15.8 C
Yerevan

Շնորհա­վոր Հուլի­սի 5 Եւ Այլն

Երբ հասկա­նում ես, որ իրա­վա­կան առումով կյանքդ բաղկա­ցած է քարա­ցած ձևա­կա­նությունից, երբ ներսդ ըմբոստա­նում է համա­տա­րած արհա­մարհանքի ու ձևա­կա­նության դեմ, երբ ընկճվում ես պետա­կան տոնի խեղճությունից, մի՞թե այս ամե­նը չի հուշում, որ այս ամե­նը սխալ է, որ մի ժամա­նակ ամեն ինչ ուրիշ է եղել:

Արա­յիկ Մկրտումյան

Սահմա­նադրության հերթա­կան օրն անցավ սովո­րա­կա­նի նման: Շնորհա­վո­րանքներ, խոսքեր, կոչեր և այլն: Թերևս այս տարի համերգներն ավե­լի գեղե­ցիկ էին կազմա­կերպված, ռազմա­կան տեխնի­կա­յի առկա­յությունն էլ ամեն ինչ «մի տեսակ հավես էր դարձնում», ինչպես երեկ ասաց ինքնա­թիռնե­րին նայող մի քաղա­քա­ցի իր փոքրիկ որդուն:

Առանձնա­պես ասե­լիք էլ չկա, քանի որ հնա­րա­վոր բոլոր տեսա­կի բողոքներն ու ձևա­կերպումնե­րը արդեն քանի քանի տարի է կրկնվում են: Բոլոր դժգո­հություննե­րը, սահմա­նադրության վերարժև­որման կոչե­րը, ամեն ամեն ինչ կա: Չկա միայն սահմա­նադրության վերաժև­ո­րումը, այդ ամե­նի համընդհա­նուր մակարդա­կի գիտակցումը, ինչպես նաև շատ ուրիշ բան:

Իրա­կա­նում շատ զարմա­նա­լի կլի­ներ, եթե երեկ՝ հուլի­սի 5‑ը նշվեր գիտակցված և հասկացված տոն, արժև­որված մի իրա­կա­նություն: Զարմա­նա­լի կլի­ներ, որովհետև Հայաստա­նում գոյություն ունե­ցող լճա­ցած-ճահճա­ցած գաղա­փա­րա­կան կյանքում պարզա­պես չի կարող ինչ որ բան նորմալ հասկացվել և ընդունվել: Այն էլ սահմա­նադրությունը: Սկզբունքո­րեն չի կարող: Որովհետև Հայաստա­նում դեռևս մանր մունր երև­ույթներն անգամ կռվով ու վեճով են տեղի ունե­նում, փողո­ցը կարմիր լույսի ժամա­նակ չանցլն չենք կարո­ղա­նում, իսկ սահմա­նադրությունը չափից ավե­լի լուրջ բան է, որ այդ իրա­վի­ճա­կում լուրջ ընդունվի և դեռ մի բան էլ հասկացվի:

Ու հարցը միայն սահմա­նադրություն չէ, այլ հասա­րա­կա­կան-պետա­կան դաշտի վերա­բերմունքը և գիտակցությունը նման հարցե­րի մասին: Լիներ սեպտեմբե­րի 21‑ը կամ հունվա­րի 28‑ը, մայի­սի 9‑ը կամ նման մեկ այլ օր, լինե­լու էր նույնը: Լիքը խոսք, կենաց, համերգ և ուրիշ ոչինչ:

Երեկ ևս սահմա­նադրություն շնորհա­վո­րե­լը նաև սրա­խո­սություննե­րի առիթ տվեց, ինչպես նաև հնչե­ցին կարծիքներ, որ «Էդ ի՞նչն է նորմալ, որ սա էլ նորմալ լիներ»:

Երեկվա համերգն ավարտվեց ու այսօր արդեն սահմա­նադրության մասին հիշողնե­րը շատ քիչ են: Օր էր նշվեց, գնաց:

Մի խոսքով, շնորհա­վոր սահմա­նադրություն, ցրվեք տնե­րով:

Չեխ հանճա­րեղ գրող Յալոսլավ Հաշեկն իր «Քաջա­րի զինվոր Շվեյկի արկածնե­րը» գրքում, նկա­րագրե­լով, թե ինչ կեղծ էր ամեն ինչ, կենա­ցա­յին մակարդա­կից այն կողմ չանցնող, նկա­րագրում է մի իրա­վի­ճակ, երբ ավստրիա­կան մի գնդի զինվորնե­րի համար դաշտա­յին պատա­րա­գի ծեսն անցնկացնող ֆելդկուրատ Օտտո Կացն ասում է.

«Զինվորնե՛ր, այսօր դուք գնում եք ռազմա­ճա­կատ և այլն։ Ուրեմն, ուղղե­ցեք ձեր սիրտն առ աստված և այլն։ Անտա­րա­կույս։ Ձեզնից ոչ ոք չգի­տի, թե ձեզ ինչ կպա­տա­հի։ Անտա­րա­կույս։ Եվ այլն։»

Հետո նկա­րագրվում է, որ զինվորնե­րը մի կուշտ զվարճա­ցան այդ պատա­րա­գից:

Հասկա­նա­լի է, որ այդ խեղկա­տա­կությունը ներկա­յացնե­լով Հաշե­կը սատի­րա­յով ցույց է տալիս, թե ինչ աստի­ճա­նի փտած, նեխած ու այլանդակված է ամեն ինչ:

Ու մենք այսօր կարող ենք ցավոտ վստա­հությամբ ասել, որ մեզ մոտ էլ շատ շատ բաներ նման մակարդա­կում են: Ու իրոք ցավոք, որովհետև խոսքն ամեն դեպքում սահմա­նադրության մասին է: Ինչ որ թեթև օրենքի մասին չէ, որ կարե­լի է խախտել ու հետև­անքներ չլի­նեն: Ու սա արդեն հոգնեցնող է: Արդեն հոգնում ես, զզվում ես մշտա­կան ձևա­ցումնե­րից, իմի­տա­ցիա­յից: Հոգնում ես, որ այս տարի էլ երկի­րը երկիր չէ ու մարդիկ էլ մարդ չեն, հոգնում ես, որ երբեք ուրիշ բան չես տեսնում, հոգնում ես, որ նույնիսկ չես էլ կարո­ղա­նում ողջսրտով սահմա­նադրության օր շնորհա­վո­րել, որովհետև լսողնե­րը կամ քմծի­ծաղ են տալիս, կամ ձեռքնե­րը թափ տալիս ու գնում մի կողմ, հոգնում ես: Իրոք հոգնում ես:

Հետոս սկսում ես մտա­ծել, որ արդյո՞ք միշտ է այսպես եղել: Մի՞շտ է պետա­կան խորհրդա­նի­շը արհա­մարհանքի արժա­նա­ցել, մի՞շտ է ծաղրվել, մի՞շտ է արագ-արագ իբրև թե նշվել: Մի՞շտ են մարդիկ այսքան հուսա­հատ ու ցինիկ եղել: Մի՞շտ է ամեն ինչ այսքան անհնա­րին մակարդա­կի անտարբեր եղել:

Ու իրոք, երբ հետ ես նայում, ուրիշ ոչինչ չես հիշում: Պետա­կան տոնե­րը միշտ հապշտապ ու անհասկա­նա­լի, կենա­ցը՝ շատ, ծաղրը՝ շատ, գաղա­փա­րը՝ այլանդակված, մարդիկ՝ ջղա­յին ու թևա­թափ, օրենքնե­րը՝ ձևա­կան, խախտումնե­րը՝ ահռելի…ու երբ սիրտդ ճմլվում է անընդհմեջ ու անընդհատ իմի­տա­ցիա­յից ու ձևա­կա­նությունից, երբ պետա­կան ու պաշտո­նա­կա­նը միայն զզվանք, անվստա­հություն ու վախ է առա­ջացնում, երբ մարդն ու իր օրենքը իրար հետ կապ չունեն, երբ նոր օրենքը արհա­մարհվում է դեռևս ուժի մեջ չմտած, երբ հասկա­նում ես, որ իրա­վա­կան առումով կյանքդ բաղկա­ցած է քարա­ցած ձևա­կա­նությունից, երբ ներսդ ըմբոստա­նում է համա­տա­րած արհա­մարհանքի ու ձևա­կա­նության դեմ, երբ ընկճվում ես պետա­կան տոնի խեղճությունից, մի՞թե այս ամե­նը չի հուշում, որ այս ամե­նը սխալ է, որ մի ժամա­նակ ամեն ինչ ուրիշ է եղել:

Ու ինչպե՞ս մենք հասանք այս ամե­նին: Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհում  առա­ջին սահմա­նադրա­կան հանրա­պե­տության նախագծի հեղի­նակ ժողողվուրդն այսօր չի հասկա­նում սահմա­նադրության նշա­նա­կությունը: Ինչպե՞ս: Ովքե՞ր ու ե՞րբ կարո­ղա­ցան մեր մեջ զզվանք ու արհա­մարհանք մտցնել  հարա­զատ երկրի օրենքնե­րի հանդեպ: Ինչպե՞ս կարո­ղա­ցան մեզ համո­զել, որ մենք թքած ունե­նանք մեր իսկ ընդունած օրենքնե­րի նկատմամբ: Ու երբ մի ողջ հասա­րա­կություն ընդունում է սահմա­նադրություն ու չի հասկա­նում, արհա­մարհում է այն, մի՞թե այդ ամե­նը չի խոսում այն մասին, որ մենք իրոք լուրջ խնդիրներ ունենք:

Ու երբ հերթա­կան բարե­կա­մը գալիս է արտա­սահմա­նից ու պատմում, որ այնտեղ օրենքը բոլո­րի համար է ու հազա­րից մեկ են խախտում, որ գրե­թե բոլորն են պահպա­նում այն ու որ բացա­ռություն է օրենքը խախտե­լը, ոչ թե այն պահե­լը, ապա ի՞նչ սրտով շնորհա­վո­րես սահմա­նադրության կամ այլ պետա­կան տոն: Մի քանի շաբաթ հետո էլ անկա­խության հռչա­կագրի օրն է: Մի՞թե նույն մթնո­լորտը չի լինե­լու: Շնորհա­վոր և այլն:

Ցավն էլ այն է, որ այդպես է լինե­լու: Որովհետև այդպես է եղել: Որովհետև ոչ մի բան չ փոխվել, որ այդպես չլի­նի: Որովհետև պետա­կան խորհրդա­նիշ ԱԺ‑ն, երկրի օրենք ընդունող մարմի­նը էժա­նա­գին լեզվակռվի ու իրար քաշքշուկի վայր է: Որովհետև պետա­կան պաշտոնյան դեռևս շարունա­կում է մնալ անլուրջ կերպար: Այդ իրա­վի­ճա­կում ՀՀ քաղա­քա­ցին չի կարող հավա­տալ սահմա­նադրությա­նը: Ինչպե՞ս հավա­տա: Ինչպե՞ս կարող է ԱԺ‑ի խայտա­ռա­կության հետ մեկտեղ գոյության ունե­նա նաև նորմալ ու հասկա­նա­լի սահմա­նադրություն, որն այնքան են ձևա­խե­ղել, որ նախկի­նից բան չի մնա­ցել:

Ոչ, դեռևս Չշնորհա­վոր: Ու Չշնորհա­վոր այնքան ժամա­նակ, որ մենք մեր ուղե­ղում հեղա­փո­խություն անենք, որ հասկա­նանք ընդհանրա­պես ինչն ինչոց է, թե չէ կարե­լի է ամի­սը մեկ փոխել սահմա­նադրության այս կամ այն կետը: Անի­մաստ կլի­նի: «Հաց, հաց ասե­լով» չես կշտա­նա: Դատարկ ճառե­րով էլ սահմա­նադրություն չի կայա­նա:

Մնում է հուսալ, որ մենք ի վերջո ինչ որ չափով կլրջա­նանք: Եռաբլուրը վկա: Մենք եթե ոչ մեզ, գոնե նրանց ենք լրջության պարտք: Որովհետև նրանք, այնտեղ պառկածնե­րը այնքան լուրջ մոտե­ցան իրենց պարտքին, որ իրենց կյանքը զոհե­ցին, մի՞թե մենք կարող ենք այդքան երախտա­մոռ լինել և ուրա­նալ նրանց, ովքեր պաշտպա­նե­ցին և՛ մեզ, և՛ մեր հողը, և՛ մեր սահմա­նադրությունը:

Առնչվող Հոդվածներ