16.6 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մինչ Թիֆլի­սում փորձում էին լուծել երեք երկրի կնճռոտ հարցե­րը, իսկ Ղարա­բա­ղում հայկա­կան ուժե­րը պատրաստվում էին ազա­տագրել Շուշին, Ադրբե­ջա­նում ապրի­լի վերջին խորհրդա­յին կարգեր են հաստատվում, որի հետեւանքով ամբողջո­վին փոխվում է Անդրկովկա­սի ներքին եւ արտա­քին քաղա­քա­կան օրա­կարգը։

1920թ. ապրի­լին Ադրբե­ջա­նի դեմ կռիվնե­րի ուղղություննե­րից մեկը Կապա­նի հարա­վա­րեւելյան հատվածն էր, որտեղ էլ շտա­պում էր Նժդեհն իր մարտիկնե­րով։ Մինչ Նժդե­հը ջախջա­խում էր թշնա­մուն Գողթա­նի ուղղությամբ եւ ընդհուպ մոտե­ցել էր Օրդուբա­դին, ադրբե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը հարձակվում էին արեւելքից։ Կապարգողթի ուժե­րը հարկադրված էին ընդհա­տել ռազմա­կան գործո­ղությունը եւ վերա­դառնալ։

Մարտի վերջին ոչնչացվում են Զեյվա եւ Ագա­րակ գյուղե­րի ադրբե­ջա­նա­կան հենա­կե­տե­րը, իսկ մի քանի օրից հայկա­կան վերահսկո­ղության տակ են անցնում Հարթի­զի եւ Սուսա­նի բարձունքնե­րը։

Քաջա­ծա­նոթ լինե­լով Ադրբե­ջա­նի մարտա­վա­րությա­նը՝ Նժդե­հը հասկա­նում էր, որ միայն հայկա­կան բնա­կա­վայրե­րի ազա­տագրումը եւ հակա­ռա­կորդի ջախջա­խումը բավա­րար չի լինե­լու Զանգե­զուրի երկա­րա­տեւ անվտանգությունն ապա­հո­վե­լու համար։ Նա գտնում էր, որ հայկա­կան ուժե­րը պետք է առաջ շարժվեն եւ հնա­րա­վո­րինս հեռացնեն թաթա­րա­կան վտանգը հայկա­կան սահմաննե­րից։ Եթե փորձենք զուգա­հեռներ անցկացնել 20-րդ դարա­վերջի ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի հետ, ապա կտեսնենք, որ 1991–94թթ. Արցախյան պատե­րազմի օրե­րին հայկա­կան բանա­կը լուծում էր անվտանգության նույն խնդի­րը, գրե­թե նույն տարածքում։ Ժամա­նակն ու պատմությունը ցույց են տալիս, որ Ղարա­բաղ-Զանգե­զուրի անվտանգության գերխնդի­րը մնա­ցել է անփո­փոխ։ Դրա­նով էր պայմա­նա­վորված Նժդե­հի հաջորդ ռազմա­կան արշա­վանքը Որո­տան գետի ձախ ափին՝ Բարգուշա­տի շրջա­նում տեղա­կայված թաթա­րա­կան բնա­կա­վայրե­րի դեմ։

1920թ. ապրի­լի 2‑ին հայկա­կան զորքե­րը սկսում են շեշտա­կի գրո­հը եւ կարճ ժամա­նակ անց ադրբե­ջա­նա­կան զինվորնե­րը եւ նրանց օգնության եկած պարսկա­կան խանե­րի զինյալնե­րը խուճա­պա­հար նահանջում են։

«Կէս օրուայ մօտ, իրենց թիկունքը սարե­րուն տուած‘ հայ վաշտե­րը հեղե­ղի նման կը թափին Որո­տա­նի թուրք գիւղե­րուն վրայ: Նուրի փաշա­յի եւ Պրենս-Ղաջա­րի զօրքե­րը կորսնցուցած իրենց բարո­յա­կան կորո­վը‘ կը նահանջեն դէպի Դոնդուրլու եւ Խոջա­հան: Յաղթա­կան հայ հրա­մա­նա­տա­րութիւնը կը վճռէ մեջտե­ղէն վերցնել Զանգե­զուրի եւ Ղարա­բա­ղի միջեւ գտնուող թաթա­րա­կան սեպը — մօտ հարիւր գիւղ, եւ այսպէ­սով կենդա­նի կապ ստեղծել երկու հայկա­կան երկրա­մա­սե­րու միջեւ: Ապրիլ 2‑ի լուսա­բա­ցին հայ վաշտե­րը կը շարունա­կեն իրենց յանդուգն գրո­հը: Թշնա­մին խոշոր կորուստնե­րով տեղի կու տայ, ձգե­լով գերի­ներ, ձիեր, մեծ քանա­կութեամբ հացա­հա­տիկ եւ սպա­յա­կոյտի արխիւը: Ձեռք անցուած վաւե­րա­թուղթե­րէն կ’իմացուի, որ Ատրբէ­ջա­նի զօրա­մա­սե­րուն մէջ կը գտնուին թուրք սպա­ներ» (Վարդան Գէորգեան, Լեռնա­հա­յաստա­նի հերո­սա­մարտը (1919–1921), Երեւան, 2010)։

ՆԺԴԵՀԻ ՆՈՐ «ՆՇԱՆԱԲԱՆԸ»

Նժդե­հը գրում է, որ Որո­տա­նի գործո­ղությունն իրա­կա­նացվել էր նոր ռազմա­վա­րա­կան մոտեցմամբ, որն ինքն անվա­նում էր «նշա­նա­բան»։ Այսինքն՝ նախկին ռազմա­կան նպա­տակնե­րին ավե­լա­նում էր եւս մեկը՝ ցամա­քա­յին վստա­հե­լի ու կայուն կապով Զանգե­զուրի եւ Ղարա­բա­ղի միա­ցումը։

«Ապրի­լի 2‑ի լուսա­բա­ցին մեր վաշտե­րը, Զանգե­զուրը Ղարա­բա­ղին միացնե­լու մի նոր նշա­նա­բա­նով, շարունա­կում են իրենց գրոհնե­րը։ Այդ օրը ռազմա­գի­տա­կան մի լուրջ խաղով հաջողվում է թեւանցի ենթարկել հռչա­կա­վոր Դոնդարլուն, որի բարձունքնե­րում, գերեզմա­նա­տա­նը եւ այգի­նե­րում ամրա­ցած թշնա­մու ուժե­րը տեղի են տալիս, մեծ կորուստով։ Կռվի երրորդ օրը հաղթություննե­րով արբե­ցած մեր վաշտե­րը մի վերջին խոլա­կան գրո­հով թշնա­մուց մաքրում են Որո­տա­նի ձախ ափին գտնվող բոլոր գյուղե­րը՝ ամրացնե­լով իրենց դրո­շա­կը գետա­փին բարձրա­ցող լեռան կատա­րին»,- գրում է Նժդե­հը։

Այս գործո­ղությունից հետո կռվի ծանրությունը տեղա­փոխվում է Շիկա­հո­ղի շրջան, որտեղ Ասկյուլումի թաթարնե­րը, օգնություն ստա­նա­լով Զանգե­լա­նի շրջա­նից (Կովսա­կան), կտրում էին Ղարա­բաղն ու Զանգե­զուրը։ Որո­տա­նի ազա­տագրված հատվա­ծում Նժդե­հը թողնում է պահա­կա­յին փոքր խմբեր եւ հիմնա­կան ուժե­րը տեղա­փո­խում այստեղ։

«Այս սեպա­ձեւ բարձունքը, որպես բնա­կան անա­ռիկ ամրություն, բարձրա­նում է Օխչի գետի աջ ափին, դեմ հանդի­ման Սուսան սարին, անցա­փա­կե­լով Զանգե­զուրի նախա­դուռը։ Ղափա­նը վաղուց էր ատամ կրճտացնում այդ հսկա­յի դեմ։ Զանգե­լա­նի շրջա­նի թրքությունը, իր ձեռքին պահե­լով այդ կարեւոր բարձունքը, անպա­տիժ կերպով հազար չարիքներ էր նյութել արեւելյան Ղափա­նի դեմ եւ միշտ էլ, շնորհիվ լեռան անա­ռի­կության, մնա­ցել էր հաղթա­կան ու անպա­տիժ։ Արեւելյան, ինչպես եւ հյուսի­սա­յին կողմից այդ ամրությա­նը մերձե­նալ անկա­րե­լի է, որովհե­տեւ այդ կողմից նա բարձրա­նում է ուղղա­հա­յաց ձեւով, պատի պես։ Ճակա­տա­յին գրո­հը մեզնից շատ զոհեր կխլեր։ Չէր օգնի նաեւ պայթուցիկ տակա­ռը, որովհե­տեւ այդ գծի բոլոր տիրա­պե­տող դիրքե­րը գտնվում էին թշնա­մու ձեռքին, մնում էր վտանգա­վոր, բայց օրհնված թեւանցը»,- գրում է Նժդե­հը։

ԵՌԱԳՈՒՅՆԸ՝ ԼԵՌԱՆ ՎՐԱ

1920թ. ապրի­լի 6‑ին սկսվում է Ասկյուլումի գործո­ղությունը. հայկա­կան ուժե­րը բաժանվում են երկու մասի։ Առա­ջի­նը շարժվում է դեպի լեռան աջ կողմում գտնվող թաթա­րա­կան բնա­կա­վայրե­րը Զանգե­լա­նից եկող ուժե­րին կանգնեցնե­լու համար։ Այդ ընթացքում մյուս խումբը պետք է արա­գո­րեն թեւանցեր եւ անցներ Ասկյուլումում ամրա­ցած հակա­ռա­կորդի թիկունքը։ Շփո­թեցնող զորա­խումբը համարձակ գործո­ղություն է սկսում, որին հակա­ռա­կորդը պատասխա­նում է հուժկու կրա­կով, շուտով հայե­րը հրդե­հում են որոշ գյուղե­րի խոտի դեզե­րը, որը նաեւ լուսա­յին ազդանշան էր մյուս խմբի համար։ Այդ ակտիվ փոխհրաձգության ամբողջ ընթացքում շրջանցող խումբը լիա­կա­տար լռությամբ շարժվում էր առաջ եւ շուտով մոտե­նում է թաթարնե­րի դիրքե­րի թիկունքին։ Զինվորնե­րից մեկը դինա­մի­տով պայթեցնում է հսկա­յա­կան ժայռա­բե­կո­րը, որի փլուզման հետ միա­ժա­մա­նակ հայերն անցնում են գրո­հի։ Դիմադրությունը շատ կարճ է տեւում, ադրբե­ջանցի­նե­րը, կորուստներ տալով, փախչում են, եւ «Բացվող լույսն Ասկյուլումի վրա ողջունում է հայկա­կան եռա­գույնին»։ Լեռը վերցնե­լուց հետո համա­պա­տասխան ազդանշան է տրվում Որո­տա­նի ափի մոտ սպա­սող ստո­րա­բա­ժա­նումնե­րին, որոնք սկսում են առաջխա­ղա­ցումը։

ԲԱՐԹԱԶԻ ՁՆԾԱՂԻԿՆԵՐԸ

Զանգե­զուրի հարավ-արեւելքն ամրացնե­լու նպա­տա­կով Նժդե­հը ձեռնա­մուխ է լինում Չավնդուրի գործո­ղությա­նը։ Չավնդուրը Զանգե­զուրի լեռնաշղթա­յի հարա­վա­յին հատվածն է, որը կոչվում է նաեւ Արեւի­քի կամ Մեղրու լեռնաշղթա։ Ապրի­լի 11-ին նախա­պատրաստա­կան աշխա­տանքներն արդեն ավարտված էին, եւ Կապա­նի զորա­մա­սե­րին միա­ցել էին նաեւ Արեւի­քի ջոկատնե­րը։ Հաջորդ օրը սկսվում է առաջխա­ղա­ցումը, որի նպա­տակն էր «մեր գրա­ված հողա­մա­սի ամբողջա­ցումը մինչեւ Արաքսի հովիտ»։ Ադրբե­ջա­նա­կան առա­ջին հենա­կե­տը Սոբուն գյուղն էր, որի դիմադրությունը կարճ է տեւում։ Օգտա­գործե­լով պայթուցիկ տակառնե­րը՝ զանգե­զուրցի­նե­րը շուտով վերցնում են մոտա­կա բոլոր գյուղե­րը եւ մոտե­նում թշնա­մու վերջին հենա­կե­տին՝ Բարթա­զին։ Բարթա­զի գրո­հի նախորդ գիշե­րը հակա­ռա­կորդը փորձում է առա­ջա­նալ, սակայն հայե­րը լույսե­րով տեղե­կացնում են ստո­րա­բա­ժա­նումնե­րին, որոնք էլ համա­զարկով հետ են մղում թշնա­մուն։ Հայերն օգտա­գործում էին լուսա­յին-նշա­նա­յին համա­կարգ. եթե պատկերվում էր լիա­լուսին, ուրեմն հակա­ռա­կորդը մոտ է, եթե պատկերվում էր խաչ, ուրեմն ամեն ինչ հանգիստ էր։

Բարթա­զի կռի­վը սկսվում է ապրի­լի 14‑ի լուսա­դե­մին։ Բարձունքից գլորվում են պայթուցիկ մահա­ցու տակառնե­րը, որոնք ճեղքում են հակա­ռա­կորդի պաշտպա­նության շղթան, եւ Նժդե­հի մարտիկնե­րը նետվում են գրո­հի։ Կարճ ժամա­նակ անց հայերն արդեն Բարթազ գյուղա­քա­ղա­քի արեւելյան հատվա­ծում էին։ Նժդե­հը գրում է, որ փոքրիկ մի ջոկա­տի հետ շարժվում էր դեպի բնա­կա­վայր, երբ տեսնում է, որ զինվորնե­րը պարբե­րա­բար կռա­նում եւ գետնից ինչ-որ բան են վերցնում։

«Ձնծա­ղիկներ ենք հավա­քում, պատասխա­նում են իմ հարցին։
Բնազդո­րեն կռա­նում եմ եւ ես ձյան տակից գլուխը դեռ նոր դուրս հանած մի ձնծաղկի վրա… Արաքսի ափին բարձրա­ցող մի բլուրից ջոկա­տիս դեմ սկսվում է մի ուժեղ հրա­ցա­նաձգություն։ Բաց դաշտի վրա թշնա­մու կրա­կի տակ ընկած փոքրիկ ջոկատս անտե­ղի զոհե­րից ազա­տե­լու միայն մի միջոց կար՝ դինա­մի­տա­յին գրո­հը։ Մարտա­կան կարգ ընդունե­լով, ջոկատս պայթուցիկնե­րով նետվում է առաջ։ Երկվայրկյան անց գոռում են մեր ռումբե­րը։ Թշնա­մին լքում է իր դիրքե­րը եւ անհայտա­նում գետա­փի մացառնե­րի մեջ։ Իմ ուժե­րը մտնում են Բարթազ»։

ՆԺԴԵՀԸ ԱՆՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂ

Զանգե­զուրում հաղթա­նակներ տանե­լուց եւ երկու ուղղությամբ Ղարա­բա­ղի հետ ցամա­քա­յին կապն ապա­հո­վե­լուց հետո Զանգե­զուրում արտա­կարգ դրություն է հայտա­րարվում, իսկ գենե­րալ Սիլիկյա­նը նշա­նակվում է Զանգե­զուր-Դարա­լագյա­զի գենե­րալ-նահանգա­պետ։ Հիմնվում են զինվո­րա­կան դատա­րաններ, որոնք քննե­լու էին բոլոր, այդ թվում՝ դասալքության գործե­րը։ Զինվո­րա­կան իշխա­նությանն էր ենթարկվում փոստը, հեռագրա­տունը, հեռա­խո­սա­յին կապը եւ այլն։ Նշվում էր նաեւ, որ հատուկ պայքար է ծավալվե­լու «Ադրբե­ջա­նից բխող հանցա­վոր քարոզչության դեմ, եւ մեղա­վորնե­րը հանձնվե­լու են զինվո­րա­կան դատա­րա­նին»։ Միա­ժա­մա­նակ հայտա­րարվում էր 20–50 տարե­կան բոլոր տղա­մարդկանց զորա­կոչ։

1920թ. ապրի­լին՝ Կապա­նի եւ Մեղրիի արեւելյան ուղղություննե­րում հաղթա­կան գործո­ղություննե­րից հետո, Նժդե­հը իր «ամե­նաընտիր վաշտե­րով անցնում է Ղարա­բաղ եւ ստանձնում Դիզա­կի պաշտպա­նությունը»։

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

1920թ. մարտի վերջին Ղարա­բա­ղում ծավալված ակտիվ ռազմա­կան գործո­ղություննե­րին զուգա­հեռ եւս մեկ փորձ է արվում հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել խաղաղ ճանա­պարհով։ Այդ նպա­տա­կով վրա­ցա­կան կողմի նախա­ձեռնությամբ ապրի­լի 9‑ին Թիֆլի­սում հրա­վի­րում է նոր համա­ժո­ղով, որին հայկա­կան կողմից մասնակցում էին արտգործնա­խա­րար Համո Օհանջանյա­նը, Ստե­փան Մամի­կոնյա­նը, Սմբատ Խաչատրյա­նը եւ Ադրբե­ջա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նը (ապրի­լի 3‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության կազմում փոփո­խություններ էին տեղի ունե­ցել. Համո Օհանջանյա­նը նշա­նակվել էր արտա­քին գործե­րի, Ռուբեն Տեր-Մինասյա­նը՝ պաշտպա­նության, Սիմոն Վրացյա­նը՝ երկրա­գործության նախա­րար)։

Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տությունը ներկա­յացնում էին խորհրդա­րա­նի փոխխոսնակ Ա. Աղաեւը, արտգործնա­խա­րար Ֆաթա­լի Խան-Խոյսկին, Վրաստա­նում ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Մամեդ Ռիզա բեկ Վեքի­լո­վը եւ արդա­րա­դա­տության նախա­րա­րի տեղա­կալ Օլգեր-բեյ Կրի­չինսկին։

Վրա­ցա­կան կողմից հանդես էին գալիս արտգործնա­խա­րար Եվգե­նի Գեգեչկո­րին, ռազմա­կան նախա­րար Գրի­գո­րի Լորդկի­պա­նի­ձեն եւ Հայաստա­նում վրա­ցա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Մախա­րա­ձեն։

Հենց առա­ջին նիստին Գեգեչկո­րին հայտա­րա­րում է, որ անհա­պաղ պետք է դադա­րեցնել բոլոր տեսա­կի բախումնե­րը Ղարա­բա­ղում։ Ադրբե­ջա­նա­կան պատվի­րա­կությունն իր հերթին ասում է, որ նույնը պետք է անել նաեւ Ղազա­խում, Օրդուբա­դում, Նախի­ջեւա­նում, Վեդիում եւ այլուր։ Սակայն նրանք նաեւ նշում են, որ այդպի­սի հարցեր բարձրացնե­լու եւ որո­շում կայացնե­լու համա­պա­տասխան լիա­զո­րություն իրենք չունեն։ Երկար քննարկումից հետո որոշվում է, որ մինչեւ ապրի­լի 10‑ը ադրբե­ջա­նա­կան պատվի­րակնե­րը պետք է կապվեն կառա­վա­րության հետ եւ համա­պա­տասխան լիա­զո­րություն ստա­նան։ Երկրորդ նիստին Աղաեւը հայտնում է, որ իրենք փորձել են հեռա­խո­սով կապ հաստա­տել Բաքվի հետ, սակայն չի հաջողվել, եւ ստիպված հեռագրել են։ Ի պատասխան ստա­ցել են տեղե­կություն, որ նրանց պատասխա­նը տրվե­լու է օրվա վերջին կամ հաջորդ օրը։ Աղաեւն առա­ջարկում էր քննարկել մյուս հարցե­րը, մինչեւ կլի­նի Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան պատասխա­նը, սակայն հայկա­կան կողմն առարկում է՝ նշե­լով, որ իրենք հավաքվել են առա­ջին հերթին ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցնե­լու համար։ Ուշագրավ դիտարկում է անում Վրաստա­նի արտգործնա­խա­րար Գեգեչկո­րին՝ ասե­լով, որ համա­ժո­ղովն ունի երեք խնդիր.

1. տարածքա­յին,
2. արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ երեք հանրա­պե­տության քայլե­րի համա­ձայնե­ցում,
3. կոնֆե­դե­րա­ցիա:

Վրաստա­նի ԱԳ նախա­րա­րը հայտնում էր, որ համա­ժո­ղո­վը չի կարող լուծել սահմա­նա­յին հարցե­րը եւ պետք է բավա­րարվի ընդհա­նուր սկզբունքնե­րը համա­ձայնեցնե­լով։ Նա գտնում էր, որ որպես չավարտվող ազգա­միջյան բախումնե­րի լուծում՝ կարե­լի է դիտարկել բնակչության տեղա­փո­խության տարբե­րա­կը։

«Այդ վեճե­րի պատճառն է երկրի ազգագրա­կան քարտե­զը, ուստի այդ հարցի հիմքում պետք է դնել ազգաբնա­կության գաղթումը մի հանրա­պե­տությունից մյուսը, եւ այդ կերպով ազգաբնա­կության միա­տե­սակ մասսա ստեղծումը՝ միեւնույն հանրա­պե­տության սահմաննե­րում, ինչը որ կարող է խաղա­ղեցնել երկիրն ու վերջ դնել երկպա­ռա­կություննե­րին»,- ասել էր նա (Հառաջ, 27 ապրի­լի, 1920թ., թիվ 85)։

Ապրի­լի 11-ին վերջա­պես ստացվում է Խան-Խոյսկու հեռա­գի­րը, որով նա լիա­զո­րում էր Ադրբե­ջա­նի պատվի­րա­կությա­նը համա­ժո­ղո­վի ընթացքում քննարկել ամբողջ Անդրկովկա­սում տեղի ունե­ցող բախումնե­րի կարգա­վորման հարցե­րը։ Երկար բանակցություննե­րից հետո՝ օրվա վերջին, կողմե­րը համա­տեղ բանա­ձեւ են ընդունում.

1. Անմի­ջա­պես դադա­րեցնել Ղազա­խում, Նախի­ջեւա­նում, Օրդուբա­դում եւ Ղարա­բա­ղում այժմ տեղի ունե­ցող արյունա­լի բոլոր ընդհա­րումնե­րը: 
2. Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րին հանձնա­րա­րել անհա­պաղ ձեռնարկել ամե­նավճռա­կան միջոցներ, որպեսզի համա­պա­տասխան հանրա­պե­տության սահմաննե­րում բացառվեն հայ եւ մուսուլման բնակչության ընդհա­րումնե­րը:
3. Այս որոշման մասին շտապ տեղե­կացնել ադրբե­ջա­նա­կան եւ հայկա­կան կառա­վա­րություննե­րին՝ համա­պա­տասխան գործո­ղություննե­րի դիմե­լու համար: (Հառաջ, 27 ապրի­լի, 1920թ., թիվ 85)։

Ապրի­լի 13-ին համա­ժո­ղովն ընդունում է երկրորդ բանա­ձեւը, համա­ձայն որի՝ պետք է ստեղծվեր վեց հոգուց բաղկա­ցած հանձնա­խումբ բախումնե­րի վայրերն այցե­լե­լու, դրանց պատճառնե­րը հետաքննե­լու եւ համա­ժո­ղո­վի որո­շումնե­րի կատա­րումը վերահսկե­լու համար։

Հայ-ադրբե­ջա­նա­կան բախումնե­րը դադա­րեցնե­լու վերա­բերյալ որեւէ այլ որո­շում համա­ժո­ղո­վը չի ընդունում։ Ուշադրության արժա­նի է նաեւ երեք հանրա­պե­տության խորհուրդ ստեղծե­լու գաղա­փա­րը, որը թեեւ վերջնա­կան տեսք չի ստա­նում, սակայն քննարկվում է համա­ժո­ղո­վի 6‑րդ նիստում։ Նախագծի հեղի­նակն ադրբե­ջա­նա­կան պատվի­րա­կության անդամ Կիչինսկին էր։ Ըստ առա­ջարկվող տարբե­րա­կի՝ Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը եւ Վրաստա­նը պետք է ստեղծեին միջպե­տա­կան խորհուրդ, որը, ի թիվս այլ հարցե­րի, պետք է «հոգ տաներ հանրա­պե­տություննե­րի արտա­քին անվտանգության եւ նրանց անկա­խությունն ու չեզո­քությունը պահպա­նե­լուն»։ Այս առա­ջարկը Անդրկովկասյան համա­դաշնություն՝ կոնֆե­դե­րա­ցիա ստեղծե­լու փորձ էր, որի հիմնա­կան նպա­տակն էր արտա­քին միջամտության դեպքում երեք հանրա­պե­տության համա­տեղ հանդես գալը։ Նախկի­նում նման նախա­ձեռնությամբ հանդես էր եկել նաեւ Վրաստա­նը՝ փորձե­լով բոլշեւիկյան ներխուժման դեպքում ստա­նալ մյուս երկու հանրա­պե­տության աջակցությունը։

* * *

Մինչ Թիֆլի­սում փորձում էին լուծել երեք երկրի կնճռոտ հարցե­րը, իսկ Ղարա­բա­ղում հայկա­կան ուժե­րը պատրաստվում էին ազա­տագրել Շուշին, Ադրբե­ջա­նում ապրի­լի վերջին խորհրդա­յին կարգեր են հաստատվում, որի հետեւանքով ամբողջո­վին փոխվում է Անդրկովկա­սի ներքին եւ արտա­քին քաղա­քա­կան օրա­կարգը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են լուսանկարներ Armgeo.am կայքից:

Առնչվող Հոդվածներ