Հայաստան

Խնդիրը Անձերը Չեն, Այլ Կառավարման Համակարգը

Եթե մինչև 2018թ. Ադրբեջանը ուներ տասնապատիկ առավելություն հայկական բանակի նկատմամբ, ապա 2018-ից հետո այդ առավելությունը գնալով նվազում էր: Եվս հինգ-վեց տարի նման տեմպով շարունակելու դեպքում ադրբեջանական առավելությունը հայկականի նկատմամաբ զգալիորեն կրճատվելու էր, ինչը թուրքերին ու ադրբեջանցիները թույլ տալ չէին կարող: Եվ նրանք հարձակվեցին ունենալով գերակշռություն ամեն ոլորտում:

Արծրուն Հովհաննիսյան

Պետրոս Ղազարյանի հյուրն է ռազմական փորձագետ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսելով այն համատեքստում, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու ընթացքում վարչապետի կողմից հնչած պատասխանների մեջ որոշակի հստակ տեղ ուներ նաև պատերազմի ռազմական բաղադրիչը և անդրադառնալով այն հարցին, թե ինչու սկսվեց պատերազմը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմի սկսման համար մեկ միասնական պատճառ չկար: Հնարավոր չէ կոնկրետ ասել, թե այս պատճառով սկսվեց, և եթե դա չլիներ, ապա պատերազմ չէր լինելու:

Անշուշտ կային պատերազմը սկսելուն նպաստող գործոններ, այդ պատերազմը հենց այդ ժամանակահատվածում սանձազերծելու դրդապատճառներ: Պատճառներից մեկը կարելի է համարել կորոնայի համավարակը: Համավարակը ողջ աշխահր ձեռքերը կապել և նստեցրել էր տանը, ոչ ոք այնքան մեծ ուշադրությամբ չէր հետևելու տեղի ունեցող իրադարձություններին, դրան գումարած միջազգային որոշակի իրադարձություններ, 2020թ. սեպտեմբերը դարձնում էին պատերազմի սկսման համար առավել բարենպաստ:

Իսկ թե ինչու ընդհանրապես հարցը հասավ պատերազմի, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դրանում շատ մեծ դեր ունեին համաշխարհային քաղաքականության գերխաղացողների ռեգիոնալ մոտեցումները, դրանցում նշմարվող փոփոխությունները: Պատերազմն ինքնինքն քաղաքականության ևս մեկ փուլ է, իսկ քաղաքականությունն էլ մի մասն է կազմում աշխարհաքաղաքականության: Ամեն ինչ աշխարհաքաղաքական առումով տանում էր պատերազմի: 

Կարևոր է հաշվի առնել մի չափազանց ծանրակշիռ հանգամանք: Եթե 1994 և 1999թ. սկսած Ադրբեջանը հսկայածավալ մասշտաբով զենք էր գնում, մոդեռնացնում էր իր բանակը, պատրաստվում էր, ապա հայկական քաղաքականության հետևանքով բանակը կամ մնում էր նույն իրավիճակում կամ նշմարվում էին շատ թեթև գծեր դեպի վեր, իսկ 2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցավ նաև կտրուկ փոփոխություն բանակի առումով: Կտրուկ ավելացվեցին սպայակազմի աշխատավարձերը, մի քանի անգամ մեծացավ ռազմական ծասերը: Բնականաբար Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբերում, հետախուզությունում նստած մարդիկ միամիտ չէին և շատ լավ հասկանում էին, որ եթե մինչև 2018թ. Ադրբեջանը ուներ տասնապատիկ առավելություն հայկական բանակի նկատմամբ, ապա 2018-ից հետո այդ առավելությունը գնալով նվազում էր: Եվս հինգ-վեց տարի նման տեմպով շարունակելու դեպքում ադրբեջանական առավելությունը հայկականի նկատմամաբ զգալիորեն կրճատվելու էր, ինչը թուրքերին ու ադրբեջանցիները թույլ տալ չէին կարող:  Եվ նրանք հարձակվեցին ունենալով գերակշռություն ամեն ոլորտում: 

Հարկ է նշել, որ թեև 2018-ից հետո պետական ուշադրությունը բանակի նկատմամբ մի քանի անգամ ավելացավ և չի եղել որևէ դեպք, երբ ՊՆ-ը հստակ հիմնավորումով պահանջ ներկայացնի և այդ պահանջի համար գումար չգտնվի, բայց Հայաստանի տնտեսությունն էլ ի վիճակի չէ մեկ-երկու օրում բավարարել այդ պահանջները: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով, այսպես կոչված երազանքային ցանկալի ֆինանսավորումը հասնում էր 4-5 մլրդ ամերիկյան դոլարի, ինչը միանգամից իրագործել հնարավոր չէր: Բացի դրանից, պետության կողմից զենք գնելը ևս ժամանակատար գործընթաց է: Աշխարհում չկա որևէ դեպք, երբ որևէ պետություն գնա, իր ուզած չափի ու քանակի զենքը գնի մեկ երկու օրում: Դրա համար ամենաքիչը տարիներ են պետք: Նաև ժամանակ է պետք զենքը գնելու համաձայնություն ունենալու, այդ զենքը տեղ հասցնելու և յուրացնելու: Ընդ որում ոչ բոլորն են պատրաստ վաճառել զենք և վաճառել քո ուզած զենքը քո ուզած քանակով: Դու էլ հաճախ իրավունք ու հնարավորություն չունես գնելու քո ուզած երկրից ու քո ուզած քանակով: Օրինակ ռուսներից մենք ցանկացել ենք Թոր համակարգեր ձեռք բերել՝ մոտ 30 համակարգ, բայց ռուսներն ասել են, որ առայժ ի վիճակի են տալու 5-6 համակարգ, մնացածը կտևամադրեն առաջիկա տարիներին: Ռուսական ռազմական արդյունաբերությունն այդ պահին չէին կարող ավելի շատ և ավելի արագ տալու, կամ չէին ուզում, կամ սեփական կարիքներն ունեին: Էական չէ: Էականն այն է, որ հնարավոր չէ միանգամից մեծ քանակությամբ զենք գնել ու մի օորւմ հասնցել քո մոտ և մի շաբաթում էլ տիրապետել այդ զենքին: 

Հնարավոր չէ այս ամենը հաշվի չառնել:

Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ լոգիստիկ խնդիրներին՝ նշելով, որ այո՛, մեր զոհերի մի մեծ մաս եղել է անգրագետ կառավարման հետևանքով: Որովհետև, երբ 2020թ. դու դեռ օգտագործում ես խորհրդային հնացած ավտոշարասյունային մեթոդը, 30-40 զինվոր ես լցնում մի մեքենայի կամ ավտոբուսի մեջ, դրանք գնում են իրարից նվազագույն հեռավորությամբ, ապա աթս-ների պարագայում շատ հեշտ է մեծ ծավալի զոհեր պատճառել թշնամուն: Պետք է նշել նաև, որ եղել են գրագետ կառավարման դեպքեր, երբ ամբողջական զորամիավորումներ պաշտպանական շրջան են փոխել ու զոհ չեն տվել, որովհետև գործել են փոքր, արագաշարժ խմբերով:

Արծրուն Հովհաննիսյանը այս և այլ օրինակներով ասաց, որ խնդիրը մեկ երկու մարդու մեջ չէ, անձի հարց չէ, այլ կառավարման: Իսկ կառավարում ասածն առաջին հերթին մարդիկ են, կադրեր: Ինչո՞ւ մենք չունեինք կադրային այն ցանկալի իրավիճակը, որ պիտի ունենայինք: Դա հենց տասնամյակներով վարվող հին ու անգրագետ մեթոդաբանության հետևանքն է, երբ դու ունես կադրային պահանջ ու չունես կադր: Հետևանքը լինում է ողբերգական:

Այն հարցին, թե արդյո՞ք եղել են դավադրություններ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նամակներ է ստացել, խոսակցություններ է ունեցել, որունցում իրեն դիմած մարդիկ նշել են, որ իրենց կոնկրետ մարդիկ ասել են կռվելը իմաստ չունի, հողերը վաղուց ծախված են: Ցավոք եղել են կոնկրետ հակապետական գործունեություն ծավալած մարդիկ, բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, այդ գործերը իրենց ավարտին հասնելուց հետո շատ հարցերի պատասխաններ են տալու:

Ինչ վերաբերում է Շուշիին,Հովհանիսյանն ասաց, որ իր մոտ էլ հարցականներ կան, թե ինչու այդպես եղավ: Նոյեմբերի 7-ին Շուշին ըստ էության կորցված էր, բայց քաղաքական ու ռազմական որոշում կար ամեն գնով հետ բերելու: Ինքը շատ մարդկանց հետ է այդ օրը զրուցել, առավոտյան կային հաղթական ու ոգևորված տրամադրություններ, Շուշիի հետ բերելու հարցն էլ խոշոր հարցով լուծված էր, երբ նոյեմբերի 8-9-ի գիշերը Շուշին նորից մերը չէր: Հարցականներ կան այս առումով, թե ինչպես և ինչու այդպես եղավ: Արդյո՞ք արտաքին քաղաքական ճնշումներ կամ դավաճանական գործունեություն էր, քրեական գործերը շատ հարցերի պատասխաններ կտան:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *