15.8 C
Yerevan

Արձա­նագրե­ցինք, Իսկ Հետո՞

Ասես հաստատված սխե­մա լինի, որովհետև կոչի հետ կողք կողքի ընթա­նում է դատա­պարտման գործընթա­ցը: Ընդ որում բանա­վոր ու նույն մակարդա­կի, ինչ որ կոչե­րը: Բնա­կա­նա­բար զրո արդյունքով, ինչպես և սպա­սե­լի էր: 1915 թիվը վկա:

Մեր Ուղին

Արդեն գրե­թե բոլո­րը, կամ գոնե հետաքրքրվածնե­րը տեղե­կա­ցան, որ Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի առա­ջին գլխա­վոր դատա­խազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսա­րաննե­րի դասա­խոս Լուիս Մորե­նո Օքամփո­յի զեկույցի մասին, որտեղ նա իր ներկա­յացնում է իր իրա­վա­կան հետա­զո­տությունն առ այն, որ Արցա­խում հայե­րը ցեղասպա­նության են ենթարկվում:

Շնորհա­կալ լինե­լով Օքամփո­յին, իր բարի կամքի դրևսորման, բարե­խիղճ աշխա­տանքի և առհա­սա­րակ մարդկա­յին ներքին բարո­յա­կա­նությունը բարձր պահե­լու համար և խորա­պես գնա­հա­տե­լով նրա աշխա­տանքը, այնուա­մե­նայնիվ հարց է առա­ջա­նում. «Արձա­նագրե­ցինք, հետո՞»:

Ո՛չ, սա չար կատակ կամ հեգնանք չէ, սա ավե­լի շատ տարա­կուսանք է: Մինչև Օքամփո­յի զեկույցի ներկա­յա­ցումն ու տարա­ծումն էլ, բոլորն էլ շատ լավ գիտեին, թե Արցա­խում ինչ է կատարվում: Բոլորն էլ հրա­շա­լի գիտեն, որ ադրբե­ջա­նա­կան բռնա­պե­տի համա­կարդկա­յին քաղա­քա­կա­նությունը սովի է մատնել 100 հազա­րից ավել մարդու և նպա­տակ ունի նրանց անմարդկա­յին ճնշումնե­րի գնով վտա­րել իրենց հայրե­նի­քից: Շատ-շատերն են Ալիևի քաղա­քա­կա­նությունը համե­մա­տել Հիտլե­րի կամ Ստա­լի­նի ոճի հետ:

Համե­մա­տե­ցինք, հետո՞:

Ինչպես նաև անընդհատ տարածվում են տարա­տե­սակ կոչեր, որ անհրա­ժեշտ է անմի­ջա­պես գործի դնել ամե­նա­լուրջ ջանքե­րը, այլա­պես Արցա­խի հայե­րը կդա­տա­պարտվեն ոչնչացման: Ընդ որում կոչեր եղան ինչպես համաշխարհա­յին քաղա­քա­կան դեմքե­րի, պետա­կան ղեկա­վարնե­րի, մտա­վո­րա­կաններ, այնպես էլ տարբեր տրա­մա­չա­փի սպորտա­յին մարզիկնե­րի, հայ բլո­գերնե­րի, դերա­սաննե­րի և այլոց կողմից: Ու եթե միջազգա­յին մակարդա­կի հայտնիություն ունե­ցող որևէ դեմքի կոչը որոշ զանգվածնե­րի ականջին հասավ, հայ բլո­գերնե­րի կոչը իրենց ինսթագրամ ու տիկ-տոկյան լսա­րա­նից այն կողմ չգնաց: Իհարկե պետք չէ մեղադրել, մարդիկ այդքանն են կարո­ղա­նում, այդքանն են անում, ի տարբե­րություն կարող ուժե­րի, որոնք առայժմ ճակատներն են կնճռո­տում և հերթա­կան լղոզված նախա­դա­սություններն արտա­սա­նում: Ու ոչ մի կոչ էլ տեղ չհա­սավ: Պարզ էր, որ չի հասնե­լու:

Կոչ արե­ցինք, հետո՞:

Ասես հաստատված սխե­մա լինի, որովհետև կոչի հետ կողք կողքի ընթա­նում է դատա­պարտման գործընթա­ցը: Ընդ որում բանա­վոր ու նույն մակարդա­կի, ինչ որ կոչե­րը: Բնա­կա­նա­բար զրո արդյունքով, ինչպես և սպա­սե­լի էր: 1915 թիվը վկա:

Դատա­պարտե­ցինք հետո՞:

Ու էլի տարա­տե­սակ նման միջո­ցա­ռումներ, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս:

Իսկ ինչ է լինե­լու հետո: Արցա­խի հայե­րը տեղահանվելո՞ւ են, թե սպանվե­լու: Այսինքն նոր 1915թ. է հասունա­նում հենց հիմա՝ «քաղա­քա­կիրթ աշխարհի քթի տակ»: Ընդ որում, եթե 1915թ. տեղե­կատվա­կան տեխնո­լո­գիա­ներն այս արա­գությունն ու հասա­նե­լիությունը չունեն, ապա հիմա վերա­նում է նաև այն միֆը, թե մարդիկ չգի­տեին, ինչ էր կատարվում սիրիա­կան անա­պատնե­րում, իսկ երբ իմա­ցան, արդեն բանը բանից անցել էր: Իսկ հիմա, որ գիտեն ի՞նչ է փոխվում: Ինչ որ բան փոխվո՞ւմ է, բացի այն խայտա­ռակ հավե­լումից, որ Արցախ ուղարկված բեռնա­տարնե­րը մինչև հիմա կանգնած են ու չեն կարո­ղա­նում մուտք գործել Արցախ, իսկ այնտեղ արդեն սովից մարդիկ են մահա­նում:

Նման պահե­րին շատ բարդ է միանշա­նակ ասել, որ պետք է այսպես անել կամ այնպես: Բայց հասկա­նա­լի է առնվազն այն, որ «մտա­հո­գություն-կոչ-դատա­պարտում» ձևա­չա­փը ճի աշխա­տում: Գոնե դա պիտի մեր գիտակցությա­նը հասած լիներ:

Բայց մենք առայժմ չենք կարո­ղա­նում որևէ բան ձեռնարկել, իսկ միջազգա­յին մակարդա­կում Ալիևը փորձում է հասնել նրան, որ Արցա­խի պաշտպա­նության բանա­կը ճանաչվի որպես սեպա­րա­տիստա­կան խումբ, մի բան, որի մասին բազմիցս նշել ենք այդ ամե­նի սկսվե­լուց դեռևս ամիսներ առաջ:  

Միա­կը, որի ձեռքե­րում ինչ, որ բան կա՝ ՀՀ կառա­վա­րությունն է: Կառա­վա­րությունը պիտի աշխա­տի, պիտի անի անհնա­րի­նը, համո­զի, վախեցնի, կաշա­ռի, սպառնա, շանտաժ անի, անի ինչ հնա­րա­վոր է, որը կօգնի Արցա­խի հայե­րին: Պիտի ապա­ցուցի, որ ինքն իրնից ինչ որ բան է նշա­նա­կում: Որովհետև եթե Արցա­խի հարցում ՀՀ‑ը մնա անճա­րակ դիտորդի դերում, ապա այն հստակ ցուցա­նիշ է լինե­լու, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը սպա­ռել է իրեն որպես վարչա­տա­րածքա­յին միա­վոր: Արցա­խի հայե­րի սովա­մա­հության հարցը հիմա մեր ազգա­յին-պետա­կան կենսունա­կության չափիչ ուժն է: Կա՛մ ՀՀ ջանքե­րով Արցա­խի հայությունը փրկվում է գոնե այս պահի տառա­պանքից, կամ սովից մահա­ցող ամեն հայ երե­խա­յի հետ անհե­տա­նում է հայ ժողովրդի՝ պետություն ունե­նա­լու բարո­յա­կան իրա­վունքը:

Ներկա­յացնում ենք Օքամփո­յի զեկույցի հայե­րեն և անգլե­րեն տարբե­րակնե­րը՝

Հայերեն(հակիրճ)՝

https://iravaban.net/436590.html?fbclid=IwAR0GdA_FH6j8ssnm9Na5tZp90aXpMPmyc0egqnj5I_1Nug8zMYfK-4T3dnA

անգլե­րեն‘

Առնչվող Հոդվածներ