29.8 C
Yerevan

Առկա Են Ցեղասպա­նության Բոլոր Նշաննե­րը

Ցեղասպա­նության կանխարգե­լումը և խոցե­լի բնակչության պաշտպա­նությունը համաշխարհա­յին հանրության հիմնա­րար պարտա­վո­րություննե­րից են։ Այս դրույթն ընդգծված է Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության կանո­նադրության և 1948 թ. ցեղասպա­նության կոնվենցիա­յի մեջ, ինչպես նաև ֆիքսված է միջազգա­յին դերա­կա­տարնե­րի կողմից ստանձնած հետա­գա խոստումնե­րում:

Հայտնի ցեղասպա­նա­գետնե­րը բաց նամակ են ներկա­յացրել ՄԱԿ-ին․ «Խորա­պես մտա­հոգված ենք Արցա­խում ցեղասպա­նության միանշա­նակ նախազգուշա­կան նշաննե­րի ի հայտ գալով»

Ն.Գ. Անտո­նիո Գուտե­րեշ ՄԱԿ‑ի գլխա­վոր քարտուղար, 

ՄԱԿ‑ի Մարդու իրա­վունքնե­րի գերա­գույն հանձնա­կա­տար,   Տիկին Ալիս Վայրի­մու Նդե­րի­տու 

Ցեղասպա­նության կանխարգելման հարցե­րով ՄԱԿ‑ի գլխա­վոր քարտուղա­րի հատուկ խորհրդա­կան,   ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներ Օգոստո­սի 9, 2023 թ. Մենք՝ ներքոստո­րագրյալ գիտնա­կաններս և ցեղասպա­նության հարցե­րով փորձա­գետներս, գրում ենք ձեզ մեծ հրա­տա­պությամբ և մտա­հո­գությամբ Արցա­խի Հանրա­պե­տությունում (նաև հայտնի է որպես Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն) ցեղասպա­նության հնա­րա­վո­րության վերա­բերյալ: Որպես գիտնա­կաններ, որոնք խորա­պես ներգրավված են ցեղասպա­նության ուսումնա­սի­րությամբ, մենք պատմության ընթացքում տեղի ունե­ցած սարսափնե­րի վկա­ներն ենք, եւ ջանա­սի­րո­րեն վերլուծում ենք անցյա­լի և ներկա վայրա­գություննե­րը՝ աշխա­տե­լով կանխել նոր ցեղասպա­նություննե­րը: Ներկա­յումս մենք խորա­պես մտա­հոգված ենք Արցա­խում ցեղասպա­նության միանշա­նակ նախազգուշա­կան նշաննե­րի ի հայտ գալով։ Ռիսկի ամե­նա­կարև­որ գործո­նը Լաչի­նի միջանցքի ապօ­րի­նի շրջա­փա­կումն է, որը Արցա­խը Հայաստա­նին կապող կենսա­կան օղակ է։ 2022 թվա­կա­նի դեկտեմբե­րից Լաչի­նի միջանցքը՝ Արցա­խի բնակչությանն արտա­քին աշխարհին կապող միակ փրկօ­ղա­կը, ապօ­րի­նի շրջա­փակված է Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի կողմից։ Այս տագնա­պա­լի իրա­վի­ճա­կը կրի­տի­կա­կան դարձավ 2023 թվա­կա­նի հունի­սի 15-ին, երբ Ադրբե­ջա­նը փակեց այս կենսա­կան ճանա­պարհը՝ Արցա­խի Հանրա­պե­տությունը և նրա 120,000 բնա­կիչնե­րին հասցնե­լով պաշարման վիճա­կի։ Վերջին երկու ամիսնե­րի ընթացքում Արցա­խը բռնի կերպով զրկվել է առա­ջին անհրա­ժեշտության պարա­գա­ներ, ինչպի­սիք են սննդամթերքը, դեղո­րայքը և այլ կարև­որ ապրանքներ ձեռք բերե­լու հնա­րա­վո­րությունից։ Նույնիսկ ռուս խաղա­ղա­պահնե­րի և Կարմիր Խաչի Միջազգա­յին Կոմի­տեի (ԿԽՄԿ) կողմից իրա­կա­նացվող մարդա­սի­րա­կան օգնության ջանքե­րը խոչընդոտվել են՝ խորացնե­լով առանց այն էլ ծանր հումա­նի­տար ճգնա­ժա­մը: Սաստկա­ցող հումա­նի­տար ճգնա­ժա­մը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխա­տող միակ միջազգա­յին կազմա­կերպությունն է, լուրջ ահա­զանգ հնչեցնել: Հուլի­սի 25-ին հրա­պա­րակման մեջ ԿԽՄԿ‑ն միանշա­նակ փաստեց, որ «Քաղա­քա­ցիա­կան բնակչությունն այժմ բախվում է կյանքի համար անհրա­ժեշտ դեղա­մի­ջոցնե­րի և առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րի, ինչպի­սիք են հիգիե­նա­յի միջոցնե­րը և մանկա­կան կաթնա­խառնուրդը՝ բացա­կա­յության հետ: Մրգե­րը, բանջա­րե­ղե­նը և հացը գնա­լով պակա­սում են և թանկա­նում, մինչդեռ որոշ այլ սննդամթերքներ, ինչպի­սիք են կաթնամթերքը, արև­ա­ծաղկի ձեթը, հացա­հա­տի­կը, ձուկը և հավը հասա­նե­լի չեն»։ Ավե­լին, Պաշտպա­նության պատասխա­նատվության գլո­բալ կենտրո­նը տագնա­պա­լի վայրա­գության ահա­զանգ է հրա­պա­րա­կել Լեռնա­յին Ղարա­բա­ղի համար՝ ընդգծե­լով զանգվա­ծա­յին ոճրա­գործություննե­րին առե­րեսվե­լու մշտա­կան ռիսկը։ Հաշվի առնե­լով վերը նշված հանգա­մանքնե­րը և հիմնվե­լով տարբեր անա­չառ կազմա­կերպություննե­րի, իրա­վա­պաշտպան կազմա­կերպություննե­րի և այլ համա­պա­տասխան շահագրգիռ կողմե­րի տրա­մադրած լրա­ցուցիչ համա­պա­տասխան տեղե­կատվության վրա՝ մենք՝ որպես ցեղասպա­նության ուսումնա­սի­րության ոլորտի փորձա­գետներ, գտնում ենք, որ առկա են ազդե­ցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհա­պաղ և վճռա­կան գործո­ղության բացա­կա­յության դեպքում, Արցա­խի էթնիկ հայ բնակչության ցեղասպա­նությունն հավա­նա­կան է։ Ինչպես ընդգծված է Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության կանո­նադրությամբ, Ցեղասպա­նության կանխարգե­լումը և խոցե­լի բնակչության պաշտպա­նությունը համաշխարհա­յին հանրության հիմնա­րար պարտա­վո­րություննե­րից են։ Այս դրույթն ընդգծված է Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության կանո­նադրության և 1948 թ. ցեղասպա­նության կոնվենցիա­յի մեջ, ինչպես նաև ֆիքսված է միջազգա­յին դերա­կա­տարնե­րի կողմից ստանձնած հետա­գա խոստումնե­րում: Առաջնորդվե­լով այս սկզբունքնե­րով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություննե­րին և ՄԱԿ‑ի մարմիննե­րին արագ և վճռա­կան քայլեր իրա­կա­նացնել՝ իրացնե­լով իրենց պատասխա­նատվությունը՝ կանխե­լու անմեղ մարդկանց կյանքե­րի ցանկա­ցած կորուստ և բացա­ռե­լու լայնա­ծա­վալ վայրա­գություննե­րի դեպքե­րը: Մասնա­վո­րա­պես, մենք կոչ ենք անում Միա­վորված ազգե­րի կազմա­կերպությա­նը՝ իր մանդա­տի շրջա­նակնե­րում ակտի­վացնել վաղ նախազգուշացման մեխա­նիզմը՝ արա­գո­րեն անդրա­դառնա­լու Արցա­խում ցեղասպա­նության տեսա­նե­լի և անմի­ջա­կան սպառնա­լի­քին։ Մենք կոչ ենք անում համա­ձայնեցված միջազգա­յին ջանքեր գործադրել՝ այս ծանր իրա­վի­ճա­կը ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրա­վի­րե­լու համար: Անվտանգության խորհուրդը պետք է վճռա­կան գործո­ղություններ ձեռնարկի ցեղասպա­նության զարգա­ցումը կանխե­լու համար՝ հրա­տապ վերացնե­լով Լաչի­նի միջանցքի շրջա­փա­կումը, դրա­նով իսկ վերա­կանգնե­լով մարդկանց, մեքե­նա­նե­րի և բեռնե­րի անարգել տեղա­շարժը այս կենսա­պա­հովման միջանցքով երկու ուղղություննե­րով։ Անվտանգության խորհրդի գործո­ղություննե­րը պետք է նաև ի կատար ածեն Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նի 2023 թվա­կա­նի փետրվա­րի 22‑ի (վերա­հաստատվել է 2023 թվա­կա­նի հուլի­սի 6‑ին) Ժամա­նա­կա­վոր միջոցնե­րի մասին հրա­մա­նը, որը Ադրբե­ջա­նին հանձնա­րա­րել է «ձեռնարկել իր տրա­մադրության տակ եղած բոլոր միջոցնե­րը՝ ապա­հո­վե­լու մարդկանց, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բեռնե­րի՝ Լաչի­նի միջանցքով անարգել տեղա­շարժը միջանցքով երկու ուղղություննե­րով։ Ժամա­նա­կա­վոր միջոցնե­րի մասին որո­շումը պարտա­դիր է, և Ադրբե­ջա­նը շարունա­կում է խախտել իր միջազգա­յին իրա­վունքով ստանձնած պարտա­վո­րություննե­րը՝ չկա­տա­րե­լով Միջազգա­յին դատա­րա­նի հրա­մա­նը։ Ավե­լին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստա­հա­վաք առա­քե­լություն Արցախ՝ տվյալնե­րի մանրակրկիտ վերլուծության, իրա­վի­ճա­կի մասին զեկուցում պատրաստե­լու և տեղա­կան համայնքնե­րի և կազմա­կերպություննե­րի հետ համա­գործակցե­լու՝ շարունակվող հանցա­գործության հետև­անքնե­րը բացա­հայտե­լու և վերացնե­լու համար։ Ցեղասպա­նության կանխարգե­լումը պահանջում է հավա­քա­կան ջանքեր, միասնա­կան վճռա­կա­նություն և միջազգա­յին հանրության անսա­սան հանձնա­ռություն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա մարմիննե­րին առաջնա­հերթություն տալ Արցա­խում ցեղասպա­նության կանխարգելմա­նը և վճռա­կան քայլեր ձեռնարկել՝ պաշտպա­նե­լու հազա­րա­վոր անմեղ մարդկանց կյանքն ու արժա­նա­պատվությունը։ Ժամա­նա­կը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռա­կան՝ առաջնորդվե­լով Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության սկզբունքնե­րով և մարդկությա­նը ցեղասպա­նության արհա­վիրքից պաշտպա­նե­լու մանդա­տով։   Հարգանքնե­րով ստո­րագրում ենք,   Melanie O’Brien, Associate Professor of International Law, University of Western Australia; and President of the International Association of Genocide Scholars   Henry C. Theriault, Associate Vice President for Academic Affairs at Worcester State University, Past President of the International Association of Genocide Scholars (2017–2021)   Andrew Woolford, Professor, Head of Department of Sociology and Criminology, University of Manitoba, Past President of the International Association of Genocide Scholars (2015–2017)   Israel Charny, Director of the Institute on the Holocaust and Genocide in Jerusalem, Past President of the International Association of Genocide Scholars (2005–2007)   Armen Marsoobian, Professor of Philosophy, Southern Connecticut State University, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2019–23)   Elisa von Joeden-Forgey, Chair of Department of Holocaust and Genocide Studies, Keene State College, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2015–17)   Hervé Georgelin, Assistant Professor, Department of Turkish Studies and Modern Asian Studies, National and Capodistrian University of Athens   Dr. Vasileios Meichanetsidis, Greek Genocide scholar

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/11/1361017/?fbclid=IwAR1qE5MBxVhUP8FB758Ns746xciXswhDa7BS6yT-AtVWlJ5MLzDnFLndyl4 

© 1998 — 2023 Առա­վոտ – Լուրեր Հայաստա­նից

Առնչվող Հոդվածներ