջև­ա­նի հետ կապող ավե­լի լավ ճանա­պարհ կառուցել։
Ադրբե­ջա­նը, Նախիջև­անն ու Թուրքիան պետք է կապված լինեն իրա­նա­կան հողե­րով։
Երկու երթուղի­նե­րով էլ Թուրքիան կարող է հեշտությամբ տեղա­փո­խել իր ապրանքնե­րը կենտրո­նա­կան Ասիա:
Բայց եթե նրանք ասում են, որ ուզում են հողի սեփա­կա­նություն, այլ ոչ թե փոխադրում, ապա դա չի համա­պա­տասխա­նում միջազգա­յին նորմե­րին և ազգե­րի ու կառա­վա­րություննե­րի ինքնիշխա­նությա­նը»։

Իհարկե հաճե­լի է հարև­ան-բարե­կամ երկրի բարձր ղեկա­վա­րությունից լսել մեզ համար նման հայտա­րա­րություններ։
Բայց պետք է հաշվի առնել, որ հայկա­կան ճանա­պարհի շահա­գործման պարա­գա­յում Իրա­նը տնտե­սա­պես տուժվում Է, որովհետև նախընտրե­լին միանշա­նակ լինե­լու է ՀՀ տարածքով անցնող, ավե­լի կարճ ճանա­պարհը:
Այդկերպ Իրա­նը կորցնում է նաև Ադրբե­ջան-Թուրքիա և հակա­ռակ ուղղությամբ ապրանքնե­րի և բեռնե­րի վերահսկո­ղության իր շանսը:

Այնպես որ, անխախտ դիրքո­րո­շումով Հայաստա­նի համար հաճե­լի հայտա­րա­րություններ ապա­գա­յում ևս կհնչեն:

«Զանգե­զուրի միջանցքի» մասին Իրա­նի վերա­բերմունքի, նրա ազգա­յին ու պետա­կան շահե­րի, կարմիր գծե­րի ու ՀՀ‑ի հետ հնա­րա­վոր դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի և այդ համա­տեքստում Իրա­նը որպես թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մին հակակշռող, դիմագրա­վող պետության և զսպիչ դերա­կա­տա­րի մասին՝ բազմիցս եմ խոսել…

Խոսել եմ նաև ի դեմս Իրա­նի՝ տարա­ծաշրջա­նում ՀՀ-ին վստա­հե­լի դաշնակցի մասին:
Որ միանշա­նակ պետք է բարեդրա­ցիա­կան հարա­բե­րություննե­րը զարգացնել՝ հասցնե­լով ամե­նա­բարձր մակարդա­կի, ընդհուպ՝ ռազմաստրա­տե­գիա­կան համա­գործակցության և նույնիսկ՝ ալյանսի:

Այդ ուղղությամբ, առայժմ ոչինչ չի արվում…

Ինչևէ, ելնե­լով վերո­շա­րադրյա­լից պետք է հստա­կեցվի հետևյա­լը.

  • Արդյո՞ք Ռուսաստա­նի անվտանգության դաշնա­յին ծառա­յությունն իր ուղե­կալնե­րով ապա­հո­վե­լու է իր ներկա­յությունը Նախիջև­ա­նի հետ սահմա­նից մինչև Նռնա­ձոր հատվա­ծը,
  • Եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ գործա­ռույթով: (ենթադրում եմ բացա­ռա­պես մոնի­տո­րինգ կատա­րե­լու համար: Չնա­յած՝ չեմ բացա­ռում նաև մշտա­դի­տարկումը: Այնպես, ինչպես տասնյակ տարի­ներ շարունակ կատա­րել են),
  • Արդյո՞ք թուլատրվե­լու է սպա­ռա­զի­նության տեղա­փո­խումը Հայաստա­նի տարածքով, թե՞ ճանա­պարհը ծառա­յե­լու է բացա­ռա­պես տնտե­սա­կան, պարե­նա­յին ապրանքնե­րի և բեռնե­րի համար,
  • Զենք, զինամթերքի, չթուլատրվող իրե­րի հայտնա­բերման դեպքում, արդյո՞ք դրանք կոնֆիսկացվում են: Նման ապրանքնե­րի բռնագրավվումը ենթա­կա՞ է վերա­դարձի, թե ոչ:
  • Արդյո՞ք Կապա­նում իրա­նա­կան և ռուսա­կան հյուպա­տո­սություննե­րի առկա­յությունը զուտ քաղա­քա­կան բաղադրիչ, թե անվտանգա­յին կոմպո­նենտ է պարունա­կում (համե­նայն դեպս փաստ է, որ ուժա­յին այս երկու կենտրոննե­րը փորձում են իրենց ներկա­յությունն ապա­հո­վել ու ամրագրել ՀՀ տարածքում)

Մինչ այս հարցե­րին չտրվեն սպա­ռիչ պատասխաններ՝ մտա­հո­գություննե­րի տեղիք, բողոքնե­րի ալիք ու կասկածնե­րի առիթ հա էլ կլի­նեն…

Այս ամե­նի համա­տեքստում ընդա­մե­նը կհի­շեցնեմ ու կհորդո­րեմ հետևյա­լը.
Մեղրին մի բուռ հող չէ…
Մեղրին աշխարհի հզորնե­րին իր դուռը բերողն է:
Այն Հայաստա­նի դուռն է ու բանա­լին:
Այն մեր հայրե­նի­քի, պետության ու պետա­կա­նության պարա­նոցն է…
Մեղրիի շուրջ դավադրություննե­րը տապալվեն են Դեմիրճյա­նի ու Սարգսյա­նի կյանքի գնով…
Չխառնե՛ք բենզի­նը մեր արյան ու մեռո­նի հետ…
Նայե՛ք հանկարծ Մեղրին չպայթի Երև­ա­նի կենտրո­նում…

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ