16.6 C
Yerevan

Ընդա­մե­նը Իմի­տա­ցիա

Փորձում են հերթա­կան անգամ Արցա­խը, արցախյան խնդի­րը շահարկե­լով՝ հասնել իրենց առջև դրված նպա­տակնե­րին: Եթե հողի վրա ուզում են Արցա­խի հարցը լուծել, ոչ ոք նրանց չի խանգա­րում հավաքվել, երթով գնալ Լաչի­նի միջանցք և այնտեղ իրենց գործընկեր ռուսնե­րից և ադրբե­ջանցի­նե­րից պահանջել այդ միջանցքը բացել և շրջա­փա­կումը վերացնել:

Դավիթ Ստե­փանյան

Հերթա­կան իմի­տա­ցիա է, որը ուղղված է ՀՀ-ում իշխա­նա­փո­խության հասնե­լուն. քաղա­քա­գե­տը՝ «Հայաքվե» նախա­ձեռնության մասին

«Մենք գիտենք՝ Արցախն ինչ կերպ է հիշա­տակվում Ադրբե­ջա­նի հետ հիպո­տե­թիկ խաղա­ղության պայմա­նագրում, և այս նախա­ձեռնությունն ապա­լե­գի­տի­մացնում է դրա ստո­րագրումը»:

Այս մասին «Հայկա­կան ժամա­նակ»-ի հետ զրույցում ասում է քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը՝ խոսե­լով ընդդի­մության առաջ քաշած «Հայաքվե» օրենսդրա­կան նախա­ձեռնության մասին, որը ենթադրում է քրեա­կան օրենսգրքով ծանր պատիժ նախա­տե­սել ՀՀ անունից Արցախն Ադրբե­ջա­նի մաս ճանա­չե­լու և Հայոց ցեղասպա­նության նշա­նա­կությունը նսե­մացնող գործո­ղություննե­րի համար։

Ըստ քաղա­քա­գե­տի, սակայն, հասա­րա­կության շրջա­նում աժիո­տաժ չի նկա­տում վերոնշյալ նախա­ձեռնության հետ կապված: «Երբ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն ինչ-որ նախա­ձեռնություն է սկսում, մարդիկ դրան չեն հավա­տում, քանի որ այն կապում են ընդդի­մության և դրա հետև­ում կանգնած մարդկանց նեղ անձնա­կան շահե­րի սպա­սարկման հետ: Չեմ կարծում, որ հասա­րա­կության լայն զանգվածնե­րը պատրաստ են այսօր իրենց լուման ներդնել այդ նեղ անձնա­կան և նեղ խմբա­կա­յին շահե­րը սպա­սարկե­լու գործում»,- նշում է նա:

Հարցին՝ իսկ ո՞ւմ շահերն է սպա­սարկում կոնկրետ «Հայաքվե» նախա­ձեռնությունը, Ստե­փանյանն արձա­գանքում է. «Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի և այն բոլոր մարդկանց, որոնք շրջա­պա­տում են նրանց: Մարդիկ, որոնք այս կերպ պայքա­րում են իշխա­նության համար և փորձում հասնել իշխա­նա­փո­խության: Սակայն կարծում եմ՝ բացառվում է, քանի որ այդ ռեսուրսը ընդդի­մությունը չունի: Ավե­լին՝ կարծում եմ՝ եթե հիմա լինեն նոր ընտրություններ, ընդդի­մությունը չի հավա­քի նույնիսկ այն ձայնե­րը, որ հավա­քել էր նախորդ ընտրություննե­րի ժամա­նակ»:

Դավիթ Ստե­փանյա­նի խոսքով՝ «Հայաքվե»-ն ընդդի­մության՝ իշխա­նության համար պայքա­րի մեխն է:

«Հիմա նրանք ուրիշ ճանա­պարհ չեն տեսնում, փորձում են հերթա­կան անգամ Արցա­խը, արցախյան խնդի­րը շահարկե­լով՝ հասնել իրենց առջև դրված նպա­տակնե­րին: Եթե հողի վրա ուզում են Արցա­խի հարցը լուծել, ոչ ոք նրանց չի խանգա­րում հավաքվել, երթով գնալ Լաչի­նի միջանցք և այնտեղ իրենց գործընկեր ռուսնե­րից և ադրբե­ջանցի­նե­րից պահանջել այդ միջանցքը բացել և շրջա­փա­կումը վերացնել: Այսօր թիվ մեկ խնդի­րը Արցա­խում միջանցքի բացումն է, մնա­ցա­ծը ածանցյալ է: Չեմ կարծում, թե մարդիկ չեն հասկա­նում, որ «Հայաքվե» անցկացնե­լով և ինչ-որ հռե­տո­րա­կան հարցեր հնչեցնե­լով՝ այդ միջանցքը չի բացվե­լու: Գործո­ղություննե­րի հերթա­կան իմի­տա­ցիա է, որը ուղղված է ոչ թե Արցա­խը փրկե­լուն, այլ ՀՀ-ում իշխա­նա­փո­խության հասնե­լուն»,- ասում է նա:

Ստե­փանյա­նը նաև նկա­տում է՝ այն մարդիկ, որոնք այսօր հավաքվել են Արցա­խի և Հայաստա­նի խորհրդա­րաննե­րում, ընդդի­մա­դիրներ չեն:

«Իսկ ո՞րն է նրանց ընդհանրությունը. Ռուսաստա­նի և ռուսա­կան ղեկա­վա­րության հանդեպ անթա­քույց սերը, որը վերջին իրա­դարձություննե­րի և աղետնե­րի ֆոնին, որ ՌԴ ղեկա­վա­րությունը բերել է Արցա­խի և մեր գլխին, լուրջ հարցեր է առա­ջացնում: Նաև մեծ զարմանք է առա­ջացնում, թե ինչո՞ւ են մեր ընդդի­մա­դիրնե­րը այդքան սիրում Ռուսաստա­նին, որտեղի՞ց է դա գալիս, և ի՞նչ մոտի­վա­ցիա ունի, որովհետև որևէ ռեալ գործոն, որը թույլ կտա ունե­նալ պատճա­ռա­հետև­անքա­յին կապ և հիմնա­վո­րել այդ սերը, գոյություն չունի: ՌԴ‑ն մի քանի անգամ մեզ վաճա­ռել է: Վերջին վաճառքը տեղի է ունե­ցել Լաչի­նի միջանցքի շուրջ գործարքի հետև­անքով, երբ Ադրբե­ջա­նը ռուսնե­րի քթի տակ բերել անցա­կետ է տեղադրել, ռուսնե­րը ադրբե­ջա­նա­կան դրո­շը բերել տնկել են ՀՀ տարածքում: Երկմտանքի առիթ կա, քանի որ Ռուսաստա­նը չի կարող լինել սիրո առարկա»,- ընդգծում է զրուցա­կի­ցը:

Հարցին՝ արդյոք «Հայաքվե» նախա­ձեռնությունը և՞ս արտա­քին ուժերն են ուղղորդում, քաղա­քա­գե­տը պատասխա­նում է. «Հստակ չեմ կարող ասել, բայց այն, որ այդ օրա­կարգը միանշա­նակ համա­պա­տասխա­նում է ռուսա­կան օրա­կարգի հետ՝ Արցա­խի խնդի­րը հնա­րա­վո­րինս բաց պահել, վերքը՝ արնա­քամ, ակնհայտ է: Այստեղ նրանց շահե­րը համընկնում են»:

Իսկ թե ինչի՞ն է միտված Հայոց ցեղասպա­նության շահարկումը, Դավիթ Ստե­փանյա­նը մանրա­մասնում է. «Ո՞ր ներքին ուժն է ՀՀ-ում ամեն կերպ խոչընդո­տում հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի բարե­լավմա­նը՝ դաշնակցությունը: Ո՞րն է թիվ մեկ երկի­րը, չհաշված Ադրբե­ջա­նը, որը դրա­նում շահագրգռված է և ունի շահեր, Ռուսաստա­նը: Նորից շահե­րը համընկնում են: Դաշնակցությա­նը միա­ցել են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքնե­րը, և նրանք հասկա­նում են, որ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը Հայաստա­նի համար կլի­նի բավա­կա­նին մեծ նվա­ճում, որը թույլ կտա շատ լուրջ փոքրացնել կախվա­ծությունը Ռուսաստա­նից: Դա շատ լուրջ խաղա­քարտ է Ադրբե­ջա­նի հետ հետա­գա հարա­բե­րություննե­րում: Սա չի բխում Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի շահե­րից, և հարցեր են առա­ջա­նում, թե ինչո՞ւ է դաշնակցությունը կամ մեր խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը կիսում նրանց շահերն ու տեսա­կետնե­րը»:

Հարցին՝ հայ ազգի համար երկու ամե­նաէ­մո­ցիո­նալ կետերն օգտա­գործե­լով՝ հնարավո՞ր է՝ նախա­ձեռնությունը հաջո­ղություն ունե­նա, Ստե­փանյանն ասում է՝ հասա­րա­կության մեծ մասը իրա­կա­նում հասկա­նում է, թե ինչ է կատարվում:

«Մեր ժողովրդին խաբելն անհնար է: Այո, կան մարդիկ, որ կգնան, կստո­րագրեն, բայց որևէ հնա­րա­վո­րություն չեմ տեսնում այդ նախագծի կայացման: Թող վերջում հրա­պա­րա­կեն տվյալնե­րը, թե քանի հոգի է ստո­րագրել, և ամեն ինչ պարզ կլի­նի»,- նկա­տում է նա:

Հերմի­նե Կարա­պետյան

Հոդվա­ծը՝ armtimes.com կայքից։

Առնչվող Հոդվածներ