16.6 C
Yerevan

Ով Ումից Ինչ Է Ուզում

Ի՞նչ կարող է անել Արցա­խը, եթե չի ստա­նում բավա­րար պատասխան Մոսկվա­յից: Մտա­ծել, թե որևէ այլ մայրա­քա­ղա­քում կա Արցա­խի այսօրվա հարցե­րի պատասխաննե­րը բավա­րա­րե­լու պատրաստա­կա­մություն և մոտի­վա­ցիա, քաղա­քա­կան միամտություն է, ինչի մասին վկա­յում են այլ մայրա­քա­ղաքնե­րից հնչող հայտա­րա­րություննե­րը: Բացա­ռություն է գուցե Փարի­զը, որը սակայն չունի իր «բացա­ռության» քաղա­քա­կան շոշա­փե­լի կապի­տա­լի­զա­ցիա­յի բավա­րար ներուժ:

Հակոբ Բադալյան

Պուտի­նից Արցա­խի ակնկա­լիքն ու Բաքվի «չինա­կան» հարցը

Արցա­խի նախա­գա­հի խնդրանքով Հայաստա­նի վարչա­պե­տը հուլի­սի 5‑ին հեռա­խո­սազրույց է ունե­ցել ՌԴ նախա­գահ Պուտի­նի հետ: Ինչպես հայտնի է, դրա­նից առաջ տարածվել է տեղե­կություն, որ ԱՀ նախա­գահ Հարությունյա­նը Նիկոլ Փաշինյա­նի միջո­ցով նամակ էր փոխանցել Պուտի­նին, դրա­նում խնդրե­լով իրա­զե­կել արցախցի­նե­րին Արցա­խում ՌԴ պլաննե­րի մասին: Արցա­խի արտգործնա­խա­րա­րը հուլի­սի 6‑ին հայտա­րա­րել է, որ Ստե­փա­նա­կերտն ակնկա­լիք ունի Պուտի­նից: Իհարկե պարզ է, թե որն է ակնկա­լի­քը՝ ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի Ադրբե­ջա­նը դադա­րեցնի Արցա­խի պաշա­րումը, մարդա­սի­րա­կան տեռո­րի քաղա­քա­կա­նությունը, միա­ժա­մա­նակ զերծ մնա­լով նաև ռազմա­կան սադրանքնե­րից:

Ի վիճա­կի՞ է Ռուսաստա­նը բավա­րա­րել այդ ակնկա­լիքնե­րը: Եվ, եթե ի վիճա­կի է, միթե՞ սպա­սում էր, որ Արցա­խի իշխա­նությունը դիմի նամա­կով, Հայաստա­նի վարչա­պե­տը ունե­նա հեռա­խո­սազրույց՝ ԱՀ նախա­գա­հի խնդրանքով: Եթե Մոսկվան ի վիճա­կի լինի ապա­հո­վել նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության դրույթնե­րի լիարժեք իրա­կա­նա­ցումը, ապա ինչու՞ պետք է իրա­վի­ճա­կը հասներ այսօրվան՝ Արցա­խի լիա­կա­տար պաշարման: Հետև­ա­բար, որքանո՞վ է արդա­րացված ու ռացիո­նալ Ռուսաստա­նի նախա­գա­հից որևէ սպա­սում: Թե՞ Արցա­խի իշխա­նությունը համա­րում է, որ խնդի­րը ոչ թե Ռուսաստա­նի կարո­ղությունը, այլ այսպես ասած կառա­վարման ուղղա­հա­յացն է, և, եթե ամեն ինչ հանգա­մա­նա­լից ներկա­յացվի Պուտի­նին, ապա «բարի ցարը» կլուծի կառա­վարման խնդիրնե­րը և իրա­վի­ճա­կը կսկսի փոխվել: Բայց, միթե՞ Պուտի­նը մեկուսացված է այնքան, որ իրա­զեկված չէ Արցա­խում առկա վիճա­կի մասին: Չէ՞ որ այս ամիսնե­րի ընթացքում նա մի քանի անգամ հանդի­պել է Հայաստա­նի վարչա­պե­տին: Հազիվ թե Նիկոլ Փաշինյա­նը նրան չի հայտնել Արցա­խում և դրա շուրջ իրադրության մասին: Այս բոլոր հարցադրումնե­րը իրա­կա­նում թվում են ավե­լորդ, սակայն, եթե դրանք ավե­լորդ են, ապա առա­վել առարկա­յա­կան են դառնում այլ հարցեր: Մասնա­վո­րա­պես, ի՞նչ ժամկե­տում է Արցա­խը ակնկա­լում Պուտի­նի գործո­ղություններ, քայլեր, արդյունք: Եթե դրանք չեն տեղա­վորվում ողջա­խոհ ժամկե­տում, ո՞րն է լինե­լու Արցա­խի քայլը: Որովհետև, եթե չի փոխվում ոչինչ, և չի հետև­ում Արցա­խի որևէ քայլ, ապա կնշա­նա­կի, որ կրակվում է այսպես ասած «դատարկ փամփուշտ», ինչը կարող է ավե­լի լկտիացնել Ադրբե­ջա­նին:

Մյուս կողմից, իսկ ի՞նչ կարող է անել Արցա­խը, եթե չի ստա­նում բավա­րար պատասխան Մոսկվա­յից: Մտա­ծել, թե որևէ այլ մայրա­քա­ղա­քում կա Արցա­խի այսօրվա հարցե­րի պատասխաննե­րը բավա­րա­րե­լու պատրաստա­կա­մություն և մոտի­վա­ցիա, քաղա­քա­կան միամտություն է, ինչի մասին վկա­յում են այլ մայրա­քա­ղաքնե­րից հնչող հայտա­րա­րություննե­րը: Բացա­ռություն է գուցե Փարի­զը, որը սակայն չունի իր «բացա­ռության» քաղա­քա­կան շոշա­փե­լի կապի­տա­լի­զա­ցիա­յի բավա­րար ներուժ: Այդ դեպքում ստացվում է, որ Արցա­խին կմնա պարզա­պես գնալ ճեղքման՝ եթե չի ստացվում Ռուսաստա­նից եղած ակնկա­լի­քը: Ընդ որում, հարկ է նկա­տել իհարկե, որ Հաա­գա­յի արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րանն իր վճռով, փաստա­ցի տվել է ճեղքման լեգի­տիմ իրա­վունք: Այդ իրա­վունքը տվել են նաև բազմա­թիվ միջազգա­յին հորդորներն ու դատա­պարտումնե­րը, ու դրանց հանդեպ Բաքվի արհա­մարհանքը:

Ամբողջ հարցն այն է, կա՞ ճեղքման ռեսուրս, թե՞ ոչ: Չէ՞ որ Արցա­խի պաշտպա­նա­կան բանակն առա­վել ևս այսօր ի վիճա­կի չէ ռազմա­կան բախում ունե­նալ ադրբե­ջա­նա-թուրքա­կան դաշինքի դեմ: Հետև­ա­բար, «ճեղքման» գործո­ղությունը թվում է բավա­կա­նին հուսա­հատ և արկա­ծախնդիր, անհաշվենկատ: Այդ դեպքում սակայն անհաշվենկատ է ստացվում ընդհանրա­պես «նամա­կագրա­յին» այդ պատմությունը, եթե պարզ չէ հաջորդ շոշա­փե­լի, տեսա­նե­լի քայլը: Ավե­լի շուտ, պատմության հանրայնա­ցումը, որովհետև ինքնին հաղորդակցությունը Մոսկվա­յի հետ, այդ թվում Պուտի­նին ուղղված նամա­կով, միանգա­մայն նորմալ է առկա իրա­վի­ճա­կում: Բայց, հանրայնացնե­լով դրա առկա­յությունը, արդեն ձևա­վորվում է բոլո­րո­վին այլ «պատասխա­նատվության» դաշտ: Այստեղ է, որ առկա է նաև մյուս հարցը՝ իսկ կարո՞ղ էր Արցա­խի ղեկա­վա­րությունը հանրայնացնել Հարությունյա­նի նամա­կը Պուտի­նին, առանց ռուսա­կան կողմի հետ համա­ձայնեցման: Չէ՞ որ հանրայնա­ցումը պատասխա­նատվությունը սրում է նաև Ռուսաստա­նի համար, հետև­ա­բար, գնալ դրանց առանց փոխհա­մա­ձայնության, թերևս դարձյալ կարող էր դիտվել անհաշվենկատ և որո­շա­կի, թեկուզ հարա­բե­րա­կա­նո­րեն արկա­ծախնդիր քայլ: Կամ, հակա­ռակ դեպքում կնշա­նա­կի, որ Ստե­փա­նա­կերտն ու Մոսկվան ձևա­վո­րում են որո­շա­կի «մուգ ձիուկ», Բաքվի համար առնվազն առա­ջացնե­լով «չինա­կան» հարց՝ «փնտրե՞լ, թե՞ չփնտրել սև կատու մութ սենյա­կում»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ