28.7 C
Yerevan

Անձի Ու Հասա­րա­կության Տասնամյակնե­րով Քայքայման Հետև­անքը

20–21-րդ դարում բացա­հայտվեց նաեւ, որ մարդիկ ոչ միայն չգի­տեն, թե ինչ են ուզում, այլեւ, այսպես ասած՝ չգի­տեն, որ չգի­տեն: Եվ դա տասնամյակներ տեւող անձի քայքայման գործընթա­ցի արդյունք է:

Արամ Աբրա­համյան

Արհեստա­կան բազմա­զա­նությունը՝ «զանգվածնե­րի դարաշրջա­նի» հատկա­նիշ

Մարդիկ չգի­տեն, թե ինչ են ուզում, բայց նաեւ չգի­տեն դրա մասին «Մեր թուլության ցուցիչնե­րի մասին խոսե­լիս՝ չպետք է մոռա­նալ, որ մարդը չի կարո­ղա­նում որո­շել, թե ինչ է իրեն պետք: Մենք չենք կարո­ղա­նում համա­ձայնության գալ անգամ մեր երեւա­կա­յության եւ ցանկություննե­րի մեջ, թե ինչ է անհրա­ժեշտ մեզ բավա­րա­րե­լու համար», – գրում էր 16-րդ դարի ֆրանսիա­ցի մտա­ծող Միշել Մոնտե­նը: Դա իսկա­պես խնդիր է, որից կարե­լի է քաղա­քա­կան հետեւություններ անել: Եթե մարդիկ չգի­տեն, թե ինչ է իրենց իրա­կա­նում պետք, ապա գուցե հայտնվի մեկը, որը դա գիտի, եւ տանի նրանց դեպի «պայծառ ապա­գա»՝ ի հեճուկս մարդկանց արտա­հայտած կամ չարտա­հայտած ցանկություննե­րի: Չէ՞ որ նրանք իրա­կա­նում չգի­տեն, թե ինչ են ուզում:

«Ձեզ պետք է մարդկանց հավա­սա­րության վրա հիմնված ազատ աշխա­տանք՝ առանց սեփա­կա­նության եւ առանց շահա­գործման», – ասում էին մեզ 70 տարի: Պարզվեց, որ ոչ մի հավա­սա­րություն էլ չկա, եւ ռայկո­մի քարտուղարնե­րը, «ցեխա­վիկնե­րը», պահեստա­պետնե­րը եւ դատա­խազնե­րը ապրում են 100 անգամ ավե­լի լավ, քան մենք՝ աշխա­տա­վարձի վրա հույս դնողներս: Եվ ավե­լին՝ մեր այս «հարիֆության» ու «խեղճության» համար արժա­նի ենք պախա­րակման ու արհա­մարհանքի:

«Պետք են շուկա­յա­կան հարա­բե­րություներ եւ ժողովրդա­վա­րություն», – ասում էին հետա­գա 30–35 տարի­նե­րի ընթացքում: Պարզվեց, սակայն, որ շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րի արդյունքում հարստա­նում են զոռբա­ներն ու խաբե­բա­նե­րը, իսկ «ժողովրդա­վա­րության» արդյունքում իշխա­նության են գալիս պատա­հա­կան մարդիկ, որոնք քիչ է՝ երկրի գլխին փորձանք են բերում, բայց ոչ մի ժողովրդա­վա­րության էլ չեն ձգտում: Բայց 20–21-րդ դարում բացա­հայտվեց նաեւ, որ մարդիկ ոչ միայն չգի­տեն, թե ինչ են ուզում, այլեւ, այսպես ասած՝ չգի­տեն, որ չգի­տեն: Եվ դա տասնամյակներ տեւող անձի քայքայման գործընթա­ցի արդյունք է: «Անձը, որպես բացարձակ արժեք, իր չվե­րա­ցող գծե­րով ու յուրա­հա­տուկ գիտե­լիքնե­րով… այդ անձը բացա­կա­յում է, այն մեռած է, թռել է մեր գործա­ռութա­յին տիե­զերքից», – Մոնտե­նից գրե­թե 4 դար հետո գրում էր մեկ այլ ֆրանսիա­ցի՝ Ժան Բոդրիա­րը: Իսկ ի՞նչ է գալիս դրան փոխա­րի­նե­լու: Ըստ Բոդրիա­րի՝ «տարբե­րություննե­րի զանգվա­ծա­յին արտադրությունը», մոդելնե­րի արհեստա­կան բազմա­զա­նությունը: Արտադրվում է նույն մակնի­շի 100 տեսա­կի ավտո­մե­քե­նա, կամ 100 երանգնե­րի մազի ներկ, որոնք իբր համա­պա­տասխա­նում են յուրա­քանչյուրի «անձնա­կան» ճաշա­կին: Հետա­զո­տողնե­րից շատե­րը գտնում են, որ այդ դարաշրջա­նը սկսվել է 1914 թվա­կա­նին, երբ բռնկվեց Առա­ջին աշխարհա­մարտը: Ըստ այդ տեսա­կե­տի՝ զանգվա­ծա­յին սպանդի պատճա­ռով պարզ դարձավ, որը անձը՝ որպես նախա­գիծ, իրեն չի արդա­րացրել, եւ այդ ժամա­նակ սկսվել է զանգվածնե­րի պատմությունը: Եթե դա այդպես է, ապա մոտ 100 տարի առաջ սկսած «զանգվածնե­րի դարաշրջա­նի» ծայրա­հեղ արտա­հայտությունն է «սոցիա­լա­կան ցանցեր» երեւույթը: Այդ ցանցե­րը, թվում է, թե միա­վո­րում են մարդկանց, բայց իրա­կա­նում տրո­հում են, մասնա­տում, հատվա­ծա­յին են դարձնում հասա­րա­կություննե­րը:

Հասկա­նա­լու համար, թե ինչպես է դա տեղի ունե­նում, պետք է տարբե­րել, այսպես կոչված, «դեոնտո­լո­գիա­կան» եւ ուտի­լի­տար (օգտա­պաշտա­կան) մոտե­ցումնե­րը: Մի դեպքում առաջ է քաշվում մեկ սկզբունք (որպես կանոն, բարո­յա­կան բաղադրիչ պարունա­կող), որը երբեք, ոչ մի պարա­գա­յում չի կարե­լի խախտել: Մյուս դեպքում չափա­նի­շը հետեւյալն է՝ երջանկացնել որքան հնա­րա­վոր է շատ մարդու, հաշվել, թե քանի հոգի է շահե­լու այս կամ այն գործո­ղությունից: Սկզբունքը մարդկանց միա­վո­րում է, երջանկության ձգտումը՝ բաժա­նում: Բերեմ մի պարզունակ օրի­նակ: Կա՛մ որո­շում ենք, որ մարդկանց միսը, ինչ էլ պատա­հի, չի կարե­լի ուտել (բառիս գոնե ուղիղ իմաստով): Կա՛մ սկսում ենք թվարկել այն «բացա­ռություննե­րը», երբ դա կարե­լի է անել: Արհեստա­կան բազմա­զա­նության ժամա­նա­կա­կից դրսեւո­րումն այն է, որ այդ «բացա­ռություննե­րի» հիման վրա ստեղծվում է 10, 20, 100 ֆորմալ կամ ոչ ֆորմալ «ֆեյսբուքյան խումբ»: Դրանց միջեւ կոմունի­կա­ցիան շատ թույլ է, որովհե­տեւ չկա սկզբունք, որի հիման վրա այդ կոմունի­կա­ցիան պետք է տեղի ունե­նա: Այդ խմբերն «եփվում են» միայն իրենց տեղե­կատվա­կան «փուչիկնե­րի» (կամ պատյաննե­րի) մեջ, եւ դրանց անդամնե­րը պատրաստ չեն լսել այլ խմբե­րի տեսա­կետնե­րը: Որովհե­տեւ, կրկնեմ, չկա կոնսենսուս սկզբունքի վերա­բերյալ: Ահա թե ինչպես է զանգվա­ծա­յին սպառման պարա­գա­յում ապա­հովվում արհեստա­կան բազմա­զա­նությունը, որը նպաստում է հասա­րա­կության տրոհվա­ծությա­նը: Եվ արդյո՞ք չի ստացվում արդյունքում, որ մարդիկ, վերջին հաշվով, չեն հասկա­նում, թե ինչ են ուզում:

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/08/1360196/?fbclid=IwAR05DjHaz2SNwrVlIe-KDP9zrpCJk1Eg5CcIEC3amasREdBjWZS5z5avDis 

© 1998 — 2023 Առա­վոտ – Լուրեր Հայաստա­նից

Առնչվող Հոդվածներ