20 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հայկա­կան պատվի­րա­կության ղեկա­վար Ավե­տի­սԱ­հա­րոնյանն իր հուշե­րում գրում է, որ Սեւրի­պայմա­նագրի օրը՝ օգոստո­սի 10‑ը, իր կյանքիա­մե­նաերջա­նիկ օրն է եղել։ «Երե­սուն տարվա­պայքարս, բողոքս, տառա­պանքս ու հույսերսպսակվե­ցին փառա­վոր հաջո­ղությամբ»,- գրում է նա։

1920թ. օգոստո­սը Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության պատմության ամե­նաերջա­նիկ, ամե­նա­հուզիչ, բայց միա­ժա­մա­նակ նաեւ ամե­նա­տագնա­պա­լի ժամա­նակնե­րից էր։ Հայաստանն աստի­ճա­նա­բար ամրապնդում էր ինքնիշխա­նությունը, իր տիրա­պե­տությունը հաստա­տում հայկա­կան այն շրջաննե­րի վրա, որոնք իր վարչա­կան տարածքում էին։ Նախորդ ամիսնե­րին հնա­զանդեցվել էին Զանգի­բա­սա­րի, Վեդիի թաթա­րա­կան ապստամբություննե­րը, հայկա­կան բանա­կը մտել էր Շարուր-Նախի­ջեւան։

Ամռան ամիսներն ընթա­նում էին նաեւ միացյալ Հայաստա­նի ճակա­տագրի վերջնա­կան լուծման բուռն սպա­սումով. Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րը մոտե­նում էին ավարտին, եւ Հայաստա­նի անկա­խության ճանա­չումն ու Հայկա­կան հարցի լուծումը հեռու չէր։

Ապրի­լին Սան Ռեմո­յում խոշոր տերություններն արդեն ուրվագծել էին ապա­գա միացյալ Հայաստա­նի սահմաննե­րը եւ ավարտին հասցրել հաշտության պայմա­նա­գի­րը, որը մայի­սին ներկա­յացվել էր Թուրքիա­յին։

Փարի­զի Սեւր արվարձա­նում 1920թ. օգոստո­սի 10-ին ստո­րագրվում է խաղա­ղության պայմա­նա­գի­րը։ Պայմա­նա­գի­րը ստո­րագրում են մի կողմից՝ Բրի­տա­նա­կան կայսրությունը, Ֆրանսիան, Իտա­լիան եւ Ճապո­նիան, ինչպես նաեւ «Փոքր դաշնա­կիցնե­րը»՝ Հայաստա­նը, Բելգիան, Հունաստա­նը, Հեջա­զը, Լեհաստա­նը, Պորտուգա­լիան, Ռումի­նիան, Սերբա-Խորվա­թա-Սլո­վե­նա­կան պետությունը եւ Չեխոսլո­վա­կիան։ Հայաստա­նի ներկա­յա­ցուցի­չը Ավե­տիս Ահա­րոնյանն էր։

Թուրքիան ներկա­յացնում էին սենա­տորներ Հաա­դի փաշան, Ռիզա Թեւֆիկ բեյը եւ Բեռնում Թուրքիա­յի արտա­կարգ դեսպան եւ լիա­զոր մինիստր Ռեշադ Խալիոս բեյը։

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

Սեւրի պայմա­նա­գի­րը բաղկա­ցած է 578 հոդվա­ծից, որոնցից Հայաստա­նին վերա­բե­րում էին հիմնա­կա­նում վեցը՝ 88–93-րդ հոդվածնե­րը։

Պայմա­նա­գի­րը վերա­բե­րում էր միացյալ՝ ինչպես Արեւմտյան, այնպես էլ Արեւելյան Հայաստա­նին։ Թուրքիան ճանա­չում էր Հայաստա­նը որպես ազատ եւ անկախ պետություն։ Հայաստա­նին էին միա­նա­լու Էրզրումի, Տրա­պի­զո­նի, Վանի եւ Բիթլի­սի վիլա­յեթնե­րը, որոնց վերջնա­կան սահմաննե­րը գծե­լու էր Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը։ Սահմա­նա­զա­տումից հետո Թուրքիան պետք է հրա­ժարվեր Հայաստա­նին անցած տարածքնե­րի նկատմամբ իր բոլոր իրա­վունքնե­րից։ Երկու երկրնե­րի սահմա­նը որո­շե­լու համար երեք ամսվա ընթացքում ստեղծվե­լու էր հատուկ հանձնա­ժո­ղով։

Սեւրի պայմա­նա­գիրն անդրա­դառնում էր նաեւ Արեւելյան Հայաստա­նին, որտեղ նշված էր, որ Ադրբե­ջա­նի եւ Վրաստա­նի հետ սահմաննե­րը պետք է որոշվեն փոխա­դարձ համա­ձայնությամբ։ Եթե հնա­րա­վոր չէր լինում համա­ձայնության հասնել, ապա սահմա­նա­գի­ծը որո­շե­լու էին գլխա­վոր դաշնա­կից պետություննե­րը, այսինքն՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտա­լիան եւ Ճապո­նիան։


Պայմա­նագրում անդրա­դարձ կար նաեւ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին Թուրքիա­յում տեղի ունե­ցած բռնություննե­րին։ Մասնա­վո­րա­պես՝ 142-րդ հոդվա­ծը սահմա­նում էր. քանի որ 1914թ. նոյեմբե­րի 1‑ից Թուրքիա­յում չէին կարող «նորմալ կարգով տեղի ունե­նալ քրիստոնյա­նե­րի դավա­նա­փո­խություններ, ապա այդ ամսաթվից հետո եղած դավա­նա­փո­խություննե­րը չէին ընդունվում»։ Նույն տրա­մա­բա­նությամբ՝ առ ոչինչ էր ճանաչվում 1915թ. լքված սեփա­կա­նության մասին թուրքա­կան օրենքը։ Օսմանյան կայսրությունը պարտա­վորվում էր նպաստել, որ «իրենց օջախնե­րը վերա­դառնան եւ իրենց գործե­րը վերսկսեն օսմանյան այլազգի այն քաղա­քա­ցի­նե­րը, որոնք 1914թ. հունվա­րի 1‑ից հետո գաղթել են վախից դրդված կամ արտաքսվել են բռնա­դատման որեւէ այլ եղա­նա­կով»։

Սեւրում ստո­րագրված փաստաթղթով վերացվում էին մինչեւ 1914թ. օգոստո­սի 1‑ը կամ դրա­նից հետո եւ նախկի­նում Ռուսաստա­նի տարածքի մաս կազմող զանա­զան պետություննե­րի ու կառա­վա­րություննե­րի հետ Թուրքիա­յի կնքած պայմա­նագրե­րը։ Այսինքն՝ չեղյալ էր դառնում Բաթումի պայմա­նա­գի­րը։

Հայաստանն իրա­վունք էր ստա­նում Տրա­պի­զո­նի նավա­հանգստի վրա­յով ազատ մուտք ունե­նալ Սեւ ծով, ինչպես նաեւ ազա­տո­րեն օգտվել Բաթումի նավա­հանգստից, որի վրա­յով ազատ մուտք էին ստա­նում նաեւ Վրաստա­նը, Ադրբե­ջա­նը եւ Պարսկաստա­նը։

«ՊԱՏԺՎՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ»

Հայկա­կան պատվի­րա­կության ղեկա­վար Ավե­տիս Ահա­րոնյանն իր հուշե­րում գրում է, որ Սեւրի պայմա­նագրի օրը՝ օգոստո­սի 10‑ը, իր կյանքի ամե­նաերջա­նիկ օրն է եղել։ «Երե­սուն տարվա պայքարս, բողոքս, տառա­պանքս ու հույսերս պսակվե­ցին փառա­վոր հաջո­ղությամբ»,- գրում է նա։

Օգոստո­սի 10-ին Ահա­րոնյա­նը ավտո­մե­քե­նա­յով հասնում է Սեւր, որտեղ պալա­տի դիմաց զինվորնե­րը պատվո շարք էին կանգնել։ Ժամը 16-ին գալիս է Ֆրանսիա­յի վարչա­պետ Ալեքսանդր Միլե­րա­նը, ով նաեւ խորհրդա­ժո­ղո­վի նախա­գա­հողն էր։ Կարգադրի­չը ներս է հրա­վի­րում թուրքա­կան պատվի­րա­կությա­նը, որն իր տեղն է զբա­ղեցնում դահլի­ճում։ «Տիրեց ընդհա­նուր լռություն։ Բոլոր այս ցերե­մո­նին մահվան պատժի ի կատար ածումի պատկեր ուներ։ Պատժվո­ղը Թուրքիան էր»,- գրում է Ահա­րոնյա­նը։

Խորհրդա­ժո­ղո­վի նախա­գա­հը թուրք պատվի­րակնե­րին հրա­վի­րում է ստո­րագրե­լու պայմա­նա­գի­րը։ Նախ մոտե­նում է Հաա­դի փաշան, վերցնում «իրեն մեկնված գրի­չը եւ ջլուտ շարժումով, արա­գությամբ ստո­րագրեց ցույց տրված տեղը»։ Հետո փաստա­թուղթը ստո­րագրում են Թեւֆիկ բեյն ու Ռեշադ բեյը։

Այնուհե­տեւ պայմա­նա­գի­րը ստո­րագրում են Անգլիա­յի, Ֆրանսիա­յի, Իտա­լիա­յի եւ Ճապո­նիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րը, որից հետո հերթը հասնում է փոքր դաշնա­կիցնե­րին. «Այբբե­նա­կան կարգով Հայաստա­նը լինե­լով առա­ջի­նը, ինձ հրա­վի­րե­ցին ստո­րագրել։ Ես ստո­րագրե­ցի երեք փաստա­թուղթ՝ բուն թուրքա­կան դաշնա­գի­րը, փոքրա­մասնություննե­րի ստա­տուտը Հայաստա­նի եւ մեծ պետություննե­րի մեջ կայա­ցած եւ արձա­նագրություն այն մասին, թե յուգոսլավնե­րը եւ Հեջա­զը բացա­կա են եւ կարող են ստո­րագրել»։

Առա­ջին մարդը, որը Սեւրի պալա­տում շնորհա­վո­րում է Ահա­րոնյա­նին, Հունաստա­նի վարչա­պետ Վենի­զե­լոսն էր՝ «Ձեզմե հետո ես եմ Հայաստա­նի համար ամե­նաերջա­նիկ անձը» ասե­լով։

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեւրի պայմա­նագրի ստո­րագրման լուրը Հայաստան է հասնում գրե­թե մեկ շաբաթ անց. ամսի 19-ին «Հառաջ» թերթը խմբագրա­կա­նում գրում է, որ «Օգոստո­սի 10‑ը պատմա­կան թվա­կան պետք է մնա աշխարհի եւ հատկա­պես Արեւելքի պատմության մեջ»։ Դաշնա­գի­րը կարեւորվում էր ոչ միայն մեծ Հայաստա­նի ստեղծումով, այլեւս այն հույսով, որ շուտով կթուլա­նան նաեւ քեմա­լա­կաննե­րը։

«Հառաջ», 19 օգոստո­սի, 1920թ., թիվ 177

«Թուրքիան անդա­մա­հատված է՝ Արա­բիա, Պաղեստին, Սիրիա, Հայաստան, Քրդստան, Իզմի­րի շրջան հանված են նրա տիրա­պե­տությունից, իսկ Պոլիսն ու նեղուցնե­րը՝ նրա ազդե­ցությունից։ Դաշնագրի ստո­րագրումով Թուրքիան կորցրեց եւ իր բարո­յա­կան հեղի­նա­կությունը յաչս մահմե­դա­կա­նության։ Դաշնագրի ստո­րագրումը նշա­նա­կա­լից է նրա­նով, որ Մուստաֆա Քեմա­լի հրո­սա­կախմբե­րը, կորցնե­լով իրենց ոտքի տակի հողը, կսկսեն թուլա­նալ, կորցնել իրենց քաղա­քա­կան վտանգի բնույթը եւ նրանց մեջ ավե­լի կնսե­մա­նա Մոսկվա­յի ուժը, որ ժամա­նա­կին չկա­րո­ղա­ցավ օգնության հասնել իրենց»։

Օգոստո­սի 19-ին Երեւա­նում մեծ շուքով նշվում է Սեւրի պայմա­նագրի ստո­րագրումը։ Ճիշտ է, մի քանի օր առաջ ցավա­լի դեպքեր էին տեղի ունե­ցել Զանգե­զուրում. Գորի­սում բոլշեւիկնե­րը սպա­նել էին Հայաստա­նի Հանրա­պե­տության պատգա­մա­վորներ Վահան Խորե­նուն եւ Արշակ Սիրունյա­նին, սակայն իշխա­նությունը փորձել էր հնա­րա­վո­րինս ապա­հո­վել տոնա­կան տրա­մադրությունը։

Քաղա­քը, ինչպես նախորդ տոնե­րի ժամա­նակ, զարդարված էր եռա­գույն դրոշնե­րով ու գորգե­րով։ Առա­վոտյան ժամը 11-ին զորքն արդեն շարված էր, եւ նվա­գա­խումբը նվա­գում էր։ Ժամա­նում են զինվո­րա­կան նախա­րա­րի օգնա­կան գենե­րալ Հախվերդյա­նը, գենե­րալ Նազարբեկյա­նը, Սիլիկյա­նը, ապա նաեւ՝ նախա­րար Ռուբեն Տեր-Մինասյա­նը եւ վարչա­պետ Համո Օհանջանյա­նը։ Միջո­ցառմա­նը ներկա էին նաեւ տարբեր երկրնե­րի դեսպաններ ու զինվո­րա­կան կցորդներ։ Դիմե­լով զինվորնե­րին ու քաղա­քա­ցի­նե­րին՝ վարչա­պետ Օհանջանյանն ասում է, որ շատ շուտով հայկա­կան երա­զանքը վերջնա­կա­նա­պես իրա­կա­նություն կդառնա։

«Սեւրում ստո­րագրվել է տաճկա­կան դաշնա­գի­րը, որով ճանաչվել է նաեւ Միացյալ Անկախ Հայաստա­նը։ Այժմ մեր համար ստեղծվում են նպաստա­վոր պայմաններ եւ մենք շուտով հնա­րա­վո­րություն կունե­նանք կցել մեր այժմյան սահմաննե­րին նաեւ Տաճկաստա­նի հայկա­կան գավառնե­րը»,- ասում է Օհանջանյա­նը։

Վարչա­պետն իր խոսքում հատկա­պես կարեւո­րում է հայկա­կան բանա­կի եւ զինվո­րի դերա­կա­տա­րությունը՝ նշե­լով, որ այս օրվան հայ ժողո­վուրդը հասել է իր «քաջա­րի բանա­կի եւ նրա եռանդի շնորհիվ. «Ոչ մի բանակ չի կռվել այնպես, ինչպես մեր բանա­կը, ոչ մի զինվոր չի պաշտպա­նել իր հայրե­նի­քը այնպես, ինչպես մեր զինվո­րը եւ սպան»։

Բանա­կի դերի ու նշա­նա­կության կարեւո­րումը պատա­հա­կան չէր. Հայաստա­նում արդեն բավա­կա­նին լավ հասկա­նում էին, որ միջազգա­յին պայմա­նագրերն ու խոստումներն իրա­կա­նություն են դառնում միայն զենքի ուժով։

Ուշագրավ էր նաեւ սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կան կուսակցության անդամ Մինա­խորյա­նի խոսքը, որտեղ նա սթա­փության կոչ էր անում ներկա­նե­րին՝ ասե­լով, թե պետք չէ շատ ոգեւորվել։ «Եթե ստո­րագրված դաշնագրի պայմաննե­րը չիրա­կա­նացվեն, պայմա­նա­գի­րը կմնա սոսկ թղթի կտոր, որպի­սիննե­րը մեր ժողո­վուրդը շատ է տեսել»։ Ավարտե­լով ելույթը՝ Մինա­խորյանն ասում է՝ «Կեցցե հայ առա­ջին զինվո­րը, որը կմտնե Տաճկա­հա­յաստա­նի գավառնե­րը»։

Ռազմա­կան ուժով Թուրքիա­յի տարածքում հայկա­կան տիրա­պե­տություն հաստա­տե­լու անհրա­ժեշտությունը հասկա­նում էին նաեւ խոշոր պետություննե­րը։ Դեռեւս ապրի­լին՝ Սան Ռեմո­յի խորհրդա­ժո­ղո­վում, Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Լլոյդ Ջորջը նշում էր, որ Հայաստա­նը չունի բավա­րար ուժ Թուրքիա­յի հայկա­կան բոլոր շրջաննե­րում իշխա­նություն հաստա­տե­լու համար։ Այն ժամա­նակ քննարկման հիմնա­կան հարցը Էրզրումն էր։ Մի կողմից հասկա­նա­լի էր, որ առանց Էրզրումի Հայաստա­նը չի կարո­ղա­նա ծովա­յին կայուն ելք ունե­նալ, մյուս կողմից՝ արդյոք հայերն ի զորո՞ւ էին պաշտպա­նե­լու պայմա­նագրով ստա­ցած տարածքնե­րը։ Անգլիա­յի վարչա­պե­տի մտա­հո­գությունն էր, որ թուրքե­րը կարող են ճնշել հայե­րին եւ նոր կոտո­րածներ անել։

Սեւրի պայմա­նագրի կատարման համար հայե­րը երկու հիմնա­կան դժվա­րություն էին տեսնում. առա­ջի­նը հայ բնակչության քիչ լինելն էր, որի պատճա­ռով, հնա­րա­վոր էր, որ Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Վիլսո­նը որո­շա­կի զիջումներ աներ։ Արդեն ակնհայտ էր, որ հայկա­կան կողմը ստա­նա­լու է շատ ավե­լի քիչ տարածք, քան ակնկա­լում էր. «Տաճկաստա­նի հետ մեր հողա­յին վեճե­րը համարյա վեց վիլա­յեթնե­րի եւ Կիլի­կիա­յի վերա­բերմամբ է, եւ ինչպես երեւում է, մեր կամքին հակա­ռակ, ստիպված ենք հրա­ժարվել պատմա-ազգագրա­կան մեր սեփա­կա­նությունը կազմող որոշ շրջաննե­րից»,- գրում էր «Հառա­ջը» 1920թ. օգոստո­սի 22-ին։ Մյուս հիմնա­կան խնդի­րը Քեմալն էր, եւ հայե­րը հույս ունեին, որ դաշնա­կիցնե­րը կկա­րո­ղա­նան չեզո­քացնել քեմա­լա­կան շարժումը։ Ինչ վերա­բե­րում էր Ադրբե­ջա­նի եւ Վրաստա­նի սահմաննե­րին, ապա քանի դեռ վերջնա­կա­նա­պես պարզված չէին բոլշեւիկյան Ռուսաստա­նի եւ դաշնա­կից պետություննե­րի հարա­բե­րություննե­րը, դժվար էր խաղա­ղություն ու կայունություն սպա­սել Անդրկովկա­սում։

Սեւրի պայմա­նագրով Հայաստա­նի տարածքը լինե­լու էր մոտ 160 հազար կմ2, սակայն ակնհայտ էր, որ տեղում իրադրությունը մեծա­պես պայմա­նա­վորված էր Ռուսաստա­նի եւ Քեմա­լա­կան Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րով։ Ժամա­նա­կը ցույց տվեց, որ այն տեսա­կե­տը, թե Սեւրի պայմա­նա­գի­րը կթուլացնի բոլշեւիկնե­րի եւ քեմա­լա­կաննե­րի մերձե­ցումը, ոչ միայն իրա­կա­նություն չդարձավ, այլեւ ճիշտ հակա­ռա­կը՝ էլ ավե­լի ամրացրեց դրանք:

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ