16.6 C
Yerevan

Հանրա­պե­տություն

«Ադրբե­ջա­նը դարձել է սովե­տա­կան եւ երկու օր չանցած սպառնում է մեզ՝ ինչո՞ւ, որպեսզի իր զորքե­րը Հայաստա­նի վրա­յով միացնե Տաճկաստա­նի «կարմիր» զորքին, այն Տաճկաստա­նի, ուր չկա, չի եղել եւ չի կարող լինել «կարմիր» զորք, այլ կա միայն կարմիր սուլթան»: Սեպուհ

Խորհրդա­յին կարգե­րի հաստա­տումից անմի­ջա­պես հետո Ադրբե­ջա­նը վերջնա­գիր է ներկա­յացնում Հայաստա­նին։ Արտա­քին գործե­րի ժողկոմ Հուսեյնո­վը երեք օր է տալիս Հայաստա­նի իշխա­նություննե­րին Ղարա­բա­ղից եւ Զանգե­զուրից զորքե­րը դուրս բերե­լու, «դեպի ձեր սահմաննե­րը քաշվե­լու» եւ «ազգա­միջյան կոտո­րա­ծը դադա­րեցնե­լու» համար։ Վերջնա­գի­րը չկա­տա­րե­լու դեպքում Խորհրդա­յին Ադրբե­ջա­նը սպառնում էր պատե­րազմ հայտա­րա­րել Հայաստա­նին։

Սակայն սա միակ վերջնա­գի­րը չէր. գրե­թե նույն բովանդա­կությամբ հեռա­գիր ստացվել էր նաեւ Կովկասյան ռազմա­ճա­կա­տի ռազմա­հե­ղա­փո­խա­կան կոմի­տեի նախա­գահ Օրջո­նի­կի­ձեի, առա­ջին բանա­կի ռազմա­հե­ղա­փո­խա­կան խորհրդի անդամներ Կիրո­վի եւ Լեւանդովսկու անունից։ Պահանջնե­րը գրե­թե նույնն էին. վերջնա­գի­րը չընդունե­լու դեպքում Հայաստա­նը գործ էր ունե­նա­լու Ռուսաստա­նի Սոցիա­լիստա­կան Խորհրդա­յին Ֆեդե­րա­տիվ Հանրա­պե­տության բանա­կի հետ։

Հայաստա­նի վարչա­պետ Խատիսյա­նը, պատասխա­նե­լով Օրջո­նի­կի­ձեին եւ Կիրո­վին, մայի­սի 1‑ին հայտնում է, որ Հայաստա­նը զորք չունի Ղարա­բա­ղում՝ միա­ժա­մա­նակ խնդրե­լով ճնշում գործադրել Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի վրա, որպեսզի դուրս բերեն իրենց զորա­մա­սե­րը Ղարա­բա­ղի տարածքից եւ դադա­րեցնեն հարձա­կումը։

«Հառաջ», 4 մայի­սի, 1920թ.

«…Հայաստա­նի կառա­վա­րությունը առա­ջարկում է Սովե­տա­կան Սոցիա­լիստա­կան Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչներ ուղարկել Ղարա­բաղ՝ մի չեզոք հանձնա­ժո­ղով, երկրի իսկա­կան դրությունը պարզե­լու համար։ …Իմ կառա­վա­րությունը հարկ է գտնում հայտա­րա­րել, որ ներկա պարա­գա­յում հիմք չկա վերջնա­գիր նոտա­յի, եւ կատարյալ վստա­հություն ունե­նա­լով, որ սովե­տա­կան Ռուսաստա­նի բանվո­րա-գյուղա­ցիա­կան կառա­վա­րությունը, որ վաղուց ճանա­չել է Հայաստա­նի անկա­խությունը ու ինքնուրույնությունը Լենի­նի դեկրե­տով եւ չորրորդ համա­ռուսա­կան սովետնե­րի համա­գումա­րի վճռով, չի թույլ տա ճնշում գործ դնել հայ աշխա­տա­վոր ժողովրդի վրա»։

* * *

Հուսեյնո­վին Հայաստա­նի վարչա­պե­տը պատասխա­նում է մայի­սի 4‑ին, սակայն մինչ այդ հրա­վիրվում է խորհրդա­րա­նի արտա­կարգ նիստ, որտեղ քննարկվում է ստեղծված իրադրությունը։ Այդ նիստում առա­վել ցայտուն երեւում են այն տարա­ձայնություններն ու հակա­սություննե­րը, որոնք կային Հայաստա­նում։ Գրե­թե բացարձակ իշխա­նություն ունե­ցող քաղա­քա­կան ուժը՝ ՀՅԴ‑ն, պառակտված էր, ուներ տարբեր մոտե­ցումներ ինչպես ներքին, այնպես էլ արտա­քին քաղա­քա­կան հարցե­րում, որոնք իրենց բացա­սա­կան ազդե­ցությունն էին ունե­նում։ Բոլշեւիկնե­րին զգա­լի աջակցություն էին ցույց տալիս սոցիալ-դեմոկրա­տա­կան այլ կուսակցություններ, մասնա­վո­րա­պես՝ էսէռնե­րը, որոնք վերածվել էին խորհրդա­րա­նում բոլշեւիկյան գաղա­փարնե­րի պաշտպա­նության ոչ պաշտո­նա­կան խմբակցության։

Խորհրդա­րա­նի՝ մայի­սի 3‑ի արտա­կարգ նիստում, որին մասնակցում էին նաեւ կառա­վա­րության անդամնե­րը, առա­ջի­նը ելույթ է ունե­նում արտա­քին գործե­րի նախա­րար Համո Օհանջանյա­նը։ Նա ներկա­յացնում է Ադրբե­ջա­նում խորհրդա­յին կարգե­րի հաստատման ընթացքը, անդրա­դառնում Հայաստա­նին ներկա­յացված վերջնագրե­րին։ Նախա­րա­րը գտնում էր, որ իրենց պատասխաննե­րով ցույց էին տվել, որ Հայաստա­նի «կառա­վա­րությունը տոգորված է գերա­զանց խաղա­ղա­սի­րությամբ», սակայն հետեւում է ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման սկզբունքին, իսկ հայ ժողո­վուրդը պատրաստ է ամեն գնով պաշտպա­նե­լու Հայաստա­նի սահմաններն ու անկա­խությունը։ Այս վերջին հայտա­րա­րությա­նը դահլիճն արձա­գանքում է բուռն ծափա­հա­րություննե­րով։ Քննարկման ընթացքում դաշնակցա­կան պատգա­մա­վոր Թորոսյանն անդրա­դառնում է «ռուսա­կան կոմունիզմին», համա­ռոտ վերլուծություն անում բանվո­րագյուղա­ցիա­կան դասա­կարգի էվոլյուցիա­յի մասին եւ եզրա­կացնում, որ կոմունիզմի կառուցման նախադրյալներ Ադրբե­ջա­նում չկան, եւ տեղի ունե­ցա­ծը «կեղծիք է»։ Ինչ վերա­բե­րում է Խորհրդա­յին Ռուսաստա­նին, ապա նա նշում էր, որ թեեւ «հայ ժողո­վուրդը կուլտուրա­կան կապե­րով կապված է Ռուսաստա­նի հետ», սակայն կարեւոր է ինքնո­րոշման սկզբունքը, որն ընդունել է կոմունիստնե­րի Մոսկվա­յի համա­գումա­րը։ Հայաստա­նի իշխա­նությունը Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում հիմնվում էր Լենի­նի ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքի վրա, որն էլ ամփոփված էր Թուրքա­հա­յաստա­նի մասին դեկրե­տում։

Ավե­լի մարտա­կան էր խմբա­պետ Սեպուհի ելույթը, որը հայտա­րա­րում է, որ իր զինվորներն ու հայկա­կան բանա­կը մինչեւ վերջ կկռվեն հայրե­նի­քի պաշտպա­նության համար, որին դարձյալ հետեւել էին «աղմկա­լից ծափա­հա­րություններ»։

Սեպուհն անդրա­դառնում է նաեւ Ադրբե­ջա­նում տեղի ունե­ցած դեպքե­րին՝ ասե­լով, որ բոլշեւիկնե­րի եւ ադրբե­ջանցի­նե­րի նպա­տակն է Զանգե­զուրով միա­նալ Նախի­ջեւա­նին, ապա՝ «Կարմիր Թուրքիա­յին»։ «Ադրբե­ջա­նը դարձել է սովե­տա­կան եւ երկու օր չանցած սպառնում է մեզ՝ ինչո՞ւ, որպեսզի իր զորքե­րը Հայաստա­նի վրա­յով միացնե Տաճկաստա­նի «կարմիր» զորքին, այն Տաճկաստա­նի, ուր չկա, չի եղել եւ չի կարող լինել «կարմիր» զորք, այլ կա միայն կարմիր սուլթան»,- ասել էր նա։

Առա­վել ուշագրավ էին էսէռնե­րի կարծիքնե­րը, որոնք բոլորն էլ աջակցում էին բոլշեւիկյան հեղաշրջմա­նը։ Պատգա­մա­վոր Լեւոն Թումանյա­նը հայտա­րա­րում է, որ «ոճրա­գործ» մուսա­վա­թա­կաննե­րը հեռացվել են իշխա­նությունից եւ չեն կարող որեւէ ազդե­ցություն ունե­նալ Ադրբե­ջա­նի հեղկո­մի վրա, որովհե­տեւ «Անդրկովկաս է իջնում ռուս հեղա­փո­խա­կան բանա­կը»։ Նա հայտա­րա­րում է, որ հերթը հասել է «իմպե­րիա­լիստնե­րին ծափա­հա­րող Հայաստա­նի «մուսա­վա­թին»՝ Դաշնակցությա­նը, այժմ նա պետք է հեռա­նա ասպա­րե­զից»։

Քանի որ պատգա­մա­վորնե­րը հավաքվել էին քննարկե­լու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստա­նը, էսէռնե­րի ղեկա­վար Արշամ Խոնդկարյա­նը հանդես է գալիս մի քանի ուշագրավ առա­ջարկով։ Նա ասում է, որ Հայաստա­նը չունի ինքնուրույն լինե­լու ուժ, հետեւա­բար պետք է պատրաստ լինի զիջումնե­րի:

«…Մենք պետք է աշխա­տենք ձեռք բերել մաքսի­մումը, իսկ եթե չհա­ջողվեց, պատրաստ պիտի լինենք զիջումնե­րի, մինչեւ մեր անկա­խությունից հրա­ժա­րումը։ Հայ ժողովրդի ֆիզի­կա­կան գոյությունը ելա­կետ ունե­նա­լով, մեզ մնում է մի բան — Հայաստա­նում հայտա­րա­րել խորհրդա­յին իշխա­նություն»,- ասում է Խոնդկարյա­նը։

Դաշնակցա­կան Վահան Նավա­սարդյա­նը, պատմա­կան ծավա­լուն վերլուծություն անե­լով, ասում է, որ թե՛ վրա­ցի­նե­րը, թե՛ ադրբե­ջանցի­նե­րը ՀՅԴ-ին մեղադրում էին ռուսա­սի­րության համար։ «Այսօր Դաշնակցությունը դարձել է ռուսատյա՞ց, իսկ Ադրբե­ջա­նը՝ ռուսասե՞ր։ …Պարո­նայք հակա­ռա­կորդներ, լավ լսե­ցեք, մենք ոչ ռուսատյաց ենք եւ ոչ ռուսա­սեր, ոչ թրքա­սեր ենք, ոչ էլ թրքատյաց։ Մենք ամեն գնով պիտի պաշտպա­նենք հայ ժողովրդի գոյությունը եւ պատրաստ ենք բանակցե­լու ամե­նի հետ, ով հաշտվում է հայ ժողովրդի գոյության եւ նրա հայրե­նի­քի անկա­խության հետ»,- եզրա­փա­կում է Նավա­սարդյա­նը։

Նիստն ավարտվում է հատուկ բանա­ձեւի ընդունումով, որտեղ խորհրդա­րա­նը աջակցություն էր հայտնում կառա­վա­րության գործե­լա­կերպին եւ հրա­հանգում «ձեռք առնել բոլոր միջոցնե­րը՝ փրկե­լու հայ ժողովրդի գոյությունն ու ազա­տությունը»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ

Պատմա­կան տարբեր աղբյուրնե­րը, մեծա­թիվ հուշերն ու արխի­վա­յին փաստաթղթե­րը վկա­յում են, որ բոլշեւիկնե­րը Հայաստա­նում չունեին քաղա­քա­կան հենա­րան եւ, կարե­լի է ասել, լուսանցքա­յին էին։ Առա­ջին ու գաղտնի կազմա­կերպությունը՝ «Սպարտա­կը», ստեղծվել էր 1919թ. գարնա­նը՝ Ղուկաս Ղուկասյա­նի ղեկա­վա­րությամբ։ 1919թ. սեպտեմբե­րին Հայաստա­նում ստեղծվում է բոլշեւիկյան «Արմենկոմ» կազմա­կերպությունը, որի անդամներն էին հայազգի բոլշեւիկներ Ա. Մելիքյա­նը, Ղուկաս Ղուկասյա­նը, Սարգիս Կասյա­նը, Ասքա­նազ Մռավյա­նը, Ավիս Նուրի­ջանյա­նը եւ ուրիշներ։

Հայաստա­նում բոլշեւիկնե­րի թիվն ավե­լա­նում է 1919թ. վերջին, երբ Վրաստա­նում սկսվում են հակա­բոլշեւիկյան հալա­ծանքնե­րը, եւ շատե­րը ապաստան են գտնում Հայաստա­նում եւ Լոռու չեզոք գոտում։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը բավա­կա­նին հանդուրժող էին նրանց նկատմամբ եւ որեւէ խոչընդոտ չէին ստեղծում, քանի դեռ չկար հակա­պե­տա­կան գործունեություն։ Թեեւ բոլշեւիկնե­րին աջակցում էին Հայաստա­նի էսէռնե­րը, մենշեւիկնե­րը, սպե­ցիֆիկնե­րը եւ մի շարք այլ քաղա­քա­կան ուժեր, այնուա­մե­նայնիվ, նրանք քաղա­քա­կան մեծ կշիռ չունեին։ Սակայն կար մեկ այլ‘ շատ ավե­լի կարեւոր հանգա­մանք։ Հայաստա­նի բնակչության մի ստվար հատված դրա­կան էր վերա­բերվում Ռուսաստա­նին եւ բոլշեւիկնե­րի խոստումնե­րին։ Սոցիա­լա­կան ծանր դրությունը, սովը, աղքա­տությունը, չավարտվող պատե­րազմն ու դժվա­րություննե­րը բնակչության շրջա­նում մեծ դժգո­հություն էին ձեւա­վո­րել իշխա­նության հանդեպ։ Բացի այդ, Հայաստա­նի անկա­խության գաղա­փա­րը չէր հասցրել ամրա­նալ հասա­րա­կության լայն շրջա­նակնե­րում, եւ ստեղծված պայմաննե­րում Ռուսաստա­նին միա­նա­լը համարվում էր փրկության միակ ճանա­պարհը։ Հատկանշա­կան է, որ շատե­րի համար կարեւոր չէր, թե Ռուսաստա­նում քաղա­քա­կան ինչ իշխա­նություն է. եթե քաղա­քա­ցիա­կան պատե­րազմում հաղթա­նակ տաներ Դենի­կի­նը, ապա հանրության մի մասի համար ընդունե­լի կլի­ներ նաեւ այդ իշխա­նությունը։

Բոլշեւիկնե­րը հիա­նա­լի գիտեին երկրում տիրող վիճա­կը, եւ լայնո­րեն օգտա­գործում էին՝ խոստա­նա­լով, որ խորհրդա­յին կարգե­րի հաստատման դեպքում Ռուսաստա­նը կուղարկեր հաց, փող, նավթ եւ այլ անհրա­ժեշտ ապրանքներ։

Ռուբեն Տեր-Մինասյա­նը, անդրա­դառնա­լով Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան ներկապնա­կին, գրում էր, որ աջա­կողմյան եւ ձախա­կողմյան ընդդի­մա­դիրնե­րը հիմնա­կա­նում օրի­նա­պահ էին, սակայն «չեն ցանկար Հայաստա­նի անկա­խությունը»։ Ավե­լի ծայրա­հեղ ուժե­րը թեեւ անկազմա­կերպ էին, սակայն ունեին որո­շա­կի հենա­րան։

«Նրանք թեեւ չէին կազմա­կերպված, բայց հենվում էին բոլոր այն տարրե­րի վրա, ինչպես ռուսնե­րի, մոլո­կաննե­րի, մասամբ՝ թաթարնե­րի եւ հայե­րի, որոնք չէին ցանկա­նար եւ չէին հավա­տար Հայաստա­նի անկա­խության, կաշխա­տեին, որ այս Անկախ Հայաստա­նի դրությունը ժամա­նա­կա­վոր լինի, եւ ի վերջո Հայաստա­նը դառնա մեծ Ռուսաստա­նի մի ծայրա­գա­վա­ռը»,- գրում էր նա։ Միա­ժա­մա­նակ նա նշում էր, որ այս վերա­բերմունքն առա­ջացնում էր առա­վել ազգա­յին ուժե­րի, այդ թվում՝ դաշնակցա­կաննե­րի եւ արեւմտա­հա­յե­րի դժգո­հությունը, որը, ինչպես մենք կտեսնենք հետա­գա­յում, հանգեցնում էր անցանկա­լի լարվա­ծության, երբեմն էլ՝ բախումնե­րի։

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՅԴ-ՈՒՄ

Խոր տարա­ձայնություններ կային նաեւ իշխող կուսակցության՝ ՀՅԴ‑ի ներսում, որոնք ի հայտ էին եկել դեռեւս 1918-ից։ Անկա­խության երկու տարին չէր հանգուցա­լուծել խնդիրնե­րը, ընդհա­կա­ռա­կը, դրանք դարձել էին առա­վել ցցուն ու վտանգա­վոր։ Հակա­սության հիմքում կառա­վարման համա­կարգի եւ կուսակցա­կան գործունեության տարանջա­տումն էր։

Առա­վել ազա­տա­կան, ժամա­նա­կա­կից մոտե­ցում ունե­ցող գործիչնե­րը գտնում էին, որ կառա­վա­րությունը պետք է որեւէ առնչություն չունե­նա կուսակցության հետ, գործի ինքնուրույն եւ հաշվե­տու լինի բացա­ռա­պես խորհրդա­րա­նին։

Դաշնակցության Բյուրոն այդ կարծի­քին չէր. 1919թ. աշնա­նը ստեղծվել էր այնպի­սի իրադրություն, որ Բյուրոն առա­վել ուժեղ էր, քան կառա­վա­րությունը։ 1919թ. աշնա­նը տեղի ունե­ցած ՀՅԴ 9‑րդ ընդհա­նուր ժողո­վը որո­շել էր, որ Բյուրո­յի անդամնե­րը չպետք է լինեն կառա­վա­րության կազմում։ Մարդկա­յին ռեսուրսնե­րի պակա­սը հանգեցնում էր մի իրադրության, որ կամ Բյուրոն պետք է ուժեղ լիներ, կամ կառա­վա­րությունը։ 1920թ. ապրի­լին Բյուրոն արդեն խախտել էր ընդհա­նուր ժողո­վի որո­շումը եւ Ռուբեն Տեր-Մինասյա­նին նշա­նա­կել զինվո­րա­կան նախա­րար։

Կայուն չէր նաեւ ՀՅԴ‑ի խորհրդա­րա­նա­կան ֆրակցիան, որտեղ ձեւա­վորվել էին տարբեր հոսանքներ։ Նրանց մի մասը կողմ էր աջա­կողմյան գաղա­փարնե­րին, մյուսը՝ ձախա­կողմյան, ինչն ուղղա­կիո­րեն անդրա­դառնում էր ներքին անկա­յունություննե­րի հանգուցա­լուծման վրա։ Ձախե­րը գտնում էին, որ ՀՅԴ‑ն, լինե­լով հեղա­փո­խա­կան կուսակցություն, չպետք է կոշտ քայլեր ձեռնարկի սոցիա­լիստա­կան ուժե­րի դեմ։

Երբ խորհրդա­րա­նում առա­վել կենտրո­նա­կան ուժե­րը կառա­վա­րությունից պահանջում են խիստ քայլեր ձեռնարկել բոլշեւիկնե­րի խժդժություննե­րը ճնշե­լու համար, ներքին գործե­րի նախա­րար Աբրա­համ Գյուլխանդանյանն ասում է. «Ես չեմ կարող, սոցիա­լիստ լինե­լով, հալա­ծիչ դառնալ իմ ընկերնե­րին»։

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

Ադրբե­ջա­նի խորհրդայնա­ցումը փոխում է Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րի հարա­բե­րություննե­րը. Վրաստա­նը, որն առա­վել շատ էր մտա­հոգված բոլշեւիկյան առաջխա­ղա­ցումով, կտրուկ քայլեր է ձեռնարկում Ադրբե­ջա­նի դեմ։ Խորհրդա­յին Ադրբե­ջանն իր հերթին տարածքա­յին պահանջներ է ներկա­յացնում Վրաստա­նին՝ զորքեր մոտեցնե­լով Զաքա­թա­լա­յի շրջա­նին։ Երկու հանրա­պե­տություննե­րը պատրաստվում են պատե­րազմի. մայի­սի սկզբին ադրբե­ջանցի­նե­րը պայթեցնում են Խրամ գետի կամուրջը, որին ի պատասխան վրա­ցի­նե­րը քանդում են Փոյլիի կամուրջը։ Հայաստա­նի կառա­վա­րությունը փորձում է ավե­լի ջերմացնել Վրաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը, եւ օրա­կարգում նույնիսկ հայտնվում է ռազմա­կան դաշինք կնքե­լու հարցը։

Վրաստա­նի հետ Ադրբե­ջա­նի հակա­սությունը պայմա­նա­վորված էր հիմնա­կա­նում Օրջո­նի­կի­ձեի գործե­լա­կերպով, որը ցանկա­նում էր շարունա­կել «առա­ջա­նալ» Անդրկովկա­սում եւ մայի­սի առա­ջին շաբաթնե­րին խորհրդայնացնել նաեւ Վրաստա­նը։ Մայի­սի 4‑ին նա հեռագրել էր Մոսկվա, որ «ամե­նա­մոտ ապա­գա­յում Վրաստա­նի հետ կլի­նի նույնը, ինչ Ադրբե­ջա­նում»։ Սակայն Օրջո­նի­կի­ձեի գործո­ղություններն այդ պահին չէին համընկնում բոլշեւիկնե­րի համաշխարհա­յին քաղա­քա­կա­նությա­նը, եւ արտա­քին գործե­րի ժողկոմ Չիչե­րի­նը փորձում էր զսպել հնա­րա­վոր «ավանտյուրա­նե­րը»։ «Տեղա­կան շահե­րից բխող ձեր գործո­ղություննե­րով դուք կարող եք սարսա­փե­լի վնաս հասցնել մեր համաշխարհա­յին հարա­բե­րություննե­րին»,- հեռագրում էր նա Օրջո­նի­կի­ձեին։ Բոլշեւիկներն այդ պահին չէին ցանկա­նում խորհրդայնացնել Վրաստա­նը, ինչը կարող էր առա­ջացնել Անգլիա­յի դժգո­հությունը, ինչով էլ պայմա­նա­վորված էր Չիչե­րի­նի հեռա­գի­րը։

Արդյունքում՝ մայի­սի 11-ին Վրաստանն ու Խորհրդա­յին Ռուսաստա­նը հաշտության պայմա­նա­գիր են ստո­րագրում, որով բոլշեւիկնե­րը ճանա­չում էին Վրաստա­նի անկա­խությունը։ Հայաստա­նը նույնպես փորձում է կարգա­վո­րել խնդիրնե­րը Ռուսաստա­նի հետ եւ մայի­սին Մոսկվա է ուղարկում հատուկ պատվի­րա­կություն՝ Լեւոն Շանթի գլխա­վո­րությամբ։

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստա­նի ներքին ճգնա­ժա­մը հանգուցա­լուծե­լու նպա­տա­կով մայի­սի 6‑ին կազմվում է նոր կառա­վա­րություն. վարչա­պետ եւ արտա­քին գործե­րի նախա­րար է նշա­նակվում Համո Օհանջանյա­նը, ներքին գործե­րի եւ զինվո­րա­կան նախա­րար՝ Ռուբեն Տեր-Մինասյա­նը, ֆինանսնե­րի եւ արդա­րա­դա­տության՝ Աբրա­համ Գյուլխանդանյա­նը, գյուղատնտե­սության եւ աշխա­տանքի՝ Սիմոն Վրացյա­նը, հանրա­յին կրթության եւ արվեստի՝ Գեւորգ Ղազարյա­նը, հաղորդակցության՝ Արշակ Ջամալյա­նը։ Բոլոր նախա­րարնե­րը ՀՅԴ բյուրո­յի անդամներ էին, եւ կառա­վա­րությունը ստա­նում է «Բյուրո-կառա­վա­րություն» անվա­նումը։

Միա­ժա­մա­նակ փոխվում է նախա­րա­րություննե­րի կառուցվածքը՝ միա­վո­րե­լով գործա­ռույթնե­րը եւ մեծ լիա­զո­րություններ տալով նախա­րարնե­րին։ Սակայն ձեռնարկվող քայլերն արդեն ուշա­ցած էին, չէին կարող կանխել ներքին անկա­յունությունը, եւ մի քանի օր անց Հայաստա­նում բռնկվում է բոլշեւիկնե­րի Մայիսյան ապստամբությունը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են փաստաթղթեր Հայաստա­նի Ազգա­յին արխի­վից եւ լուսանկարներ ՀՅԴ թանգա­րա­նից։

Առնչվող Հոդվածներ