20.4 C
Yerevan

Ովքեր Են Եղել Մեր Միլիո­նա­տե­րե­րը

Կան հազա­րա­վոր օրի­նակներ, տասնյակ տարի­նե­րով ։կուտակված, թե ինչ փողեր են ծախսվել մամուլում միմյանց դեմ տարաբնույթ բամբա­սանքներ պատվի­րե­լու, կամ սեփա­կան գործունեության պրի­մի­տիվ ձոներ ստեղծա­գործե­լու համար:

Հակոբ Բադալյան

Անկա­խության վերա­կանգնումից ի վեր Հայաստա­նում քանի՞ դոլա­րա­յին միլիո­նա­տեր ձեւա­վորված կլի­նի, որ տնօ­րի­նում է տասյակ միլիո­նա­վոր դոլարներ, եթե չհասնենք հարյուրա­վոր միլիոննե­րի:

Երեւի թե կլի­նի այդպի­սի մի քանի տասնյակ գործիչ:

Այդ ընթացքում, նրանցից քանի՞սն է իր տնօ­րի­նած տասնյակ միլիոննե­րից մի քանի տասնյակ հազարն ամսա­կան հատկացրել հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան մտքի ստեղծման գործին, ձեւա­վո­րել մի բարձր որա­կա­վո­րում ունե­ցող ուղե­ղա­յին կենտրոն, կամ մասնա­գի­տա­կան բարձրության վրա գտնվող մի լրատվա­մի­ջոց, լինի հեռարձա­կող, տպա­գիր, թե համա­ցանցա­յին:

Այո, չի եղել այդ ամե­նի հայաստանյան շուկա­յա­կան պահանջարկը, դա չէր կարող լինել եկամտա­բեր, բայց ես խոսում եմ այդ մարդկանց ներքին պահանջարկի մասին: Նրանք բացի իրենց կյանքի շքե­ղություննե­րից, բենթլի­նե­րի քանա­կից, դղյակնե­րի բարձրությունից ու երկա­րությունից, այլեւայլ ցոփուշվայտություննե­րից, ուրիշ ինչի՞ պահանջարկ են ունե­ցել, ներսում, ինչի՞ մասին են մտա­ծել, իհարկե մեկ էլ «ժողովրդի մասին»-ի ձեւա­կա­նություննե­րից զատ:

Նրանք մտա­ծել ե՞ն մտա­վոր, արժե­քա­յին որա­կի ինստի­տուցիո­նալ նախա­դեպ ստեղծե­լու մասին: Կա՞ մի այդպի­սի օրի­նակ:

Փոխա­րե­նը կան հազա­րա­վոր օրի­նակներ, տասնյակ տարի­նե­րով կուտակված, թե ինչ փողեր են ծախսվել մամուլում միմյանց դեմ տարաբնույթ բամբա­սանքներ պատվի­րե­լու, կամ սեփա­կան գործունեության պրի­մի­տիվ ձոներ ստեղծա­գործե­լու համար:

Սա է եղել այսպես կոչված տնտե­սա­կան վերնա­խա­վի կամ խոշոր սեփա­կա­նա­տե­րե­րի տխուր պատկե­րը, անկախ նրանց քաղա­քա­կան համակրանքնե­րից կամ կողմնո­րո­շումնե­րից: Հայաստա­նի ճակա­տա­գի­րը քաղա­քա­կան վերնա­խա­վե­րը չէ միայն, որ աղա­վա­ղել եւ աղա­վա­ղում են, այլ նաեւ այս դասը, ընդ որում կամա, թե ակա­մա, որովհե­տեւ նրանցից շատե­րը նաեւ անկեղծո­րեն չեն էլ գիտակցել, թե նյութա­կա­նից բացի, կարող են լինել նաեւ այլ արժեքներ եւ ուղե­նիշներ:

Անկա­խությունը հռչա­կագրե­րով չէ, անկա­խությունը ձեւա­վորվում է շատ կոնկրետ երեւույթնե­րով, կամ շատ կոնկրետ երեւույթնե­րով խեղվում ու նենգա­փոխվում, պետա­կա­նությունը թողնե­լով միայն զանա­զան քաղա­քա­կան-քարոզչա­կան «հռչա­կագրե­րի» հույսին, որոնք ունեն մեկ նպա­տակ՝ նշա­նա­կել քավության նոխազներ՝ անցյա­լից, ընթա­ցիկ, եւ ավանսով:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ