25.2 C
Yerevan

Ի՞նչ Արժե Կովկա­սը Մոսկվա­յի

Եթե Կովկա­սում 44-օրյա պատե­րազմի հետեւանքով ձեւա­վորված ստա­տուս-քվոն «ամրագրված» չէ, այսպես ասած «ճանաչված» չէ ու ենթա­կա է լինե­լու որեւէ փոփո­խության, ապա այդ փոփո­խությունը կարող է տեղի ունե­նալ թերեւս միմիայն ռազմա­կան գործո­ղություննե­րի տեսքով:

Հակոբ Բադալյան

Ռուսաստա­նը կգնա՞ վա բանկ Կովկա­սում

Մոսկվա­յի և Բաքվի հարա­բե­րությունում ստեղծվում է պայթյունավտանգ իրա­վի­ճակ, գրում է ռուսա­կան Կոմերսանտը, մատնա­ցույց անե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության, մասնա­վո­րա­պես Արցա­խի խնդրի վերա­բերյալ ՌԴ ԱԳՆ վերջին հայտնի հայտա­րա­րությունն ու դրան Բաքվի ԱԳՆ կոշտ պատասխա­նը: Իսկապե՞ս իրա­վի­ճա­կը Մոսկվա-Բաքու տիրույթում պայթյունավտանգ է, թե՞ փորձ է արվում ստեղծել այդպի­սի քարոզչա­կան տպա­վո­րություն, իսկ գործնա­կան հարթությունում գուցե և կան տարբեր մոտե­ցումներ ու խնդիրներ, բայց դրանք եղել են միշտ, ու կլի­նեն ապա­գա­յում, սակայն առանց որեւէ պայթյունի: Անշուշտ, բարդ է գնա­հա­տել իրա­վի­ճա­կը, չունե­նա­լով դրա կարեւոր երանգնե­րի ու նրբություննե­րի վերա­բերյալ անմի­ջա­կան իրա­զեկվա­ծություն, գնա­հա­տե­լով այն լոկ հրա­պա­րա­կա­յին պատկե­րով, մեդիա­յի հրա­պա­րա­կումնե­րով և տարբեր կարգի պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րով:

Այստեղ էական է այն, որ Ռուսաստա­նի և Ադրրբե­ջա­նի այս հրա­պա­րա­կա­յին փոխհրաձգություննե­րը, Ռուսաստա­նի և Թուրքիա­յի հրա­պա­րա­կա­յին անհա­մա­ձայնություննե­րը, որ դրսեւորվում են իրենց հերթին, Հայաստա­նում «արթնացնում» են հույսեր, որ Մոսկվան ուր որ է պատժե­լու է Բաքվին, ինչը ինքնա­բե­րա­բար ընկալվում է որպես Հայաստա­նի ու Արցա­խի անխուսա­փե­լի դիվի­դենտ: Վատ չէր լինի, եթե լիներ այդպես: Բայց, արդյո՞ք կլի­նի այդպես: հարցը բաժա­նենք երկու մասի. արդյո՞ք Մոսկվան կպատժի Բաքվին, ու առա­վել եւս Անկա­րա­յին, և արդյո՞ք այդ պատի­ժը ինքնա­բե­րա­բար կնշա­նա­կի Հայաստա­նի դիվի­դենտ՝ որեւէ տեսքով: Պատժել Բաքվին, Ռուսաստա­նի համար նշա­նա­կում է գնալ Կովկա­սում «երկրորդ ճակա­տին» ընդա­ռաջ: Եթե կան շոշա­փե­լի հեռանկարներ Ուկրաի­նա­յում կրա­կի դադա­րեցման հասնե­լու համար, ապա այդ դեպքում հնա­րա­վոր է, որ համաշխարհա­յին պատե­րազմի «տաք բաղադրի­չը» ուկրաի­նա­կան ճակա­տից կտե­ղա­փոխվի Կովկաս: Ընդ որում, այդ պարա­գա­յում թերեւս կնշա­նա­կի, որ ռեգիո­նը կթեւա­կո­խի առա­վել երկա­րա­տեւ ռազմա­կան գործո­ղություննե­րի կամ պատե­րազմի ռեժիմ, ի տարբե­րություն անգամ 44-օօրյա պատե­րազմի:

Եթե Կովկա­սում 44-օրյա պատե­րազմի հետեւանքով ձեւա­վորված ստա­տուս-քվոն «ամրագրված» չէ, այսպես ասած «ճանաչված» չէ ու ենթա­կա է լինե­լու որեւէ փոփո­խության, ապա այդ փոփո­խությունը կարող է տեղի ունե­նալ թերեւս միմիայն ռազմա­կան գործո­ղություննե­րի տեսքով: Եթե Ուկրաի­նա­յում չկա կրա­կի դադա­րեցման հեռանկար, ապա՝ Ռուսաստա­նը կամ կանի ամեն ինչ, որպեսզի խուսա­փի Ադրբե­ջա­նի ու նաեւ առանձին ու լայն մասով Թուրքիա­յի հետ դիմա­կա­յության կոշտությունից, կամ դրան գնա­լը կարող է դառնալ հենց այն կայծը, որ պետք է Մոսկվա­յի դեմ երկրորդ ճակա­տի համար, ինչին կարող է ձգտել Արեւմուտքը: Ընդ որում, պետք չէ բացա­ռել, որ Ռուսաստա­նը որո­շի «վա բանկ» գնալ նաեւ Կովկա­սում, ինչպես արեց դա Ուկրաի­նա­յում, թեեւ մինչեւ ուկրաի­նա­կան պատե­րազմի մեկնարկի օրը՝ մինչեւ վերջին պահը, շատ շատե­րը, այդ թվում միջազգա­յին փորձա­գետներ, այդ թվում ուկրաի­նա­կան եթե­րից հավաստիացնում էին, որ Մոսկվան չի գնա այդպի­սի քայլի:

Գնալ Ադրբե­ջա­նին պատժե­լու, Մոսկվա­յի համար հավա­սա­րա­զոր կլի­նի «վա բանկի»: Այդպի­սի պայմաննե­րում մտա­ծել, թե Հայաստա­նը կքա­ղի դիվի­դենտնե­րը, թերեւս միամտություն է կամ ինքնա­խա­բեություն, հատկա­պես տեսնե­լով ուկրաի­նա­կան ռազմա­ճա­կա­տի պատկե­րը: Օրի­նակ, այդ ռազմա­ճա­կա­տում, ինչպես նկա­տում են շատ փորձա­գետներ, գրե­թե օրե­րի ընթացքում ձեռքից ձեռք են անցնում տարածքներ, որոնք Հայաստա­նի մասշտա­բով կլի­նեին խիստ զգա­լի, մինչդեռ ստա­տուս-քվո­յի համար համաշխարհա­յին դիմա­կա­յության մասնա­կիցնե­րի համար դրանք կունե­նան լոկ օպե­րա­տիվ-տակտի­կա­կան նշա­նա­կություն: Կովկա­սում Ռուսաստա­նի, կամ որեւէ մեկի «վա-բանկ» խաղը ամբողջ ռեգիոնն է վերա­ծե­լու Ուկրաի­նա­յի: Ողջա­խո­հության կանխա­վարկա­ծի պարա­գա­յում հազիվ թե այդպի­սի հեռանկա­րը պահանջված լինի ռեգիո­նալ որեւէ սուբյեկտի համար, նույնիսկ Ադրբե­ջա­նի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3298573.html

Առնչվող Հոդվածներ