28.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Թուրք-հայկա­կան պատե­րազմի կարեւոր դրվագնե­րից էր 1920թ. սեպտեմբե­րի 1–7‑ը Բաքվում տեղի ունե­ցած Արեւելքի ժողո­վուրդնե­րի համա­գումա­րը, որը կազմա­կերպել էր բոլշեւիկյան իշխա­նությունը։ Համա­գումա­րին մասնակցում էին Արեւելքի տարբեր երկրնե­րի 1891 պատգա­մա­վոր, ներկա էին նաեւ բոլշեւիկյան հայտնի գործիչներ Զինո­վեւը, Ռադե­կը։ Նրանք արձա­նագրում են, որ Արեւելքի ժողո­վուրդնե­րի հիմնա­կան թշնա­մին կապի­տա­լիստա­կան կեղե­քիչներն են ու համաշխարհա­յին իմպե­րի­լիզմը, եւ առա­ջին հերթին՝ Անգլիան։ Զինո­վեւն իր ելույթում կոչ է անում սրբա­զան պատե­րազմ սկսել իմպե­րիա­լիզմի դեմ: Քանի որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը համարվում էր Անգլիա­յի դաշնա­կի­ցը, համա­գումա­րը «սուրն ուղղում է» նաեւ Հայաստա­նի դեմ։


1920թ. աշնան սկզբին ակնհայտ էր, որ բոլշեւիկնե­րի հետ երկա­րա­տեւ բանակցություններն էական արդյունք չէին տալիս։ Քեմա­լա­կան Թուրքիա­յի հետ ցամա­քա­յին կապի հաստա­տումը եւ հեղա­փո­խությունն Արեւելքում տարա­ծե­լը շարունա­կում էր մնալ Խորհրդա­յին Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթությունը, իսկ Հայաստա­նը խոչընդոտ էր այդ ճանա­պարհին։

Ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը նույնպես դժվա­րությամբ էին հաստատվում. Բեքիր Սամիի պատվի­րա­կությունը Մոսկվա­յում ջանք չէր խնա­յում հնա­րա­վո­րինս շատ փող ու տարածք կորզել հեղա­փո­խա­կան նոր իշխա­նությունից։ Ռուսնե­րի եւ թուրքե­րի դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի արդյունքում 1920թ. օգոստո­սի 24-ին ստո­րագրվում է ռուս-թուրքա­կան պայմա­նագրի նախա­գի­ծը, որով Խորհրդա­յին Ռուսաստա­նը ճանա­չում էր քեմա­լա­կան կառա­վա­րությունը։ Նախագծով երկրնե­րը չէին ընդունում բոլոր այն պայմա­նագրե­րը, որոնք նրանց պարտադրվել էին արտա­քին ուժե­րի կողմից։ Այս կետը հիմնա­կա­նում վերա­բե­րում էր Սեւրի պայմա­նագրին։ Նախագծի 3‑րդ հոդվա­ծով կողմե­րը պարտա­վորվում էին փոխա­դարձ համա­ձայնությամբ ձեռնարկել բոլոր անհրա­ժեշտ միջոցնե­րը երկու երկրնե­րի միջեւ երկա­թուղա­յին կապ հաստա­տե­լու համար (Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1. Составитель, ответственный редактор, автор предисловия и комментария Ю. Г. Барсегов. Москва, 2003г., էջ 150–152

Նախագծում ուշագրավ դրվագ կար, որը վերա­բե­րում էր Բաթումի, Կարսի եւ Արդա­հա­նի շրջաննե­րին, որոնց պատկա­նե­լությունը պետք է որոշվեր «ազատ հանրաքվեի» միջո­ցով։ Թուրքե­րը պնդում էին, որ այս շրջաններն անցնե­լու են իրենց տիրա­պե­տության տակ։ Չիչե­րինն առարկում է, եւ նախագծի ստո­րագրումից երկու օր անց թուրքա­կան պատվի­րա­կության անդամ Յուսուֆ Քեմա­լը մեկնում է Անկա­րա՝ Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վից նոր հանձնա­րա­րա­կաններ ստա­նա­լու։ Կարեւոր է, որ նա իր հետ տանում էր Խորհրդա­յին Ռուսաստա­նի խոստա­ցած ոսկու մի մասը։ Տարբեր հուշագրություննե­րում եւ գիտա­կան աշխա­տություննե­րում նշված է, որ այս նախա­գիծն ազա­տում է թուրքե­րի ձեռքը եւ Հայաստա­նի վրա հարձակվե­լու ազդանշան դառնում։

ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Թուրք-հայկա­կան պատե­րազմի կարեւոր դրվագնե­րից էր 1920թ. սեպտեմբե­րի 1–7‑ը Բաքվում տեղի ունե­ցած Արեւելքի ժողո­վուրդնե­րի համա­գումա­րը, որը կազմա­կերպել էր բոլշեւիկյան իշխա­նությունը։ Համա­գումա­րին մասնակցում էին Արեւելքի տարբեր երկրնե­րի 1891 պատգա­մա­վոր, ներկա էին նաեւ բոլշեւիկյան հայտնի գործիչներ Զինո­վեւը, Ռադե­կը։ Նրանք արձա­նագրում են, որ Արեւելքի ժողո­վուրդնե­րի հիմնա­կան թշնա­մին կապի­տա­լիստա­կան կեղե­քիչներն են ու համաշխարհա­յին իմպե­րի­լիզմը, եւ առա­ջին հերթին՝ Անգլիան։ Զինո­վեւն իր ելույթում կոչ է անում սրբա­զան պատե­րազմ սկսել իմպե­րիա­լիզմի դեմ: Քանի որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը համարվում էր Անգլիա­յի դաշնա­կի­ցը, համա­գումա­րը «սուրն ուղղում է» նաեւ Հայաստա­նի դեմ։

Մշակ, 18 սեպտեմբե­րի, 1920թ., թիվ 92

«Սրբա­զան պատե­րազմը մահմե­դա­կան աշխարհում շատ հասկա­նա­լի մի շարժում է, որ կրկնվել է պատմության մեջ անթիվ անգամներ եւ մարդկության գլուխն անթիվ եւ անհա­մար սոսկումներ է բերել: Սրբա­զան պատե­րազմը միայն կրո­նի համար է, միայն կրո­նի հակա­ռա­կորդնե­րի եւ թշնա­մի­նե­րի դեմ: Բաքվի արեւելյան ժողո­վի մեջ պատե­րազմի հրա­վե­րը շատ հեշտ ըմբռնվեց եւ շատ հարա­զատ տպա­վո­րություն թողեց հավաքված արեւելցի իսլամնե­րի սրտի մեջ: Ամեն մեկը հասկա­ցավ, որ քարոզվում է արշա­վանք քրիստոնյա­նե­րի դեմ: Զինո­վեւի խոսքե­րը, թե այդ պատե­րազմը պիտի կապի­տա­լիստնե­րի եւ իմպե­րիա­լիստնե­րի դեմ լինի, անհասկա­նա­լի կմնան արեւելցու համար, որ գիտե միայն երկու կարգի մարդիկ — գյա­վուր եւ ուղղա­հա­վատ»:

«Ի՞նչ է անում Անգլիան Հայաստա­նում եւ Վրաստա­նում, որտեղ իր ոսկով դաշնակցա­կաննե­րի եւ մենշեւիկնե­րի ծախու կառա­վա­րություննե­րի լծի տակ է պահում գյուղա­ցի­նե­րին եւ բանվորնե­րին՝ դրդե­լով նրանց կռվե­լու Ադրբե­ջա­նի եւ Ռուսաստա­նի ժողո­վուրդնե­րի դեմ»,- ասված էր Արեւելքի ժողո­վուրդնե­րի համա­գումա­րի հայտա­րա­րության տեքստում։

1920թ. սեպտեմբե­րի սկզբին աշխարհում եւ տարա­ծաշրջա­նում ստեղծվել էր այնպի­սի իրա­վի­ճակ, որը հնա­րա­վո­րություն էր տալիս Թուրքիա­յին սկսե­լու հարձա­կումը Հայաստա­նի վրա։ Քեմա­լը վաղուց էր պատրաստվում հարձակվել, ինչի մասին հայտա­րա­րել էր դեռեւս 1920թ. փետրվա­րի 5‑ին (Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ, Երեւան, 2019)։ Հետա­գա­յում եւս նա մի քանի անգամ դիմել էր Կարա­բե­քիր փաշա­յին հարձակման նպա­տա­կա­հարմա­րության համար։


Սիմոն Վրացյա­նը գրում է, որ Քեմա­լը հարձա­կումը նախա­տե­սում էր սկսել ավե­լի շուտ. «Դեռ հունի­սին թուրքե­րը պատրաստվում էին հարձակվել Հայաստա­նի վրա։ Վայրկյա­նը շատ հարմար էր։ Հունաստա­նը կանգնեցրել էր արշա­վանքը Իզմի­րի ճակա­տում։ Ֆրանսիան փնտրում էր քեմա­լա­կաննե­րի բարե­կա­մությունը՝ անգամ Կիլի­կիան պարպե­լու գնով։ …Սակայն մասամբ բոլշեւիկնե­րի ազդե­ցության տակ եւ մասամբ հունա­կան ճակա­տի դեպքե­րի փոփո­խության հետեւանքով Մուստաֆա Քեմա­լը վարա­նում էր վճռա­կան գործո­ղություննե­րի անցնե­լու» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 1993թ.

Նույն կարծիքն է հայտնել նաեւ 1920-ին Շիրա­կի նահանգա­պետ Կարո Սասունին՝ գրե­լով, որ «պատե­րազմի սկզբնա­վո­րությունը 1920‑ի սեպտեմբե­րի 14‑ը չպի­տի նկա­տել, այլ հունիս ամի­սը, երբ սկսան հայկա­կան գործո­ղություննե­րը ներքին ճակատնե­րու դեմ, որոնք Քյա­զիմ Կարա­բե­քիր փաշա­յի առա­ջին ամրա­ցած դիրքերն էին» (Կարո Սասունի, Հայ-թրքա­կան պատե­րազմը, Հայրե­նիք, թիվ 4, 1926թ., Բոստոն

ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՀԱՐՄԱՐ ՊԱՀԸ»

Հայաստա­նի վրա հարձակվե­լու որո­շումը պայմա­նա­վորված էր նաեւ Խորհրդա­յին Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթություննե­րով: Թուրքիան շատ լավ հասկա­նում էր իր կարեւոր նշա­նա­կությունը բոլշեւիկյան իշխա­նության համար եւ փորձում էր օգտվել ստեղծված դրությունից։ 1920թ. սեպտեմբե­րի 15-ին արտա­քին գործե­րի ժողկոմ Չիչե­րի­նը գրում էր, որ իրենք պետք է օգտա­գործեն հարմար պահը։

«Թուրքիա­յում է մեր արեւելյան քաղա­քա­կա­նության ծանրության կենտրո­նը։ Պետք է ջանք չխնա­յել թուրքե­րի ցանկություննե­րը բավա­րա­րե­լու համար։ Այս առումով տեղում ավե­լի շատ գործ կարե­լի է անել, քան կենտրո­նում։ …Թուրք ազգայնա­կաննե­րի ընդգրկումը Արեւելքի դեմոկրա­տա­կան, հեղա­փո­խա­կան հոսքի մեջ չափա­զանց ուժե­ղացնում է մեր դիրքե­րը»,- գրում էր Չիչե­րի­նը (Հայաստա­նի Հանրա­պե­տությունը 1918–1920թթ., փաստաթղթե­րի եւ նյութե­րի ժողո­վա­ծու, Երեւան, 2000)։

Օլթիի շրջա­նը հայկա­կան տիրա­պե­տության տակ էր անցել 1920‑ի հունի­սին։ Թեեւ այն Հայաստա­նի կազմում էր, սակայն Թուրքիան բողո­քի նոտա­ներ էր հղել Հայաստա­նի կառա­վա­րությա­նը։ Հետա­գա­յում նրանք փորձում էին Հայաստան ներխուժե­լը հիմնա­վո­րել հայե­րի կողմից Օլթիի գրա­վումով։

Ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվում են սեպտեմբե­րի 9‑ին, երբ թուրքա­կան հրե­տա­նին կրակ է բացում Վասկուտ սարի վրա, որտեղ հայկա­կան դիրքերն էին, իսկ գիշե­րը գրո­հում 5065 բարձունքը։ Հայկա­կան ուժերն ընդունում են մարտը եւ հետ մղում թուրքա­կան առա­ջին գրո­հը։ Սեպտեմբե­րի 10-ին թուրքա­կան երկու ինքնա­թիռ հետա­խուզա­կան թռիչք է իրա­կա­նացնում Սարի­ղա­մի­շի ամբողջ ճակա­տի երկայնքով։

ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ

 Թուրքա­կան հարձակման երկրորդ ալի­քը սեպտեմբե­րի 13-ին էր, որին հայկա­կան զորքե­րը չեն կարո­ղա­նում դիմադրել եւ Օլթիից նահանջում են։ Սիմոն Վրացյա­նը նույն օրը հեռագրում է Թիֆլի­սում հայկա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նին, որ հայե­րը հետ են քաշվել Օլթիից։ Սարի­ղա­մի­շի ուղղության վրա թուրքե­րի ձեռքն էր անցել նաեւ Վասկուտ սարը եւ Բերդի­խը։ Վրացյա­նը խնդրում էր անհա­պաղ դիմել Փարի­զին՝ հայտնե­լով, որ թուրքե­րը խախտում են իրենց իսկ ստո­րագրած հաշտության պայմա­նա­գի­րը։


Հայկա­կան բանա­կը, թեեւ բավա­կա­նին սպա­ռա­զի­նություն եւ հանդերձանք ուներ, սակայն թվա­կազմով զգա­լիո­րեն զիջում էր թուրքա­կան ուժե­րին։ Բացի այդ, հայկա­կան զորքը ցրված էր երկրի հեռա­վոր շրջաննե­րում, որտեղ դիրքա­յին ռազմա­կան գործո­ղություններ էին ընթա­նում խորհրդա­յին եւ ադրբե­ջա­նա­կան զորքե­րի հետ։ Կարո Սասունին գրում է, որ Օլթիի եւ Սարի­ղա­մի­շի ուղղություննե­րում տեղա­կայված էին հայկա­կան 4‑րդ եւ 1‑ին գնդե­րը՝ գնդա­պետներ Միրի­մանյա­նի եւ Հարությունյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ, որոնք ունեին ընդհա­նուր 2400 զինվոր։ Եվս 550 զինվոր Կարսում էր՝ գնդա­պետ Մազմանյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ։ 
Թուրքա­կան բանակն անհա­մե­մատ ավե­լի մեծ էր ու լավ սպա­ռա­զինված։ 
Հայաստա­նի վրա հարձա­կումը, ըստ Վրացյա­նի, իրա­կա­նացնում էին 15-րդ բանա­կա­յին կորպուսի 3‑րդ, 9‑րդ, 11-րդ խառը դիվի­զիա­նե­րը, ինչպես նաեւ «երկու աշի­րե­թա­կան գունդ, մի բրի­գադ այրուձի, թրքա­կան եւ քրդա­կան հրո­սա­կախմբեր եւ այլն։ Կանո­նա­վոր զորքե­րի թիվը հասնում էր 28 000‑ի, որից 3000‑ը ձիա­վոր։ Զորքը պարե­նա­վորված էր շատ լավ, ուներ առատ ռազմամթերք, հագուստ, որը ստա­նում էր իտա­լա­ցի­նե­րից, ֆրանսիա­ցի­նե­րից եւ Խորհրդա­յին Ռուսաստա­նից»։

ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վրացյա­նը գրում է, որ պատե­րազմի հենց սկզբից Հայաստա­նը մնում է բոլո­րո­վին մենակ։ Մայիսյան ապստամբությունը, բոլշեւիկնե­րի առաջխա­ղա­ցումը, ներքին բազմա­թիվ խնդիրներն ու իշխա­նությունից խոր դժգո­հությունը թուլացրել էին հայկա­կան բանա­կը։ «Հայաստա­նը պատրաստ չէր այդ պատե­րազմին… Զինվո­րա­կան իշխա­նությունը թույլ էր տվել, որ բանա­կի զինվորնե­րի մի մասը գնա տուն դաշտա­յին աշխա­տանքներ կատա­րե­լու համար։ Թուրքե­րի ընդհա­նուր հարձա­կումը հանկարծա­կիի բերեց հայկա­կան բարձր հրա­մա­նա­տա­րությա­նը»,- գրում է Վրացյա­նը։

Բանա­կում մեծ էր նաեւ դասալքությունը, որը սպառնա­լից չափե­րի է հասնում ակտիվ մարտա­կան գործո­ղություննե­րի ընթացքում։ Սեպտեմբե­րին Սեպուհի սպա­նե­րը զեկուցում էին, որ «համարյա բոլոր նոր զինվորնե­րը փախել են, իսկ հին զինվորնե­րը վերջին մարտե­րի ընթացքում մեծա­մա­սամբ կամ սպանվել են կամ վիրա­վոր են։ Գնդերն այսպի­սի վիճա­կում կորցնում են իրենց մարտա­կան նշա­նա­կությունը»։

Օլթիի եւ Կողբի շրջաննե­րի ռազմա­կան գործո­ղություննե­րը միայն սկիզբն էին, եւ մի քանի օր անց՝ սեպտեմբե­րի 23-ին, թուրքա­կան բանակն անցնում է ընդհա­նուր հարձակման. սկսվում է հայ-թուրքա­կան պատե­րազմը։ Սեպտեմբե­րի 30-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը հաղորդագրություն է տարա­ծում.

«Սեպտեմբե­րի 23‑ի գիշե­րը տաճիկնե­րը մեծ ուժե­րով հարձակման դիմե­ցին Փենեա­կի եւ Բարդուսի ճակատնե­րում։ Մեր զորա­մա­սե­րը սաստիկ դիմադրություն ցույց տալով՝ ամրա­ցան Վերի­շե­նի բարձունքնե­րի վրա։ Նույն սեպտեմբե­րի 23-ին տաճկա­կան խոշոր ուժեր գրոհ տվին դեպի Կարաուրգան, որտե­ղից մեր զորքե­րը քաշվե­ցին Սողանլուխ լեռնաշղթան։ Հայտնի է դարձել, որ տաճիկնե­րի անմի­ջա­կան նպա­տակն է կտրել Սարի­ղա­միշ-Կարս երկա­թուղին եւ ազա­տությունից զրկել Սարի­ղա­մի­շի եւ Կաղզվա­նի զորքերն ու ժողո­վուրդը։ Անակնկալնե­րից եւ զոհե­րից խուսա­փե­լու եւ ավե­լի հարմար դիրքեր գրա­վե­լու նպա­տա­կով՝ մեր հրա­մա­նա­տա­րությունը սեպտեմբե­րի 29‑ի գիշե­րը դատարկել է Սարի­ղա­միշն ու Կաղզվա­նը»

Հայաստա­նում հայտա­րարվում է մինչեւ 37 տարե­կան զինա­պարտնե­րի զորա­կոչ։ Կառա­վա­րությունը մահա­պա­տիժ է սահմա­նում դասալքության համար։ Հատուկ որոշմամբ նախա­րարներն անձամբ պետք է ներկա­յացնեին անփո­խա­րի­նե­լի համարվող աշխա­տա­կիցնե­րի ցանկը. պետա­կան համա­կարգի մյուս բոլոր աշխա­տողնե­րը պետք է անցնեին զինվո­րա­կան ծառա­յության։ Վարչա­պետ Համո Օհանջանյա­նը կառա­վա­րության անունից դիմում է բնակչությա­նը՝ սրբա­զան կռվի կանչե­լով։ Հայաստա­նը լարում էր բոլոր ուժե­րը զորեղ հակա­ռա­կորդին դիմա­կա­յե­լու համար…

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ