15.8 C
Yerevan

Ե՛վ Խոսքով, Ե՛վ Գործով

Իրենք դարձան այդ ճանա­պարհի ասպետնե­րը, ճառա­գայթող փարո­սը, մեզ բոլորս մղե­լու՝ իրենց օրի­նա­կով լծուե­լու գործի, անսա­լով սերունդնե­րով փոխանցուած սրբա­զան պատգա­մին:

Ադրա­նիկ Պողոսյան

Մեր Ուղին

Օգոստո­սի 13-ին ՀՅԴ Արևմտյան Ամե­րի­կա­յի ԿԿ ջանքե­րով տեղի ունե­ցավ Լիսա­բոնյան անմահ հերոսնե­րի գործունեության 40-ամյա­կին նվիրված միջո­ցա­ռում, որի նպա­տակն էր ոգե­կո­չե­լու հանուն հայրե­նի­քի իրենց կյանքը զոհած հերոսնե­րին, ևս մեկ անգամ հիշե­լու անօ­րի­նակ քաջության և անմնա­ցորդ նվի­րումի միա­խառնումից ծնված անհա­վա­նա­կան գործունեությունը, որի հետև­անքը եղավ Ցեղասպա­նության պահանջա­տի­րության հարցը մոռա­ցումից փրկելն ու նոր թափ ու եռանդ հաղորդե­լը:

Այդ ձեռնարկին իր ողջույնի խոսքն ու պատգա­մը հղեց ՀՅԴ նախկին անդամ Անդրա­նիկ Պողոսյա­նը, ով 1983թ. Լիսա­բոնյան հնգյա­կի օրի­նա­կով դիմեց անձնա­զոհ հերո­սության, որի ընթացքում վիրա­վորվեց  և շուրջ յոթ տարի կալանված մնաց Բելգրա­դում:

Անդրա­նիկ Պողոսյա­նը, ով իր մասնակցությունն էր ունե­ցել նաև Արցախյան ազա­տա­մարտում, իր խոսքում նշեց Լիսա­բոնյան հնգյա­կի կատա­րած հերո­սության կենսա­կան նշա­նա­կությունը: Նշեց, թե ինչ հսկա­յա­կան իմաստ ունե­ցավ այդ, և թե ինչ մեծ դեր ու նշա­նա­կություն պիտի ունե­նար Ցեղասպա­նության ճանաչման պահանջի, Հայ Դատի ու հայոց պահանջա­տի­րության, հայ ազգա­յին նպա­տակնե­րի շուրջ համախմբման համար:
Լիսա­բոնյան հնգյա­կը այն մրրկա­հա­վե­րի խումբը եղավ, որ մոռացման փոթորկի ու անտարբե­րության դարաշրջա­նի ամե­նից անհա­վա­կան փուլում խիզա­խեց կատա­րե­լու անհա­վա­նա­կա­նը, որով ոչ միայն աշխուժա­ցավ հայ կյանքը գաղութնե­րում, այլև նոր ազդակ ու հայտնության հարյուր հազար շեփո­րի դեր տարավ հայ երի­տա­սարդության ու հայ մտա­վո­րա­կա­նության համար: 

Շեշտե­լով Անդրա­նիկ Պողոսյա­նի խոսքի կարև­ո­րությունը, ցանկա­նում ենք շեշտել նաև այն, որ Լիսա­բոնյան հնգյա­կի հիշա­տա­կին նվիրված հարգանքի ու հիշա­տա­կի խոսքը ոչ թե պարզա­պես անկեղծ և սրտից բխած խոսք էր, այլ այդ խոսքե­րի հեղի­նա­կը անձամբ էր ճանա­չում այդ տղա­նե­րից մեկին, անձամբ մասնակցել էր նման անձնա­զո­հության: Անդրա­նիկ Պողոսյա­նի խոսքը կարև­որ էր ոչ միայն հարգանքի, այլ իր ասած ամեն բառի լիարժեք ընկա­լումով: Որովհետև հերո­սի արարքին կարող է գնա­հա­տա­կան տալ միայն նա, ով ինքը ևս մասնակցել է նման միջո­ցառման, լավ գիտե այդ ողջ վտանգն ու պատասխա­նատվության ծանրությունը, իր սեփա­կան փորձով է արձա­նագրել նման երև­ույթը: 

Լիսա­բոնյան հնգյա­կին նվիրված այդ խոսքը կենդա­նի լեգենդի կողմից ազդակ է այսօրվա հայ երի­տա­սարդության համար: Կոչ և պատգամ ազգա­յին հարցի կարև­ո­րությունը զգա­լու, պատասխա­նատվությունն ըմբռնե­լու և նվի­րա­կան մոտե­ցումն ամբողջա­կան անկեղծությամբ արձա­նագրե­լու համար: Եվ այն, որ այդ խոսքե­րի հեղի­նա­կը նույնպի­սի անձնա­զո­հության է դիմել, նրա պատգա­մը կրկնա­կի թանկ է, քանի որ հաստատված է և՛ խոսքով, և՛ գործով:

Արժա­նի լինենք իրենց արյունը հայրե­նի­քի զոհա­սե­ղա­նին հեղած հերոսնե­րին:

Կազմա­կերպված միջո­ցառմա­նը և Անդրա­նիկ Պողոսյա­նի խոսքին ծանո­թա­նա­լու համար՝

Asbarez.am

Առնչվող Հոդվածներ