24.6 C
Yerevan

Դաշնակցի Ընտրությունը Քաղա­քակրթա­կան Ինքնո­րոշման Հարց Է

Եթե քո ընտրությունը կանգ է առնում մի տեղ, ուր դու ոչինչ չունես քաղա­քակրթո­րեն, ապա դա քեզ չի պաշտպա­նե­լու: Ում որ ընտրել ես, որ քո անվտանգությունը պահպա­նի, նա եթե քո հետ չի կիսում քո արժե­հա­մա­կարգը, քո աշխարհընկա­լումնե­րը, ապա դու ստիպված են ենթարկվել նրան ու նրա արժեքնե­րին:

Հրանտ Վարդանյան

1inTV‑ի եթե­րում հյուրընկալվել էր ռեժի­սոր Ռուբեբ Բաբա­յա­նը:

Խոսե­լով առա­ջի­կա­յում սպասվող Երև­ա­նի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րին և պատասխա­նե­լով այն մեկնա­բա­նությա­նը, որ առա­ջադրված թեկնա­ծունե­րի մեծ մասն իր ժամա­նա­կի իշխա­նություն է եղել, բայց չի կիսում որևէ հարցի հանդեպ իր պատասխա­նատվության բաժի­նը, Բաբա­յանն ասաց, որ խոսքն այստեղ, ըստ էության գնում է համա­կարգա­յին պատասխա­նատվության մասին: Պատասխա­նա­տու լինել, նշա­նա­կում է նաև ընկա­լել սխալվե­լու հնա­րա­վո­րությունը, իսկ երբ քաջություն ունես սխալն ընդունելւ, ապա այդ նույն սխա­լը երկրորդ անգամ չես անի: Բայց մեզա­նում տարածված է միշտ ինչ որ մեկին մեղադրել, ողջ պատասխա­նատվությունը թողնել նրա ուսե­րին: Մինչդեռ պատասխա­նա­տու են բոլորն անխտիր: Պատասխա­նա­տու է ոչ միայն տվյալ օրվա և պահի իշխա­նությունը, այլև ընդդի­մությունը, պատասխա­նա­տու են բոլոր նրանք, ովքեր մասնա­կից են եղել, համա­ձայն են եղել մտնել քաղա­քա­կան խաղի մեջ:

Ռուբեն Բաբա­յա­նը հատուկ անդրա­դարձ կատա­րեց ընդդի­մությա­նը, ասե­լով, որ ընդդի­մության դերն ու նշա­նա­կությունը շատ մեծ է մեր քաղա­քա­կան դաշտում: Ընդդի­մությունը ոչ թե պիտի գա, մերժի ներկա­յումս գոյություն ունե­ցողնե­րին, պախա­րա­կի նրանց և իշխա­նություն դառնա­լով անի նույն բանը, այլ, նախ և առաջ, քաջություն պետք է  ունե­նալ պատասխա­նա­տու ընդդի­մություն դառնալ: Հասկա­նալ իրենց արա­ծի և ցանկա­ցա­ծի տարբե­րությունը: Անգլիա­ցի­նե­րը հետաքրքիր արտա­հայտություն ունեն, որում ասվում է. «Դժոխքը լի է բարի ցանկություննե­րով, դրախտը՝ բարի գործե­րով»: Ու հենց այդտեղ մենք պիտի հասկա­նանք, թե ինչ ենք ասում և ինչ ենք անում: Որն է լինե­լու մեր ասա­ծի ու արա­ծի տարբե­րությունը և հետև­անքը: Անհնար է լինել պատասխա­նա­տու, բայց չգի­տակցել հետև­անքնե­րը: Օրի­նակ այսօր մենք համա­կարգա­յին անպա­տասխա­նատվություն ունենք:

Ռուբեն Բաբա­յա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց պետության քաղա­քակրթա­կան ինքնո­րոշման հարցին և էությա­նը: Խոսե­լով արտա­քին պաշտպա­նության մասին, նա ասաց, որ դա ոչ թե պարզա­պես անվա­նում է, այլ քաղա­քակրթա­կան կողմնո­րոշման հետև­անք, որի համար մեծ աշխա­տանք պի տի կատարվի: ՀԱՊԿ‑ը, ՆԱՏՕ‑ն պարզա­պես հեշտ և հասա­րակ ընտրություններ չեն: Այդ ընտրությունը նախ պիտի հիմնա­վորված լինի քաղա­քակրթո­րեն, ապա մեծ աշխա­տանք կատա­րա­վի այդ ուղղությամբ: Եթե քո ընտրությունը կանգ է առնում մի տեղ, ուր դու ոչինչ չունես քաղա­քակրթո­րեն, ապա դա քեզ չի պաշտպա­նե­լու: Ում որ ընտրել ես, որ քո անվտանգությունը պահպա­նի, նա եթե քո հետ չի կիսում քո արժե­հա­մա­կարգը, քո աշխարհընկա­լումնե­րը, ապա դու ստիպված են ընթարկվել նրան ու նրա արժեքնե­րին: Դաշնակցի որո­նումը պարզա­պես դիվա­նա­գի­տա­կան զրույց չէ, այլ, նախ քաղա­քակրթա­կան կողմնո­րո­շում, ապա և մեծ չափի աշխա­տանք, որը նաև մեծ պատասխա­նատվություն է պահանջում: Դաշնա­կից ընտրե­լիս պետք է հասկա­նալ, թե նա ով է: Նա պատրա՞ստ է պաշտպա­նել քո արժեքնե­րը, որովհետև նա էլ է դրանց հավա­տում: Ո՞վ է քո դաշնա­կի­ցը, ինչին է հավա­տում և ինչով առաջնորդվում:

Ռուբեն Բաբա­յա­նը խոսեց նաև այս օրերրն տարածված «Չկա Հայաստան առանց Արցախ, չկա Հայաստան առանց Սփյուռք» արտա­հայտությա­նը, ասե­լով, որ նախ և առաջ չկա Արցախ առանց Հայաստան, չկա Սփյուռք առանց Հայաստան: Մենք պիտի հասկա­նանք ու գիտակցենք, որ մեր բոլոր ցանկություննե­րի ելա­կե­տը պիտի լինի Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, մեր նպա­տակն ու ջանքե­րը պիտի լինեն Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Եթե խոսենք անվա­նումնե­րով ու նրանց բաժին գործե­րով, ապա այո՛, Արցախն ունի ինքնո­րոշման իրա­վունք և Հայաստա­նը իրա­վունք չունի նրան խանգա­րել, բայց Արցախն էլ չպի­տի Հայաստա­նից ակնարկնե­րով Մեղրիի միջանցքի բացում պահանջի, քանի որ դա իր աղե­տա­լի հետև­անքն է ունե­նա­լու ինչպես Արցա­խի, այնպես էլ Հայաստա­նի համար: Հենց այստեղ է այն պատասխա­նատվության ու հետև­անքի գիտակցման հարցը, որը համա­կարգա­յին ընկալման անհրա­ժեշտություն ունի:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ