17.7 C
Yerevan

Զգուշա­ցում Կարև­ո­րի Մասին

Մեր հանրությունն արդեն մոտ երեք տարի զբաղված է բանակցա­յին «լավ» եւ «վատ» հարթակներ «ընտրե­լով», կամ «ռուսա­մետ» ու «արեւմտա­մետ» ընտրե­լով, ըստ այդ ճաշակնե­րի էլ «վերլուծե­լով» մեզ հետ եւ մեր շուրջ տեղի ունե­ցո­ղը:

Հակոբ Բադալյան

Զգուշա­ցում՝ երկար է, ու երկրպա­գունե­րի համար անհե­տաքրքիր

Նախօ­րեին, երբ Վաշինգտո­նում մեկնարկում էր հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցության նոր ռաունդը, հարցազրույցում նշե­ցի (հղումը էջիս է նախորդ գրա­ռումով), որ այդ բանակցությունից ավե­լի հավա­նա­կան եմ տեսնում լարվա­ծության, քան խաղա­ղության աճ:

Ցավոք, ընդա­մե­նը ժամեր անց եղավ Բաքվի մահա­բեր սադրանքը Արցա­խում:

Ինչու՞ եմ ավե­լի հավա­նա­կան տեսնում լարվա­ծության աճը: Տեղի է ունե­ցել երկու հատկանշա­կան հանգա­մանք, որոնք բավա­րար ուշադրության չեն արժա­նա­ցել հայաստանյան հանրա­յին-քաղա­քա­կան դաշտում՝ ինչ-ինչ պատճառնե­րով:

Այդպես էլ հպանցիկ մնաց պետքարտուղա­րության ներկա­յա­ցուցչի ողջույնը՝ «համա­ներման» մասին Ալիեւի ելույթի առնչությամբ: Ելույթ, որ հնչեց մայի­սի 28-ին եւ որը ամբողջա­պես վերջնա­գիր ու շանտաժ էր Արցա­խի ու դրա ղեկա­վա­րության հասցեին. կընդունեք իմ պայմաննե­րը, կնե­րեմ, չէ՞՝ ուրեմն պետք է հեռա­նաք: Ու այդ ելույթը արժա­նա­նում է «ողջույնի», ու հայ հանրությունն այդպես էլ չի գտնում հավա­քա­կան ուժ՝ ինչը զգա­լիո­րեն գտնում է ռուսնե­րի դեպքում եւ շատ լավ է անում, Վաշինգտո­նին հարցնե­լու՝ «այդ ելույթի ի՞նչն եք ողջունել»:

Եվ երկրորդ հատկանշա­կան հանգա­մանքը: Ռուսա­կան մամուլում եղավ արտա­հոսք, որ Վաշինգտոնն ուզում է երրորդ երկրում կազմա­կերպել Արրցա­խի ու Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րի ոչ հրա­պա­րա­կա­յին շփում, եվ սպառնում Արցա­խին, որ հրա­ժարվե­լու դեպքում Բաքուն կիրա­կա­նացնի հակաա­հա­բեկչա­կան օպե­րա­ցիա:

Եթե սխալվում եմ, ապա կխնդրեմ ներո­ղություն, բայց կարծես թե Վաշինգտո­նից չի եղել հերքում՝ Արցա­խին սպառնա­լու կապակցությամբ, չի հնչել հերքում, թե ոչ մի սպառնա­լիք էլ չի եղել Արցա­խում: Շատե­րը գուցե կասեն, որ՝ ինչու՞ պետք է պաշտո­նաօես հերքվեր ռուսա­կան մամուլի արտա­հոսքը: Այո, իհարկե, Վաշինգտոնն ինչու՞ պետք է հերքեր, եթե դա իրեն բացարձա­կա­պես պետք չէ: Այդ հերքումը պետք էր Հայաստա­նին, բայց Հայաստա­նում չգտնվեց նաեւ այդ հարցադրումը ուղղե­լու հանրա­յին-քաղա­քա­կան ներուժ:

Ահա այդ երկու նշա­նա­յին իրո­ղություննե­րը ինձ թույլ են տալիս տեսնել հավա­նա­կա­նություն, որ վաշինգտոնյան բանակցությունը մեծ հավա­նա­կա­նությամբ կբե­րի լարվա­ծության, այլ ոչ թե խաղա­ղության:

Եվ երրորդ հանգա­մանքը, որի մասին գրա­ռում էի արել օրեր առաջ՝ Բրի­տա­նիա­յի եւ Բաքվի արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումից, եւ դրան հաջորդած թվի­թերյան «սիրա­լի­րություննե­րից» հետո, ասե­լով, որ դա թերեւս հուշում է, որ Վաշինգտո­նից առաջ Բաքուն ստա­նում է որո­շա­կի «լիցքեր» եւ մեզ սպա­սե­լու է շատ բարդ բանակցություն:

Սա նշանակու՞մ է, որ պետք չէ գնալ Վաշինգտոն, կամ պետք էր թողնել ու վերա­դառնալ: Ըստ իս՝ ոչ: Որովհե­տեւ չգնա­լը, ընդ որում ոչ միայն Վաշինգտոն, այլ ռեգիո­նալ ազդե­ցության իմաստով առանցքա­յին մայրա­քա­ղաքներ, այդ թվում Մոսկվա, թերեւս չի լուծում ոչ մի հարց: Որովհե­տեւ, եթե մենք ունակ չենք հարց լուծել գնա­լով, ապա չգնա­լով հաստա­տա­պես անկա­րող ենք լինե­լու լուծել որեւէ խնդիր:

Հայաստա­նի համար առանցքա­յի­նը, ինչպես ասել եմ բազմիցս, բոլոր ուղղություննե­րով պաշտո­նա­կան աշխա­տանքին «ուղեկցող» հանրա­յին-քաղա­քա­կան լրջմիտ հարցադրումներն են, որ պետք է ուղղված լինեն այդ աշխա­տանքա­յին մայրա­քա­ղաքնե­րին, կապված ուժի եւ ուժի սպառնա­լի­քի չկի­րառման միջազգա­յին սկզբունքի պահպա­նության հարցում նրանց բոլո­րի պատասխա­նատվությա­նը:

Դրա փոխա­րեն, մեր հանրությունն արդեն մոտ երեք տարի զբաղված է բանակցա­յին «լավ» եւ «վատ» հարթակներ «ընտրե­լով», կամ «ռուսա­մետ» ու «արեւմտա­մետ» ընտրե­լով, ըստ այդ ճաշակնե­րի էլ «վերլուծե­լով» մեզ հետ եւ մեր շուրջ տեղի ունե­ցո­ղը:

Չկան բանակցա­յին լավ եւ վատ հարթակներ, կա այդ հարթակնե­րում լավ եւ վատ աշխա­տանք կատա­րե­լու ունակ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան, պետա­կան օրգա­նիզմ, կամ այն չկա:

Եվ այս ամե­նը պետք է կարո­ղա­նանք նախ սկսել քննարկել հանգիստ, հանդարտ, միմյանց լսե­լու կարո­ղությամբ, որովհե­տեւ, եթե մենք ի վիճա­կի չենք լսել միմյանց՝ իհարկե խոսքը միմյանց ռացիո­նալ խոսակցություն լսե­լու մասին է, այլ ոչ թե էպա­տա­ժա­յին բացա­կանչություններ կամ ռազմա-հայրե­նա­սի­րա­կան «միֆեր» լսե­լու մասին, ապա մեղմ ասած մոլո­րություն է կարծել, թե որեւէ մեկը դրսում բառի լայն իմաստով լսե­լու է մեզ:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ