15.8 C
Yerevan

Քառա­սուն Տարվա Անմա­հություն

Կայուն ու հասկա­ցող, նպա­տա­կասլաց հասա­րա­կությունն այնպես է անում, որ իր շարքե­րը ուժեղ լինեն, ապա­հով լինեն: Ոչ թե անընդհատ դրդում է անձնա­զո­հության: Մենք դահիճ ենք մեզ համար: Մեր երի­տա­սարդնե­րը մեր անտարբե­րության պատճա­ռով են զոհվում:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր Լիսա­բոնյան հնգյա­կի գործած սխրանքի 40 ամյակն է: 40 տարի առաջ այս օրը հինգ հայ երի­տա­սարդներ իրենք իրենք իրենց զոհե­ցին, որ աշխարհը չմո­ռա­նա մարդկության դեմ գործված մեծ ոճրի՝ հայոց Ցեղասպա­նության մասին: Նրանք իրենք իրենց պայթեցրին և իրենց մահով ձեթ ավե­լացրին Ցեասպա­նության ճանաչման պայքա­րի մարող ճրա­գին: Նրանց արա­ծի հետև­անքով նաև նորոգվեց պայքա­րի ու ճանաչման տրա­մա­բա­նությունն ու ընթացքը:

Բայց այսօր ոչ թե հիշենք դեպքի տեխնի­կա­կան մանրա­մասնե­րը կամ կենաց ասենք, որ «ապրեք տղերք, որ ինքնասպան եղաք», այլ փորձենք նախ չմո­ռա­նալ, ապա հասկա­նալ տեղի ունե­ցա­ծը: Որովհետև մենք բավա­կան բթա­ցած ենք ճակա­տագրի հարվածնե­րից ու ամեն ինչ դիտարկում ենք պարզա­միտ «հերոս ու դավա­ճան» մտայնությամբ և պատկե­րացնում, որ կյանքն այնպի­սի բան է, որ հենց այնպես հայտնվում են հերոսներ ու դավա­ճաններ: Ու սարսա­փե­լի է, որ մենք այսօր կարող ենք նրանց հիշել, գովել, ասել, որ նրանց շնորհիվ նաև Ցեղասպա­նության ճանաչման պայքա­րը չմո­ռացվեց, իսկ հետո զբաղվել առօրյա գործե­րով ու նրանց հիշել հաջորդ տարի: 

Իսկ ի՞նչը նրանց հերո­սացրեց: Ի՞նչը ստի­պեց, որ նրանք հերո­սա­նան: Նրանք իրենք իրենց հերոս չէին ընկա­լում, այլ նահա­տակ: Հիրա­վի զարհուրե­լի է այն գիտակցումը, որ դեռևս կյանքի համը չառած, կյանքը չվա­յե­լած երի­տա­սարդ տղա­նե­րը կարող են ինքնասպան լինել, որ մենք չմո­ռա­նանք ինչ որ բան: Ու նույնիսկ ինքնասպան լինել ոչ թե մարտի դաշտում, երբ ադրե­նա­լի­նը հասել է իր գագաթնա­կե­տին, երբ ռացիո­նալ որո­շումնե­րը քիչ են պատա­հում, երբ պահի անհրա­ժեշտությունն է ստի­պում Քրիստո­սի պես զոհել իրեն հանուն ուրիշնե­րի, ինչպես, որ տեսանք արցախյան առա­ջին, քառօրյա և քառա­սունչորս օրյա պատե­րազմի ժամա­նակ, այլ խաղա­ղության պայմաննե­րում: Խաղաղ ու հարուստ Եվրո­պա­յում, երբ բոլոր պայմաննե­րը կան, որ երի­տա­սարդ ու գործունյա երի­տա­սարդ տղան հարստա­նա, ամուսնա­նա, ընտա­նիք կազմի, ինչ որ հաջո­ղություննե­րի հասնի, իսկ նա գերա­դա­սում է ինքնասպան լինել, որ իր կողքիննե­րը չմո­ռա­նան, որ միլիո­նից ավել մարդ է կոտորվել: 

Ինչի՞ մասին է սա խոսում: Սա խոսում է մի կողմից բարձրա­գույն գիտակցության ու մյուս կողմից՝ սարսա­փե­լի անտարբե­րության մասին: Նրանք հերո­սա­ցան հայ հասա­րա­կության մեղքով: Հայ հասա­րա­կության ներքին մանր-մունր ինտրիգնե­րը, թույնով լցված կռիվնե­րը, պառակտումը, կուսակցա­խեղդ շահն ու եսա­սի­րությունը հասցրին նրան, որ հայերն աշխարհում այլևս չէին էլ պայքա­րում Ցեղասպա­նության ճանաչման համար, պայքա­րե­լիս էլ քիչ էր մնում առանձնացնեին սպանված կուսակցա­կա­նին ոչ կուսակցա­կա­նից ու դրա­նից հուսա­հատված հինգ հայ երի­տա­սարդ կամո­վին պայթեցրին իրենք իրենց: Մի՞թե մենք իրա­վունք ունենք նրանց մասին խոսե­լու, եթե թքել ենք նրանց արա­ծի մեջ: Նրանք հերո­սի կոչում ու երգ չէին ուզում մեզնից: Փառք, կենաց ու արձան չէին ուզում: Ընդա­մե­նը ուզում էին, որ մի քիչ ներքին բարո­յա­կա­նություն ունե­նանք ու նման փնթի կերպով չվե­րա­բերվենք և՛ Ցեղասպա­նությա­նը, և՛ մնա­ցած ամեն ինչին: Իսկ մենք ի՞նչ արե­ցինք: Գոնե մի հարց լուծեցի՞նք: Գոնե մի մակարդակ բարձրացա՞նք: Թալա­նե­ցինք ու ծնկի բերինք նորանկախ երկի­րը, ջարդե­ցինք մեր հույսն ու նպա­տա­կը, հասանք նրան, որ Հայաստանն արդեն ուրիշնե­րին է խնդրում, որ մի բան արեք Արցախ հաց հասցնենք:  

Մենք այսօր կարո՞ղ ենք նման բարձրա­գույն գիտակցություն պահանջել: Իրա­վունք ունե՞նք զոհ պահանջե­լու:

Իսկ մենք այսօր ինչով ենք զբաղված: Մենք այսօր դեկլա­րա­տիվ մակարդա­կում գովում ենք նրանց այնպես, ինչպես տարվա մյուս ամիսնե­րին գովել ու գովե­լու ենք մեր մյուս անձնա­զոհ նահա­տակնե­րին, ովքեր իրենց կյանքը չեն խնա­յել հանուն մեզ ու հանուն մեր հռչա­կած գաղա­փարնե­րի, մեր ընդհա­նուր ցավի: Մեր անտարբե­րությունն ու արհա­մարհանքը մեր հանդեպ եղել է նրանց գործունեության պատճա­ռը: Եթե մենք մի փոքր ավե­լի խնամքով լինեինք մեր հանդեպ, ապա ո՛չ լիսա­բոնյան հնգյա­կը, ոչ էլ հարյուրա­վոր այլ երի­տա­սարդներ ինքնա­կամ մահվան երա­խը չէին մտնի: 

Բայց անեծք մեր մեկուսի երջանկության դավա­նանքին: Մենք, որ պատրաստ ենք մեր երի­տա­սարդնե­րին մղել անձնա­զո­հության ու նրանց թափած արյունով հպարտա­նանք: Ասենք, որ մենք ունենք հերոսներ, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են մեռնե­լու: 

Մեր հետ ամեն ինչ նորմա՞լ է:

Կայուն ու հասկա­ցող, նպա­տա­կասլաց հասա­րա­կությունն այնպես է անում, որ իր շարքե­րը ուժեղ լինեն, ապա­հով լինեն: Ոչ թե անընդհատ դրդում է անձնա­զո­հության: Մենք դահիճ ենք մեզ համար: Մեր երի­տա­սարդնե­րը մեր անտարբե­րության պատճա­ռով են զոհվում:

Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ մենք հասկա­ցել ու գնա­հա­տում ենք լիսա­բոնյան հնգյա­կի գործո­ղություննե­րը, թող նայեն Արցա­խի ու ՀՀ քարտե­զին, իսկ հետո գնան Եռաբլուր: Ու կհասկա­նան, որ ոչինչ էլ չենք գիտակցել: Որովհետև ոչ մի հարց էլ չենք լուծել: Ո՛չ միայն Ցեղասպա­նության հարցով սայլը տեղից չշարժվեց, այլև մենք կարո­ղա­ցանք թաղել նույնիսկ հաղթա­նակն անգամ: Այսօր Արցա­խում սովա­մահ լինող մեր հայրե­նա­կիցնե­րը վկա: Մենք ինքներս այնպես չարե­ցինք, որ լիսա­բոնյան հնգյա­կի մասին խոսե­լու արժա­նի լինենք: Ու էլ ավե­լի վատ է, որ լիսա­բոնյան հնգյակին(ինչպես նաև շատ շատ ուրիշնե­րի դեպքում) որոշ խմբեր սեփա­կա­նացնում են նրանց: Հրճվանքով ասում են, որ այդ ինքնա­զոհ մարդիկ իրենց շարքե­րից են եղել: Այն տպա­վո­րությունն է, որ մենք ինչ որ հոգե­բա­նա­կան վամպիրներ ենք: Մենք անընդհատ զոհ ենք պահանջում և հրճվում, որ տեսեք, մեր երի­տա­սարդնե­րը ինքնասպան եղան հանուն սուրբ գործի, ապրե՛ն տղերքը, կեցցե՛ն տղե­քե­րը: Տարին բաժա­նել ենք հիշա­տա­կություննե­րի ու ամեն ամիս «հիշում ենք» հերթա­կան անհատ կամ խմբա­յին ինքնա­զո­հություն, գինի ենք խմում ու հպարտա­նում, որ մենք այն ազգն ու հասա­րա­կությունն ենք, որի երի­տա­սարդը ստիպված ինքնասպան է լինում ինչ որ բան փրկե­լու համար: Կեցցե՛նք մենք: 

Հիմա Արցա­խում սով է, շրջա­փա­կում, մենք էլ հանգիստ նստած գրաֆի­կով ցույցեր ենք անում, ինչ որ ստո­րագրություններ հավա­քում, իրար հայհո­յում, իրար ինչ որ բաներ հասկացնում: Երև­ա­նում էլ ոչ մի սննդի կետ չես ճարի, որ լիքը չլի­նի: Դարե­րով չծախսած ախորժակ ունենք ու տրվել ենք կենդա­նա­կան երա­նության, երբ մեր ստա­մոքսը լցնե­լով ենք զբաղված և մերթ ընդ մերթ էլ փիլի­սո­փա­յում ենք իրա­վունքի, գիտակցման և հայրե­նի­քի մասին: Մեր իրա­կա­նությունը լցված է կենցա­ղա­յին ու էժա­նա­գին հայրե­նա­սի­րությամբ, կենա­ցա­յին կրթությամբ ու աղբով: Ինքնավստահ, մեծա­միտ, անգրա­գետ իրա­կա­նություն ունենք, հայ երի­տա­սարդնե­րը խելա­գարվում են տիկ-տոկում ու ինսթագրա­մում, Հայաստա­նում խաղա­մո­լությունն ու թմրաշրջա­նա­ռությունը հասել է ողբերգա­կան մակարդա­կի, դպրո­ցա­կան աղջիկնե­րը թմրանյութ են վաճա­ռում ու ընդունում, սպա­նություննե­րը հասել են ծայրա­հեղ մակարդա­կի, բուհե­րում հարյուրնե­րով թափուր հաստիքներ կան, Արցա­խում սովից ու դեղո­րայքի պակա­սից երե­խա­ներ են մահա­նում, Ցեղասպա­նության թեման կիսա­փակ է, թշնա­մին՝ մեր հողում նստած, իսկ ԱԺ-ում իրար վրա շիշ են շպրտում ու հիմա երբ ասում են «հիշեք հայորդիք, անունը նրանց, Լիզբոն գնա­ցին մահին ընդա­ռաջ…», ես, գրո­ղը տանի, չեմ հասկա­նում, թե ինչ նկա­տի ունենք: Հիշենք հիշե­լու համա՞ր: 

Հիմա, երբ Արցա­խի շրջա­փակման հարցն իսկ չենք կարո­ղա­նում լուծել, արդյո՞ք հավա­նա­կան չէ, որ վաղը Մադրի­դում, Նյու-Յորքում, Մոսկվա­յում, Փարի­զում կամ մեկ այլ վայրում մի քանի հայ երի­տա­սարդ հավաքվեն, գրա­վեն Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տուն, բոլո­րին ազատ թողնեն ու պայթեցնեն իրենք իրենց, որ աշխարհը չմո­ռա­նա, թե ինչ է կատարվում հենց հիմա մեզ մոտ: Հավա­նա­կան է: Ու նաև էլ ավե­լի հավա­նա­կան է այն, որ մենք հերթա­կան երգե­րը գրենք ապա­գա­յի զոհե­րի մասին, նրանց արձաններ ձուլենք ու հպարտա­նանք, որ ևս մի քանի հայ երի­տա­սարդ է ինքնասպան եղել, որովհետև մենք որպես պետություն ու հասա­րա­կություն բանի պետք չենք ու ստիպված նման եղա­նա­կով են ուզում ուշադրություն հրա­վի­րել: Դեռ քանի՞ միլիոն հայ պետք է մորթվի, քանի՞ երի­տա­սարդ պիտի ինքնասպան լինի, որ մենք մի քիչ գոնե փոխենք մեր վերա­բերմունքը: Գոնե նրանց հանդեպ:

Լիսա­բո­նում հինգ հայ երի­տա­սարդի արա­ծը մենք ո՛չ հասկա­ցանք, ո՛չ գնա­հա­տե­ցինք: Ընդունե­ցինք որպես օրի­նա­չա­փություն, համա­րե­ցինք, որ այդպես էլ պիտի լիներ ու անցանք մեր գործե­րին: Ոչ երեկ էինք խոսում նրանց մասին, ոչ էլ վաղն ենք խոսե­լու: Նրանց հիշա­տա­կի օրն այսօր է: Նրանց բաժին փառքը մեկօրյա է մեզ համար: Իսկ այսօր լուռ հիշենք նրանց՝ հավա­տա­լով, որ մի օր արժա­նի կլի­նենք նրանց:

Ընդա­մե­նը այսքան բան:

Առնչվող Հոդվածներ