16.6 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտ-Բաքու Երկխո­սության Խանգա­րողնե­րը

Ադրբե­ջա­նը ամեն կերպ խանգա­րում է այդ բանակցություննե­րին՝ փորձե­լով դուրս պրծնել դիվա­նա­գի­տա­կան ծուղա­կից: Անվերջ հետաձգել և խափա­նել չի ստացվե­լու և Բաքուն փորձում է այդ ընթացքում կորզել այն ինչ հնա­րա­վոր է:

Դավիթ Գրի­գորյան

1inAM‑ի եթե­րում լրագրող Դավիթ Գրի­գորյանն անդրա­դարձել է Բաքվի կողմից վերջին ժամա­նակնե­րում ձեռնարկվող սահմա­նա­յին միջա­դե­պե­րին և փորձել հասկա­նալ, թե ինչն է Բաքվի դրդում ժամակ առ ժամա­նակ սրել իրա­վի­ճա­կը:

Այս շաբաթ Վաշինգտո­նում նախա­տեսված են Միրզո­յան-Բայրա­մով հանդի­պումներ և այսօր պիտի տեղի ունե­նա բանակցություննե­րի հիմնա­կան փուլը:

Դավիթ Գրի­գորյա­նը հիշեցրեց, որ հանդի­պումն ավե­լի շուտ պիտի տեղի ունե­նար, բայց այն խափանվեց Բաքվի կողմից չներկա­յացված հիմնա­վո­րումնե­րով: Իսկ մինչ այդ Բաքուն ամեն կերպ սրեց իրա­վի­ճա­կը, փորձե­լով ինչ-ինչ հարցեր լուծել:

Ամե­նից ուշագրավն այն է, որ Բաքուն մինչ այս, մի որոշ ժամա­նակ իրեն շատ ավե­լի հանգիստ էր պահում, մինչև այն պահը, երբ Հայաստա­նի կողմից բարձրացվեց արցա­խա­հա­յե­րի իրա­վունքնե­րի հարցը: Այդ պահից սկսած Ադրբե­ջա­նը ոչ միայն ավե­լի է սեղմում Արցա­խի կոկորդին սեղմված օղա­կը, այլև նոր բարդություններ է փորձում ստեղծել Հայաստա­նի սահմաննե­րի մոտ: Առանձնա­հա­տուկ ուշադրության է արժա­նի այն, որ Ադրբե­ջա­նը վերջին հատկա­պես թիրա­խա­վո­րում է Երասխում օտա­րերկրյա ներդրումով կառուցվող գործա­րա­նը:

Դավիթ Գրի­գորյա­նը նշեց, որ Արցա­խի հարցում ամեն անգամ որևէ նոր բանաձև բարձրացնե­լու հետո Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը հատկա­պես ագրե­սիվ են դառնում: Այս ֆոնին ուշագրավ է այն, որ Ադրբե­ջանն իր քայլե­րով նաև խանգա­րում և վնա­սում է միջնորդա­կան ձևա­չա­փին:

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ ճանա­չում է Ադրբե­ջա­նին տարածքա­յին ամբողջա­կա­նություն՝ 86.000 ք.կմ տարածքով՝ ներառյալ Արցա­խը, բայց դրա­նով իսկ պահանջե­լով արցա­խա­հա­յե­րիր իրա­վունքնե­րի անհա­պաղ ու անվե­րա­պահ ընդունում ‚ապհպա­նում և հարգում: Երև­ա­նը փորձում է աշխարհում օրենքով ընդունված կարգի համա­ձայն աշխա­տել՝ բանակցա­յին մեթոդնե­րով, բայց Ադրբե­ջա­նը ամեն կերպ խանգա­րում է այդ բանակցություննե­րին՝ փորձե­լով դուրս պրծնել դիվա­նա­գի­տա­կան ծուղա­կից: Անվերջ հետաձգել և խափա­նել չի ստացվե­լու և Բաքուն փորձում է այդ ընթացքում կորզել այն ինչ հնա­րա­վոր է:

Երև­ա­նի ջանքե­րը, որ Ստե­փա­նա­կերտ-Բաքու  երկխո­սություն տեղի ունե­նա, տեղի չի ունե­նում երկու պատճա­ռով՝

Առա­ջին հերթին Բաքուն փորձում է առանց երկխո­սե­լու ստա­նալ այն, ինչ հնա­րա­վոր է պոկել կռվով,  և երկրորդ՝ Ստե­փա­կերտը լռում է: Լռում է, մինչդեռ Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությունն է այն քայլը, որով Բաքուն ուզած-չուզած  Ստե­փա­նա­կերտին դիվա­նա­գի­տա­կան կարգա­վի­ճակ է տալու, քանի որ սկսե­լու է երկխո­սել նրա հետ:

Բայց ինչու է լռում Ստե­փա­նա­կերտը: Վերջերս ռուսնե­րի կողմից տեղե­կատվություն տարածվեց առ այն, որ Վաշինգտո­նը փորձում է ստի­պել, որ Ստե­փա­նա­կերտը նստի բանակցա­յին սեղա­նի շուրջ, այլա­պես հետև­անքը կլի­նի հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություննե­րը: Բայց ինչու է Ռուսաստա­նը նման կերպ վարվում: Գուցե հենց ռուսներն են փորձում նման կեղծ տեղե­կատվության շրջա­նա­ռությամբ հակակրանք առա­ջացնել և ամեն կերպ խափա­նել Ստե­փա­նա­կերտ-Բաքու երկխո­սությունը, քանի որ եթե նրանք սկսեն խոսել և պայմա­նա­վորվել, այդ դեպքում ռուսնե­րը կկորցնեն Արցա­խում իրենց ներկա­յությունը:

Մյուս դեպքում էլ եթե ԱՄՆ‑ը այդքան հետաքրքրված է բանակցություննե­րով, ապա որն է նրա օգուտը: Սա հարց է, որ պետք է հասկա­նալ, իսկ մինչ այդ Բաքուն կարո՞ղ է պատասխան տալ եվրո­պա­կան միջնորդնե­րին՝ նրանց այսպես ասած «քաշե­լու» համար:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ