17.7 C
Yerevan

Վրաստա­նը Միջնորդի Քաշ Չունի

Չեմ պատկե­րացնում մի իրա­վի­ճակ, երբ Բաքուն և Երև­ա­նը վերա­դառնան եռա­կողմ հայտա­րա­րության դրույթնե­րին։ Այժմ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը՝ սկզբունքո­րեն այլ։

Գելա Վասա­ձե

Վրաստա­նը չի կարող լիարժեք միջնորդ լինել, դրա ռեսուրսնե­րը չունի

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Թբի­լի­սիի Black Sea Press գործա­կա­լության գլխա­վոր խմբա­գիր, քաղա­քա­գետ Գելա Վասա­ձեն

Պարոն Վասա­ձե, Վրաստա­նի վարչա­պետ Իրակլի Ղարի­բաշվի­լին հայտա­րա­րել է, որ Վրաստա­նը գործնա­կա­նում ցույց է տվել, որ կարող է արդյունա­վետ միջնորդ լինել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև՝ նշե­լով 2021 թվա­կա­նի հունի­սին Թբի­լի­սիի միջնորդությամբ տեղի ունե­ցավ 15 հայ գերի­նե­րի վերա­դարձը: Գործնա­կա­նում Վրաստա­նը որքանո՞վ կարող է այդ դերը ստանձնել: 

Անկեղծ ասած, Վրաստա­նի դերն այս գործում զուտ տեխնի­կա­կան էր։ ԱՄՆ‑ն իրա­կան միջնորդն էր: Վրաստա­նը իդեա­լա­կան աշխարհագրա­կան դիրք է երկկողմ հանդի­պումնե­րի համար, մենք կարող ենք քննարկել եռա­կողմ համա­գործակցությունը, միա­նալ փորձա­գի­տա­կան ​​մակարդա­կով, լուսա­բա­նել լրատվա­մի­ջոցնե­րով և իրա­կա­նացնել համա­տեղ տարա­ծաշրջա­նա­յին նախագծեր։ Բայց Վրաստա­նը չի կարող լիարժեք միջնորդ լինել, դրա ռեսուրսնե­րը չունի, չունի ռեսուրսներ երաշխիքնե­րի համար: Ուստի ԱՄՆ‑ի հետ միա­սին գործընթա­ցին մասնակցե­լը ճիշտ և օգտա­կար է։ Աջակցել երկկողմ շփումնե­րին, ստեղծել համա­պա­տասխան պայմաններ, այո՛, իհարկե։ Վրաստա­նի խնդիրն է ընդունել հյուրե­րին, թեյ ու սուրճ պատրաստել, հանգիստ փակել դուռը նրանց հետև­ից և չմի­ջամտել, քանի դեռ չեն կանչել քննարկե­լու եռա­կողմ ձևա­չա­փը։ Հուսով եմ, որ այդպես էլ կլի­նի:

Տեսա­կետ կա, որ բարե­կամ Վրաստա­նը թերևս չի կարող անել ավե­լին, քան առա­վել զորեղ հնա­րա­վո­րություննե­րի տեր միջնորդնե­րը: Համամի՞տ չեք:Ղարի­բաշվի­լին նաև նշել է, որ Վրաստա­նը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև։ Ի՞նչ կարող է անել Վրաստանն այս փուլում։

Գուցե Ղարի­բաշվի­լին ավե­լին գիտի, քան ես, ի վերջո վարչա­պետ է։ Ես իմ կարծիքն արտա­հայտե­ցի:

Պարոն Վասա­ձե, Արցա­խում օղա­կը գնա­լով սեղմվում է, շրջա­փա­կումը խստա­նում է, Լաչի­նի միջանցքը՝ փակ է: Ինչպե՞ս եք գնա­հա­տում իրա­վի­ճա­կը։ 

Սա կանխա­տե­սել էր, ինչ-որ մեկը մտա­ծել է, որ կարող էր այլ կերպ լինե՞լ: Չեմ պատկե­րացնում մի իրա­վի­ճակ, երբ Բաքուն և Երև­ա­նը վերա­դառնան եռա­կողմ հայտա­րա­րության դրույթնե­րին։ Այժմ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը սկզբունքո­րեն այլ է, և ես կրկին ուզում եմ ձեր ուշադրությունը հրա­վի­րել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգնե­րը մեծ ջանքեր է գործադրում հակա­մարտությունը կարգա­վո­րե­լու և խաղա­ղության հասնե­լու համար։ Չսա­ռեցնե­լու, այլ հենց լուծե­լու հարցը: Եվ դա, անշուշտ, որո­շա­կի լավա­տե­սություն է ներշնչում։

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ