20 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս յոթե­րորդ

Հայաստանն, իհարկե, կարող է չընդունել միջազգա­յին հանրության մեկնած ձեռքը և «տարա­ծաշրջա­նից գնալ աշխարհ», սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տարա­ծաշրջա­նա­յին երկրներն իրենց քաղա­քա­կա­նությունը զերծ չեն պահում գլո­բալ զարգա­ցումնե­րից և ավե­լին՝ դրա­նով են պայմա­նա­վո­րում իրենց ընկա­լումնե­րի ամբողջ սպեկտրը։ Բացի դրա­նից, այդպի­սի ընկա­լումնե­րում տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րը Հայաստա­նին ոչ թե որպես առանձին սուբյեկտ են ընդունում, որի հետ կարե­լի է և պետք է շահե­րը համադրել, այլ մի գործոն, որին անվերջ ճնշե­լով՝ հնա­րա­վոր է ցանկա­ցած զիջում կորզել։

Սուրեն Սահակյան

Նոր աշխարհա­կարգի պլա­նի իրա­գործման համար, որպես «ազա­տության ցանց», ինչպես իր ելույթում նշել էր Լիզ Թրասսը, պետք են հենման կետեր ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից, ինչպես կարե­լի է պատկե­րացնել Խարտիա­յի հրա­պա­րակված տեքստից, այդ հենման կետե­րի՝ «ազա­տության ցանցի» անդամ հանդի­սա­ցող երկրնե­րի ընտրության չափո­րո­շի­չը ժողովրդա­վա­րությունն է։ Այս առումով խիստ տրա­մա­բա­նա­կան կարող ենք դիտել ԱՄՆ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի խոսնակ Նենսի Փելո­սիի՝ Հայաստան այցե­լության շեմին հնչեցրած միտքը․ «Մեր հիմնա­դիր հայրե­րը բռնա­պե­տության փոխա­րեն ընտրե­ցին ժողովրդա­վա­րությունը 1787 թվա­կա­նին՝ Սահմա­նադրության օրը: Սերնդե­սե­րունդ մենք պաշտպա­նել ենք այդ ընտրությունը: ԱՄՆ-ից մինչև Ուկրաի­նա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է՝ ժողովրդա­վա­րության և ավտո­րի­տա­րիզմի միջև, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդա­վա­րությունը»։ 

Թվարկված երկրնե­րի այս ընտրությունը դժվար է պատա­հա­կան համա­րել։ Եթե գործընկեր պետություննե­րի ընտրության չափո­րո­շի­չը ժողովրդա­վա­րությունն է, ապա Հայաստա­նը այդ չափո­րո­շի­չով առանձնա­նում է իր թե՛ հյուսիս-հարավ առանցքով, թե՛ արևմուտք-արև­ելք առանցքով՝ Թուրքիա­յից մինչև Չինաստան։ Եվ սա Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան լինե­լու հանգա­մանքի միակ շեշտադրումը չէր։ Այստեղ պետք է նշել նաև 2021թ․ դեկտեմբե­րի 10-ին ԱՄՆ‑ի կազմա­կերպած «Ժողովրդա­վա­րության հարցե­րի գագաթնա­ժո­ղո­վին» Հայաստա­նի ստա­ցած մասնակցության հրա­վերն այն պարա­գա­յում, երբ մեր հարև­աննե­րից միայն Վրաստանն էր հրա­վիրվել։ Իսկ Փելո­սին ամբողջ այցի ընթացքում իր յուրա­քանչյուր ելույթում կամ հարցի պատասխա­նե­լիս առանձնացնում էր այդ հանգա­մանքը։ Սրան կարող ենք ավե­լացնել, որ հանրա­յին դաշտում զուգա­հե­ռա­բար սկսեց քննարկվել Հնդկաստա­նի՝ Հնդկա­խա­ղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջա­նում ԱՄՆ‑ի հիմնա­կան դաշնա­կիցնե­րից մեկի կողմից Հայաստա­նի վերա­զինման գործում ունե­ցած հեռանկա­րա­յին ծրագրե­րը։ Դրա­կան ազդակներ եղան ոչ միայն այս երկու պետություննե­րի, այլ նաև Խարտիա­յի մյուս անդա­մի՝ Մեծ Բրի­տա­նիա­յի կողմից։ Հայաստա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի՝ ավանդա­բար լռություն պահպա­նող դեսպա­նա­տունը վերջին մեկ տարում աչքի է ընկել այսրո­պեա­կան հարցե­րում պրո-հայկա­կան դիրքո­րո­շումնե­րով և Հայաստա­նի նկատմամբ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կա­նությունը հասցեա­կան դատա­պարտող մի շարք հայտա­րա­րություննե­րով։ Այնպես որ, Փելո­սիի անակնկալ այցը ՀՀ Պաշտպա­նության նախա­րա­րություն և այցե­լության նպա­տակնե­րի մեջ անվտանգության հարցե­րի քննարկումը նշե­լը պատա­հա­կան, դեկլա­րա­տիվ համա­րել չի կարե­լի։ Ավե­լացնենք, որ ԱՄՆ նորանշա­նակ դեսպա­նը ՀՀ Արտա­քին գործե­րի նախա­րա­րին և ՀՀ Նախա­գա­հին հավա­տարմագրեր հանձնե­լուց հետո, փետրվա­րի 23-ին այցե­լեց ՀՀ ՊՆ։

Շատ կարև­որ է շեշտել, որ այսպի­սի համա­գործակցության հիմքը թե՛ ԱՄՆ‑ի, թե՛ ԵՄ որոշ երկրնե­րի, մասնա­վո­րա­պես՝ Ֆրանսիա­յի դեպքե­րում Հայաստա­նի նկատմամբ անմար սերը չէ, այլ հնա­րա­վոր շահե­րի հնա­րա­վոր համադրումը։ Պատարա՞ստ է արդյոք Հայաստա­նը այսպի­սի համա­գործակցության։ Զուտ քաղա­քա­կան մակարդա­կում արժե ընդգծել Նիկոլ Փաշինյա­նի՝ 2023թ․ հունվա­րի 10‑ի ասուլի­սի ժամա­նակ հնչեցրած հարցադրումը․ «Հարց է՝ մենք պետք է տարածաշրջանի՞ց գնանք աշխարհ, թե՞ աշխարհից գանք տարա­ծաշրջան»։ Քննարկվող հարցի տիրույթում Փաշինյա­նի հնչեցրած որո­շումը, թե մենք պետք է տարա­ծաշրջա­նից գնանք աշխարհ, կարե­լի է մեկնա­բա­նել այնպես, որ Հայաստա­նը որո­շել է անմասն մնալ գլո­բալ զարգա­ցումնե­րից կամ դրան մասնակցել միայն այնքա­նով, որքա­նով այդ քայլե­րը առա­ջին հերթին ընկա­լում կգտնեն տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի կողմից։ Օրի­նակ, նույն նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով ամրագրված տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցության միջոցնե­րի ապաշրջա­փակման դրույթը ԱՄՆ-ին կարող է հետաքրքրել այնքա­նով, որ դրա­նով կչե­զո­քացվի Իրա­նի դեմ չգործե­լու Հայաստա­նի այն փաստարկը, թե Իրա­նի սահմա­նը մեզ հասա­նե­լի երկու բաց սահմաննե­րից մեկն է։ Հայաստա­նի արև­ելյան և արևմտյան սահմաննե­րի ապաշրջա­փա­կումը իր համար կնվա­զեցնի Իրա­նի հետ բաց սահմա­նի նշա­նա­կությունը՝ հնա­րա­վո­րություն տալով ավե­լի ճկուն լինել ԱՄՆ‑ի շահե­րի հետ համադրության առումով։ Սակայն խիստ կասկա­ծե­լի է, որ Փաշինյա­նը միայն այդ հանգա­մանքը նկա­տի ուներ, այլ ոչ նաև Իրա­նի, Թուրքիա­յի և Ռուսաստա­նի շահե­րի հետ մեր շահե­րի համադրումը, որից հետո նոր կարե­լի է սկսել աշխարհի հետ երկխո­սությունը։

Սա, ըստ էության, կարե­լի է նույնացնել Հայաստա­նի կողմից ավանդա­բար վարվող «ջայլա­մի» քաղա­քա­կա­նության հետ, երբ բախվող կողմե­րից որևէ մեկին դեմ չգնա­լու համար առա­ջին հայացքից Հայաստա­նը չեզո­քություն է հայտա­րա­րում և վերջում բախման բոլոր կողմե­րից ընկալվում առնվազն ոչ որպես դաշնա­կից։ 

Հայաստանն, իհարկե, կարող է չընդունել միջազգա­յին հանրության մեկնած ձեռքը և «տարա­ծաշրջա­նից գնալ աշխարհ», սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տարա­ծաշրջա­նա­յին երկրներն իրենց քաղա­քա­կա­նությունը զերծ չեն պահում գլո­բալ զարգա­ցումնե­րից և ավե­լին՝ դրա­նով են պայմա­նա­վո­րում իրենց ընկա­լումնե­րի ամբողջ սպեկտրը։ Բացի դրա­նից, այդպի­սի ընկա­լումնե­րում տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րը Հայաստա­նին ոչ թե որպես առանձին սուբյեկտ են ընդունում, որի հետ կարե­լի է և պետք է շահե­րը համադրել, այլ մի գործոն, որին անվերջ ճնշե­լով՝ հնա­րա­վոր է ցանկա­ցած զիջում կորզել։ 

Հավա­քա­կան «Արևմուտքի» մեկնած ձեռքը մերժե­լու հաջորդ, ավե­լի ռացիո­նալ պատճառ կարող է դիտվել այն, որ «Արևմուտքի» պատկե­րա­ցումնե­րում Արցա­խի ինքնո­րոշման հարցը միանշա­նակ չէ։ Խոշոր հաշվով, արևմտյան քաղա­քա­կան գործիչնե­րի համար միևնույնն է Արցա­խի պատկա­նե­լության հարցը։ Պայմաննե­րում, երբ Հայաստանն ինքը դեռևս 1992թ․ և մինչ օրս հայտա­րա­րել է, թե հարցը դիտում է որպես Ադրբե­ջա­նի տարածքում տեղի ունե­ցող էթնիկ կոնֆլիկտ, ոչ մի ողջա­միտ պատճառ չկա այդ հակա­մարտությանն այլ անուն տալ։ Բավա­կան է, որ հայկա­կան կողմը Արցա­խի հարցում դիրքո­րո­շումը որպես համա­գործակցության պայման դիտարկի, որպեսզի հարցը սկսի քննարկվել  նաև այլ տեսանկյունից։ Նոր աշխարհա­կարգում տարածքա­յին ամբողջա­կա­նությունը որպես միջազգա­յին իրա­վունքի առանցքա­յին սկզբունք դիտարկող ԱՄՆ‑ն Թայվա­նը ճանա­չում է որպես Չինաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության մաս, սակայն, ըստ իր հավաստումնե­րի, Չինաստա­նի կողմից Թայվա­նի նկատմամբ ցանկա­ցած ճնշման դեպքում ԱՄՆ‑ն, ի պաշտպա­նություն Թայվա­նի, զինված միջամտություն կցուցա­բե­րի։ Որպեսզի այս օրի­նա­կը միայն տեսա­կան հարթության մեջ չդիտվի, քննենք Կոսո­վո­յի դեպքը։ Կոսո­վո­յի անկա­խությունը ճանա­չե­լուց առաջ ԱՄՆ‑ն այն դիտարկում էր որպես Սերբիա­յի ամբողջա­կա­նության մաս մինչ այն պահը, երբ Կոսո­վո­յում Սերբիա­յի կողմից էթնիկ զտումներ սկսե­ցին։ Դրա­նից հետո տեղի ունե­ցան արևմտյան քաղա­քակրթության կրող երկրնե­րի կոա­լի­ցիա­յի կողմից Բելգրա­դի ռմբա­կո­ծություննե­րը։ Ընդհանրա­պես, երկրնե­րի կողմից վարվող քաղա­քա­կա­նությունը կարծրա­ցած որևէ դիրքո­րո­շում չի ենթադրում, այն անընդհատ դինա­մի­կա­յի մեջ է։ Դրա մասնա­կիցնե­րից թեկուզ մեկի դիրքո­րոշման փոփո­խությունը անխուսա­փե­լիո­րեն հանգեցնում է մյուսնե­րի կողմից հարցի վերա­նայման և շատ հաճախ՝ դիրքո­րո­շումնե­րի փոփո­խության։ Այլ կերպ ուղղա­կի չի լինում։ 

Այս համա­տեքստում արժե Հայաստա­նում տարածված ևս մի կարծրա­ցած հարցի անդրա­դառնալ։ Նույնիսկ բարձր քաղա­քա­կան մակարդա­կում երբեմն կարծիքներ են հնչում, ըստ որոնց՝ տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը հակադրվում է ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքին։ Ինչպես միջազգա­յին կարգե­րի ձևա­վորման պատմա­կան ակնարկից երև­ում է՝ տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքն ընդունվել է որպես պետություննե­րի միջև ագրե­սիան, ուժի կիրա­ռումը և ուժի կիրառման սպառնա­լի­քը բացա­ռե­լու միջոց։ Ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքը շատ փոքր առնչություն ունի տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքի հետ։ Այն մյուս հիմնա­րար սկզբունքնե­րի շարքում առանձին սկզբունք է, որի ապա­հո­վումը նշված է որպես ՄԱԿ‑ի կանո­նադրա­կան նպա­տակ։ Հիշենք, որ ըստ ՄԱԿ‑ի ստեղծման հիմքում ընկած Ատլանտյան խարտիա­յի՝ բոլոր ազգերն ու ժողո­վուրդնե­րը պետք է ապրեին առանց արտա­քին ֆիզի­կա­կան միջամտության հեռանկա­րից վախի։ Այդ պայմանն ապա­հո­վե­լու համար պետություննե­րի ստեղծած միությունը՝ ՄԱԿ‑ը, բազմա­թիվ բանաձև­եր և ակտեր է հրա­պա­րա­կել։ Ազգե­րի ինքո­րոշման իրա­վունքը փաստարկված և ամրագրված է նաև միջազգա­յին այլ կառույցնե­րի փաստաթղթե­րում։ Եվրո­պա­յի անվտանգության և համա­գործակցության կազմա­կերպության անդամնե­րի կողմից ստո­րագրված Հելսինկյան եզրա­փա­կիչ ակտի 8‑րդ կետով ամրագրված է ժողո­վուրդնե­րի կողմից սեփա­կան ճակա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու իրա­վունքը․ «…Յուրա­քանչյուր եվրո­պա­կան ժողո­վուրդ իրա­վունք ունի ինքուրույն որո­շել իր ներքին և արտա­քին կարգա­վի­ճա­կը։ Այլ պետություններ այդ որոշման վրա ազդե­լու իրա­վունք չունեն»։ Ի լրումն ՄԱԿ‑ի կանո­նադրության և հեղի­նա­կած փաստաթղթե­րի, սա եվրո­պա­կան տարա­ծաշրջա­նում հետպա­տե­րազմյան շրջա­նում հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հիմնա­կան փաստաթղթե­րից է։ Ըստ Ատլանտյան երկրորդ խարտիա­յի՝ դրան միա­ցող պետություննե­րը ոչ միայն ապա­գա­յում չեն պատրաստվում չեղարկել այս սկզբունքնե­րի իրա­գործումը, այլ իրենց հավա­տարմությունն են հայտնում դրանց, և ավե­լին՝ իրենց համա­գործակցությունն այդ սկզբունքներն ու դրանց ապա­հովման համար ստեղծված ինտի­տուտնե­րը խարխլել փորձող պետություննե­րի դեմ է։ Հելսինկյան եզրա­փա­կիչ ակտի հենց այս կետն էր 2022թ․ ապրի­լի 29-ին «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցում բառա­ցի մեջբե­րել Հայաստա­նում ԱՄՆ արտա­կարգ և լիա­զոր դեսպան Լին Թրեյսին․ «ԱՄՆ‑ն ճանա­չում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչության դերա­կա­տա­րումը իր ապա­գան որո­շե­լու հարցում»։ Միա­ժա­մա­նակ, ինչպես թեմա­յի վերա­բերյալ բոլոր հայտա­րա­րություննե­րում, ԱՄՆ‑ն ճանա­չում է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Այս երկու դիրքո­րո­շումնե­րի մեջ հակա­սություններ չկան։

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ