16.6 C
Yerevan

Չարդա­րացված Ռիսկն Արկա­ծախնդրություն Է

Ադրբե­ջա­նը շատ լավ հասկա­նում է, որ մինչև փաթե­թով լուծումնե­րը քննարկվեն ու ինչ որ բան լուծվի՝ երկար ժամա­նակ է պահանջվե­լու, իսկ այդ ընթացքում ամեն կերպ փորձում է հնա­րա­վո­րինս մեծ ճնշումներ բանեցնել Հայաստա­նի վրա՝ փորձե­լով պոկել այն ինչ հնա­րա­վոր է, քանի որ արևմուտքը ի վերջո հարցի լուծում ասե­լով հասկա­նում է երկա­րատև ու կայուն խաղա­ղություն, որի պայմաննե­րում Ադրբե­ջանն այլևս ի վիճա­կի չի լինե­լու որևէ հարցի  կերպ նայել կամ իր ուզածներն անել:

Արամ Սարգսյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը:

Զրույցն ընթա­ցել է Ադրբե­ջա­նի կողմից Արցա­խի շրջա­փակման, դրա լուծման հնա­րա­վոր տարբե­րակնե­րի և հայաստանյան ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րի մասին:

Արամ Սարգսյանն այն համոզմունքն է հայտնել, որ Արցա­խի շրջա­փակման հարցը պիտի քննվի և լուծում ստա­նա ՄԱԿ անվտանգության խորհրդի կանո­նա­կարգով: Այլ ելք չկա, քանի որ մենք այս պահին պատե­րազմի պատրաստ չենք: Իսկ ՄԱԿ կանո­նա­կարգը որո­շա­կիո­րեն հստակ մեխա­նիզմ գործի­քա­կազմ ունի, որը կարող է կոնկրետ հետև­անքներ թողել: Իսկ այդ ճանա­պարհի սկզբունքը կայա­նում է հետևյա­լում: Ստե­փա­նա­կերտը պիտի դիմի իր բարե­կամ երկրին՝ Հայաստա­նին, որպեսզի վերջինս ՄԱԿ անվտանգության խորհրդում քննարկի Արցա­խի շրփա­փակման հարցը: ՄԱԿ անվտանգության խորհուրդը քննարկե­լու է Լաչի­նի միջանցքի շրջա­փակման հարցը, քննարկե­լու է այն Հաա­գա­յի դատա­րա­նի որոշման չկա­տարման տեսանկյունը ևս հաշվի առնե­լով ու հետև­անքն այն է լինե­լու, որ սկսվե­լու են գործնա­կան քայլեր: Իսկ առա­ջին քայլը զենքի վաճառքի արգելքն է, որով արգելվե­լու է աշխարհ ցանկա­ցած երկրի՝ զենք վաճա­ռել Ադրբե­ջա­նին, քանի որ Ադրբե­ջանն այդ զենքն օգտա­գործում է խաղաղ բնա­կիչնե­րին ճնշե­լու համար: Ալիևը, ինքն էլ շատ լավ է հասկա­նում այդ ամե­նը և թույլ չի տալու, որ իր վրա զենքի վաճառքի արգելք դրվի և բացե­լու է ճանա­պարհը: Արամ Սարգսյա­նը նշեց նաև, որ Արցա­խի հարց, միջանքի հարց, քննարկվե­լու է մեկ ամբողջա­կան փաթե­թով: Չկա առանձին միջացք և Ադրբե­ջանն էլ ասում է, որ փաթե­թով քննարկվում ենք, երբ կլուծվի՝ կլուծվի: Բայց Ադրբե­ջա­նը շատ լավ հասկա­նում է, որ մինչև փաթե­թով լուծումնե­րը քննարկվեն ու ինչ որ բան լուծվի՝ երկար ժամա­նակ է պահանջվե­լու, իսկ այդ ընթացքում ամեն կերպ փորձում է հնա­րա­վո­րինս մեծ ճնշումներ բանեցնել Հայաստա­նի վրա՝ փորձե­լով պոկել այն ինչ հնա­րա­վոր է, քանի որ արևմուտքը ի վերջո հարցի լուծում ասե­լով հասկա­նում է երկա­րատև ու կայուն խաղա­ղություն, որի պայմաննե­րում Ադրբե­ջանն այլևս ի վիճա­կի չի լինե­լու որևէ հարցի  կերպ նայել կամ իր ուզածներն անել: 

Ինչ վերա­բե­րում է ԱՄՆ դեսպա­նի հայտա­րա­րությանն առ այն, որ նա չի բացա­ռել Արցա­խի գոյության հավա­նա­կա­նությունը Ադրբե­ջա­նի կազմում, Արամ Սարգսյանն այն մեկնա­բա­նե­լիս ասաց, որ դիվա­նա­գի­տա­կան կորպուսի ներկա­յա­ցուցիչն այլ կերպ չի կարող խոսել: Նա իր ցանկություննե­րը չի արտա­հայտում այլ ցույց է տալիս ԱՄՆ ընդա­մե­նը միջնորդ լինե­լու հարցը: ԱՄՆ‑ը չէ, որ որո­շե­լու է, թե Ադրբե­ջա­նի կազմում կլի­նի Արցա­խը, թե Հայաստա­նի: Այդ հարցի քննարկման առա­ջին փուլը պիտի սկսի Ստե­փա­նա­կերտ-Բաքու երկխո­սությամբ: Կարև­որ է, որ Ստե­փա­նա­կերտը նորից կարև­որվի որպես սուբյեկտ, դուրս չմղվի գործո­ղություննե­րի դաշտից, իսկ հիմա հնա­րա­վո­րություն կա, որ Ստե­փա­նա­կերտը իր խոսքն ասի, իր հնա­րա­վո­րություննե­րը:

Արամ Սարգսյանն անդրա­դարձավ նաև «Հայաքվեի»-ին ասե­լով, որ թեև նախա­ձեռնությունը քաղա­քա­ցիա­կան է, բայց բոլորն էլ շատ լավ տեսնում են, թե ովքեր են կանգնած դրա թիկունքում, դրա համար էլ ստո­րագրություն չի հավաքվում: Արամ Սարգսյա­նը տարա­կուսանք հայտնեց, թե արդյո՞ք կազմա­կերպիչնե­րը հասկա­նում են իրենց տված վնա­սի հետև­անքը: Իրա­կա­նում Ադրբե­ջա­նին է օգուտ այդ ողջ հայաքվեն: Եթե 50 հազար ստո­րագրություն հավաքվի, մի բան, որ խիստ կասկա­ծե­լի է, ապա ԱԺ‑ն միանշա­նակ մերժե­լու է այդ օրի­նա­գի­շը, որից հետո նրանք պիտի հավա­քեն 300 հազար ստո­րագրություն, ինչը բացառված է: Այսինքն Ադրբե­ջա­նում տեսնե­լու են, որ Հայաստա­նում նույնիսկ 50 հազար մարդ էլ չկա, որ չի ցանկա­նում Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում տեսնել: Բացի դրա­նից, այդ նախա­ձեռնությունը ուղղա­կիո­րեն թշնա­մացնում է ՀՀ և Արցա­խին: Կազմա­կերպիչնե­րը գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ մեծ վնաս են տալիս հենց հիմա:

Զրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրա­դարձավ նաև նախկին արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյա­նի հայտա­րա­րությանն առ այն, որ իրեն եթե երեք ամսով լիա­զո­րություն տան ու Փաշինյանն էլ չխո­սի, ապա ինքը երեք ամսում կլուծի հարցը: Ինչպե՞ս է լուծե­լու այդ հարցը: Երեք ամսում առա­վե­լա­գույնը երկու հանդի­պում է հնա­րա­վոր կազմա­կերպել: Ինքը եղել է արտգործնա­խա­րար, չի հասկանո՞ւմ, որ դա ուղղա­կի ռեալ չէ: Կամ եթե այդքան շատ է ուզում օգնել, ինչո՞ւ է հենց լիա­զո­րություններ պահանջում, այլ ոչ թե փորձի փոխա­նա­կում առա­ջարկում: 

Արամ Սարգսյա­նը նաև վերհի­շեց, որ 2000թ. երբ Վարդան Օսկանյա­նը առա­ջարկում էր Արցա­խի հարցի լուծման Մեղրի-Լաչին փոխա­նակման սկզբունքը, ասում էր, որ անձամբ ինքը տեսա­կետ չունի, պարզա­պես կարող է եղած տեսա­կետնե­րը ներկա­յացնել և բանակցել: Այն ժամա­նակ չուներ տեսա­կետ, իսկ հիմա ունի՞, թե կրկին ինչ որ մեկի տեսա­կետն է ներկա­յացնում:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ