22.8 C
Yerevan

Թուրքիան Ռուսաստա­նից Այլեւս Անգամ Զգուշա­վո­րություն Չունի

Հայաստա­նում դեռ գտնվում են քաղա­քա­կան ուժեր եւ անհատներ, որ մեր ապա­գան պայմա­նա­վո­րում են թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի դեմ Ռուսաստա­նի երաշխա­վո­րության հաստատման տեսքով։

Վահրամ Աթա­նեսյան

-Պարոն Հաքան, դուք «Մեծ յոթնյա­կի» ձեւա­չա­փով Ուկրաի­նա­յի հարցի քննարկմա­նը մասնակցության հրա­վեր ստացե՞լ եք։

-Ոչ, նման հրա­վեր մենք չենք ստա­ցել։

-Մենք էլ չենք ստա­ցել։

Այսօր Մոսկվա­յում համա­տեղ մամուլի ասուլի­սին այս երկխո­սությունը տեղի է ունե­ցել ՌԴ եւ Թուրքիա­յի արտգործնա­խա­րարներ Սերգեյ Լավրո­վի եւ Հաքան Ֆիդա­նի միջեւ։

Թե ինչու՞ պիտի «Մեծ յոթնյա­կը» Թուրքիա­յին եւ Ռուսաստա­նին հրա­վի­րեր իր գագա­թա­ժո­ղո­վին, Լավրո­վը եւ Ֆիդա­նը չեն հիմնա­վո­րել։

Հաքան Ֆիդա­նը Մոսկվա է մեկնել աշխա­տանքա­յին այցով, որպեսզի քննարկի ուկրաի­նա­կան կարգա­վորման, Սեւ ծովում, Մերձա­վոր Արեւելքում եւ Հարա­վա­յին Կովկա­սում անվտանգության ապա­հովման եւ պահպանման հետ կապված հարցեր։ 

Բանակցություննե­րից հետո Ֆիդա­նը Թուրքիան անվա­նել է «տարա­ծաշրջա­նա­յին հզոր երկիր» եւ առանձնա­հա­տուկ շեշտել Իրա­նի հարցում Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի գործադրած դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի կարեւո­րությունը։

Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը իրեն թույլ է տվել բացա­հայտել, որ Իրա­նի հետ համա­ձայնության հարցում ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը «անտե­սել է Իսրա­յե­լի տեսա­կե­տը»։ Դա շատ թափանցիկ ուղերձ է, որ Դոնալդ Թրամփը «լսել է Էրդո­ղա­նին», իսկ Իրա­նը՝ «ցուցա­բե­րել է կամք եւ գնա­հա­տել Թրամփի որո­շումը»։

Այլ երկրի մայրա­քա­ղա­քում սեփա­կան երկրի նախա­գա­հի վաստա­կը բացա­հայտ գովերգել՝ նշա­նա­կում է նրան հյուրընկալ երկրի առաջնորդից միջազգայնո­րեն բարձր դասել։

Հանուն արդա­րության եւ վերա­ցարկվե­լով Թուրքիա­յի եւ Էրդո­ղա­նի նկատմամբ մասնա­վոր վերա­բերմունքից, հարկ է ընդունել, որ Ֆիդա­նը միայն արձա­նագրել է իրո­ղություննե­րը։ Բայց ինչու՞ դա հրա­պա­րա­կա­յին, ընդ որում՝ ՌԴ արտա­քին գործե­րի նախա­րա­րի ներկա­յությամբ է արվել։ Չի՞ հետեւում, արդյոք, որ Թուրքիան Ռուսաստա­նից ոչ մի անգամ զգուշա­վո­րություն այլեւս չունի։

Իսկ Հայաստա­նում դեռ գտնվում են քաղա­քա­կան ուժեր եւ անհատներ, որ մեր ապա­գան պայմա­նա­վո­րում են թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի դեմ Ռուսաստա­նի երաշխա­վո­րության հաստատման տեսքով։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ