24.6 C
Yerevan

Ռուսա­կան Առա­ջարկը

Ըստ Լավրո­վի առա­ջարկի, Ադրբե­ջա­նը կարող է դատա­պարտել այն հայե­րին, որոնք դատա­կան կարգով մեղա­վոր են ճանաչվել ռազմա­կան հանցա­գործություննե­րի համար։ Սա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջա­նը կարող է Լեռնա­յին Ղարա­բա­ղի ցանկա­ցած հայի կալա­նա­վո­րել և դատել՝ նրան բնութագրե­լով իբրև ռազմա­կան հանցա­գործ։ Եվ Ռուսաստանն է առա­ջարկում այսպի­սի խնդրա­հա­րույց տարբե­րակ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րին։

Ռոբերտ Անանյան

Հայտնի է դարձել, թե Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վը 2023‑ի հուլի­սի 25-ին Մոսկվա­յում ի՞նչ առա­ջարկներ է արել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ապա­գա­յի վերա­բերյալ։ Ռուսաստա­նը միանշա­նա­կո­րեն տեսնում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի ապա­գան Ադրբե­ջա­նի կազմում՝ առանց կարգա­վի­ճա­կի։ Փաստա­թուղթը հրա­պա­րա­կել է Արցա­խի նախա­գա­հին կից հակաճգնա­ժա­մա­յին խորհրդի նախա­գահ Տիգրան Պետրոսյա­նը։ Կարծում եմ այս փաստա­թուղթը արժա­նա­հա­վատ է, և այն է, ինչ Լավրովն է առա­ջարկել՝ հաշվի առնե­լով հրա­պա­րակման աղբյուրը, թե որտե­ղից այն կարող էր հրա­պա­րակվել։ Այն նաև չի հերքվել օրվա ընթացքում։

Սերգեյ Լավրովն այս փաստա­թուղթը վերնագրել է հետևյալ ձևով. «Հայ բնակչության անվտանգության ու իրա­վունքնե­րի ապա­հովման հիմնա­կան սկզբունքներն ու պարա­մետրե­րը Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ‑ի նախկին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզի տարածքում՝ Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության օրենսդրությա­նը համա­պա­տասխան»: Լավրո­վը չի օգտա­գործում «Լեռնա­յին Ղարա­բաղ» անվա­նումը, և հստա­կեցնում է, որ Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րի և անվտանգության հարցե­րը պետք է լուծվեն Ադրբե­ջա­նի օրենսդրության համա­ձայն։

Սա Արցա­խի կարգա­վի­ճա­կի ամե­նա­ցածր նշա­ձողն է, որ մինչ օրս քննարկումնե­րում գոյություն է ունե­ցել, այսինքն՝ կարգա­վի­ճա­կի բացա­կա­յություն։ Ընդ որում, Լավրո­վը նույնիսկ Ռուսաստա­նի խաղա­ղա­պահ զորախմբի մասին նշում չի արել իր առա­ջարկնե­րում՝ որպես Արցա­խի ժողովրդի անվտանգության երաշխա­վոր։ Չի նշված միջազգա­յին որևէ կազմա­կերպության, մեխա­նիզմի մասին, որը հավելյալ անվտանգություն կապա­հո­վեր Արցա­խի հայե­րի։

Լավրո­վի այս նոր պլա­նը ավե­լի վատն է, քան այն, ինչ հնա­րա­վոր կլի­ներ ստա­նալ միջազգա­յին մեխա­նիզմով Բաքու-Ստե­փա­նա­կերտ բանակցություննե­րի ժամա­նակ։ Ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նը չէր կարո­ղա­նա­լու միջազգա­յին դերա­կա­տարնե­րին համո­զել, որ ունակ է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի անվտանգությունը և իրա­վունքնե­րը պաշտպա­նել, և հարկադրված կլի­ներ լրա­ցուցիչ մեխա­նիզմներ ներգրա­վել։ Լավ աշխա­տանքի արդյունքում չի բացառվում նաև՝ հնա­րա­վոր լիներ միջազգա­յին որևէ ներկա­յություն ամրագրել Արցա­խում, գուցե՝ հումա­նի­տար կառույցի գրա­սենյակ, լավա­գույն նվա­ճումը իհարկե կլի­ներ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդա­տով միջազգա­յին խաղա­ղա­պահ ուժե­րի տեղա­կա­յում, ինչը բնա­կա­նա­բար հեշտ չէր լինի։ Բայց դա Արևմուտքի առա­ջարկած միջազգա­յին մեխա­նիզմով բանակցություննե­րի ընթացքում հնա­րա­վոր կլի­ներ գոնե քննարկել։ Բայց փաստա­ցի Ռուսաստա­նը ազա­տում է Ադրբե­ջա­նին Արցա­խի հայե­րին լրա­ցուցիչ միջազգա­յին երաշխիքներ տրա­մադրե­լու բեռից՝ ասե­լով, թե հարցե­րը կլուծվեն Ադրբե­ջա­նի օրենքնե­րով։ Սա Ադրբե­ջա­նի համար որևէ նոր պարտա­վո­րություն չի ենթադրում։

Երրորդ երկրում միջազգա­յին դիտորդնե­րի ներկա­յությամբ Բաքու-Ստե­փա­նա­կերտ բանակցություննե­րի փոխա­րեն (ԱՄՆ‑ի առա­ջարկ) Ռուսաստանն առա­ջարկում է ադրբե­ջա­նա­կան Եվլա­խում անցկացնել ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան հանդի­պում, որին բնա­կա­նա­բար ներկա չէին լինի ԱՄՆ‑ի կամ ԵՄ‑ի ներկա­յա­ցուցիչնե­րը։ Չգի­տեմ, գուցե ներկա լինեն Ռուսաստա­նի խաղա­ղա­պահ զորախմբի ներկա­յա­ցուցիչներ։ Գուցե այդ օրը ռուսնե­րը զբաղված լինեն ուրիշ կարև­որ գործով և չուղեկցեն Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րին Եվլախ։

«Լավրովյան նոր պլա­նը» կազմված է 14 կետից։

Ռուսաստանն առա­ջարկում է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի զինված ուժե­րի գործո­ղություննե­րին մասնակցած կամ իշխա­նա­կան լիա­զո­րություններ ստանձնած հայե­րի հալա­ծանքը, պատի­ժը բացառվի օրենքով։ Սակայն, ըստ Լավրո­վի առա­ջարկի, կա բացա­ռություն, որը օգտա­գործե­լով՝ Ադրբե­ջա­նը կարող է դատա­պարտել այն հայե­րին, որոնք դատա­կան կարգով մեղա­վոր են ճանաչվել ռազմա­կան հանցա­գործություննե­րի համար։ Սա նշա­նա­կում է, որ Ադրբե­ջա­նը կարող է Լեռնա­յին Ղարա­բա­ղի ցանկա­ցած հայի կալա­նա­վո­րել և դատել՝ նրան բնութագրե­լով իբրև ռազմա­կան հանցա­գործ։ Եվ Ռուսաստանն է առա­ջարկում այսպի­սի խնդրա­հա­րույց տարբե­րակ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րին։ Պատկերացնո՞ւմ եք, ուր է իջել Ռուսաստա­նի նշա­ձո­ղը։

Մինչդեռ Հայաստա­նում կային քաղա­քա­կան մեկնա­բաններ, որոնք վայնա­սուն էին դրել ԱՄՆ Պետդե­պի այն հայտա­րա­րությունից, որով ամե­րիկյան կողմը ողջունել էդ Լեռնա­յին Ղարա­բա­ղում համա­նե­րում հայտա­րա­րե­լու մասին Ալիևի հայտա­րա­րությունը։ Ռուսաստա­նի առաջա՞րկն էիք ուզում իրա­գործվի։ Վայե­լեք։

Եվ մեկ խնդրա­հա­րույց առա­ջարկ Ռուսաստա­նից։ Լավրովն առա­ջարկել է, որպեսզի Լեռնա­յին Ղարա­բա­ղում ադրբե­ջա­նե­րեն գործածվի։ Այո այո, Ռուսաստա­նի պլա­նով՝ ԼՂ‑ի հայե­րին խոստացվում է ադրբե­ջա­նե­րե­նին զուգա­հեռ՝ հայե­րե­նի ազատ օգտա­գործման հնա­րա­վո­րություն՝ պետա­կան հաստա­տություննե­րում, այդ թվում՝ պաշտո­նա­կան նամա­կագրությունում և գրա­սենյա­կա­յին աշխա­տանքում, ինչպես նաև հայա­շատ բնա­կա­վայրե­րի հասա­րա­կա­կան վայրե­րում, ներառյալ ճանա­պարհա­յին նշաննե­րի, ցուցա­նակնե­րի տեղադրումը և հայե­րե­նով հայտա­րա­րություննե­րը։

Ըստ Լավրո­վի՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րը պետք է համա­մասնա­կան ներկա­յացվա­ծություն ունե­նան օրենսդիր, դատա­կան, գործա­դիր իշխա­նություննե­րի հանրա­պե­տա­կան, մարզա­յին և քաղա­քա­յին կառույցնե­րում, այդ թվում՝ Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության ոստի­կա­նությունում և դատա­խա­զությունում։

Ըստ ՌԴ‑ի, հայե­րը պետք է կարո­ղա­նան մասնակցել Ադրբե­ջա­նի հանրա­պե­տա­կան, մարզա­յին և տեղա­կան մակարդակնե­րում հայ բնակչությա­նը վերա­բե­րող որո­շումնե­րի մշակմա­նը և ընդունմա­նը։

Ռուսաստա­նը առա­ջարկում է Ադրբե­ջա­նի կազմում բացա­ռել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի նկատմամբ խտրկա­նությունը՝ էթնիկ, լեզվա­կան, կրո­նա­կան կամ այլ հիմքե­րով, ինչպես նաև՝ կոմպակտ բնա­կության վայրե­րից հայ բնակչության բռնի վերաբնա­կե­ցումը։

Լավրո­վը խոստա­նում է նաև, որ Ղարա­բա­ղի հայե­րը հնա­րա­վո­րություն կունե­նան հայե­րե­նով կրթություն ստա­նալ Ադրբե­ջա­նի կազմում։

Ռուսնե­րը Ադրբե­ջա­նի կազմում հայե­րին խոստա­նում են սեփա­կա­նության անձեռնմխե­լիության իրա­վունք, հասա­րա­կա­կան կազմա­կերպություններ ստեղծե­լու իրա­վունք։ Լավրո­վը վստահ է նաև, որ Ադրբե­ջա­նը հայե­րի համար կապա­հո­վի ազատ պայմաններ՝ կրո­նի, ազատ դավա­նանքի, կրո­նա­կան հաստա­տություննե­րի և կազմա­կերպություննե­րի գործունեության համար։

Լավրո­վը վստահ է նաև, որ Ադրբե­ջա­նում կզարգա­նա հայ մշա­կույթը և ազգա­յին ինքնությունը, այդ թվում՝ կպահպանվի պատմա­կան և մշա­կութա­յին ժառանգությունը, հայե­րեն լեզվով զանգվա­ծա­յին լրատվա­մի­ջոցներ կգործեն։

Մոսկվան առա­ջարկում է, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը կնքեն համա­ձայնա­գիր այն մասին, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րը և Հայաստա­նը ունե­նան սերտ կապեր մշա­կութա­յին, կրթա­կան, գիտա­կան, լրատվա­կան, սպորտա­յին և այլ մարդա­սի­րա­կան ոլորտնե­րում։

Լավրովն առա­ջարկել է, որ հայ բնակչությունը կարո­ղա­նա կապ պահպա­նել արտա­սահմա­նում բնակվող իրենց հարա­զատնե­րի հետ։ Լավրո­վը խոստա­նում է հայե­րին, որ նրանք Ադրբե­ջա­նի կազմում ապրե­լով՝ անխո­չընդոտ մարդա­սի­րա­կան օգնություն կստա­նան արտերկրից։

Ալիևի բռնա­պե­տա­կան ռեժի­մի օրոք Ադրբե­ջա­նի Սահմա­նադրությամբ նույնիսկ պաշտպանված չէ ադրբե­ջանցի­նե­րի իրա­վունքնե­րը։ Ո՞վ է հավա­տում, որ Ադրբե­ջանն ունակ է պաշտպա­նել հայե­րի իրա­վունքնե­րը, երբ Ադրբե­ջա­նում արմե­նոֆո­բիան պետա­կան քաղա­քա­կա­նություն է։ Ռուսաստա­նի այս առա­ջարկը կարծում եմ չափա­զանց վատն է, և արևմտյան ձևա­չա­փե­րում բանակցա­յին գործընթա­ցին մասնակցե­լու պարա­գա­յում՝ Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րը շանս ունեն շատ ավե­լի լավ լուծումներ ստա­նալ, քան Լավրո­վի նոր պլանն է։ Բայց հարց է՝ Ռուսաստա­նից բաղձա­լի նշա­ձողն ստա­ցած Ադրբե­ջա­նը կբա­նակցի՞ Արցա­խի հետ՝ արևմուտքի առա­ջարկած խաղի կանոննե­րով, ուր Բաքվի համար անո­րո­շություննե­րը և վտանգնե­րը ավե­լի շատ են։ Կհետև­ենք։

Սա է Ռուսաստանն առա­ջարկում Արցա­խին։


Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ