20 C
Yerevan

Վաղվա Օրվա Վառ Հավա­տով

Սփյուռքը միայն գործիք չէ, այլ հայկա­կան հզոր համայնք, որը շարունա­կում է թերագնա­հատված մնալ:

Վիգեն Հովսեփյան

1inAM-ում հյուրընկալվել էր ազգա­յին-քաղա­քա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նը: Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստա­նին, Արցա­խին, ներքին իրադրության և արտա­քին մարտահրա­վերնե­րի թեմա­նե­րը:

Վիգեն Հովսեփյանն իր խոսքի սկզբում, նշե­լով, որ ինքը ողջ կյանքում ապրել է Հայաստա­նից դուրս և ապրե­լով դրսում, միշտ այն մտա­ծումն է ունե­ցել, թե որպես հայ, ինքն ինչով առա­վե­լա­պես կարող է օգտա­կար լինել Հայաստա­նին: Բայց պետք է նկա­տել, որ այսօրվա այն վիճա­կը, որ մենք ունենք, միայն Սփյուռքի հարցը չէ և մակե­րե­սա­յին աղմուկն ու քեֆե­րը մի կողմ դնե­լով ընդգծվում է այն, որ այսօր Հայաստա­նում կա շատ մեծ հիասթա­փություն, որը հետև­անք է 44-օրյա պատե­րազմում կրած պարտության, բայց հարկա­վոր է հստակ հասկա­նալ, որ պարտություննե­րը պատմության անբա­ժան մասն են: Այնպես ինչպես հաղթա­նա­կը, այնպես էլ պարտությունը անբա­ժան, բայց նաև ժամա­նա­կա­վոր երև­ույթներ են և այդ պարտությունը չպի­տի կարո­ղա­նա ավե­լի ուժեղ լինել, քան ժողովրդի ապրե­լու և արա­րե­լու ճիգը: Դոկտոր Հովսեփյանն ասաց, որ այսօր Հայաստա­նում դժբախտա­բար չի տեսնում այն մշա­կութա­յին-հոգև­որ վերածննդի մթնո­լորտը, որը պիտի առաջ մղի ժողովրդին: Ժողո­վուրդը իդեալնե­րով է ապրում և այդ իդեալներն են նրան առաջ տանում, ուժ տալիս: Նա որպես օրի­նակ բերեց ԱՄՆ‑ը: Մենք բոլորս ԱՄՆ‑ի մասին խոսե­լիս նշում ենք, որ այն հարուստ ու հզոր պետություն է, ու թեև ԱՄՆ‑ը, բացի հարուստ և հզոր լինե­լուց նաև, մի երկիր է, որը հայտնի է իր գործա­մո­լությամբ, նյութա­կան ու դրա­մա­կան արժեքնե­րի հանդեպ չափից ավե­լի մեծ ուշադրությամբ, ունի ամե­րիկյան երա­զանք (American Dream) ասվա­ծը, որն առաջ է տանում ամե­րիկյան հասա­րա­կությա­նը: Այնտեղ գիտեն, որ անկախ ցանկա­ցած իրա­վի­ճա­կից, ժողո­վուրդը միշտ պիտի ունե­նա և փայփա­յի իր իդեա­լը, որով նա ապրում է: Եվ մենք պարտությունն ընդունե­լու, հասկա­նա­լու և արժև­ո­րե­լու հարց ունենք: Հասկա­նա­լու և առաջ գնա­լու: Իրո­ղություննե­րի հետ հաշվի նստե­լու հարց ունենք:

Խոսե­լով Արցա­խի և Արցա­խի շուրջը հյուսված իրա­վի­ճա­կի մասին, դոկտ. Հովսեփյանն ասաց, որ այսօր բազմա­թիվ տեսա­կետներ են առաջ քաշվում, բազմա­թիվ օրի­նակներ են բերվում և լավա­գույն ճանա­պարհն այսօր «անջա­տում հանուն փրկության» բանաձևն է, որը հրա­շա­լիո­րեն կարող է մատուցվել և կիրառվել որպես գործիք: Այդ երև­ույթի ամե­նա­լավ օրի­նա­կը Կոսո­վոն է: Այո՛, ոչ բոլոր երկրներն են դեռևս ընդունել Կոսո­վոն, բայց անժխտե­լի է այդ երև­ույթի օգտա­կար դերը: Ամեն պարա­գա­յում կարե­լի է նկա­տել, որ այսպես կոչված հովա­նա­վոր պետությունը, այսինքն այս դեպքում Ադրբե­ջա­նը հայ ժողովրդի հանդեպ միայն թշնա­մա­բար է տրա­մադրված և հավա­տա­լու չէ, որ նրա տիրա­պե­տության տակ հայե­րը կարող են լավ ու ապա­հով ապրել:

Վիգեն Հովսեփյա­նը խոսեց Սփյուռքի, ինչպես նաև Սփյուռքի պոտենցիա­լի մասին: Նա նշեց, որ ավանդա­բար, երբեք էլ Սփյուռքի ուժե­րի գոնե հինգ տոկո­սոը օգտա­գործված չէ: Սփյուռքը մշտա­պես կատա­րել է դրա­մա­կան նվի­րատվություններ և կատա­րում է հենց այսօր, բայց Սփյուռքը միայն այդ չէ: Սփյուռքի վերա­բերյալ երբեք այն վերա­բերմունքը չի եղել, որն անհրա­ժեշտ է նաև հենց Սփյուռքի ազգա­յին ինքությունը պահպա­նե­լու համար: Սփյուռքը միայն գործիք չէ, այլ հայկա­կան հզոր համայնք, որը շարունա­կում է թերագնա­հատված մնալ: Վերջին մի քանի տասնյակ տարի­նե­րին Սփյուռքում կատարված հիմնա­կան կազմա­կերպչա­կան որևէ աշխա­տանքներ, որ իրա­կա­նացվել են Հայաստա­նից, եղել են քաղա­քա­կան բնույթի: Եվ այսօր, երբ Սփյուռքի հասցեին հարց ուղղվի, թե ինոչւ օրի­նակ Ադրբե­ջա­նա­կան դեսպա­նա­տուն չի շրջա­փակվում, ապա հարկա­վոր է ուղղա­կի գիտե­նալ, որ թեկուզ միայն արևմտյան Ամե­րի­կա­յում հայե­րը հարյուր հազա­րա­նոց ցույց են կատա­րել 44-օրյա պատե­րազմի օրե­րին, նման հսկա­յա­կան քանա­կով։ Ցեղասպա­նության զոհե­րի հիշտա­կին դուրս են եկել փողոց, այնպես որ որևէ դեսպա­նա­տուն շրջա­փա­կե­լը չի տեղա­վորվում նման վիթխա­րի գործո­ղություններ կատա­րե­լու ընդունակ ուժի մտքում որպես կարև­ո­րա­գույն մի գործ: Սփյուռքը կա, նրա ներուժը և Հայաստա­նին օգնե­լու մեծ պատրաստա­կա­մությունը նույնպես:

Վիգեն Հովսեփյա­նը խոսեց նաև վերջին որկու տարում հասա­րա­կությա­նը հայտնի դարձած խմո­րումնե­րի մասին, որ կատարվել են ՀՅԴ-ում: Վիգեն Հովսեփյա­նը ասաց, որ այն ինչի մասին սկսե­ցին խոսել երկու տարի առաջ, նոր երև­ույթ չէ, տասը-տասնհինգ տարի առաջ էլ կար և ինքը, որպես իր գիտակցա­կան կյանքի մի մեծ մասը որպես դաշնա­կա­ցա­կան ծառա­յած, կարող է ասել, որ դաշնա­կա­ցա­կա­նի պարտքն է աչք չփա­կել այն ժամա­նակ, երբ կոսւակցությունը չի կաորղա­նում իր ունե­ցած ուժե­րով լուծել իր առջև դրված հարցե­րը: Դաշնակցությունը, որ փառա­վոր պատմություն ունի, մեծ անցյալ, ցավոք ասյօր ՀՀ ԱԺ-ում ներկա­յացված է ամե­նից անընդունե­լի տարբե­րա­կով: Անձամբ իր համար  Դաշնակցության բարօ­րությունը շատ կարև­որ է, ոչ թե ինքնանպա­տակ, այլ երբ Դաշնակցությունը ուժեղ է, հզոր է, ինքնա­բե­րա­բար իր ազգա­յին և գաղա­փա­րա­կան նպա­տակներն էլ ավե­լի հեշտ իրա­գործե­լի են: Եվ եթե դաշնակցա­կա­նը տեսնում է, որ այդ պահին կուսակցությունն ի վիճա­կի չէ իր կարո­ղությամբ հանդերձ ծառա­յել ազգին, ապա դաշնակցա­կա­նի պարտքն է խոսել և գործել, որպեսզի այդ իրա­վի­ճա­կում փոփո­խություն լինի, որ ՀՅԴ‑ն գա այնտեղ ուր լիարժեք կարող է գալ ու գործել այնտեղ, ուր ամե­նից շատ կարող է գործել հանուն հայ ազգի: 

Վիգեն Հովսեփյանն ավե­լացրեց, որ ինքը շատ է ցանկա­նում, որ ՀՅԴ‑ն լինի ուժեղ, լինի հզոր, ազգա­յին օրա­կարգը ավե­լի ազդե­ցիկ առաջ տանի, լինի հզոր և կարող ընդդի­մությունը, որի գաղա­փա­րա­կան կարի­քը կա: Պատմությունը մեծ դատա­վոր է և ապա­ցուցել է, որ Դաշնակցությունը շատ ավե­լի հզոր, ուժեղ և կամա­յին կարող է լինել:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ