15.6 C
Yerevan

Խոսել Խոսե­լու Համար

Պարտա­դիր չէ, որ Օսկանյա­նը բանակցո­ղի ֆորմալ մանդատ ստա­նա։ Նա կարող է փորձա­գի­տա­կան աջակցություն ցուցա­բե­րել։

Վահրամ Աթա­նեսյան

Իսկ Ադրբե­ջա­նը պատրա՞ստ է Օսկանյա­նի կամ նրա խմբի հետ բանակցե­լու. Տանգոն մենակ չեն պարում

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Արցա­խի խորհրդա­րա­նի արտա­քին հարցե­րով մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախկին նախա­գահ, քաղա­քա­գետ Վահրամ Աթա­նեսյա­նը։

Պարոն Աթա­նեսյանօրերս ԱԳ նախկին նախա­րարՎարդան Օսկանյա­նը կարծիք էր հայտնելորԼՂԻՄի խորհրդա­յին շրջա­նում ունե­ցածկարգա­վի­ճա­կի հարցը պետք է դնել բանակցա­յինօրա­կարգում«Եկեք չմո­ռա­նանքոր այդ փաստն էոր 1991-ին Արցա­խի ժողովրդին հնա­րա­վո­րությունտվեց ձգտե­լու ինքնո­րոշմանանցկացնե­լուհանրաքվեԴա միջազգա­յին հանրության համարընդունե­լի դարձավ հենց այդ փաստի գոյությամբոր ԼՂ ժողո­վուրդը խորհրդա­յին շրջա­նում ունե­ցել էինքնա­վար մարզԴա պետք է այսօր բերել՝ դնելսեղա­նի վրաԴա նոր հնա­րա­վո­րություններ կբա­ցիքաղա­քա­կան ու իրա­վա­կան ինչոր լուծումնե­րիգնա­լու բանակցություննե­րի արդյունքում»,-ասել է Օսկանյա­նը: Ինչպե՞ս եք գնա­հա­տում նման մոտե­ցումը:

-Պարոն Օսկանյա­նը ճիշտ է ասում։ Բայց դա Հայաստա­նի խնդի­րը չէ, այլ՝ Ստե­փա­նա­կերտի։ Լեռնա­յին Ղարա­բա­ղը վարչա­տա­րածքա­յին եւ քաղա­քա­կան սուբյեկտ է եղել նույնիսկ շահա­կան Պարսկաստա­նի կազմում։ Բայց ինքնա­վա­րություն նրան պարտադրել է բոլշեւիկյան Ռուսաստա­նը՝ 1921թ․ հուլի­սի 5‑ին։ Խնդի­րը, հետեւա­բար, պետք է քննարկվի Մոսկվա-Բաքու-Ստե­փա­նա­կերտ առանցքով։ Պատրա՞ստ է դրան Ռուսաստա­նը, Բաքուն ընդունու՞մ է՝ պետք է փորձել։

Իր հերթին Սերժ Սարգսյա­նը հայտա­րա­րել էորիրա­վի­ճա­կը արցախյան հարցում ծանր էբայյցանե­լա­նե­լի չէև կփոխվիկամ հնա­րա­վոր է փոխելեթե փոխվի բանակցո­ղըՆա հավե­լել է, որ Օսկանյա­նի առա­ջարկը՝ երեք ամսով բանակցե­լու լիա­կա­տար իրա­վա­սություն տալ իրգլխա­վո­րությամբ դիվա­նա­գետնե­րի խմբին, տրա­մա­բա­նա­կան է: Այս առա­ջարկը որքանո՞վ էկենսունակ։

Իսկ Ադրբե­ջա­նը պատրա՞ստ է Օսկանյա­նի կամ նրա խմբի հետ բանակցե­լու։ Ասում են, չէ՞՝ տանգոն միայնակ չեն պարում։ Կարծում եմ, իշխա­նությունը պետք է Օսկանյա­նի հետ խորհրդատվա­կան հանդի­պում ունե­նա։ Պարտա­դիր չէ, որ Օսկանյա­նը բանակցո­ղի ֆորմալ մանդատ ստա­նա։ Նա կարող է փորձա­գի­տա­կան աջակցություն ցուցա­բե­րել։ Հույս ունեմ, որ պարոն Օսկանյա­նը մտա­հո­գություննե­րի մեջ անկեղծ է եւ քաղա­քա­կան նպա­տակներ չի հետապնդում։

Իմ տպա­վո­րությամբ՝ նա, ինչպես եւ նախկին իշխա­նություննե­րի այլ ներկա­յա­ցուցիչներ փորձում են իրենց դիվա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րություններն ի սպաս դնել, որպեսզի ԼՂ հարցը չփակվի։

Պարոն Աթա­նեսյանԱդրբե­ջա­նը մեկ օրով գազ էմիացնում , ապա փակում։ Ինչու։

Իսկ այդ ընթացքում Արցա­խի քաղա­քա­ցիա­կանակտի­վիստնե­րը հանդի­պում են Լեբցո­վի հետ։ Իդեպդուք էլ անդրա­դարձել էիք այդ հանդիպմա­նըՁեր գրառման մեջ։

-Գենե­րալ Լենցո­վը հրա­ման է կատա­րում, քաղա­քա­կան որո­շումներ ընդունում է Կրեմլը։ Ռուսաստա­նը խրված է ուկրաի­նա­կան պատե­րազմում։ Մինչ այդ էլ Մոսկվան Բաքվի հետ հարա­բե­րություննե­րի սրացման չի գնա­ցել։ Չափա­զանցված ակնկա­լիքներ մենք չպետք է ունե­նա­յինք, բայց այս փուլում էլ չի կարե­լի «հաշիվ ներկա­յացնել» ԼՂ-ում ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րությա­նը կամ նախա­գահ Պուտի­նին։ Իսկ Ադրբե­ջա­նի քայլե­րը մի տրա­մա­բա­նության մեջ են՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում լիա­կա­տար ինքնիշխա­նություն հաստա­տել։

-Պարոն Աթա­նեսյանի դեպՕսկանյա­նը նաև նշելէոր մեզ որևէ այլ բան այդքան վնաս չի տվելինչքան Փաշինյա­նի սխալ խոսքը։ Նա նաև նշել էոր ընդա­մե­նը պետք էր ոչ թե ասել՝ ես ճանա­չում եմ Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, այլ ասել՝ ես պատրաստ եմ ճանա­չել Արցա­խըԱդրբե­ջա­նի մասեթե բանակցություննե­րը տանիրենց դրա­կան արդյունքնե­րը։ Արդյոք այսձևա­կերպումը իրա­վի­ճա­կի վրա թողնում էազդե­ցություն։

-Գիտե՞ք, կարե­լի է ասել, որ եթե ժամա­նա­կին արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյա­նը չհե­ղի­նա­կեր ԼՂ-Ադրբե­ջան ընդհա­նուր պետություն գաղա­փա­րը, ապա աշխարհը կճա­նա­չեր Արցա­խի անկա­խությունը։

-Պարոն Աթա­նեսյանեթե ամփո­փենքի՞նչ բեկումկարող է լինել արցախյան գործընթա­ցում այսփուլում։

-Ի՞նչ բեկման մասին է խոսքը, կնե­րեք։ Բոլոր ռեսուրսնե­րը, խոսքը քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան գործի­քա­կազմը պետք է գործի դրվեն, որպեսզի՝ ա) վերա­կանգնվի Հայաստան-Արցախ կապը, բ) էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րը գործեն անխա­փան, գ) տեղի ունե­նա ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան առկա շփման գծի էական ապա­ռազմա­կա­նա­ցում՝ փոխա­դարձության եւ համա­չա­փության սկզբունքով։

Խոսքը թե Արցա­խի քաղա­քա­կանդիվա­նա­գի­տա­կան գործի­քա­կազմի մասին է, թե Հայաստա­նի՞։

-Իհարկե։ Մենք պետք է շատ արագ ԼՂ հարցում հասնենք Հայաստան-Արցախ կոնսենսուսի։

Հարցա­զույցը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ