15.8 C
Yerevan

Առանց Հույսի Եւ Ապա­գա­յի Հավա­տի

Ի՞նչ անել այս իրա­վի­ճա­կում: Ի՞նչ անել, եթե սովո­րա­կան քաղա­քա­ցին ոչ մի ուժ չունի ազդե­լու աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճակնե­րի վրա, նույնիսկ չի կարո­ղա­նում հաց հասցնել իր շրջա­փակված եղբայրնե­րին: Երբ ադրբե­ջանցի­նե­րը գերի են տանում ում ուզում են, երբ ուզում են: Ու էլ ավե­լի է ընդգծվում  սովո­րա­կան քաղա­քա­ցու և իր պետության թուլությունը: Առա­ջա­նում է լրի­վությամբ անպետք լինե­լու զգա­ցում: Եվ այստեղ արդեն մոտի­վա­ցիոն խոսքերն ու կոչերն արդեն ոչ մի օգուտ չեն տալիս:

Առանց որևէ չափա­զանցության կարե­լի է ասել, որ ներհա­սա­րա­կա­կան նիհի­լիզմը հասել է իր բարձրա­կե­տին: Ցանկա­ցած ճգնա­ժամ ի վերջո երկու ելք ունի՝ կամ հաղթա­հարվում է, կամ՝ փլուզված հետև­անք թողնում: Փլուզվել ասե­լով պետք է հասկա­նալ, ոչ թե ինչ որ թեթև ներքա­ղա­քա­կան խժդժություններ, այլ մոտա­վո­րա­պես այն, ինչ պատա­հում է կործանվող երկրի հետ:

Հայաստա­նում այսօր ամեն կերպ փորձ է արվում խուսա­փել կործանման մասին մտա­ծե­լուց, բայց միա­ժա­մա­նակ չի ստացվում նաև դրա­կան տրա­մադրվա­ծություն ունե­նալ: Հիրա­վի շատ բարդ է դրա­կան տրա­մադրվել այս մռայլ և շնչակտուր իրա­վի­ճա­կում, երբ տպա­վո­րություն է ստեղծվում, որ ողջ աշխարհը քո դեմ է: Իսկ նման պահե­րին, երբ հասա­րա­կությունն ինքը դառնում է նիհի­լիստ, նույնիսկ չես ուզում մտա­ծել, թե ինչ է լինե­լու հետո:

Մեր հասա­րա­կությունը խոշոր հաշվով չի հավա­տում ոչ մի բանի և ոչ մեկին: Նախկին-ներկա կամ Ռուսաստան-Արևմուտք  հակա­մարտությունն էլ իրա­կան չէ և մակե­րե­սա­յին մակարդակ ունի: Մարդիկ ոչ ոքի ու ոչնչի չեն հավա­տում:

Նրանց պետք չէ մեղադրել, որովհետև նորմալ է, որ մարդիկ այլևս ոչնչի չհա­վա­տան, երբ բոլոր գաղա­փարնե­րը փլվում են, իրա­կա­նությունը կեղծ է դուրս գալիս, բարե­կամնե­րը՝ չեն օգնում, թշնա­մի­նե­րը՝ ավե­լի ուժեղ են: Եվ ամե­նա­վատն այն է, որ դու չես գտնում քո տեղը: Քո փոխա­րեն որո­շումներ են ընդունում, քեզ ստի­պում են համա­ձայնվել դրանց հետ: Նույնիսկ ոչ թե համա­ձայնվել, այլ պարզա­պես որո­շում են, թե աջ ձեռքդ կտրեն, թե աջ ոտքդ, իսկ քեզ ստի­պում են համա­ձայնվել: Ընդ որում դու նույնիսկ չգի­տես, թե որ տարբե­րա­կին համա­ձայնվես, որովհետև նույնիսկ եթե փորձում ես համա­ձայնվել մեկ տարբե­րա­կին, քեզ ստի­պում են նաև երկրորդը: Իսկ հետո երրորդը: Ու դու արդեն վախե­նում ես, որ վաղը քո փոխա­րեն կորո­շեն, որ դու ընդհանրա­պես չպի­տի ապրես: Ու հետո վրա է հասնում անտարբե­րության մի այնպի­սի փուլ, որ քո համար ամեն ինչ դառնում է անի­մաստ և ավե­լորդ: Դու այլևս ոչնչի և ոչ մի բանի չես հավա­տում: Համոզված ես, որ ամեն ինչ անի­մաստ է: Ինքնասպան չես լինում միայն այն պատճա­ռով, որ քեզ ուղղա­կի թույլ չեն տալիս:

Մեր հասա­րա­կությունը հենց այդ վիճա­կում է գտնվում: Փոխա­նակ համախմբվե­լու, մերժե­լու, չհա­մա­ձայնվե­լու, Հայաստա­նը շարունա­կա­բար խորացնում է իր ներքին անհա­մա­ձայնությունն ինքն իր հետ: 

Ի՞նչ անել այս իրա­վի­ճա­կում: Ի՞նչ անել, եթե սովո­րա­կան քաղա­քա­ցին ոչ մի ուժ չունի ազդե­լու աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճակնե­րի վրա, նույնիսկ չի կարո­ղա­նում հաց հասցնել իր շրջա­փակված եղբայրնե­րին: Երբ ադրբե­ջանցի­նե­րը գերի են տանում ում ուզում են, երբ ուզում են: Ու էլ ավե­լի է ընդգծվում  սովո­րա­կան քաղա­քա­ցու և իր պետության թուլությունը: Առա­ջա­նում է լրի­վությամբ անպետք լինե­լու զգա­ցում: Եվ այստեղ արդեն մոտի­վա­ցիոն խոսքերն ու կոչերն արդեն ոչ մի օգուտ չեն տալիս: 

Հաճախ նման իրա­վի­ճա­կում գտնվող մարդը, երբ չունի ոչ մի օգնող, նույնիսկ ձեռքը բռնող չկա, ինքնասպան է լինում: Կամ էլ հայտնվում է փողո­ցում, դառնում անտուն և անօթև­ան, չի հետաքրքվում ոչ մի բանով: Դանդաղ մարում է: Ուտում է, եթե ինչ որ բան տան ուտե­լու, բայց չի զգում համը, ամեն ինչ անում է ինքնա­բե­րա­բար: Նա կորցնում է իր անհա­տա­կա­նությունը, վերա­նում մարդ լինե­լուց, դառնում պարզա­պես կենսա­բա­նա­կան միա­վոր:

Ազգե­րը ևս կարող են այդ իրա­վի­ճա­կում հայտնվել: Եվ եթե մեկ անհատ մարդուն փրկե­լը շատ բարդ գործ է, մի ողջ հասա­րա­կությա­նը փրկե­լը՝ էլ ավե­լի ծանր: Ընդ որում, եթե անհատ մարդուն օգնող, կարեկցող է լինում, հասա­րա­կությա­նը սովո­րա­բար օգնող չկա:

Ուրեմն ի՞նչ անել: Ամե­նուր չարա­ցած վերլուծություններ են, հեգնա­կան գնա­հա­տա­կաններ, կծու քննա­դա­տություններ ու անվերջ կոչեր, որ ինչ որ բան «պետք է» անել: Բայց ի՞նչ անել: Ո՞վ անի: 

«Հասա­րա­կությունը պետք է…»,- և ինչ որ բարդ ձևա­կերպումներ: Ու ոչ մի կոնկրետ պլան: Ոչ մի կոնկրետ անուն ու գործո­ղություն: 

Մարդիկ չեն կարող համախմբվել, եթե չգի­տեն թե ինչի համար: Նախա­ձեռնություննե­րը տապալվում են, կազմա­կերպություննե­րը՝ ձախողվում, ոչ մի ծրագիր(կամ այն ինչ մատուցվում է որպես ծրա­գիր) պատասխաններ չունի, բոլոր առա­ջարկնե­րը կիսատ են, իսկ գործո­ղություննե­րը՝ անվստահ:

Ինչպե՞ս կարող է հասա­րա­կությունը նման պայմաննե­րում բարձր գիտակցություն ցույց տա և անի ինչ որ վճռա­կան քայլեր:

Մի՞թե իրոք հավա­տա­լի է այն, որ եթե ասվեց պետք է, ուրեմն դա լինե­լու է: 

Մկնե­րի ժողո­վը հենց այդ մասին է, երբ մկնե­րը հավաքվում ու որո­շում են, որ իրենց ՊԵՏՔ Է զանգը կախել կատվի վզից, բայց ոչ կախո­ղը կա, ոչ էլ ձևը, թե ինչպես:

Մենք հիմա նույն վիճա­կում ենք: Ինչ որ կարծիքներ են հնչում, որ պետք է այսպես և այնպես, բայց ոչ մի հստա­կություն չկա: Եվ ոչ մի գործո­ղություն էլ չի կատարվում ու չի կատարվի: Որովհետև աշխարհում ամեն ինչ ունի իր ՊԱՏՃԱՌԸ և ՀԵՏԵՎԱՆՔԸ: Իսկ եթե մենք դա չենք հասկա­նում, ապա չենք էլ կարող որևէ բան անել:

Հիմա, երբ մենք իրոք գտնվում ենք անպի­սի խայտա­ռակ թուլության մեջ, որ նույնիսկ չգի­տենք, թե ինչ, որտեղ, երբ, մեզ ժամա­նակ ու տարա­ծություն է անհրա­ժեշտ լինե­լու: Գոնե հասկա­նա­լու համար: Ըմբռնե­լու: 

Արդյո՞ք կունե­նանք բավա­կա­նա­չափ ժամա­նակ ու տարա­ծություն, բարդ է ասե­լը: Բայց եթե դա չեղավ, մենք շարունա­կա­բար իրար ապա­ցուցե­լու ենք, որ ինչ որ բան է պետք անել ու չհասկա­նալ, թե ինչ:

Այո՛, մռայլ է հնչում: Բայց իրա­կա­նությունն ինքն է մռայլ: Ու մենք իրո՛ք ժամա­նակ ու տարա­ծություն չունենք շարունա­կա­կան ընկճախտի մեջ մնա­լու համար: Ժամա­նա­կը թանկ է: Մեզ համար՝ անգին: Հիմա անցնում են օրեր, որ տարի­ներ արժեն: Իսկ պատմությունը երբեք չի ներում անգործությունն ու հուսա­հա­տությունը:

Ի վերջո «պետք է մի բան անել»:

Առնչվող Հոդվածներ