15.6 C
Yerevan

Աղդամն Ու Մոնթեն

Հայկա­կան զորքե­րը երկու ուղղություննե­րով՝ հյուսի­սից՝ դեպի Հակոբ Կամա­րի և հարա­վից դեպի Փափրա­վենդ թևանցում են Մարտա­կերտ քաղա­քը: Հիմնա­կան հարվա­ծը՝ Փափրա­վենդի ուղղությամբ էր՝ Մարտա­կերտի և Աղդա­մի շրջաննե­րի սահմա­նին:

Մարտա­կան Եղբայրություն Միա­բա­նություն

Աղդա­մի 44-օրյա Ճակա­տա­մարտը: Մոնթեի Մահը: Ուղիղ 30 Տարի Առաջ:

Սրա­նից ուղիղ երե­սուն տարի առաջ՝ 1993‑ի հունիս-հուլի­սին ծավալվում էր Աղդա­մի ճակա­տա­մարտը՝ հայոց պատմության կարև­ո­րա­գույն մարտե­րից մեկը, որն ի վերջո ավարտվեց հաղթա­նա­կով. հուլի­սի 23–24‑ն հայկա­կան զորքե­րը մտան Աղդամ: Այսօրվա տեսա­կե­տից այդ օրերն ու այդ հաղթա­նակնե­րը գրե­թե անհա­սա­նե­լի հեքիաթ են թվում, սակայն դրանք տեղի են ունե­ցել մեր օրե­րում և շատե­րիս աչքի առաջ:

Որքան էլ այսօրվա հայաստանյան կարծիք ձևա­վո­րողներն ու որո­շումներ ընդունողնե­րը ամեն գնով խուսա­փեն հիշա­տա­կե­լուց 30 տարի առաջ եղած հաղթա­նակնե­րը, մենք միշտ պետք է հիշենք ու հիշեցնենք: Դրա­նից ավե­լի կարև­որ բան չկա հիշե­լու և խոսե­լու այս օրե­րին:

Աղդա­մի հաղթա­նա­կի իմաստա­վո­րումը թողնե­լով մոտ ապա­գա­յին, այժմ տանք զուտ ժամա­նա­կագրությունը և նկա­րագրությունը մարտա­կան գործո­ղություննե­րի:

Աղդա­մի ռազմա­կան գործո­ղություն առա­ջին մարտե­րը սկսվե­ցին 1993‑ի հունի­սի 12-ին:

Իսկ ամբողջ ճակա­տա­մարտը տևեց 43–44 օր՝ մինչև հուլի­սի 23–24, այսինքն՝ ուղիղ այնքան որքան 2020 թվա­կա­նի հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմը:

Հունի­սի 12-ին հայկա­կան զորքե­րը երեք՝ հյուսի­սա­յին, կենտրո­նա­կան և հարա­վա­յին ուղղություննե­րով հարձակման են անցնում Աղդա­մի շրջա­նի ուղղությամբ:

Երեք օրվա մեջ՝ մինչև հունի­սի 15‑ը հարձա­կումը լուրջ հաջո­ղություննե­րի է հասնում հյուսի­սա­յին և հարա­վա­յին ուղղություննե­րով: Հարա­վում մերոնք մտնում են Մարզի­լի, Յուսուֆջանլու և այլ գյուղե­րը, իսկ հյուսի­սից՝ Քյուրդլար, Մոլա­լար և այլն: Սակայն ճակա­տի կենտրո­նա­կան հատվա­ծում հարձա­կումը ձախողվում է:

Ադրբե­ջա­նա­կան բանակն անցնում է հակա­հարձակման և վերագրա­վում է նաև հյուսի­սում և հարա­վում կորցրած դիրքե­րի մի մասը:

Հունի­սի 18-ին գործո­ղության այս առա­ջին փուլը հինա­կա­նում ավարտվեց;

Հարրձակման առա­ջին իսկ օրը՝ հունի­սի 12-ին՝ ճակա­տի հարա­վա­յին ուղղությամբ գտնվող Մուղանլու գյուղի մոտ զոհվում է Մոնթե Մելքոնյա­նը:

Սրա­նից հետո ռազմա­կան գործո­ղություննե­րի կենտրո­նը տեղա­փոխվում է Մարտա­կերտ քաղա­քի ուղղությամբ, որն այդ ժամա­նակ դեռ թուրքե­րի վերահսկո­ղության տակ էր:

Հունի­սի 20-ին սկսվեց Մարտա­կերտ քաղա­քի գործո­ղությունը:

Հայկա­կան զորքե­րը երկու ուղղություննե­րով՝ հյուսի­սից՝ դեպի Հակոբ Կամա­րի և հարա­վից դեպի Փափրա­վենդ թևանցում են Մարտա­կերտ քաղա­քը: Հիմնա­կան հարվա­ծը՝ Փափրա­վենդի ուղղությամբ էր՝ Մարտա­կերտի և Աղդա­մի շրջաննե­րի սահմա­նին:

Գրա­վե­լով կարև­որ բարձունքնե­րը և ճեղքե­լով ճակա­տը հունի­սի 25-ին հայկա­կան զորքե­րը մտնում են Աղդա­մի շրջա­նի հյուսի­սի Քյուրդլար, Մոլա­լաև, Բոյախմեդլի, Սոֆուլու գյուղե­րը: Սրա­նով կտրվում է Աղդամ-Մարտա­կերտ ճանա­պարհը: Հայկա­կան զորքե­րը շրջանցում են Մարտա­կերտը հարա­վից: Միա­ժա­մա­նակ հյուսի­սա­յին հատվա­ծում մերոնք մտնում են Հակոբ Կամա­րի գյուղը և շարունա­կում առաջխա­ղա­ցումը դեպի Ջրա­բերդ և Լևո­նարխ: Այդպի­սով ստեղծվում է Մարտա­կերտը երկու կողմից շրջա­փա­կե­լու վտանգը: Հունի­սի 26-ին թուրքե­րը թողնում են Մարտա­կերտ քաղա­քը:

Մարտա­կերտի ազա­տագրումից հետո Աղդա­մի խմբա­վո­րումն ընկնում է կիսաշրջա­փակման մեջ: Հայկա­կան հրա­մա­նա­տա­րության խնդի­րը դառնում է թևանցե­լով Աղդամ քաղա­քը հյուսի­սից և հարա­վից ավարտի հասցնել այդ շրջա­փա­կումը:

Հուլի­սի 2‑ին սկսվում է Աղդա­մի ուղղությամբ հարձակման երկրորդ փուլը: Հյուսի­սից հայկա­կան զորքե­րը հարվա­ծում են Ղզլ Քենգերլի, Մաքսուդլի գյուղե­րի ուղղությամբ դեպի Խաչե­նա­գետ, իսկ հարա­վից Աղդա­մի մատույցնե­րում գտնվող Սայբա­լի և Նովրուզլու գյուղե­րի ուղղությամբ: Նպա­տակն էր հատվող ուղղություննե­րով գրո­հե­լով դուրս գալ Գյոյթե­փե գյուղի մոտ՝ կտրե­լով Աղդամ – Բաշ Քերվենդ ճանա­պարհը: Ծանր մարտե­րից հետո մերոնց հաջողվում է մտնել հիշյալ գյուղե­րը հյուսի­սում և Շիխբա­բա­լի, Սայբա­լու, Իսմա­յիլբեյլի, Նովրուզլու, Մարզի­լի գյուղե­րը հարա­վից: Սրանցից Շիխբա­բա­լին արդեն անմի­ջա­պես Աղդա­մին կպած էր: Այս՝ հարավ-արևմտյան ուղղությամբ հայկա­կան զորքե­րին հուլի­սի 4‑ին հաջողվեց մտնել Աղդամ քաղա­քի արվարձաններ, որտեղ ծավալվե­ցին փողո­ցա­յին մարտեր: Թուրքե­րին առայժմ հաջողվում է պահել Աղդամ քաղա­քը:

Նույն հուլի­սի 4‑ին ադրբե­ջա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը հավելյալ ուժեր է տեղա­փո­խում Աղդա­մի ուղղությամբ: Դրանք կենտրո­նա­նում են քաղա­քից հյուսիս՝ Խդրլու, և հարավ՝ Մուրադբեյլի գյուղե­րի մոտ: Հուլի­սի 5‑ին այս նոր ուժե­րի օգնությամբ թուրքերն անցնում են հակա­հարձակման, հետ են վերցնում Ղզլ Քենգերլին և Մաքսուդլուն հյուսի­սում, և Շիխբա­բա­լի, Սայբա­լու, Նովրուզլու, Մարզի­լի գյուղե­րը հարա­վում: Հուլի­սի 7‑ին մարտե­րը ժամա­նա­կա­վոր դադա­րում են: Տարա­ծաշրջան են այցե­լում Մինսկի խմբի ներկա­յա­ցուցիչնե­րը:

Սրան զուգա­հեռ ծավալվում է ներքին պայքարն Ադրբե­ջա­նում: Ներքին պայքա­րը ծավալվում է նաև Աղդամ քաղա­քում:

Հուլի­սի 15–16-ին մարտե­րը վերսկսվում են: Հյուսի­սա­յին ուղղությամբ հայկա­կան զորքե­րը նորից մտնում են Ղզլ Քենգերլի, Մաքսուդլու գյուղրեը, նաև՝ Տարնո­յուտ (Տիգրա­նա­կերտ), և գրա­վում են կարև­որ բարձունքնե­րը: Թուրքե­րը պահում են դիրքե­րը քաղա­քի մոտ, բայց կորցնում են բոլոր կարև­որ բարձունքնե­րը: Նոր հակա­հարձակման ուժեր և կամք թուրքերն արդեն չեն ունե­նում:

Հուլի­սի 21-ին սկսվում է Աղդա­մի ճակա­տա­մարտի վճռա­կան փուլը:

Այդ օրը նոր հարձակման անցնե­լով մտնում են Աղդա­մին հարող՝ Շելլի, Չուխուրմահլա, Խդրլու գյուղե­րը: Հուլի­սի 22—ին հայե­րը մտնում են Մուղանլու, Շիխբա­բա­լի, սայբա­լու, Նովրուզլու: Հուլի­սի 23-ին՝ Գիյասլի և Յուսիֆջանլի: Փաստա­ցի Աղդամ քաղաքն ընկնում է շրջա­փակման մեջ: Հուլի­սի 23‑ի լույս 24‑ի գիշե­րը մեր զորքե­րը մտնում են Աղդամ քաղաք:

Հայկա­կան վերահսկո­ղության տակ է ընկնում քաղաքն ու 80 գյուղ, որտեղ ապրում էին մոտ 150 հազար մարդ:

Հավե­լում

Այդ օրե­րի հայկա­կան ռադիո­յի լրատվա­կան հաղորդագրոթյուննե­րից:

Հուլիս 21–23: Ամսի 21-ին սկսվել է ադրբե­ջա­նա­կան բանա­կի հարձա­կումը Ասկե­րա­նի շրջա­նի ուղղությամբ: 21-ին և 22-ին ծավալվել են թեժ մարտեր: Մեծ դժվա­րությամբ հայկա­կան ուժե­րը կասեցրել են գրոհնե­րը: Հայկա­կան ուժե­րը հակագրո­հի են անցել և հետ են մղել թշնա­մու գրոհնե­րը: Ոչնչացվում են Աղդա­մի շրջա­նի կրա­կա­կե­տե­րը:

Հուլի­սի 24: Շարունակվում են մարտե­րը Ասկե­րա­նի ուղղությամբ: Թշնա­մու բոլոր գրոհնե­րը հետ են մղվել: Ոչնչացվել է մի քանի կրա­կա­յին կետ Աղդա­մում:

Հուլի­սի 25: Աղդա­մի շրջա­նում մի քանի ռազմա­կե­տե­րի ոչնչա­ցումից հետո, ադրբե­ջա­նա­կան զինվորնե­րի փախուստը Աղդամ քաղա­քից մասա­յա­կան բնույթ է ստա­ցել: Ադրբե­ջա­նա­կան բանա­կը խայտա­ռակ պարտություն է կրել:

Հուլի­սի 26: Ամսի 24‑ի երե­կո­յան կնքվել է զինա­դա­դար:

«Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության վերլուծա­կան-քարոզչա­կան խումբ

Առնչվող Հոդվածներ