17.7 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս Երրորդ

Վերսա­լում պետք է վճռվեր Եվրո­պա­յի ապա­գան։ Թերևս դժվար է գտնել երկրորդ նման պայմա­նա­գիր, որն այնքան հակա­ռակ լիներ իր սկզբնա­կան նպա­տակնե­րին, որքան Վերսա­լում ստո­րագրված պայմա­նա­գիրն էր։

Սուրեն Սահակյան

Վիեննա­յի կոնգրե­սով հաստատված խաղա­ղության տակ դրված հիմնա­կան ակա­նը «Սրբա­զան դաշինքի» մասնա­կիցնե­րի պատկե­րա­ցումներն էին երկրնե­րի ինքնիշխա­նության մասին։ Ըստ էության, «Սրբա­զան դաշինքը» կոչված էր պաշտպա­նել երկրնե­րի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքնե­րը, սակայն դրա մասնա­կիցնե­րից յուրա­քանչյուրը յուրօ­րի­նակ պատկե­րա­ցում ուներ այդ սկզբունքնե­րի վերա­բերյալ։ Պրուսիա­յում, օրի­նակ, կարծում էին, որ ազդե­ցիկ տերության կարգա­վի­ճա­կը ստի­պում է Պրուսիա­յի տարածքա­յին միասնա­կա­նության, ինչը ենթադրում էր մասնատված երկրի տարբեր հատվածնե­րի միջև ընկած տարածքնե­րի բռնակցում։ Ռուսաստանն իր հերթին պատե­րազմ նախա­ձեռնեց Օսմանյան կայսրության դեմ՝ սպառնա­լով ուժե­րի հավա­սա­րակշռության էական փոփո­խություններ մտցնել իր օգտին։ Ավստրիան էլ դեմ չէր Բալկաննե­րը վերցնել իր տիրա­պե­տության տակ՝ օգտվե­լով այս աղմուկից։ 

Վիեննա­կան խաղա­ղության մոդե­լի դեպքում ևս հարկ է նշել Անգլիա­յի կայունացնող դերը։ Երբ ուժի և իրա­վունքնե­րի հավա­սա­րակշռության մեջ ուժի օգտին փոփո­խություն էր լինում, մեծա­նում էր Անգլիա­յի՝ որպես հավա­սա­րակշռությունը վերա­կանգնո­ղի դերա­կա­տա­րությունը։ Այդպես եղավ նաև այս դեպքում․ երբ Ռուսաստա­նը Օսմանյան կայսրության դեմ նախա­ձեռնեց «Ղրի­մի պատե­րազմը»․ ուժա­յին հավա­սա­րակշռության փոփո­խություն թույլ չտա­լու նպա­տա­կով Անգլիան և Ֆրանսիան մեծ օգնություն ցուցա­բե­րե­ցին օսմաննե­րին և միասնա­բար պարտության մատնե­ցին Ռուսաստա­նին։ Ընդհա­նուր առմամբ, չնա­յած խնդիրնե­րին, այդպի­սի հավա­սա­րակշռության հասնել հաջողվեց Կոնգրե­սին հաջորդած մոտ 100 տարվա համար։ 

Վերսա­լի խաղա­ղության պայմա­նա­գիր

Վեստֆալյան խաղա­ղության պայմա­նագրին հաջորդած 200 տարում‘ մինչև 19-րդ դարի վերջ, Եվրո­պա­յի անվտանգա­յին համա­կարգի հիմքը գերմա­նա­կան իշխա­նա­պե­տություննե­րի տարանջատվա­ծությունն էր։ Հենց դա էր ուժե­րի բնա­կան և արհեստա­կա­նո­րեն ձևա­վորված ընդհա­նուր հավա­սա­րակշռության հիմքում։ Միասնա­կան Գերմա­նիան անհուսա­լիո­րեն խախտե­լու էր եղած հավա­սա­կաշռությունը և ի չիք դարձներ հակակշիռնե­րի մեխա­նիզմնե­րը։ Դա էր պատճա­ռը, որ Եվրո­պա­կան տերություննե­րը հակված էին ամեն կերպ հակազդել այդպի­սի միա­վորման փորձե­րին։

Այս ժամա­նա­կա­մի­ջո­ցում Գերմա­նա­կան համա­դաշնության կանցլեր Բիսմարկը հակազդման բոլոր տարբե­րակնե­րից ամե­նա­շա­տը փորձում էր խուսա­փել Ֆրանսիա­յի և Ռուսաստա­նի հետ երկու ճակա­տով կռվե­լու հեռանկա­րից։ Այդ տարբե­րակն ի չիք դարձնե­լու մղումով, օգտա­գործե­լով հարև­ան բոլոր երկրնե­րի հակա­սություններն ու վախե­րը, նա դաշինքնե­րի մի ամբողջություն ստեղծեց։ Առա­ջի­նը Ավստրո-Հունգա­րիա­յի հետ դաշինքն էր, ըստ որի՝ կողմե­րը պարտա­վորվում էին նրանցից մեկի վրա ռուսա­կան ագրե­սիա­յի դեպքում լիարժեք ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րել մյուսին։ Մյուս կողմից, օգտա­գործե­լով աֆրիկյան մայրցա­մա­քում գաղութա­տի­րա­կան քաղա­քա­կա­նության պատճա­ռով լարված ֆրանս-իտա­լա­կան հարա­բե­րություննե­րը, Բիսմարկը Իտա­լիա­յին ևս մղեց դեպի ավստրո-գերմա­նա­կան պաշտպա­նա­կան դաշինք, բայց արդեն Ֆրանսիա­յի դեմ։ Դաշինքնե­րի այս շարքն ավարտվում էր «Երեք կայսրե­րի միություն» պայմա­նագրի կնքումով, որով Ավստրիան և Գերմա­նիան Ռուսաստա­նի առաջ պարտա­վո­րություն ստանձնե­ցին չեզոք մնալ, եթե այլ երկիր պատե­րազմ սկսի Ռուսաստա­նի դեմ։ Իսկ Ավստրիան և Ռուսաստա­նը պարտա­վորվում էին չեզո­քություն պահպա­նել, եթե Գերմա­նիան պատե­րազմի Ֆրանսիա­յի դեմ։ Այս ջանքե­րից հետո Բիսմարկը նաև մեկ այլ համա­ձայնություն հաջո­ղեցրեց՝ Միջերկրա­ծովյան դաշինքը, որին միա­ցած երկրնե­րը, այդ թվում՝ Անգլիան, պայմա­նա­վորվում էին պահպա­նել Միջերկրա­կան ծովում ձևա­վորված ստա­տուս-քվոն։ Այս ամե­նից զատ, Բիսմարկը գաղտնի պայմա­նա­վորվա­ծության եկավ Ռուսաստա­նի հետ, ըստ որի՝ Գերմա­նիան պարտա­վորվում էր չեզո­քություն պահպա­նել, եթե Ավստրիան հարձակվի Ռուսաստա­նի վրա, իսկ Ռուսաստա­նը պարտա­վորվում էր նույնն անել Գերմա­նիա­յի նկատմամբ ֆրանսիա­կան ագրե­սիա­յի դեպքում։

Այս բոլոր քայլե­րը Գերմա­նա­կան կայսրության ստեղծման ամե­նա­մեծ հակա­ռա­կորդին՝ Ֆրանսիա­յին մեկուսացնե­լու և հետա­գա­յում կայսրությունը խաղա­ղությամբ ապա­հո­վե­լու համար էին արվում, այնինչ իր պաշտո­նից Բիսմարկի հրա­ժա­րա­կա­նից հետո Գերմա­նիա­յի երի­տա­սարդ կայսր Վիլհելմ 2‑րդը ցանկա­ցավ Գերմա­նիա­յի ձեռքե­րը այդպի­սի կապանքնե­րից ազա­տել։ Բիսմարկի կառուցած հակակշիռնե­րի ամբողջ համա­կարգը փլուզվեց, Ֆրանսիան և Ռուսաստա­նը դաշինք կնքե­ցին՝ կենդա­նացնե­լով երկու ճակա­տով կռվե­լու Բիսմարկի վախե­րը։ Անգլիա­յի հետ հարա­բե­րություննե­րը փչա­ցան Վիլհելմի վարած ծովա­յին քաղա­քա­կա­նության պատճա­ռով, ինչը մարտահրա­վեր էր Անգլիա­յի ծովա­յին դոմի­նանտությա­նը։ Եվ երբ այս երեք պետություննե­րը միա­ցան Անտանտի մեջ, Գերմա­նիան Ֆրանսիա­յին մեկուսացնե­լու փոխա­րեն ինքը հայտնվեց մեկուսացման մեջ։ Այս իրա­վի­ճա­կից դուրս գալու և Եվրո­պա­յում գերմա­նա­կան հեգե­մո­նիա­յի հասնե­լու նպա­տա­կով Գերմա­նիան Ավստրիա­յի հետ դաշինքով մտավ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի մեջ, որն էլ հաջո­ղեցրեց պարտվել։

Եվ ահա Վերսա­լում պետք է վճռվեր Եվրո­պա­յի ապա­գան։ Թերևս դժվար է գտնել երկրորդ նման պայմա­նա­գիր, որն այնքան հակա­ռակ լիներ իր սկզբնա­կան նպա­տակնե­րին, որքան Վերսա­լում ստո­րագրված պայմա­նա­գիրն էր։ Նախ, խաղա­ղության պայմաննե­րը բավա­կա­նին մեղմ էին Գերմա­նիա­յին ռևանշի հնա­րա­վո­րությունից զրկե­լու համար և բավա­կա­նին նվաստա­ցուցիչ էին, որպեսզի նման հավակնություններ Գերմա­նիան չունե­նար։ Հաջորդը, մինչ այդ պահը նախկի­նում բոլոր պարտված կողմե­րը ներվել էին և համընդհա­նուր անվտանգա­յին համա­կարգում դեր ստանձնել։ Վերսա­լի պայմա­նագրի դեպքում Գերմա­նիան չներվեց և դուրս մղվեց ընդհա­նուր անվտանգա­յին համա­կարգից։ Նույնը տեղի ունե­ցավ հեղա­փո­խության ու դրան հաջորդած քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի մեջ թաղված Ռուսաստա­նի հետ։ Ավստրո-հունգա­րա­կան կայսրությունը ևս պատե­րազմի արդյունքնե­րով փլուզվել էր։ Այսինքն՝ նախկին աշխարհա­կարգի պահա­պան երեք երկրնե­րը գործնա­կա­նում դուրս մնա­ցին ընդհա­նուր համա­կարգից։ Ընդհանրա­պես, ժամա­նա­կի քաղա­քա­կան միտքն աշխա­տեց ի հակադրություն կուտակված փորձի։ Եթե նախկի­նում խաղա­ղությունը պահպանվում էր սահմանված հավա­սար իրա­վունքնե­րի և ուժի հավա­սա­րակշռության պայմաննե­րում, ապա այս անգամ փորձ արվեց ուժի գործոնն ընդհանրա­պես անտե­սել և բավա­րարվել իդեա­լիստա­կան աշխարհի մոդե­լի ստեղծման համար իրա­վա­կան դաշտ ապա­հո­վե­լով։ Սրան կարող ենք ավե­լացնել, որ Գերմա­նիան արդեն տարանջատված չէր։

Գերմա­նիան և իր դաշնա­կիցնե­րը արա­գո­րեն պարզե­ցին նաև, որ պայմա­նագրի դրույթնե­րը խախտե­լը իրենց համար ոչ մի հետև­անքնե­րի չի հանգեցնում։ 1925թ․ շվեյցա­րա­կան Լոկառնո քաղա­քում անցկացված համա­ժո­ղո­վում Գերմա­նիան անխախտե­լի ճանա­չեց կայսրության արևմտյան սահմաննե­րը, սակայն հրա­ժարվեց այդպի­սին ճանա­չել արև­ելյան՝ Լեհաստա­նի և Չեխիա­յի սահմաննե­րը։ Դա ահա­զանգ չեղավ Եվրո­պա­յի համար։ Ռեյնի ապա­ռազմա­կա­նացված շրջա­նի վերա­ռազմա­կա­նա­ցումը ևս անտեսվեց։ Հաջորդը Ավստրիա­յի անշլյուսն էր, իսկ պատե­րազմից առաջ վերջին ահա­զանգը «Մյունխենյան դավադրության» բերումով Չեխիա­յի տարածքի մի մասի բռնակցումն էր Գերմա­նիա­յին։ Տրա­մա­բա­նա­կան հաջորդ քայլը Լեհաստա­նի վրա հարձա­կումն էր, ինչը և տեղի ունե­ցավ։ Վերսա­լի պայմա­նագրի բանակցություննե­րի ժամա­նակ Ֆրանսիա­յի մարշալ Ֆերդի­նանդ Ֆոշը պայմա­նա­գի­րը բնութագրել էր ոչ թե որպես խաղա­ղության, այլ 20 տարով զինա­դա­դար հաստա­տե­լու մասին պայմա­նա­գիր։ Ուղիղ 21 տարի անց սկսվեց Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը։

Ինչո՞ւ էր Եվրո­պան անտե­սել համաեվրո­պա­կան խաղաղ հարա­բե­րություննե­րի հաստատման իր հարուստ փորձը։ Թերևս, պատճա­ռը ԱՄՆ‑ի առա­ջին էական մասնակցությունն էր եվրո­պա­կան գործե­րին և նրա պատկե­րա­ցումներն աշխարհա­կարգի մասին։ Սրա կքննարկենք առա­ջի­կա­յում։

Առնչվող Հոդվածներ