22.8 C
Yerevan

Եթե Ռուսաստա­նը Առա­ջարկի, Եթե Ադրբե­ջա­նը Համա­ձայնվի

Շատ բան Ռուսաստա­նից է կախված: Որ օրը ռուսնե­րը օգնություն ցանկա­նան, հաջորդ օրն այդ օգնությունը կլի­նի, բայց ռուսնե­րը չեն ուզում: Ռուսաստա­նը պետք է առա­ջարկի, Ադրբե­ջա­նը պետք է համա­ձայնվի, նման հարցե­րը շատ երկար ու բարդ են:

Վիգեն Խաչատրյան

Ներկա­յացնում ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վիգեն Խաչատրյա­նի վերջին հարցազրույցը:

Հիշեցնենք, որ Վիգեն Խաչատրյա­նը երեկ՝ հունի­սի 22-ին մահա­ցել է սրտի կաթվա­ծից:

Իր վերջին հարցազրույցում Վիգեն Խաչատրյանն անդրա­դարձել է Լավրո­վի այն հայտա­րա­րությա­նը, թե Արևմուտքը ամեն կերպ փորձում է սեպ խրի ՀԱՊԿ անդա­մակցության միջև: Պատասխա­նե­լով հաղորդա­վա­րի հարցին, թե արդյո՞ք ռուսնե­րը նկա­տի ունեն Երև­ա­նին և արդյո՞ք կաշկանդվա­ծություն կա Երև­ա­նին ուղղա­կիո­րեն մտա­հո­գություն հայտնե­լու առումով, Վիգեն Խաչատրյանն ասաց, որ եթե նկա­տի ունեն հենց Երև­ա­նին, ապա կարող են ուղղա­կիո­րեն խոսել, խնդիր չկա, բայց կաշկանդվա­ծություն հավա­նա­բար կա, քանի որ հենց Լավրո­վի կողմից հնչել են հայտա­րա­րություններ, որոնք ոչ մի կերպ չեն պահպանվել, ինչպես օրի­նակ, որ Լաչի­նի մջանցքը կբացվի, բայց այն չբացվեց, կամ որ ճանա­պարհին թույլ չի տրվե­լու տեխնի­կա տեղադրել, որը տեղադրվեց: Բնա­կան է, որ Լավրո­վը կաշկանդվա­ծություն ունե­նա Երև­ա­նին որևէ խոսք ուղղե­լուց առաջ:

Ինչ վերա­բե­րում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրա­կարգում չկա, չի եղել, նման հարց չի քննարկվել: Այո, Հայաստանն ունի անվտանգա­յին խնդիրներ և մտա­ծում է բոլոր ուղղություննե­րով: Պարտա­դիր չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու համա­տեքստ լինի: Իսկ ինչ վերա­բե­րում է միջազգա­յին խաղա­ղա­պահներ տեղա­կա­յե­լու հարցին, ապա դա միայն Հայաստա­նի ցանկության հարցը չէ, ասաց Վիգեն Խաչատրյա­նը: Հայա­սատնն այս պահին չի կարող միայնակ նման որո­շում կայա­ցա­նել: Աշխա­տանքներ անշուշտ տարվում են այդ ուղղությամբ, բայց ոչ ամեն ինչ կարե­լի է հրա­պա­րա­կայնացնել: Այստեղ շատ կարև­որ է Ռուսաստա­նի ցանկությունը: Այն տպա­վո­րությունն է, որ ռուսնեը կամ չեն ուզում կամ չեն կարո­ղա­նում իրենց պարտա­վո­րություննե­րը մինչև վերջ կատա­րել: Այդ իսկ պատճա­ռով էլ կան ցանկություններ ռուսա­կան խաղա­ղա­պահ զորքե­րը համալրե­լու, ուժե­ղացնե­լու ձգտում: Ուժե­ղացնել ՄԱԿ խաղա­ղա­պահնե­րով:
Շատ բան Ռուսաստա­նից է կախված: Որ օրը ռուսնե­րը օգնություն ցանկա­նան, հաջորդ օրն այդ օգնությունը կլի­նի, բայց ռուսնե­րը չեն ուզում: Ռուսաստա­նը պետք է առա­ջարկի, Ադրբե­ջա­նը պետք է համա­ձայնվի, նման հարցե­րը շատ երկար ու բարդ են: 

Վիգեն Խաչատրյանն անդրա­դարձավ նաև այն հարցին, թե ինչ համա­հա­վա­սա­րության սկզբունքով են աշխա­տում օրենսդիրն ու գործա­դի­րը ու ինչու ՔՊ‑ը խորհրդա­րա­նում չի հակա­ռա­կում վարչա­պե­տին: Տպա­վո­րություն է, որ ՔՊ-ում միայն մի հոգի է որո­շում կայացնո­ղը:

Պատասխա­նե­լով այդ հարցե­րին, Վիգեն Խաչատրյա­նը նշեց, որ և՛ օրենսդի­րը, և՛ գործա­դի­րը աշխա­տում են հավա­սա­րության սկզբունքնե­րով: Այնպես չի, որ գործա­դի­րը ենթարկվում է օրենսդի­րին ու ամեն հարց չէ, որ օրենսդի­րի շրջա­նակնե­րում էկարգա­վորվում: Կան հարցեր, որով զբաղվում են գերա­տեսչություննե­րը: Օրի­նակ արտա­քին քաղա­քա­կա­նության մասով ավե­լի ճիշտ կլի­նի, որ հարց բարձրացնի ոչ թե օրենսդի­րը, այլ արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը: Այստեղ ինչ որ բան հորի­նե­լու կարիք չկա, քանի որ Սահմա­նադրությունն ինքը կարգա­վո­րում է այդ բոլոր հարցե­րը, սահմա­նում է լիա­զո­րություննե­րը:

Ինչ վերա­բե­րում է որո­շումնե­րի կայացնե­լու կամ հակա­ռա­կել-չհա­կա­ռա­կե­լուն, ապա Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ՔՊ-ում միայն մի հոգի չէ, որ որո­շում է կայացնում: Իրենք խմբակցությունով պարբե­րա­բար հավաքվում են և ազատ ու անկաշկանդ մթնո­լո­րո­տում քննարկում բոլոր հարցե­րը, ոչ ոք չի ճնշվում: Բնա­կա­նա­բար կարող են բազմա­թիվ առա­ջարկներ ձևա­վորվել, որոնք սակայն չեն հասնում Օրենսդիր, չեն մտնում քննարկման: Դա հենց հակա­ռա­կե­լու, այսպես ասած քննարկման փուլն է, երբ մեկը կարող է առա­ջարկ անել, բայց այդ առա­ջարկը կարող է մերժվել: Պարզա­պես քաղա­քա­ցի­նե­րին այդ գործընթա­ցը տեսնե­լի չէ: ԱԺ պատգա­մա­վո­րի կատա­րած աշխա­տանքի միայն7–8 տոկոսն է երև­ում, մնացյա­լը չբարձրա­ձայնվող հանձնա­ժո­ղովնե­րի, նիստե­րի, քննարկումնե­րի և այլ միջո­ցա­ռումնե­րի տեսքով ու ձևով է կատարվում: Իսկ այն հարցե­րը, որոնք հասնում են ԱԺ, բնա­կա­նա­բար արդեն իսկ քննարկված ու մշակված, ընդհա­նուր համա­ձայնություն ստացված են լինում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի հակա­ռա­կել մի բանի, որին ինքդ համա­ձայնություն ես տվել:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ