26.4 C
Yerevan

Արցա­խը Ոչ Միայն Մարդա­սի­րա­կան, Այլև Քաղա­քա­կան Հարց

Հասկա­նա­լի է, որ չկա քաղա­քա­կան պահ՝ Ադրբե­ջա­նին ինչ որ բան ստի­պե­լու, եթե դա լիներ, դրա նախադրյալնե­րը արդեն զգա­ցած կլի­նեինք, փուլա­յին պատժա­մի­ջոցներ կամ այլ դրսև­ո­րումներ կլի­նեին: Կա միջազգա­յին որո­շում և կա դա չկա­տա­րող կողմ, բայց չկա քաղա­քա­կան պահ նրան պատասխա­նատվության ենթարկե­լու առումով: Մենք դա պիտի գիտակցենք:

Շահան Գանտա­հարյան

ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի, դրա­նից ունե­ցած ակնկա­լիքնե­րի և այդ ամե­նի մասին ավե­լի հստակ պատկե­րա­ցումներ կազմե­լու համար 1inTV-ին հեռա­վար կապով զրուցել է Ազդակ օրաթերթի(Լիբանան, Բեյրութ) գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ:

Շահան Գանտա­հարյանն իր խոսքում նշեց, որ մեր սպա­սե­լիքնե­րը թե՛ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից ու թե ընդհանրա­պես միջազգա­յին որևէ հանդի­պումից, սկզբունքո­րեն ոչ ռեալ են: Դրանք արև­ելյան ոճի սպա­սե­լիքներ են՝ հիմնա­կա­նում ամփոփված բանաձև­ումնե­րի, հայտա­րա­րություննե­րի, կոչե­րի մակարդա­կում, բայց իրա­կա­նության մեջ որևէ կախարդա­կով ձևով ակնթարթա­յին բեկում մտցնել չի լինի: Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նի որո­շումներն էլ, որ պարտա­դիր բնույթ ունեին, չեն իրա­կա­նացվում և ՄԱԿ‑ը փաստո­րեն իր դրվածքի ձևով պարա­դոքսալ է ինքն իր նկատմամբ, որովհետև այդ դատա­րա­նը միջազգա­յին ընտա­նի­քի մի մասն է: Բայց էլի չի իրա­կա­նացվում: Եվ փաստո­րեն ՄԱԿ անվտանգության խորհուրդը կրա­վո­րա­կան է մնում իր իսկ իրա­վա­կան որոշման վերա­բերյալ: Եվ հասկա­նա­լի է, որ չկա քաղա­քա­կան պահ՝ Ադրբե­ջա­նին ինչ որ բան ստի­պե­լու, եթե դա լիներ, դրա նախադրյալնե­րը արդեն զգա­ցած կլի­նեինք, փուլա­յին պատժա­մի­ջոցներ կամ այլ դրսև­ո­րումներ կլի­նեին: Կա միջազգա­յին որո­շում և կա դա չկա­տա­րող կողմ, բայց չկա քաղա­քա­կան պահ նրան պատասխա­նատվության ենթարկե­լու առումով: Մենք դա պիտի գիտակցենք: 

Մենք այս ընկա­լումով պիտի փորձենք դիտարկել մեր մոտե­ցումներն ու կանխա­տե­սումնե­րը յուրա­քանչյուր հանգրվա­նում: Ու եթե այդ անվտանգության խորհրդի նիստը, որպես ամփո­փում, ինչ որ դատա­պարտող կամ բանաձև­ա­յին մակարդա­կով հայտա­րա­րություն անի, այն այնքան նրբո­րեն հավա­սա­րակշռված կլի­նի, որ Ադրբե­ջա­նին էլ հնա­րա­վո­րություն կտա  իր օրա­կարգը առաջ քաշե­լու: Նույնիսկ այն պարա­գա­յում, որ որոշ երկրներ հայտա­րա­րե­ցին, որ Աղդամն ու Լաչի­նը հավա­սա­րա­զոր  չեն: Այսօր, ավե­լի շատ այդ միջազգա­յին քաղա­քա­կա­նությունը, նաև պայմա­նա­վորված ընդհա­նուր դրությունով, հիմնված է երկու կողմե­րի միջև հավա­սա­րակշռությունը պահպա­նե­լու, կողմե­րից որևէ մեկին խիստ որո­շումներ չպարտադրե­լու տրա­մադրվա­ծության վրա: Հենց դրա համար էլ մեր ակնկա­լիքնե­րը ճշտե­լու, հասկա­նա­լու հարց կա: 

Այս ամե­նը երկար գործընթաց է ու պետք չէ ամեն րոպե բեկումնա­յին դեպք ակնկա­լել, բայց այս խորհրդի նիստը Արցա­խի հարցի արդեն իսկ միջազգայնացման կարև­որ սկիզբ էր: Դա նշա­նա­կում է, որ դեռ երկար ճանա­պարհ կա անցնե­լու: Բայց խնդիր ունենք այն առումով, որ խնդի­րը տեղա­փոխված է մարդա­սի­րա­կան դաշտ ու հակա­մարտությունն իր խորքա­յին էությամբ և իրա­վա­կան նշա­նա­կությամբ չի վերլուծվում ու միջազգա­յին օրենքը, այս դեպքում ինքնո­րոշման օրենք,ը շրջանցվում է: Խոսվում է ցեղասպա­նության առկա­յության վտանգի ու դրա կանխման անհրա­ժեշտության մասին, բայց այդ ամե­նը սահմա­նա­փակվում է միայն մարդա­սի­րա­կան սկզբունքի, այն է՝ Լաչի­նի միջանցքը բացե­լու անհրա­ժեշտությամբ: 

Զուտ մարդա­սի­րության չափա­նիշնե­րի մեջ մնա­լը մի կողմից արա­գացնում է միջազգայնա­ցումը մյուս կողմից դատարկում է հարցի քաղա­քա­կան էությունը:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ