Հայաստան

Արցախի Իշխանությունները Սպառել Են Իրենց

Բանակցություններ վարելը պետության կարևոր հատկանիշներից մեկն է, միջազգային հարաբերություններ հաստատելը, այդ թվում թշնամու հետ հարաբերվելը պետության կարևոր հատկանիշներից մեկն է, և բնականաբար, նորմալ, պատասխանատու իշխանությունը պետք է ի վիճակի լինի բանակցություններ վարելու:

Հայկ Խանումյան

Արցախի իշխանությունն ամբողջովին վատնել է որևէ բան անելու իր կարողությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը

Պարոն Խանումյան, գազի փականը բացելով ևժամեր անց փակելով Ադրբեջանը ի՞նչ խնդիրփորձեց լուծել։

Կարծում եմ՝ Ադրբեջանը պարզապես ծաղրում է, հետևում է տրամադրություններին սոցցանցերում  և ըստ դրա՝ որոշակի քայլեր է անում, այդ թվում փորձելով ծաղրել մեր իրականությունը: Գազի բացել-փակելը հենց դրանով էր պայմանավորված:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ ՏոյվոԿլաարը նույն ժամանակ գրառում է արել այնմասինթե՝ «ԲաքուՍտեփանակերտ/Խանքենդիիրական երկխոսությունը պետք է սկսվիբռնությանը այլընտրանք ներկայացնելուանհրաժեշտ վստահությունը ամրապնդելու ևարժանապավությունն ապահովելու նպատակով»։Ի՞նչ կարծիք ունեք հնարավոր երկխոսությանվերաբերյալ։

Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչի շուրջ ես բանակցում, նայած՝ ինչ ծրագիր ունես, ինչի՞ ես ենթադրում հասնել այդ բանակցություններով: Ես կարծում եմ, որ եթե նորմալ իշխանություն լինի Արցախում և պատասխանատվություն կարողանա ստանձնել տարբեր իրողությունների հետ կապված, ապա, իհարկե, բնականաբար պետք է մտնի բանակցությունների մեջ: Բանակցություններ վարելը պետության կարևոր հատկանիշներից  մեկն է, միջազգային հարաբերություններ հաստատելը, այդ թվում թշնամու հետ հարաբերվելը պետության կարևոր հատկանիշներից մեկն է, և բնականաբար, նորմալ, պատասխանատու իշխանությունը պետք է ի վիճակի լինի բանակցություններ վարելու:

Օրերս Արցախի քաղաքացիական հասարակությաններկայացուցիչներըինչպես նաև միջանցքիապաշրջափակման ժողովրդական շարժմանշտաբի ներկայացուցիչները հանդիպել ենԱրցախում խաղաղապահ զորակազմիհրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։ Արդյոքմասնացե՞լ եք այս հանդիպմանըև կարող ենք մենքայս փուլում ակնկալել խաղաղապահենրից։

Ես Արցախի քաղաքացիական հասարակության մաս չեմ հանդիսանում, ես քաղաքական հասարակության մաս եմ հանդիսանում, գտնում եմ, որ միջանցքի թեման, նաև այլ թեմաներ քաղաքացիական հասարակության լուծելիք հարցը չէ: Այդ հարցերը պետք է լինեն պետության, իշխանության գլխավոր խնդիրը, որոնց լուծելուն ուղղված պետք է գործուն քայլեր իրականացվեն, այդ թվում հստակ ծրագիր ունենանք՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, որտեղ ենք գնում, ինչ ենք ուզում և ըստ այդմ աշխատենք տարբեր կողմերի հետ՝ կլինեն ռուսները, կլինեն ադրբեջանցիները, թե Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպե՞ս եք գնահատում «Հայաքվե»նախաձեռնությունը։ Տեսակետ կաոր սա«Հայաստանին ու Արցախին դիտավորյալ նորպատերազմի տանելու» միջոց։ Ի՞նչ եք դուքկարծում:

«Հայաքվե» նախաձեռնությունը նորմալ եմ դիտում: Արցախի Հանրապետության ժողովուրդը իր անկախության հռչակագրով, հանրաքվեով հռչակել է Արցախի Հանրապետությունը, և, բնականաբար, Արցախի Հանրապետության փաստը մերժող ցանկացած հայտարարություն պատժելի պետք է լինի, որովհետև Արցախի Հանրապետության գոյության փաստը մերժող, դա չճանաչող հայտարարությունները նշանակում են, որ այդ հայտարարություններ անողները դեմ են Արցախի ժողովրդի որոշմանը, Արցախի ժողովրդին ընդհանրապես:

Պարոն Խանումյանիսկ քաղաքական ուժերը ի՞նչքայլեր պետք է ձեռնարկենբացի այնորպարբերաբար հայտարարություններ են անում։

Քաղաքական ուժերի խնդիրն այլ է, կարծում եմ՝ նախ ներսում պետք է հարցերը լուծվեն: Պետք է Արցախում ձևավորվի պատասխանատվություն ստանձնելու կարող իշխանություն, որն էլ հետո պետք է իր վրա վերցնի այդ բոլոր խնդիրները լուծելու  տարբերակները: Այսօր ես քաղաքական ասպարեզում մեկ ծրագիր եմ տեսնում սեղանին. Դա Սամվել Բաբայանի առաջարկած ծրագիրն է իրավիճակից դուրս գալու: Նա միակ քաղաքական ուժն է ու գործիչը, որը հայտարարում է, որ ասում է, որ պատրաստ է վերցնել պատասխանատվություն և երկիրը դուրս բերել այս վիճակից: Ես անձամբ կանգնած եմ Բաբայանի կողքին, և փորձում ենք առաջ մղել այս ծրագիրը: Հույս ունեմ, որ մնացած ուժերն էլ աստիճանաբար կհակվեն այս  գաղափարին և կփորձենք Արցախում ձևավորել իրոք պատասխանատվություն ստանձնելու կարող իշխանություն, քանզի այսօրվա իշխանությունը, թե երկրի նախագահը, թե կառավարությունը ամբողջովին վատնել են որևէ բան անելու իրենց կարողությունները:

Այսինքն՝ իշխանափոխությանը հարցըըստ ՁեզԱրցախում հրամայական է։

Ոչ միայն  իշխանափոխության, դա կարող է լինել լիազորությունների պատվիրակման ձևով: Ի վերջո, Սամվել Բաբայանը Արցախում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է և մեզ Սահմանադրությամբ հնարավորություն կա, որ պետնախարարին կարող ենք պատվիրակել կառավարության որոշակի լիազորություններ, կամ ամբողջ կառավարությունը համակարգելու լիազորությունը: Հետևաբար, այս հնարավորությունն էլ կա: Այն, ինչ ասում եմ՝ ամբողջովին տեղավորվում է Սահմանադրության մեջ, իրավական ձևակերպումների մեջ: Դա կարող է լինել թե իշխանափոխության ձևով, իշխանությունը զիջելու ձևով, կամ կարող է լինել մեկ քայլ հետ քաշվելու ձևով՝ հնարավորություն տալով քաղաքական երկրորդ ուժին իրականացնել իր ծրագիրը՝ քանզի ընտրություններում հաղթանակ տարած նախագահն ու քաղաքական ուժը վիճակից դուրս գալու ծրագիր ու կարողություն չունեն:

Բայց այդպիսի հեռանկար մշուշվո՞ւմ է:

Այդ թեմայով քաղաքական գործընթաց կա. ինչպես գիտեք, մայիսին հանրահավաք եղավ Ստեփանակերտում այդ պահանջով: Այդ հարցը օրակարգից դուրս չի եկել և այդ թեմայով հանրային ճնշումը մնում է օրակարգում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *