29.8 C
Yerevan

Պանթուրքիզմի Օրենքը

Պանթուրքիզմը չի բավա­րարվում սոսկ անհագ լինե­լով։ Նա նաև չափա­զանց ցինիկ է, քանի որ մի կողմից պահանջե­լով ստեղծել գոյություն չունե­ցող «Զանգե­զուրի միջանցքը», մյուս կողմից ադրբե­ջա­նա­կան բանա­կը փակել է «Լաչի­նի միջանցքը», որն իրա­պես գոյություն ունի և միակ ճանա­պարհն է, որը կապում է Լեռնա­յին Ղարա­բա­ղը Հայաստա­նին։ 

Արա Թորանյան

Այն, ինչ այժմ անում են Ալիևն ու Էրդո­ղա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում, Հոլո­դո­մո­րի՝ Ստա­լի­նի կողմից 1932թ․ ուկրաի­նա­ցի­նե­րի նկատմամբ սովա­մա­հությամբ իրա­կա­նացված ցեղասպա­նության ճշգրիտ պատճե­նումն է: Ռազմա­վա­րություն, որը պսակվել է հաջո­ղությամբ…

«Սխալ է ընդվզե­լը. Անգամ ընդդեմ բռնա­կա­լության՝ սխալ է պահանջել ազա­տություն, արժա­նա­պատվություն, արդա­րություն, ժողովրդա­վա­րություն։ Սխալ է ոչինչ չսո­վո­րել 1915թ․ ցեղասպա­նությունից և ցանկա­նալ շարունա­կել լինել այնպի­սին, ինչպի­սին կաս, երբ քեզ թիրա­խա­վո­րում են հենց այդ պատճա­ռով:

Սխալ է անտե­սել այն իրո­ղությունը, որ պանթուրքիզմի գաղա­փա­րա­խո­սության մեջ հայե­րի համար հնա­րա­վոր որևէ տեղ չկա։ Եվ դա իհարկե առա­վել ևս, երբ նրանք հպարտա­նում են, որ դիմա­կա­յում են ճնշումնե­րին, ինչպես Լեռնա­յին Ղարա­բա­ղում ապրող հայե­րը»։
Սա այն դասն է, որ հիմնա­կան շահագրգիռ կողմե­րին, հընթացս նաև աշխարհին, հիշեցնում են Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը, ովքեր հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տում են ավարտին հասցնել 19-րդ դարա­վերջի և 20-րդ դարասկզբի իրենց օսմանյան գաղա­փա­րա­խոս նախնի­նե­րի կողմից հիմք դրված բնաջնջման նախա­ձեռնությունը։ Հին պատմություն, որի էջն այսօր նրանք ցանկա­նում են մեկընդմիշտ շրջել՝ վերջնա­կան ավարտին հասցնե­լով խնդրի բուն պատճա­ռի ոչնչա­ցումը՝ այսինքն՝ այն ամե­նը, ինչ դեռևս մնա­ցել է աշխարհագրա­գետ Միշել Բրյունո­յի արտա­հայտությամբ «Բազմա­հա­զա­րամյա այս ազգ-աշխարհից»։
2020թ. Ադրբե­ջա­նի կողմից սանձա­զերծված պատե­րազմն այսօր ընձեռնում է դա իրա­կա­նացնե­լու «հնա­րա­վո­րություննե­րի պատուհա­նը»։ Թուրք-ադրբե­ջա­նա­կան կոա­լի­ցիա­յի կողմից ջախջախված փոքր Լեռնա­յին Ղարա­բա­ղը՝ Հայաստա­նի պատմա­կան բնօրրա­նը, որը 30 տարի ապրել է ազատ, Ալիևի բռնա­պե­տա­կան ռեժի­մի կողմից վերանվաճվե­լու ճանա­պարհին է։ Միևնույն ժամա­նակ, Բաքուն և Անկա­րան առաջ են մղում իրենց ռազմա­կան առա­վե­լությունը՝ գործադրե­լով ուժեղ ռազմա­կան ճնշում ձեռք բերե­լու այն, ինչ նրանք անվա­նում են «Զանգե­զուրի միջանցք», այն է՝ Հայաստա­նի հարա­վա­յին հատվա­ծի բռնա­զավթում՝ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի միջև ցամա­քա­յին կապի շարունա­կա­կա­նության ապա­հովման նպա­տա­կով: Օգոստո­սի 1‑ին Անկա­րա­յում Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Ջեյհուն Բայրա­մո­վի հետ հանդիպման ժամա­նակ Էրդո­ղա­նը բիրտ ձևով վերա­հաստա­տել է այս տարածքա­յին պահանջը։
Բայց պանթուրքիզմը չի բավա­րարվում սոսկ անհագ լինե­լով։ Նա նաև չափա­զանց ցինիկ է, քանի որ մի կողմից պահանջե­լով ստեղծել գոյություն չունե­ցող «Զանգե­զուրի միջանցքը», մյուս կողմից ադրբե­ջա­նա­կան բանա­կը փակել է «Լաչի­նի միջանցքը», որն իրա­պես գոյություն ունի և միակ ճանա­պարհն է, որը կապում է Լեռնա­յին Ղարա­բա­ղը Հայաստա­նին։ Այս ամբողջո­վին անօ­րի­նա­կան ռազմա­կան գործո­ղությունն արդեն ութ ամիս է, ինչ կտրել է հայկա­կան անկլա­վի բնակչությա­նը մնացյալ աշխարհից։ Մինչ օրս՝ եզա­կի իրա­վի­ճակ աշխարհի երե­սին։ Այլևս ոչինչ չի անցնում միջանցքով։ Առա­ջին անհրա­ժեշտության, հիգիե­նա­յի և տարրա­կան հարմա­րա­վե­տության ապրանքնե­րի պաշարնե­րը վաղուց սպառվել են։ Նույնը վերա­բե­րում է դեղո­րայքին: Բնակչությա­նը, որը ժամա­նա­կա­կից էր ու առա­ջա­դեմ, ստի­պել են վերա­դառնալ միջնա­դարյան կենցա­ղին, իսկ այսօր նրան արդեն սովն է սպառնում՝ ինչպես ներմուծման իսպառ բացա­կա­յության, այնպես էլ վառե­լի­քի ընդհա­նուր պակա­սի պատճա­ռով ներքին փոխադրումնե­րի անհնա­րի­նության պատճա­ռով։
Պանթուրքիզմը, որը հայե­րի նկատմամբ իր «վերա­բերմունքով» օրի­նակ է ծառա­յել նացիստնե­րին՝ թե ինչպես կարող էին վարվել հրեա­նե­րի հետ (տե՛ս իսրա­յե­լա­ցի պատմա­բան Ստեֆան Իհրի­գի «Աթա­թուրքը նացիստա­կան երև­ա­կա­յության մեջ» աշխա­տությունը), նաև «համեստ» է՝ գիտի ուրիշնե­րից ևս սովո­րել. այն, ինչ այժմ անում են Ալիևն ու Էրդո­ղա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում, Հոլո­դո­մո­րի՝ Ստա­լի­նի կողմից 1932թ․ ուկրաի­նա­ցի­նե­րի նկատմամբ սովա­մա­հությամբ իրա­կա­նացված ցեղասպա­նության ճշգրիտ պատճե­նումն է: Ռազմա­վա­րություն, որը պսակվել է հաջո­ղությամբ… Ինչ վերա­բե­րում է ռուսա­կան ուժե­րին, որոնք պետք է ռազմա­կան ճանա­պարհով ապա­հո­վեին 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի հրա­դա­դա­րի պայմա­նագրի կատա­րումը՝ ի թիվս այլ բանե­րի երաշխա­վո­րե­լով նաև Լաչի­նի միջանցքում ազատ տեղա­շարժը, իրենց անգործությամբ օգնում են հումա­նի­տար աղե­տի վատթա­րացմա­նը։ Էրդո­ղա­նի և Ալիևի հետ Պուտի­նի անմի­ջա­կան շահե­րը ավե­լի ծանր են կշռում, քան «արև­ելքի քրիստոնյա­նե­րի» հետ «սլա­վոննե­րի» քաղա­քակրթա­կան համե­րաշխության մասին լեգենդնե­րը։ Այս ընթացքում եվրո­պա­ցի մի քանի տասնյակ դիտորդներ, «քաջա­բար» զինված հեռա­դի­տակնե­րով, հեռվից դիտում են, թե ինչ է կատարվում՝ միա­ժա­մա­նակ զգուշացնե­լով Բաքվին իրենց ամե­նա­փոքր տեղա­շարժի մասին։
Պաշտպանված լինե­լու համար հնա­րա­վոր որևէ մոլորված գնդա­կից․․․ Բացի նրա­նից, որ ցեղասպան այս քաղա­քա­կա­նությունը բացարձա­կա­պես անհանդուրժե­լի է, այն ինչ առա­վել շատ է ընդվզում և սկանդալ առա­ջացնում այն է, որ դա տեղի է ունե­նում ներկա, իրա­կան ժամա­նա­կում, առանց որևէ կոնկրետ խոչընդո­տի հանդի­պե­լու, մեր եվրո­պա­ցի առաջնորդնե­րի սառը, անտարբեր հայացքի ներքո։ Վերջիննե­րիս և Ալիևի միջև 2021թ․ հուլի­սին կնքված գազա­յին համա­ձայնա­գիրն ավե­լի ու ավե­լի քիչ է թաքցնում իր ֆաուստյան էությունը։ Թվում է, թե ոչ մի բան չի կարող եվրո­պա­ցի այս առաջնորդնե­րին դուրս հանել իրենց թմբի­րա­յին, քարա­ցած վիճա­կից: Ո՛չ Հաա­գա­յի դատա­րա­նը, որը փետրվա­րի 7‑ի իր վճռում պահանջել էր վերացնել շրջա­փա­կումը, և ո՛չ էլ նույն պահանջով 2022թ․ դեկտեմբե­րի 21-ին և ընթա­ցիկ տարվա հուլի­սի 12-ին ընդունված ՄԻԵԴ‑ի վճիռնե­րը։
Եվ ոչ էլ նույնիսկ Եվրո­պա­յի խորհրդի կամ Եվրա­խորհրդա­րա­նի կրկնվող բանաձև­ե­րը, որոնք կոչ են անում պատժա­մի­ջոցներ կիրա­ռել Ալիևի ռեժի­մի դեմ, էլ չենք խոսում նույն պահանջով Ֆրանսիա­յի Ազգա­յին ժողո­վի և Սենա­տի կողմից միա­ձայն ընդունված բանաձև­ե­րի մասին։
Այս իներցիա­յի ուժն ակնհայտո­րեն ճանա­պարհ է հարթում պանթուրքիզմի համար, որը ԴԱԻՇ‑ի ծափե­րի ներքո տարածվում է նաև դեպի սիրիա­կան և իրաքյան Քրդստան, և որի ձեռքերն ավե­լի ու ավե­լի ազատ են՝ կանխա­տե­սե­լի հանցա­գործ հետև­անքնե­րով իր օրենքը Լեռնա­յին Ղարա­բա­ղին և Հայաստա­նին պարտադրե­լու համար։
Սակայն այս փուլում եվրո­պա­կան կառույցնե­րի գործա­դիր իշխա­նություննե­րը պետք է հաշվի առնեն մեկ բան. եթե մենք քայլեր չձեռնարկենք այս կոտո­րածն իրա­վունքի ուժով կանխե­լու կամ կասեցնե­լու համար, ապա գնա­լով ավե­լի ու ավե­լի կնվա­զի մեղսակցությունից կամ վտանգի տակ գտնվող ժողովրդին չօգնե­լու մեր իսկ պատասխա­նատվությունից խուսա­փե­լու հնա­րա­վո­րությունը: Նրանք, ովքեր ի հեճուկս իրենց տարբեր ատյաննե­րի ու հանրության վճիռնե­րին ու նախազգուշա­ցումնե­րին, թույլ կտան էթնիկ զտումներ, առա­վել ևս՝ հայե­րի դեմ նոր ցեղասպա­նություն, անխուսա­փե­լիո­րեն կհայտնվեն պատմության դատի առջև: Եվ այս ստո­րության դեմ ընդվզող բարե­սիրտ և դեմոկրատ մարդիկ ողջ Եվրո­պա­յում պարտա­վոր կլի­նեն ապա­հո­վել, որ նման ղեկա­վարնե­րը նույնպես չխուսա­փեն դատաստա­նից:
Արա Թորանյան
Ֆրանսա­հայ կազմա­կերպություննե­րի համա­կարգող խորհրդի համա­նա­խա­գահ, «Nouvelles d’Arménie» պարբե­րա­կա­նի գլխա­վոր խմբա­գիր
Հոդվա­ծի սկզբնաղբյուրը՝ https://laregledujeu.org/2023/08/02/39537/la-loi-du-panturquisme/
Լուսանկա­րը՝ Արա Թորանյա­նի ֆեյսբուքյան էջից

Առնչվող Հոդվածներ