20 C
Yerevan

Ծուղա­կից Ելք Կա՞

Ունե՞նք այս «ծուղա­կը» չընկնե­լու, միա­ժա­մա­նակ՝ շրջա­փա­կումից Արցա­խը դուրս բերե­լու լուծում: Եվ ինչքա՞ն ժամա­նա­կի ռեսուրս ունենք՝ չգտնե­լու համար: Ընդ որում, վաղը, մեկ ամիս անց, կես տարի անց, մեկ տարի անց, իրա­վի­ճա­կը կարող է փոխվել, սակայն չի փոխվի թերևս մի բան՝ գործնա­կա­նում ներկա­յումս չկա ստեղծված իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծման բանա­լի ունե­ցող մեկ խոշոր դերա­կա­տար:

Հակոբ Բադալյան

Կա՞ պաշա­րումից դուրս գալու և ծուղա­կը չընկնե­լու լուծում

Եթե Լաչի­նի միջանցքի արգե­լա­փա­կումը 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րին Պրա­հա­յում Ալմա Աթա­յի հռչա­կագրի վերա­բերյալ արձա­նագրումն էր, ապա ինչու՞ Բաքուն միջանցքը չփա­կեց օրի­նակ հոկտեմբե­րի վերջին կամ նոյեմբե­րին, այլ դեկտեմբե­րի 10-ին: Չէ՞ որ կփորձեին փակել մեկ օր, մեկ ժամ էլ առաջ: Եվ ավե­լին, ինչու՞ Բաքուն նախ դեկտեմբե­րի 3‑ին փակեց միջանցքը մի քանի ժամով, իսկ հետո՝ դեկտեմբե­րի 10-ին, արդեն փաստա­ցի 7 ամսից էլ ավե­լի: Դա Պրա­հա­յով բացատրե­լը կլի­նի պարզունա­կություն, կամ իհարկե միտումնա­վոր շահարկում կամ խաղարկում՝ քաղա­քա­կան կամ աշխարհա­քա­ղա­քա­կան նկա­տա­ռումնե­րով: Ռուսաստանն օրի­նակ այդպես արդա­րացնում է նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության դրույթնե­րի իրա­կա­նացման իր անկա­րո­ղությունը, «մեղքը» բարդե­լով Երև­ա­նի վրա:

Արևմուտքը այդ ամե­նին «կողքից նայում՝ ուրա­խա­նում» է, որովհետև ինքն էլ իր հերթին միջանցքի արգե­լա­փակման հարցում Բաքվին տրված կանաչ լույսի՝ իր բաժին պատասխա­նատվությունն է բարդում Ռուսաստա­նի վրա, որն էլ իր բաժին պատասխա­նատվությունը բարդում է հենց Երև­ա­նի վրա: Իսկ գետնի վրա կատարվում է թերևս բոլո­րո­վին այլ բան, որտեղ առանցքա­յի­նը թերևս ոչ թե Երև­ա­նի, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան ուժա­յին կենտրոննե­րի դիրքո­րո­շումն է, ավե­լի շուտ՝ միմյանց դեմ բազմա­շերտ պայքա­րը, որի շրջա­նա­կում նրանցից որևէ մեկը տրա­մադրված չէ կասկա­ծի տակ դնել Արցա­խի «պատկա­նե­լությունն» Ադրբե­ջա­նին: Եվ նրանց այդ դիրքո­րո­շումը բխում է «մեկը մյուսից», և հավի ու ձվի պատմություն կհի­շեցնի փորձը հասկա­նա­լու կամ արձա­նագրե­լու, թե հատկա­պես ո՞վ է առա­ջի­նը, որ չունի այդպի­սի կասկա­ծի ցանկություն: Փաստ է այսօր, որ այդպի­սի ցանկություն չունի ոչ ոք, քանի որ դա կնշա­նա­կի Ադրբե­ջա­նի հետ սուր հակադրություն, դրա­նից նաև Թուրքիա­յի հետ հակադրության ածանցում, իսկ այդ իրո­ղություննե­րից էլ օգտվե­լու է աշխարհա­քա­ղա­քա­կան մրցա­կի­ցը: Սա է, որ Ալիև­ին թույլ է տվել արգե­լա­փա­կել Լաչի­նի միջանցքն ու շրջա­փա­կել Արցա­խը: Այժմ Ադրբե­ջա­նը ձեռնա­մուխ է եղել այդ իրո­ղության դե ֆակտո ֆորմա­լի­զա­ցիա­յից՝ դե յուրե ֆորմաա­լի­զա­ցիա­յի անցման քաղա­քա­կա­նության: Խոշոր հաշվով հենց դրա դեմ էր ՌԴ ԱԳՆ հայտա­րա­րությունը, ինչին անմի­ջա­պես կոշտ արձա­գանքեց Բաքուն: Դե յուրե ֆորմա­լի­զա­ցիա­յի, լեգա­լի­զա­ցիա­յի գործընթա­ցը ըստ էության լինե­լու է Արցա­խում Ռուսաստա­նի ներկա­յության վերջի սկիզբ: Այդ ֆորմա­լի­զա­ցիան ապա­հո­վե­լուց հետո, Բաքուն դեմ չի լինե­լու Ստե­փա­նա­կերտի հետ բանակցել՝ սեղա­նին միջազգա­յին որևէ ներկա­յա­ցուցչի ներկա­յությամբ:

Ստե­փա­նա­կերտի համար չափա­զանց բարդ է լինե­լու այդ պարա­գա­յում հրա­ժարվել «բանակցությունից», թեև շատ պարզ է, որ դա չի լինե­լու Ստե­փա­նա­կերտ-Բաքու բանակցություն, այլ ընդա­մե­նը Արցա­խի կլանման հերթա­կան քայլը, իսկ միջազգա­յին ներկա­յությունն այդ դեպքում պարզա­պես լինե­լու է այդ կլանման գործընթա­ցի այսպես ասած «թմրեցնող միջո­ցը», երբ մի գեղե­ցիկ օր կարող է պարզվել, որ Արցա­խում պարզա­պես չի մնա­ցել Բաքվի հետ խոսող՝ բոլո­րը թողել են Արցա­խը: Ունե՞նք այս «ծուղա­կը» չընկնե­լու, միա­ժա­մա­նակ՝ շրջա­փա­կումից Արցա­խը դուրս բերե­լու լուծում: Եվ ինչքա՞ն ժամա­նա­կի ռեսուրս ունենք՝ չգտնե­լու համար: Ընդ որում, վաղը, մեկ ամիս անց, կես տարի անց, մեկ տարի անց, իրա­վի­ճա­կը կարող է փոխվել, սակայն չի փոխվի թերևս մի բան՝ գործնա­կա­նում ներկա­յումս չկա ստեղծված իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծման բանա­լի ունե­ցող մեկ խոշոր դերա­կա­տար: Հանգուցա­լուծման արտա­քին ազդե­ցություն հնա­րա­վոր է հավա­քա­կան դերա­կա­տա­րությամբ, նրանց, որոնք այսօր միմյանց միջև դիմա­կա­յության մեջ են:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ