Ո՞ւր է Հայաստան-Սփյուռք ռազմավարական ու ստրատեգիական համագործակցությունը: Ո՞ւր են Հայաստան-Սփյուռք հիմնադրված գրասենյակները, վերլուծական կենտրոնները, տակտիկական առումներով կառուցված ուսումնական կենտրոնները, ստրատեգիական նշանակության բիզնեսները, նորարարական լաբորատորիաները: Չկան: Կա ընդամենը մի անատամ խորհրդաժողով, որին նույնիսկ ոմանք լայաղ չարեցին ներկա գտնվելու:
Արայիկ Մկրտումյան
Այն, որ Ալիևն իր քայլերով ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ոչինչ է, կարծում եմ այլևս ոչ ոքի համար տարակուսանքի առիթ չէ: Եվ ճակատագրի հեգնանք է նաև այն, որ մենք այսօր, երբ բողոքում ենք, որ Ադրբեջանը խախտում է իր իսկ ստորագրած պայմանագիրը և պահանջում ենք, որ Ադրբեջանը կատարի իր հանձն առած պարտավորությունները, կարծես մոռանում ենք, որ հենց հիմա պայքարում ենք այն պայմանագրի իրականացման համար, որի կնքումը համարեցինք մեծագույն խայտառակություն: ՉԷ, որ 2020-ինոյեմբերի 9-ի պայամանագիրը մենք ընդունեցինք որպես ստորացում: Իսկ հիմա ամեն ինչ անում ենք, որ գոնե այդ պայմանագիրը իրականություն դառնա: Այ դա է ստորացումը: Երբ լիզում ես թքածդ: Ու հաշվի առնելով, թե Հայաստանում ինչ անհավանական մակարդակի խայտառակություն է տիրում, երբ ընդդիմությունը Արցախ ուղարկված օգնության մասին խոսում է, որ գուցե մեջը ոչ մի ուտելիք էլ չկա, այլ պարզապես շոու է, երբ վարչապետը ասուլիսի ժամանակ հարցնում է, թե տարվա այս եղանակին Արցախում ինչու սմբուկ չկա, երբ նախկին պաշտպանության նախարարն ասում է, թե ընդհանուր առմամաբ պատրաստ էին պատերազմին, բայց մտքներով չէր անցել, որ Թուրքիան կխառնվի գործին, հասկանում ես, որ Հայաստանում վաղուց արդեն բանը բանից անցել է: Սա ուղղակի հումորի լիգա է, ոչ ավելին: Պարզապես շատ անորակ ու ոչ ծիծաղելի:
Նոյեմբերի -9-ին դեռ երանի ենք տալու: Որովհետև Ադրբեջանը ոչ մի կերպ չի պատրաստվում ինչ-ինչ զիջումներ անելու: Երանի ենք տալու, հատկապես եթե շարունակեցինք այս անպատասխանատու ու զզվելի պահվածքը: Քանի դեռ երկրում իշխանությունը շարունակեց իր անլուրջ պահվածքը: հատկապես, որ վարչապետն այնպիսի զարմացած տոնով է ասում, որ Ադրբեջանը ցանկանում է այնպես անել, որ նույնիսկ խաղաղության պայամանագրի կնքումից հետո հարցեր առաջացնի ՀՀ հանդեպ, որ լսողին թվում է, թե Փաշինյանը հենց նոր եկավ Հայաստան ու տեղյակ չէ, թե ինչ էր կատարվում վերջին 30 տարում: Իշխանությունից հետ չի մնում ընդդիմությունը: Ով ինչից խոսի, ընդդիմության միակ գործը ռուսներին պաշտպանելն է: Լավ կլիներ իրենց աշխատավարձն էլ ռուսական պետդումայից գար:
Երևի թե իշխանական ու ընդդիմադիր պարոնները լավ չեն հասկանում, որ ընդամենը տարիուկես հետո ռուսների՝ այստեղից գնալու ժամանակն է: Երևի կրկին հույս ունեն, որ Ռուսաստանը շուտով կավարտի ուկրաինական պատերազմը ու Արցախն էլ կմնա կես-հայկական, կես-ռուսական: Ինչպես միշտ: Մենք նորից սպասում ենք: Իսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկար տևի՞: Իսկ եթե ռուսները պարտվե՞ն: Իսկ եթե, չնայած ամենինչին, ռուսներն այնքան թուլացան, որ Ադրբեջանը Թուրքիայի ձեռամբ հայտարարի, որ ռուսների տունգնալու ժամանակն է: Իսկ եթե…..ու էլի հազար ու մի բան, որ կարող է գալ գլխներիս, քանի դեռ այստեղ չգիտես ինչով ենք զբաղված: Մենք երեսուն տարի մսխելուց հետո էլի այնպես անհոգ ենք նստած իրար հետ քաղաքափիլիսոփայական կռիվներ անում, ասես ամեն ինչ ավելի քան լավ է:
Ո՞ւր է մեր ուժերի հավասարակշռման իրականքաղաքականությունը: Բացի սրան նրանիցողորմություն խնդրելու, էլի ինչ որ բանի ունա՞կ ենք, թե ոչ: Ի վերջո երբ է մեր գլուխը մտնելու, որաշխարհը թքած ունի Արցախի հայերի վրա ուկարևոր չէ, թե այնտեղ տասը հազար է ապրում, թեհարյուր հազար: Մենք ախր ցեղասպանությունվերապրած ժողովուրդ ենք: Մեզնից միլիոնուկես ենսպանել ու մինչև հիմա հանգիստ մարսում են: Հանգիստ կոտորեցին ու մինչև հիմա հանգիստապրում են մեր հողերի վրա նստած: Շատ էլ թե որոշերկրներ ճանաչել են: Ու մենք բավարարվում ենքդրանով: Մենք բավարարվում ենք, որ ինչ որ երկիրընդունում է, որ Ցեղասպանություն եղել է; Հասկանո՞ւմեք: Մենք ոչ թե թուրքերի համար միլիոն ու կեսխնդիր ենք սարքել, որ նրանք օր ու արև չունենանք, նստած սրան-նրան ենք խնդրում, որ ընդունեք էլի, որ մեզ սպանել են: Եվ ահա հարյուր տարի անց մերելքը դեռ չի հասնում, որ եթե հենց վաղը Արցախիբոլոր հայերին սրի քաշեն, էլի ոչ ոք չիանհանգստանալու: Ու ցեղասպան տականքն էլհանգիստ վայելում էր կյանքը, քանի դեռ հայվրիժառուն նրան չսատկեցրեց: Ու մենք դեռ չեքհասկանում, թե ինչ է պետք անել ասյ իրավիճակո՞ւմ:
Ո՞ւր է Հայաստան-Սփյուռք ռազմավարական ու ստրատեգիական համագործակցությունը: Ո՞ւր են Հայաստան-Սփյուռք հիմնադրված գրասենյակները, վերլուծական կենտրոնները, տակտիկական առումներով կառուցված ուսումնական կենտրոնները, ստրատեգիական նշանակության բիզնեսները, նորարարական լաբորատորիաները: Չկան: Կա ընդամենը մի անատամ խորհրդաժողով, որին նույնիսկ ոմանք լայաղ չարեցին ներկա գտնվելու: Ու ոչինչ ավելի: Դեռ շարունակվում է Հայաստան-Սփյուռք անտեսանելի մունաթը միմյանց նկատմամբ: Դեռ շարունակվում է իրար չվստահելու, իրար դավելու, իրարից բողոքելու խայտառակ պրակտիկան: Չկա ոչ մի նշույլ, որ ՀՀ կառավարությունը և Սփյուռքը այնքան իմաստուն են, որ պատրաստ են միմյանց հետ խոսելու, իրար հետ ինչ որ գործ անելու: Գոնե մի անգամ մի կողմ են դրել սեփական մեծամտությունն ու նեղսրտությունը: Չէ իհարկե չէ: Ամեն մեկը իր մտքում ու սրտում հայրենիքի իր մոդելը, քաշն ու չափսերը ունի: Իր սեփական եսասիրական հայրենիքը:
Ի՞նչ նշանակություն ունի 120 հազար բնակչի կյանքը, երբ իրար ապացուցելու հարցեր կան: Ու դեռ քանի միլիոն հայ պիտի սպանվի, որ մենք մի փոքր ուշքի գանք: 2020թ. Մարդիկ կային, որ իշխանություն էին պահանջում ու հայտարարում, որ Շուշին էլ հետ կբերեն, գերիներին էլ: Ո՞ւր են: Բա չեն գալի՞ս: Չեն փրկելո՞ւ: Թե՞ էստեղ դիվիդենտ հավաքել չի ստացվում:
Մեկ-մեկ ոմանք խոսում են «անջատում հանուն փրկության»-ից: Ումի՞ց անջատում: Արդեն Ադրբեջանին եք տվել, որ հիմա էլ անջատում եք պահանջում: Իսկ գուցե ոչ թե անջատում, այլ ճանաչում: Իսկ գուցե մենք որպես պետություն այնքան իմպոտենտ ենք, որ այլ ճար, քան հայերին Արցախից տեղափոխելը, չունենք: Ինչ որ մեկը մտածել ու քննարկե՞լ է: Թե սպասում ենք հերթական ողբերգությանը, որ ուշացած մարգարեները տարիուկես հետո գան և ասեն, թե ութ ամիս առաջ այսինչը ասաց, որ այսպես էր որոշել ու ինքը դեռ վաղուց. գիտեր, ինչ է լինելու:
Ելք ենք փնտրո՞ւմ: Ելքը նախ և առաջ միասնությունն է: Իսկ միասնության համար նախ և առաջ արմատախիլ անել ցանկացած հակապետական պահվածք: Առանց գթալու: Առանց որևէ պայմանականությունների: Իշխանությունները շատ են սիրում կրկնել «հինգերորդ շարասյուն» բառերը: Ի՞նչ են արել, որ կանգնեցնեն այդ շարասյունը: Ուր է այդ շարասյունը: Ինչու մինչև հիմա լիկվիդացված չէ:
Եվ այսպես անթիվ խնդիրներ և անօգուտ լաց ֆեյսբուքում, որ արցախցիները քաղցած են: Ոչ մի կոնկրետություն չկա, ոչ մի գոնե մի փոքր գործողություն, որ մենք մեզնից մի բան ենք ներկայացնում: Բեռնատար ենք ուղարկել կամրջի մոտ կանգնած սպասում են: Գետինը մտնելն էլ է քիչ մեզ համար:
Ու այս ամբողջ խայտառակության, այս ամբողջ հիմարության ֆոնին հեռվում շրջապատված Արցախն է: