20 C
Yerevan

Ի՞նչ Եւ Ինչպե՞ս Պիտի Անի Հայաստա­նը

Ի՞նչ գծի պետք է հետև­են միջազգա­յին այլ դերա­կա­տարնե­րը, և որոնք են կոնկրետ ակնկա­լիքնե­րը՝ կոնկրետ դերա­կա­տարնե­րից: Հայաստա­նում ավե­լի ու ավե­լի է զգացնել տալիս այդ բացը:

Հակոբ Բադալյան

Ինչ գծի պետք է հետևի Հայաստա­նը

Այլ միջազգա­յին դերա­կա­տարնե­րը ևս պետք է հետև­են այս գծին, հայտա­րա­րել է Հայաստա­նի ԱԳՆ խոսնա­կը, անդրա­դառնա­լով Լաչի­նի միջանցքի վերա­բերյալ Հաա­գա­յի արդա­րա­դա­տության դատա­րա­նի և ՄԻԵԴ ավե­լի վաղ կայացված վճիռնե­րի վերհաստա­տումնե­րին: Մի քանի օր առաջ Հայաստա­նի ԱԳՆ հայտա­րա­րել էր, որ միջազգա­յին հանրությունից ակնկա­լում է Արցա­խում մարդա­սի­րա­կան աղե­տի վերածվող շրջա­փա­կումը բացե­լու ուղղված ավե­լի գործուն ջանքեր: Որոնք են սակայն միջազգա­յին հանրությունից ակնկալվող այդ ջանքե­րը, մի կողմից կարծես թե պարզ է՝ դրանք Ադրբե­ջա­նին պատասխա­նատվության ենթարկե­լու քայլերն են, որոնք պետք է կատարվեն Արցա­խի 120 հազար բնա­կիչնե­րի դեմ հակա­մարդկա­յին քաղա­քա­կա­նության համար, մյուս կողմից սակայն միջազգա­յին հանրության ավե­լի գործուն ջանքի մասին ընդհանրա­կան հայտա­րա­րություննե­րը այդուհանդերձ թողնում են բավա­կա­նին բաց հարցեր: Ի՞նչ գծի պետք է հետև­են միջազգա­յին այլ դերա­կա­տարնե­րը, և որոնք են կոնկրետ ակնկա­լիքնե­րը՝ կոնկրետ դերա­կա­տարնե­րից: Հայաստա­նում ավե­լի ու ավե­լի է զգացնել տալիս այդ բացը:

Կոնկրե­տությունը շոշափվում է միայն Ռուսաստա­նի մասով, հղում անե­լով թե հայ-ռուսա­կան դաշնակցա­յին փաստաթղթե­րին, թե նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությա­նը: Բայց, երբ կոնկրե­տությունն ու առարկա­յա­կա­նությունը սահմա­նա­փակվում է դրա­նով, ստեղծվում է իրա­վի­ճակ, որը բացում է ոչ այնքան Հայաստա­նի, որքան Ադրբե­ջա­նի ու միջազգա­յին այլ դերա­կա­տարնե­րի մանևրի դաշտ: Մինչդեռ, Ռուսաստա­նի պարտա­վո­րություննե­րի բազա­յից զատ, որը հիշա­տակվում և մատնա­ցույց է արվում արդա­րա­ցիո­րեն, անհրա­ժեշտա­բար, կան նաև այլ «բազա­ներ», կապված միջազգա­յին այլ կառույցնե­րի, այլ դերա­կա­տարնե­րի հետ, ինչպես Եվրո­պա­յի Խորհուրդը, ինչպես Հայաստա­նի հետ համա­պարփակ համա­ձայնա­գիր կնքած ԵՄ‑ն ու այդ համա­ձայնագրով արձա­նագրված սկզբունքնե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության կարգա­վորման առնչությամբ:

Ի վերջո, այլ միջազգա­յին դերա­կա­տարնե­րը, որոնք հաճախ բնո­րոշվում են իբրև առա­ջա­տար, արդիա­կան միջազգա­յին հանրություն կամ արևմտյան աշխարհ, իրենք են ի տես ամբողջ աշխարհի ստանձնել ժողովրդա­վա­րության, մարդու իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի լիարժեք աջակցության նշա­ձողն ու այն պաշտպա­նե­լու առա­ջա­տա­րությունն ու դրո­շա­կակրությունը: Ընդ որում, այդ ամե­նը ստանձնել են թե պարզա­պես քաղա­քա­կան արժե­հա­մա­կարգա­յին, քաղա­քակրթա­կան, գաղա­փա­րա­կան, բարո­յա­կան տիրույթում՝ որը պրակտիկ քաղա­քա­կա­նություն են տեղա­փո­խում ըստ անհրա­ժեշտության, ինչպես բալկաննե­րի, մերձա­վո­րարև­ելյան մի շարք օրի­նակնե­րում, թե նաև միջազգա­յին տարբեր ձևա­չա­փե­րի և համա­ձայնագրե­րի, կոնվենցիա­նե­րի տեսքով: Հայաստա­նի հանրա­պե­տությունն ունի Ռուսաստա­նի պարտա­վո­րություննե­րի բազա­յի առումով կոնկրե­տա­ցումնե­րին զուգա­հեռ, կոնկրե­տա­նալ նաև այլ միջազգա­յին դերա­կա­տարնե­րի պարտա­վո­րություննե­րի ուղղությամբ, այդպի­սով ապա­հո­վե­լով միջազգա­յին պատասխա­նատվության հավա­սա­րակշռված շեշտադրում, հիմնված գերա­զանցա­պես ռացիո­նալ դիտարկումնե­րի և հիմնա­րար բովանդա­կություննե­րի վրա, ամենև­ին չշփո­թե­լով և չնենգա­փո­խե­լով պարտա­վո­րություննե­րը, բայց հավա­սա­րակշռե­լով դրանք և այդ կերպ տարա­ծություն բացե­լով Հայաստա­նի, այլ ոչ թե երրորդ երկրնե­րի ճկունության ու խաղի համար: Սա կարև­ո­րա­գույն խնդիր, որ պետք է լուծվի բավա­կա­նին բազմա­զան գործի­քա­կազմով, սակայն ըստ էության լրջո­րեն մշակված քաղա­քա­կա­նությամբ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3298135.html?fbclid=IwAR0eMHfYvNS6V1tG94f94zkiriYFQCCOlUXj4UxqNFIXzDRwOrMfw2XxWp0_aem_AbChAcpCL-bfoirDOrcQ0xmGhvs9xwiSqAIBbUMsvGcD_ZDuU1SJ10Q3qksIv6ZwD94

Առնչվող Հոդվածներ