17.7 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

2022թ․ մայի­սին ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը պաշտո­նա­կան այցով ասիա­կան մի շարք երկրնե­րում էր։ Տարա­ծաշրջան այցի ընթացքում ԱՄՆ‑ն, Ճապո­նիան, Կանա­դան, Հրվ․ Կորեան, Ֆիլի­պիններն ու Սինգա­պուրը համա­ձայնության են եկել ստեղծե­լու տվյալնե­րի փոխա­նակման կոլեկտիվ համա­կարգ՝ այն փակե­լով Չինաստա­նի և Ռուսաստա­նի համար։

Սուրեն Սահակյան

Մաս Հինգե­րորդ

Ստեղծվող նոր աշխարհա­կարգը

2021թ հունի­սի 10-ին Մեծ Բրի­տա­նիան, Ավստրա­լիան և ԱՄՆ‑ն կնքե­ցին հերթա­կան համա­ձայնա­գի­րը, որն իր բովանդա­կությամբ և դրան վերագրվող նշա­նա­կության իմաստով Ատլանտյան երկրորդ խարտիան դառնա­լու հավակնություն ունի։ Այս փաստա­թուղթը ևս 8 կետ ունի և վերա­բե­րում է ապա­գա աշխարհի մասին համա­ձայնության եկող կողմե­րի պատկերացումներին․Կողմերը պայմա­նա­վորվում են պաշտպա­նել ժողովրդա­վա­րության և բաց հասա­րա­կություննե­րի սկզբունքներն ու արժեքնե­րը, որոնք իրենց պետա­կա­նության ուժի և միություննե­րի հիմքն են։ Կողմե­րը նպա­տակ են դնում այնպես ամրացնել միջազգա­յին համա­գործակցությունն ապա­հո­վող ինստի­տուտներն ու օրենքնե­րը, որպեսզի դրանք համա­պա­տասխա­նեն 21-րդ դարի մարտահրա­վերնե­րին։ Նրանք հանձն են առնում աշխա­տել համա­պա­տասխան կանոննե­րով գործող նոր աշխարհա­կարգի ուղղությամբ, որպեսզի միա­սին լուծեն գլո­բալ պրոբլեմնե­րը՝ կառա­վա­րել նորա­գույն տեխնո­լո­գիա­նե­րի առա­ջացրած վտանգնե­րը, նպաստել տնտե­սա­կան զարգացմանն ու արժա­նա­պա­տիվ աշխա­տանքին, երկրնե­րի միջև ազատ ու արդար առևտրին։

Կողմերն իրենց հավա­տարմությունն են հայտնում ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության և վեճե­րը խաղաղ կարգա­վո­րե­լու նախկի­նում գործող սկզբունքնե­րին։ Նրանք դեմ են հանդես գալիս միմյանց ներքին գործե­րին միջամտե­լու պրակտի­կա­յին, ինչպես նաև պաշտպա­նե­լու են այնպի­սի առանցքա­յին սկզբունքներ, ինչպի­սիք ազատ ծովերն են և օդագնա­ցությունը։

Կողմե­րը նպա­տակ են դնում այնպես ամրացնել միջազգա­յին համա­գործակցությունն ապա­հո­վող ինստի­տուտներն ու օրենքնե­րը, որպեսզի դրանք համա­պա­տասխա­նեն 21-րդ դարի մարտահրա­վերնե­րին։ Նրանք հանձն են առնում աշխա­տել համա­պա­տասխան կանոննե­րով գործող նոր աշխարհա­կարգի ուղղությամբ, որպեսզի միա­սին լուծեն գլո­բալ պրոբլեմնե­րը։

Կողմերն իրենց հավա­տարմությունն են հայտնում ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության և վեճե­րը խաղաղ կարգա­վո­րե­լու նախկի­նում գործող սկզբունքնե­րին։ Նրանք դեմ են հանդես գալիս միմյանց ներքին գործե­րին միջամտե­լու պրակտի­կա­յին, ինչպես նաև պաշտպա­նե­լու են այնպի­սի առանցքա­յին սկզբունքներ, ինչպի­սիք են ազատ ծովերն են և օդագնա­ցությունը։

Կողմե­րը լի են վճռա­կա­նությամբ պահպա­նել և օգտա­գործել գիտա­կան ու տեխնո­լո­գիա­կան իրենց նորա­րա­րա­կան առա­վե­լություննե­րը, որպեսզի դրա­նով ապա­հո­վեն իրենց ընդհա­նուր անվտանգությունն ու աշխա­տա­տե­ղե­րը՝ նպաստե­լով միջազգա­յին կայուն զարգացմա­նը։

Կողմե­րը վերա­հաստա­տում են միջազգա­յին կայունության և կոլեկտիվ անվտանգության հարցե­րում իրենց ընդհա­նուր պատասխա­նատվության բարձր աստի­ճա­նը։ Նրանք հայտա­րա­րում են միջուկա­յին զենքով զսպման իրենց միջոցնե­րի մասին և նշում՝ քանի դեռ միջուկա­յին զենք գոյություն ունի, իրենք այն կօգտա­գործեն ՆԱՏՕ‑ն պաշտպա­նե­լու համար։ ՆԱՏՕ‑ի գործընկերնե­րին հիշեցնում են, որ կարող են իրենց վրա հույս դնել նույնիսկ այն դեպքում, երբ գործընկերնե­րը շարունա­կեն մեծացնել իրենց սուվե­րեն զինված ուժե­րը։ Նրանք նաև պարտա­վորվում են առաջ մղել պետություննե­րի պատասխա­նա­տու վարքի կանոննե­րը կիբերտա­րա­ծության մեջ, սպա­ռա­զի­նության նկատմամբ վերահսկո­ղության, զինա­թափման ուղղությամբ միջոցնե­րի կիրառման առումով, որպեսզի նվա­զեցնեն միջազգա­յին հակա­մարտություննե­րի առա­ջացման ռիսկե­րը։

Կողմե­րը պարտա­վորվում են շարունա­կել կառուցել ներա­ռա­կան, արդար, կլի­մա­յի համար բարենպաստ, կայուն, մշակված կանոննե­րի վրա հիմնված՝ 21-րդ դարի տնտե­սություն, ամրացնել ֆինանսա­կան կայունությունն ու թափանցի­կությունը, պայքա­րել կոռուպցիա­յի դեմ։

Կողմերն իրենց բոլոր գործե­րում ուշադրության կենտրո­նում են պահե­լու կլի­մա­յի փոփո­խության հարցը։ Նրանց կարծի­քով աշխարհը հասել է կրի­տի­կա­կան կետի, երբ այն պետք է գործի առանց հապա­ղե­լու և հավակնոտ քայլե­րով, որպեսզի լուծի կլի­մա­յա­կան ճգնա­ժա­մը, պաշտպա­նի կենդա­նա­կան բազմա­զա­նությունը և բնությունը։

Կողմե­րը պարտա­վորվում են շարունա­կել առողջա­պա­հա­կան համա­կարգի և առողջության պահպանման ուղղությամբ համա­գործակցությունը։ 

Ի՞նչն է հատուկ «Ատլանտյան խարտիա­յի» այս նորացված տարբե­րա­կին։ Առա­ջին էական հանգա­մանքն այն է, որ ի տարբե­րություն առա­ջին խարտիա­յի, որտեղ նշվում էր, թե համա­գործակցությունը վերա­բե­րում է աշխարհի «թույլ ու ուժեղ» բոլոր երկրնե­րին, երկրորդում նշվում է միայն ժողովրդա­վա­րա­կան արժեքներ որդեգրած երկրնե­րի հատուկ ակումբի համա­գործակցության մասին։ Սա ակհնայտ է ոչ այնքան համա­ձայնագրի սռանձնացված կետե­րից, որքան փաստաթղթի նախա­բա­նից և միջազգա­յին դրության ու աշխարհի ապա­գա­յի մասին կողմե­րի մեկնա­բա­նություննե­րից։ Ահա 2022թ․ ապրի­լին Մեծ Բրի­տա­նիա­յի Արտա­քին գործե­րի նախա­րար, այնուհետև վարչա­պետ դարձած Լիզ Թրասսի՝ ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտությա­նը վերա­բե­րող ծրագրա­յին ելույթից մի քանի մեջբե­րումներ․

«Իմ տեսլա­կանն է մի աշխարհ, որտեղ ազատ ազգե­րը հաստա­տա­կամ են և աճում են: Այնտեղ, որտեղ ազա­տությունն ու ժողովրդա­վա­րությունը ամրապնդվում են տնտե­սա­կան և անվտանգության գործընկերնե­րի ցանցի միջո­ցով։ Սա երկա­րա­ժամկետ պարգև է՝ խաղա­ղության, անվտանգության և բարգա­վաճման նոր դարաշրջան: 

․․․ մենք հանում ենք ներմուծման բոլոր մաքսա­տուրքե­րը Ուկրաի­նա­յի համար և աջակցում ենք Ուկրաի­նա­յի տնտե­սությա­նը վարկա­յին երաշխիքնե­րով, հարկա­յին աջակցությամբ և ներդրումնե­րով։ Մենք ցույց ենք տալիս, որ տնտե­սա­կան մուտքն այլևս «հարգանքի տուրք» չէ։ Այն պետք է վաստա­կել: 

․․․ մեր բարգա­վա­ճումն ու անվտանգությունը պետք է հիմնված լինեն ամուր գործընկերա­յին ցանցի վրա: Սա այն է, ինչ ես անվա­նում եմ ազա­տության ցանց: Մենք ցանկա­նում ենք, որ գործընկե­րության ցանցը ընդգրկի աշխարհը՝ պաշտպա­նե­լով ինքնիշխա­նությունն ու ինքնո­րո­շումը և նպաստե­լով ընդհա­նուր բարգա­վաճմա­նը: Բրի­տա­նիան կլի­նի այս ցանցի ակտիվ և ճկուն մասը»:

Երկրորդ էական հանգա­մանքը համա­ձայնության նպա­տակներն են։ Եթե առա­ջին Ատլանտյան խարտիան վերա­բե­րում էր աշխարհի առաջ ծառա­ցած կոնկրետ խնդիրնե­րի կոնկրետ լուծումնե­րին և հայտնի էր թիրա­խը (նացիստա­կան Գերմա­նիան և նրա նվա­ճո­ղա­կան քաղա­քա­կա­նության հետև­անքնե­րը), ապա երկրորդում թիրա­խի մասին միայն ակնարկներ են։ Ահա համա­ձայնությունը կնքե­լու նպա­տակնե­րի մասին փաստաթղթի նախա­բա­նը․ 

«Այսօր ԱՄՆ նախա­գահն ու Միացյալ Թագա­վո­րության վարչա­պե­տը իրենց հավա­տարմությունն են հայտնում ավե­լի խաղաղ և բարգա­վաճ ապա­գա­յի համար միասնա­կան աշխա­տանքին։ Մեր նորացված Ատլանտյան խարտիան, հիմքում ունե­նա­լով 80 տարի առաջ ձևա­կերպված պարտա­վո­րություններն ու ձգտումնե­րը, հաստա­տում է մեր անդա­վա­ճան հավա­տարմությունը մեր անխախտ արժեքնե­րին և նոր ու հին մարտահրա­վերնե­րից նրանց պաշտպա­նությա­նը։ Մենք պարտա­վորվում ենք սերտո­րեն համա­գործակցել բոլոր այն գործընկերնե­րի հետ, որոնք կիսում են մեր ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րը և միասնա­բար դիմա­կա­յել նրանց ջանքե­րին, որոնք ձգտում են խարխլել մեր միություններն ու ինստի­տուտնե­րը»։

Իսկ ո՞րն է այդ «ազա­տության ցանցի» ստեղծման իրա­կան թիրա­խը, ովքե՞ր են փորձում «խարխլել ստեղծված միություններն ու ինստի­տուտնե­րը» և չունեն ժողովրդա­վա­րա­կան արժեքներ։ Նոր Ատլանտյան խարտիա­յի կնքումից հետո ծավալված որոշ իրա­դարձություններ ուղիղ մատնանշում են այն։

Այսպես, 2022թ․ մայի­սին ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը պաշտո­նա­կան այցով ասիա­կան մի շարք երկրնե­րում էր։ Տարա­ծաշրջան այցի ընթացքում ԱՄՆ‑ն, Ճապո­նիան, Կանա­դան, Հրվ․ Կորեան, Ֆիլի­պիններն ու Սինգա­պուրը համա­ձայնության են եկել ստեղծե­լու տվյալնե­րի փոխա­նակման կոլեկտիվ համա­կարգ՝ այն փակե­լով Չինաստա­նի և Ռուսաստա­նի համար։ Պայմա­նա­վորվա­ծություն է ձեռք բերվել հետա­գա­յում կազմա­կերպություն հրա­վի­րել Բրա­զի­լիա­յին և Մեծ Բրի­տա­նիա­յին։ Մայի­սի 23-ին Սպի­տակ տունը հայտա­րա­րեց, որ կատա­րած ուղև­ո­րության ժամա­նակ տարա­ծաշրջա­նի 12 երկրնե­րի հետ համա­տեղ գործարկել է «Հնդկա­խա­ղա­ղօվկիա­նոսյան տնտե­սա­կան կառույցը» (IPEF)։ Կառույցը գործարկել են Ավստրա­լիա­յի, Հնդկաստա­նի, Ճապո­նիա­յի, Հրվ․ Կորեա­յի, Նոր Զելանդիա­յի և այլ երկրնե­րի հետ համա­տեղ։ Համա­ձայն հայտա­րա­րության՝ IPEF‑ը կամրապնդի ԱՄՆ‑ի կապերն այս տարա­ծաշրջա­նում՝ առա­ջի­կա տասնամյա­կում տեխնո­լո­գիա­կան նորա­րա­րություննե­րի և գլո­բալ տնտե­սությա­նը վերա­բե­րող զարգա­ցումը սահմա­նե­լու համար: Համա­կարգն ավե­լի հաստա­տուն, ազնիվ և կայուն տնտե­սություն կստեղծի ընտա­նիքնե­րի, աշխա­տողնե­րի և բիզնե­սի համար ԱՄՆ-ում և Հնդկա­խա­ղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջա­նում։ Կառույցի նպա­տա­կը գործընկեր երկրնե­րի միջև տնտե­սա­կան շփումնե­րի ուժե­ղա­ցումն է, այդ շփումնե­րը կայուն և արդա­րա­ցի դարձնե­լը։ Ինչպես տեսնում ենք, այս ամե­նը երկրորդ Ատլանտյան խարտիա­յի տնտե­սա­կան հատվա­ծի տառին և ոգուն համա­պա­տասխան են։

Դրա ռազմա­կան հատվա­ծի մասին էլ հատկանշա­կան է սեպտեմբե­րի 15‑ի հայտա­րա­րությունը AUKUS ռազմա­կան դաշինքի ստեղծումը, որի կողմե­րը՝ Ավստրա­լիան, Մեծ Բրի­տա­նիան և ԱՄՆ‑ն, պայմա­նա­վորվում են ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի փոխա­նա­կում իրա­կա­նացնել և, որպես առա­ջին քայլ, ավստրա­լա­կան նավա­տորմը զինել 8 ատո­մա­յին սուզա­նա­վե­րով։ Բնա­կան է ենթադրել, որ Ատլանտյան նոր խարտիա­յից բխող այս գործո­ղություննե­րի թիրա­խը Չինաստանն է, և վերջինս ուղիղ դրա մասին հայտա­րա­րեց։ Իսկ ինչո՞ւ է Չինաստա­նը նման ուշադրության կենտրո­նում հայտնվել։ 

Եթե ուշա­դիր լինենք, կարգե­րի փոփո­խության նախա­ձեռնողնե­րը, որպես կանոն, մշտա­պես եղել են դրանց պահա­պաննե­րը, և դա տրա­մա­բա­նա­կան է։ Աշխարհա­կարգի փոփո­խության անհրա­ժեշտությունը երկու դեպքում է առա­ջա­նում։ Մի դեպքում դա տեղի է ունե­նում, երբ կարգե­րը այնպի­սի բարենպաստ պայմաններ են ստեղծում դրա պահա­պաննե­րի համար, որ նրանց թվում է, թե կարող են անարգել մեծացնել ազդե­ցության գոտի­նե­րը, իսկ մյուս դեպքում՝ երբ այդ կարգե­րը ուրիշնե­րի համար են ջերմո­ցա­յին պայմաններ ստեղծում, և կարգե­րի պահա­պաննե­րի ազդե­ցությունը հարցա­կա­նի տակ է դրվում։ Ո՞ր տարբե­րակն է մեր դեպքում, երբ կարգե­րի պահա­պաննե­րի մեջ հեգե­մոն դիրք է գրա­վում ԱՄՆ‑ն։

Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ամբողջ Եվրո­պան ավերված էր։ Պատե­րազմին մասնակցած բոլոր երկրնե­րը վերա­կանգման կարիք ունեին, ինչը իրա­կա­նացրին ԱՄՆ‑ի կողմից մշակված Մարշա­լի պլա­նի օգնությամբ։ Պատե­րազմից հետո ԱՄՆ‑ն արտադրում էր աշխարհի համա­խառն արդյունքի կեսը։ Եվրո­պա­յի վերա­կանգնմա­նը զուգա­հեռ այդ ցուցա­նիշն աստի­ճա­նա­բար նվա­զեց՝ 20-րդ դարի 70-ական թվա­կաննե­րին հասնե­լով 25 տոկո­սի, իսկ ներկա­յումս՝ մոտ 20 տոկո­սի։ ԱՄՆ‑ի ռազմա­կան հեգե­մո­նիան անքննե­լի է, սակայն քաղա­քա­կան ու տնտե­սա­կան ճակատնե­րում զգա­լի տեղա­շարժեր են տեղի ունե­ցել։ 

Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից անմի­ջա­պես հետո միջազգա­յին հանրությունն իր ինստի­տուտնե­րով խաղա­ղության և կանոննե­րի պահպա­նության համար ձեռնմուխ եղավ ամե­նա­տարբեր տարա­ծաշրջաննե­րում իրենց տարածքնե­րին բնո­րոշ հակակշիռնե­րի և զսպման համա­կարգե­րի ստեղծմա­նը․ Հնդկա­խա­ղա­ղօվկյա­նոսյան շրջա­նում Մեծ Բրի­տա­նիա­յից անկա­խություն ստա­ցավ Հնդկաստա­նը, Մերձա­վոր Արև­ելքում արա­բա­կան աշխարհին հակակշռե­լու համար ստեղծվեց և օգտա­գործվեց Իսրա­յե­լը, Եվրո­պա­յում, ինչպես արդեն նշվել է, Գերմա­նիան բաժանվեց երկու մասի։ Արդեն 60-ականնե­րին, Ատլանտյան խարտիա­յի ոգուն համա­պա­տասխան, անկա­խություն ստա­ցան աֆրիկյան երկրնե­րը՝ որևէ բալանս ապա­հո­վե­լու ակնհայտ նպա­տա­կադրմամբ։ Ասիա­կան տարա­ծաշրջա­նում նշա­նա­կա­լի էին Հյուսի­սա­յին և Հարա­վա­յին մասե­րի բաժանման հանգեցրած քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը Կորեա­յում, ինչպես նաև Չինաստա­նի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմում կոմունիստնե­րի հաղթա­նա­կը և նրա բաժա­նումը երկու մասի՝ Թայվա­նի և բուն Չինաստա­նի։ Հակակշիռնե­րի պահպանման գաղա­փա­րա­կան հենքը նշվում էր որպես սոցիա­լիզմի և կապի­տա­լիզմի միջև պայքար։ 

Խնդիրնե­րը, որոնք հանգեցրին այս աշխարհա­կարգի փոփո­խության անհրա­ժեշտությա­նը, երկուսն են։ Առա­ջին հերթին, արդեն 80-ականնե­րի վերջում ԽՍՀՄ-ում սոցիա­լիզմի տնտե­սա­կան և պետա­կան կառա­վարման մոդելնե­րը սպա­ռե­ցին իրենց, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ‑ի փլուզման։ Սա, իր հերթին, վերացրեց ձևա­վորված հակակշիռնե­րի գաղա­փա­րա­կան հենքը, ինչպես նաև տարբեր տարա­ծաշրջաննե­րում ռազմա­կան բալանսի հասնե­լու արդյունա­վետ միջոցնե­րը, ըստ էության՝ թվացյալ երկբև­եռ աշխարհի ձևա­վորված մոդե­լը։ Սակայն սա հաղթա­հա­րե­լի խնդիր կլի­ներ, եթե չառա­ջա­նար երկրորդ խնդի­րը՝ ասիա­կան տարա­ծաշրջա­նի երկրնե­րի տնտե­սա­կան սրընթաց զարգա­ցումը, որ հանգեցրեց նաև Չինաստա­նի զարգացման և արդեն 2000-ականնե­րին տնտե­սա­կան առումով ԱՄՆ-ին նետված մարտահրա­վե­րին։ Չինաստա­նը, ի վերջո, երկա­րա­ժամկետ հեռանկա­րում դարձավ Երկրորդ աշխարհա­մարտից հետո ձևա­վորված կարգե­րի հիմնա­կան շահա­ռուն, որն արդեն շուտով աշխարհի ամե­նա­մեծ տնտե­սությունը կունե­նա և կարող է տեխնո­լո­գիա­նե­րի առումով էլ չզի­ջել որևէ երկրի։ Իսկ դա նշա­նա­կում է տնտե­սա­կան էքսպանսիա­յի միջո­ցով ազդե­ցության գոտի­նե­րի մեծա­ցում և մարտահրա­վեր՝ ԱՄՆ‑ի և ողջ արևմուտքի տնտե­սա­կան, դրա մաս կազմող երկրնե­րի պետա­կան շահե­րին։

Շարունա­կե­լի….

Առնչվող Հոդվածներ