Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ մինչև փաթեթով լուծումները քննարկվեն ու ինչ որ բան լուծվի՝ երկար ժամանակ է պահանջվելու, իսկ այդ ընթացքում ամեն կերպ փորձում է հնարավորինս մեծ ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա՝ փորձելով պոկել այն ինչ հնարավոր է, քանի որ արևմուտքը ի վերջո հարցի լուծում ասելով հասկանում է երկարատև ու կայուն խաղաղություն, որի պայմաններում Ադրբեջանն այլևս ի վիճակի չի լինելու որևէ հարցի կերպ նայել կամ իր ուզածներն անել:
Արամ Սարգսյան
Պետրոս Ղազարյանի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Զրույցն ընթացել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, դրա լուծման հնարավոր տարբերակների և հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին:
Արամ Սարգսյանն այն համոզմունքն է հայտնել, որ Արցախի շրջափակման հարցը պիտի քննվի և լուծում ստանա ՄԱԿ անվտանգության խորհրդի կանոնակարգով: Այլ ելք չկա, քանի որ մենք այս պահին պատերազմի պատրաստ չենք: Իսկ ՄԱԿ կանոնակարգը որոշակիորեն հստակ մեխանիզմ գործիքակազմ ունի, որը կարող է կոնկրետ հետևանքներ թողել: Իսկ այդ ճանապարհի սկզբունքը կայանում է հետևյալում: Ստեփանակերտը պիտի դիմի իր բարեկամ երկրին՝ Հայաստանին, որպեսզի վերջինս ՄԱԿ անվտանգության խորհրդում քննարկի Արցախի շրփափակման հարցը: ՄԱԿ անվտանգության խորհուրդը քննարկելու է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, քննարկելու է այն Հաագայի դատարանի որոշման չկատարման տեսանկյունը ևս հաշվի առնելով ու հետևանքն այն է լինելու, որ սկսվելու են գործնական քայլեր: Իսկ առաջին քայլը զենքի վաճառքի արգելքն է, որով արգելվելու է աշխարհ ցանկացած երկրի՝ զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն այդ զենքն օգտագործում է խաղաղ բնակիչներին ճնշելու համար: Ալիևը, ինքն էլ շատ լավ է հասկանում այդ ամենը և թույլ չի տալու, որ իր վրա զենքի վաճառքի արգելք դրվի և բացելու է ճանապարհը: Արամ Սարգսյանը նշեց նաև, որ Արցախի հարց, միջանքի հարց, քննարկվելու է մեկ ամբողջական փաթեթով: Չկա առանձին միջացք և Ադրբեջանն էլ ասում է, որ փաթեթով քննարկվում ենք, երբ կլուծվի՝ կլուծվի: Բայց Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ մինչև փաթեթով լուծումները քննարկվեն ու ինչ որ բան լուծվի՝ երկար ժամանակ է պահանջվելու, իսկ այդ ընթացքում ամեն կերպ փորձում է հնարավորինս մեծ ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա՝ փորձելով պոկել այն ինչ հնարավոր է, քանի որ արևմուտքը ի վերջո հարցի լուծում ասելով հասկանում է երկարատև ու կայուն խաղաղություն, որի պայմաններում Ադրբեջանն այլևս ի վիճակի չի լինելու որևէ հարցի կերպ նայել կամ իր ուզածներն անել:
Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի հայտարարությանն առ այն, որ նա չի բացառել Արցախի գոյության հավանականությունը Ադրբեջանի կազմում, Արամ Սարգսյանն այն մեկնաբանելիս ասաց, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչն այլ կերպ չի կարող խոսել: Նա իր ցանկությունները չի արտահայտում այլ ցույց է տալիս ԱՄՆ ընդամենը միջնորդ լինելու հարցը: ԱՄՆ-ը չէ, որ որոշելու է, թե Ադրբեջանի կազմում կլինի Արցախը, թե Հայաստանի: Այդ հարցի քննարկման առաջին փուլը պիտի սկսի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ: Կարևոր է, որ Ստեփանակերտը նորից կարևորվի որպես սուբյեկտ, դուրս չմղվի գործողությունների դաշտից, իսկ հիմա հնարավորություն կա, որ Ստեփանակերտը իր խոսքն ասի, իր հնարավորությունները:
Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև «Հայաքվեի»-ին ասելով, որ թեև նախաձեռնությունը քաղաքացիական է, բայց բոլորն էլ շատ լավ տեսնում են, թե ովքեր են կանգնած դրա թիկունքում, դրա համար էլ ստորագրություն չի հավաքվում: Արամ Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե արդյո՞ք կազմակերպիչները հասկանում են իրենց տված վնասի հետևանքը: Իրականում Ադրբեջանին է օգուտ այդ ողջ հայաքվեն: Եթե 50 հազար ստորագրություն հավաքվի, մի բան, որ խիստ կասկածելի է, ապա ԱԺ-ն միանշանակ մերժելու է այդ օրինագիշը, որից հետո նրանք պիտի հավաքեն 300 հազար ստորագրություն, ինչը բացառված է: Այսինքն Ադրբեջանում տեսնելու են, որ Հայաստանում նույնիսկ 50 հազար մարդ էլ չկա, որ չի ցանկանում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնել: Բացի դրանից, այդ նախաձեռնությունը ուղղակիորեն թշնամացնում է ՀՀ և Արցախին: Կազմակերպիչները գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ մեծ վնաս են տալիս հենց հիմա:
Զրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանն առ այն, որ իրեն եթե երեք ամսով լիազորություն տան ու Փաշինյանն էլ չխոսի, ապա ինքը երեք ամսում կլուծի հարցը: Ինչպե՞ս է լուծելու այդ հարցը: Երեք ամսում առավելագույնը երկու հանդիպում է հնարավոր կազմակերպել: Ինքը եղել է արտգործնախարար, չի հասկանո՞ւմ, որ դա ուղղակի ռեալ չէ: Կամ եթե այդքան շատ է ուզում օգնել, ինչո՞ւ է հենց լիազորություններ պահանջում, այլ ոչ թե փորձի փոխանակում առաջարկում:
Արամ Սարգսյանը նաև վերհիշեց, որ 2000թ. երբ Վարդան Օսկանյանը առաջարկում էր Արցախի հարցի լուծման Մեղրի-Լաչին փոխանակման սկզբունքը, ասում էր, որ անձամբ ինքը տեսակետ չունի, պարզապես կարող է եղած տեսակետները ներկայացնել և բանակցել: Այն ժամանակ չուներ տեսակետ, իսկ հիմա ունի՞, թե կրկին ինչ որ մեկի տեսակետն է ներկայացնում:
Ամբողջական հարցազրույցը՝