20 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Եթե հայկա­կան ուժե­րը վերցնեին Նախի­ջեւա­նը, ապա քեմա­լա­կաննե­րի հետ միա­վո­րումը կդառնա­րա­վե­լի դժվար, քանի որ հայե­րի հսկո­ղության տակկանցներ նաեւ Գորի­սը Հայաստա­նի կենտրո­նա­կանշրջաննե­րին կապող ռազմա­վա­րա­կանճա­նա­պարհը։ Սա է պատճա­ռը, որ բոլշեւիկյանճնշումը Զանգե­զուրի վրա գնա­լով ավե­լա­նում էր։

Բոլշեւիկնե­րի Զանգե­զուր մտնե­լուց հետո իրա­վի­ճա­կը դառնում է ավե­լի վտանգա­վոր. Կարմիր բանա­կը համա­ռո­րեն ձգտում էր Նախի­ջեւան, միա­ժա­մա­նակ ուժե­ղացնում էր ճնշումը Կապարգողթի պաշտպաննե­րի վրա։ Թեեւ մարզի բնա­կիչնե­րի շրջա­նում շատ էին բոլշեւիկյան գաղա­փարնե­րով ոգեւորվածներն ու ռուսա­կան բանա­կին աջակցողնե­րը, այնուա­մե­նայնիվ, դիմադրությունը մեծ էր։ Զանգե­զուրը սպա­սում էր Երեւա­նի օգնությա­նը, որն անընդհատ ուշա­նում էր։

1920 թվա­կա­նի հուլի­սի 10–15‑ը բոլշեւիկնե­րը Գորի­սում ձերբա­կա­լում են հայկա­կան զորա­մա­սի մեկ տասնյա­կից ավե­լի սպա­նե­րի ու գնդա­կա­հա­րում։ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րարն այս առի­թով բողո­քի հեռա­գիր է ուղարկում Ադրբե­ջա­նի հեղկո­մին։ Մի քանի օր անց Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նը հանդի­պում է Վրաստա­նում Խորհրդա­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ Կիրո­վին եւ խոր վրդովմունք հայտնում Գորի­սի դեպքե­րի առնչությամբ։ Բոլշեւիկնե­րը սակայն շարունա­կում են նույն գործե­լա­կերպը։

Շուտով Կարմիր բանա­կի երկու ներկա­յա­ցուցիչ գնում են Կապան՝ Նժդե­հի հետ հանդի­պե­լու։ Նրանք Նժդե­հին առա­ջարկում են հանձնվել՝ խոստա­նա­լով ապա­հո­վել նրա լիա­կա­տար անվտանգությունը։ Նժդեհն ասում է, որ չի ճանա­չում բանագնացնե­րին, որեւէ հարց քննարկե­լու մտադրություն չունի, եւ եթե 15 րոպեից նրանք չհե­ռա­նան Կապա­նից, ապա կգնդա­կա­հարվեն։

Արձա­գանքե­լով Զանգե­զուրում տեղի ունե­ցող բռնություննե­րին՝ Համո Օհանջանյա­նը դիմում է Չիչե­րի­նին.

«Ռուսաստա­նի սովե­տա­կան զորքե­րի ներկա­յությունը Հայաստա­նի վիճե­լի [տարածքնե­րում] , իսկ ներկա դեպքում նաեւ անվի­ճե­լի, ինչպես, օրի­նակ, Զանգե­զուրի շրջա­նում, ոչ միայն չի նպաստում առաջն առնե­լու Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ արյունա­լի կոնֆլիկտնե­րին, այլ ավե­լի եւս նպաստում է նրա զարգացմա­նը։ Ներկա­յումս, երբ իմ կառա­վա­րության նախա­ձեռնությամբ Ադրբե­ջա­նի հետ ունե­ցած բոլոր վիճե­լի հարցե­րը պիտի դառնան առա­ջի­կա­յում կայա­նա­լիք հայ-ադրբե­ջա­նա­կան հաշտության քննության առարկա, այլեւս ձեր զորքե­րի ներկա­յությունը վերը մատնանշված վայրե­րում կարող է միայն բացա­սա­կան ազդե­ցություն ունե­նալ»։

Անդրա­դառնա­լով Զանգե­զուրը վերցնե­լու բոլշեւիկնե­րի եւ ադրբե­ջանցի­նե­րի համառ ցանկությա­նը՝ Համո Օհանջանյա­նը բրի­տա­նա­կան եւ ֆրանսիա­կան ներկա­յա­ցուցիչնե­րին բացատրում էր, որ նրանց նպա­տա­կը քեմա­լա­կաննե­րին միա­նալն է։ Նրանք Թուրքիա կարող էին հասնել երկու ճանա­պարհով. առա­ջին՝ Ղազախ-Իջեւան-Ղարա­քի­լի­սա-Ալեքսանդրա­պոլ, ապա՝ Կարս գծով։ Այս ուղին երեւի թե ամե­նա­հարմարն էր, քանի որ գործում էր Ալեքսանդրա­պոլ-Կարս երկա­թուղին։ 1920թ. ապրիլ-հուլի­սի կռիվնե­րը Իջեւա­նում եւ Դիլի­ջա­նում հենց այս ծրագրի իրա­կա­նացման համար էին, որը ձախողվել էր հայկա­կան զորքե­րի համառ դիմադրության ու հաղթա­նակնե­րի պատճա­ռով։

Երկրորդ ուղղությունը Ղարա­բաղ-Զանգե­զուրն էր, ապա՝ Նախի­ջեւա­նը։ Թուրքե­րը դեռ հուլի­սին խնդրել էին Գորի­սում տեղա­կայված խորհրդա­յին բանա­կից առա­ջա­նալ դեպի Նախի­ջեւան՝ հսկո­ղության տակ վերցնե­լով Օրդուբա­դի ճանա­պարհը։ Այս ծրա­գի­րը Զանգե­զուրում հաջողվել էր, սակայն հուլի­սի վերջին հայկա­կան բանա­կի հաջո­ղություննե­րը Շարուրում, ապա՝ Շախթախտում, լրջո­րեն վտանգում էին ռուս-թուրքա­կան գործակցության հեռանկա­րը։

Ավե­լին՝ եթե հայկա­կան ուժե­րը վերցնեին Նախի­ջեւա­նը, ապա քեմա­լա­կաննե­րի հետ միա­վո­րումը կդառնար ավե­լի դժվար, քանի որ հայե­րի հսկո­ղության տակ կանցներ նաեւ Գորի­սը Հայաստա­նի կենտրո­նա­կան շրջաննե­րին կապող ռազմա­վա­րա­կան ճանա­պարհը։ Սա է պատճա­ռը, որ բոլշեւիկյան ճնշումը Զանգե­զուրի վրա գնա­լով ավե­լա­նում էր։

Հուլի­սին՝ Գորի­սը թողնե­լուց հետո, Դրոն ամրա­ցել էր Դարա­լագյա­զում։ Այդ օրե­րին քննարկվում էր Նախի­ջեւա­նի վրա հարձակվե­լու ծրա­գի­րը։ Նախի­ջեւա­նը, ապա՝ Օրդուբա­դը վերցնե­լուց հետո Զանգե­զուրի թիկունքն առա­վել ամուր կլի­ներ։ Այստեղ Հայաստա­նի ռազմա­կան ղեկա­վա­րության եւ Դրո­յի մոտե­ցումնե­րը տարբերվում էին։ Նախ՝ եղած ուժե­րը թեեւ բավա­րար էին գործո­ղությունն իրա­կա­նացնե­լու համար, սակայն հետա­գա պաշտպա­նությունը չէին կարող կազմա­կերպել։ Դրոն օգնություն էր ակնկա­լում Երեւա­նից։ Եղի­շե Իշխանյա­նը գրում է, որ «շտա­բը խոստա­ցել էր 1500 հոգուց բաղկա­ցած մի գունդ ուղարկել»։

Հուլի­սի 30-ին Դրոն եւս մեկ անգամ օգնություն է խնդրում՝ առա­ջարկե­լով ռազմա­կան գործո­ղությունը հետաձգել, որը սակայն կրկին մերժվում է։

«Կենտրոնն այն կարծի­քի է, որ եթե գրա­վեինք Նախի­ջեւանն ու Օրդուբա­դը, չպի­տի կարո­ղա­նա­յինք պահել մեր ձեռքում, ասում է Դրոն, թեեւ ամբողջ թրքությունը փախել էր Պարսկաստան եւ ամսոյս 21-ից մինչեւ 26‑ը լքված է եղել Նախի­ջեւա­նի ամբողջ շրջա­նը։ Ռուբե­նը ամսոյս 25-ին զրա­հա­պա­տով գնա­ցել է Նախի­ջեւան, որը լքված, ամա­յի էր գտել։ Կենտրո­նի կարծի­քով, եթե Նախի­ջեւանն ու Օրդուբա­դը գրա­վեինք, սահմա­նա­գի­ծը շատ կերկա­րեր եւ չէինք կարո­ղա­նա պահել»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը:

Օգոստո­սի 1‑ին Դրոն Վայոց ձորից հարձակման է անցնում Բազարչա­յի ուղղությամբ։ Այնտե­ղից խորհրդա­յին բանա­կի մի ոչ մեծ խումբ պատրաստվում էր շարժվել Օրդուբադ։

Բոլշեւիկնե­րը չեն կարո­ղա­նում դիմադրել Դրո­յի սրընթաց գրո­հին եւ նահանջում են Անգե­ղա­կոթ։ Հայե­րը առգրա­վում են ամբողջ զինամթերքը եւ մոտ 200 կգ ոսկու ձուլակտոր։ Անգե­ղա­կո­թում բոլշեւիկնե­րին օգնության են հասնում Գորի­սում տեղա­կայված 32-րդ դիվի­զիա­յի հեծյալ եւ հետեւա­կա­յին գնդե­րը, որոնց դիմադրությունը Դրոն չի կարո­ղա­նում ճնշել. բոլշեւիկնե­րին են միա­նում նաեւ Անգե­ղա­կոթ եւ Շաղաթ գյուղե­րի հայե­րը։ Նույն օրը Գորի­սում տեղա­կայված 11-րդ Կարմիր բանա­կի 28-րդ եւ 32-րդ դիվի­զիա­նե­րի կոմի­սարնե­րը հեռագրում են Դրո­յին՝ պահանջե­լով անհա­պաղ թուրքե­րին փոխանցել Բազարչա­յում առգրավված ամբողջ գույքը, ինչպես նաեւ 48 ժամում թողնել Զանգե­զուրի տարածքը։

ՍՊԱՆԴԸ

Շուտով Դրոն տեղե­կություն է ստա­նում, որ Շինուհայր գյուղում հայ բոլշեւիկնե­րը ձերբա­կա­լել են Հայաստա­նի Հանրա­պե­տության պատգա­մա­վորներ Վահան Խորե­նուն եւ Արշակ Շիրինյա­նին։ Դրոն օգնության է շտա­պում եւ օգոստո­սի 2‑ին անցնե­լով Սիսիա­նով՝ մոտե­նում է Գորի­սին։

Օգոստո­սի 2‑ի գիշե­րը բոլշեւիկնե­րը Գորի­սի բանտը շրջա­պա­տում են լրա­ցուցիչ ուժե­րով։ Հասկա­նա­լով, որ իրենց տանում են սպա­նե­լու, Շիրինյա­նը սկսում է գոռալ, որ «հանրա­պե­տության զորքե­րը մոտե­նում են եւ ձեզա­նից մեկ-մեկ հաշիվ կպա­հանջեն»։ Բանտա­պահնե­րը նրան դաժա­նո­րեն ծեծում են, դուրս բերում բակ, որտե­ղից շուտով կրա­կո­ցի ձայներ են լսվում։ 15 րոպեից դահիճնե­րը մոտե­նում են Վահան Խորե­նու խցին։ «Դուռը բացվե­լուն պես նա ձայն տվեց՝ դուք իրա­վունք չունիք գիշե­րը մտնել մեր խուցը… մի ռուս զինվոր հրա­ցա­նը ուղղե­լով ճակա­տին՝ կրա­կեց։ Վահա­նը անմռունչ վայր ընկավ…» (Հառաջ, 19 օգոստո­սի, 1920թ., թիվ 177)։

Սակայն բանտի սպա­նություննե­րով բոլշեւիկնե­րը չեն սահմա­նա­փակվում։ Մինչ այդ ձերբա­կալված բազմա­թիվ մարդկանց մի մասին՝ մոտ 18 հոգու, տանում են Ղարա­բաղ։ Ճանա­պարհին՝ Ղարաղշլաղ գյուղի մոտ, նրանց գնդա­կա­հա­րում են։

Օգոստո­սի 3‑ին Դրո­յի ստո­րա­բա­ժա­նումնե­րը մտնում են Գորիս։ Բոլշեւիկնե­րը, այդ թվում՝ հեղկո­մի ու արտա­կարգ կոմի­տեի անդամնե­րը շտապ հեռա­նում են Ղարա­բաղ։ Նույն օրը 11-րդ բանա­կի հրա­մա­նա­տար Վասի­լենկոն վերջնա­գիր է ներկա­յացնում Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը՝ պահանջե­լով ճանա­պարհ տալ Նախի­ջեւան անցնե­լու համար։ Վերջնագրի պահանջնե­րը չկա­տա­րե­լու դեպքում Վասի­լենկոն սպառնում էր ռազմա­կան ճանա­պարհով լուծել խնդի­րը։

Հայաստա­նի վարչա­պետ Համո Օհանջանյա­նը օգոստո­սի 3‑ին հեռագրում է Խորհրդա­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ Լեգրա­նին, որտեղ հայտնում է, որ հայե­րին օգնե­լու վերջի­նիս խոստումնե­րը Զանգե­զուրում բոլո­րո­վին հակա­ռակ ընթացք են ստա­նում։ «Իրա­կա­նության մեջ Հայաստա­նի տերի­տո­րիան սովե­տա­կան զորքե­րի զանա­զան գործո­ղություննե­րի շնորհիվ անընդհատ պակա­սում է, եւ անջատվում են Հայաստա­նից նորա­նոր հողա­մա­սեր, նորա­նոր վայրեր. սկզբում Ղարա­բա­ղը, ապա Զանգե­զուրը եւ Նախի­ջեւա­նը։ …Սովե­տա­կան զորքե­րը զենքի ուժով ստի­պում են Հայաստա­նին ընդունել իրենց որո­շումը՝ հօգուտ իրենց դաշնա­կից Ադրբե­ջա­նի»,- գրում էր Օհանջանյա­նը։

ԴՐՈՅԻ ԵՎ ՆԺԴԵՀԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դրո­յի հաջո­ղություննե­րը Գորի­սում երկար չեն տեւում։ Շուտով խորհրդա­յին դիվի­զիա­ներն օգնություն են ստա­նում Բաքվից եւ օգոստո­սի 7‑ին անցնում հարձակման։ Տեղ գյուղի մոտ կարճա­տեւ մարտե­րից հետո հայկա­կան զորքե­րը նահանջում են եւ թողնում Գորի­սը։ Նահանջը կազմա­կերպե­լու համար Կապա­նից օգնության է գալիս նաեւ Նժդե­հը, որն այդ մարտե­րում վիրա­վորվում է։ Հեռա­նա­լիս Դրոն Նժդե­հին առա­ջարկում է դուրս գալ Զանգե­զուրից եւ անցնել Երեւան։ Նժդե­հը կտրա­կա­նա­պես մերժում է։

«Ղափա­նից օգնության հասած իմ զորա­մա­սին այս անգամ էլ վիճակվում է ապա­հո­վել Երեւանյան ուժե­րի նահանջը։ Դեպի Դարա­լագյազ քաշվող ուժե­րի անկարգ նահանջի շնորհիվ իմ ուժե­րից մի տասնյակ դժվա­րա­նում է ժամա­նա­կին դուրս գալ Գորի­սի ձորից եւ ընկնում է թշնա­մու կրա­կի տակ։ Զինվորնե­րից փրկե­լու փորձի ժամա­նակ՝ վիրա­վորված՝ շարժվում են դեպի Ուչթա­փա­լար, ուր Դրոն ինձ առա­ջարկում է անցնել Երեւան բժշկվե­լու համար։ Պարզե­լով Զանգե­զուրն անտեր թողնե­լու անպա­տե­հություննե­րը, բաժանվում եմ նրա­նից եւ անցնում Ղափան»,- գրում է Նժդե­հը։

Գորի­սի վրա Դրո­յի հարձա­կումը, ապա նահանջն արժա­նա­նում է Նժդե­հի խիստ քննա­դա­տությա­նը։ 1920թ. օգոստո­սի 21-ին Կապա­նի Հանքե­րից նա հեռագրում է Հայաստա­նի զինվո­րա­կան նախա­րա­րին, որ արդեն երկրորդ անգամ է «Երեւանյան զորա­մա­սե­րի անմիտ խաղե­րի շնորհիվ Ղափա­նը, Գենվա­զը, Բաղա­բերդը եւ Գողթա­նը մնում են մենակ»։

Նժդե­հը Գորի­սի վրա հարձա­կումը համա­րում էր անի­մաստ եւ առա­վել եւս չէր ընդունում քաղա­քից հապշտապ նահանջը, ինչը որո­շա­կի հուսալքություն է առա­ջացրել բնակչության շրջա­նում։ Մինչ այդ՝ օգոստո­սի 15-ին, Նժդե­հը ստա­ցել էր զինվո­րա­կան նախա­րա­րի համհարզի հեռա­գի­րը, որտեղ նախա­րա­րի անունից պահանջում էին անհա­պաղ հավա­քել զորքն ու սպա­ռա­զի­նությունը եւ դուրս գալ Զանգե­զուրից. «Զինվո­րա­կան նախա­րա­րը հրա­մա­յում է ձեզ, կապ պահե­լով Նժդե­հի հետ, տեղե­կացնել նրան, որպեսզի նա, համա­ձայն կնքված զինա­դա­դա­րի, հավա­քե իր զորա­մա­սե­րը եւ նախազգուշա­կան միջոցներ ձեռք առնե­լով անցնի մեր տերի­տո­րիան՝ բերե­լով իր հետ ամբողջ զենքե­րը» (Նժդեհ, Հայ-բոլշեւիկյան կռիվնե­րը, Հայրե­նիք, 1923թ., թիվ 12)։

Խոսքը 1920թ. օգոստո­սի 10-ին Թիֆլի­սում կնքված զինա­դա­դա­րի չարա­բաստիկ պայմա­նագրի մասին էր, որով Զանգե­զուրը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ վիճե­լի տարածք էր հայտա­րարվում:

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են Ջոշուա Կուչե­րա­յի՝ Նախի­ջեւա­նում արված լուսանկարնե­րը:

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ