20.4 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(Մաս 3)

Հայկա­կան լրատվա­մի­ջոցնե­րի մեծ մասն այսօր աշխա­տում է իշխա­նություննե­րի դեմ: Դա ներկա­յիս վարչա­պետ, նախկին լրագրող Փաշինյա­նի «յուրա­հատկությունն» է. նա մեծ հաշվով տեղե­կատվա­կան պատե­րազմ է վարում միայնակ, ինչը, կարծես, մեծ սխալ է նրա կողմից:

Դավիթ Ստե­փանյան

Այս ամե­նում առանձին դեր են խաղում գոյություն ունե­ցողնե­րից ամե­նա­ցածր մակարդա­կի, տարբեր, հիմնա­կա­նում ռուս քաղա­քա­գետներ, ինչպի­սիք են Սերգեյ Մարկո­վը, Իգոր Կորոտչենկոն և այլք։ Ցավոք սրտի ռուս որոշ քաղա­քա­կան գործիչներ նույնպես աշխա­տում են Ադրբե­ջա­նի օգտին, օրի­նակ, Պետդումա­յի Անկախ պետություննե­րի համա­գործակցության, եվրա­սիա­կան ինտեգրման և հայրե­նա­կիցնե­րի հետ կապե­րի հարցե­րով հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, ՌԴԿԿ խմբակցության անդամ Լեո­նիդ Կալաշնի­կո­վը և այլք։ Վերջինս ադրբե­ջա­նա­կան CBC քարոզչա­կան հեռուստաա­լի­քին տված հարցազրույցում հանգել է նրան, որ Հայաստա­նը Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը չէ: Ըստ կալաշնի­կովյան տրա­մա­բա­նության՝ Ռուսաստա­նը բացարձա­կա­պես պարտա­վոր չէ պաշտպա­նել ոչ դաշնակցին, նույնիսկ ՀԱՊԿ‑ի շրջա­նակնե­րում։

Առանձին տեղ է հատկացվում պատմության կեղծմա­նը‘ կասկա­ծե­լի համբավ ունե­ցող ռուս գիտնա­կաննե­րի և լրատվա­մի­ջոցնե­րի կողմից Հայաստա­նի և Արցա­խի մասին ապա­տե­ղե­կատվության տարածման միջո­ցով։ Վերջիններս ադրբե­ջա­նա­կան փողե­րով Ռուսաստա­նում ստեղծում և կառա­վա­րում են համա­պա­տասխան կենտրոններ և լրատվա­մի­ջոցներ, օրի­նակ, Вестник Кавказа կայքը։

Ռուսաստան

Հայաստա­նի և Արցա­խի մասին ապա­տե­ղե­կատվության տարածման գործում առանձնա­հա­տուկ դեր են խաղում ռուսա­կան պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը։ Россия Сегодня‑ի, Спутник‑ի, РИА Новости‑ի և այլնի համար որոշ չափով տեղե­կատվա­կան խորա­պատկեր են ստեղծում ռուսա­կան փորձա­գի­տա­կան-վերլուծա­կան հանրության ներկա­յա­ցուցիչնե­րը։ Որպես ապա­տե­ղե­կատվության աղբյուր և տարա­ծող զգա­լի դեր են խաղում հայկա­կան ազգա­նուննե­րով ՌԴ քաղա­քա­ցի­նե­րը։ Որպես կանոն դրանք հիմնա­կա­նում ռուսա­կան իշխա­նության ներսում տարբեր խմբա­վո­րումնե­րի համար աշխա­տող քարո­զիչներ են՝ Մարգա­րի­տա Սիմոնյան, Արամ Գաբրելյա­նով, Գևորգ Միրզա­յան, Սեմյոն Բաղդա­սա­րով, Անդրա­նիկ Միհրանյան, Սերգեյ Կուրղինյան, Կարեն Շահնա­զա­րով, Տիգրան Քեո­սա­յան․.. Դրա­նում համոզվե­լու համար կարե­լի է լսել, թերևս, նրանց հարցազրույցնե­րից որևէ մեկը։ Ցավոք, ցուցա­կը կարե­լի է երկար շարունա­կել․.. Եվ, իհարկե, Հայաստա­նի ու Արցա­խի դեմ աշխա­տում են տարբեր բլո­գերներ ու WarGonzo‑ի նման տելեգրամյան ալիքներ։ Նույն WarGonzo‑ն և նրա «դեմք» Սեմյոն Պեգո­վը ոչ միանշա­նակ դեր են խաղա­ցել 2020թ. աշնա­նը 44-օրյա պատե­րազմի լուսա­բանման գործում։

Հայաստան

Ապա­տե­ղե­կատվության տարածման աղբյուրնե­րի ներքին խումբն առա­վել խայտաբղետ է։ Այստեղ ներկա­յացված են իշխա­նության տարբեր ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժեր, գործիչներ և, իհարկե, նրանց հետ փոխկա­պակցված լրատվա­մի­ջոցներ, տելեգրամյան ալիքներ և ֆեյքեր։ Առա­վել ակտի­վություն են ցուցա­բե­րում նախկին նախա­գահներ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի կողմնա­կիցնե­րը, ավե­լի փոքր քաղա­քա­կան ուժե­րի և հոսանքնե­րի կողմնա­կիցնե­րը, քաղա­քա­կան գործիչներ և հանրա­յին անձինք, որոնք չունեն որո­շա­կի քաղա­քա­կան կողմնո­րո­շում: Ակտիվ ապա­տե­ղե­կատվության դաշտում առանձնա­հա­տուկ դեր են խաղում Հայաստա­նի արևմտա­մետ քաղա­քա­կան կուրսի հակա­ռա­կորդնե­րը։

Ընդհանրա­պես, իշխա­նություննե­րի ընդդի­մա­խոսնե­րը վերահսկում են Հայաստա­նում մեդիա ոլորտի մինչև 70%-ը, այդ թվում՝ Armenia TV, 5‑րդ ալիք, Կենտրոն, Հ2 հեռուստաա­լիքնե­րը, Երկիր Մեդիա, առցանց հրա­տա­րա­կություններ News.am, Blognews.am, asekose.am., 168.am և այլ կայքեր։ Վերջին կայքը գլխա­վո­րում է «գլխա­վոր լրագրո­ղը»՝ Հայաստա­նի ժուռնա­լիստնե­րի միության նախա­գահ Սաթիկ Սեյրանյա­նը: Ապա­տե­ղե­կատվության աղբյուրնե­րի շարքում հատուկ տեղ են զբա­ղեցնում իշխա­նության հակա­ռա­կորդնե­րի համար աշխա­տող տելեգրամյան ալիքնե­րը։

Պետք է նշել, որ իշխա­նությունն առնվազն փորձում է հետ չմնալ իր ընդդի­մա­խոսնե­րից, ցավոք, բացա­ռա­պես ներքին դաշտում, և նա նաև հաճախ է «տեղե­կատվա­կան լցո­նումներ» իրա­կա­նացնում լրատվա­կան դաշտում, իհարկե, արդեն սեփա­կան նպա­տակնե­րի և նեղ խմբա­յին շահե­րի համար։ Իշխա­նությունն այդ ամենն իրա­կա­նացնում է իր հետ փոխկա­պակցված լրատվա­մի­ջոցնե­րի, տելեգրամյան ալիքնե­րի և բլո­գերնե­րի միջո­ցով: Երկրում հստակ արտա­հայտված իշխա­նա­մետ լրատվա­մի­ջոցնե­րը տասնյա­կից ավե­լի են՝ Հայաստա­նի հանրա­յին հեռուստաընկե­րությունը, Արմենպրես լրատվա­կան գործա­կա­լությունը, որոնք պատկա­նում են պետությա­նը, Ֆրինյուզ և Արա­րատնյուզ հեռուստաընկե­րություննե­րը, Հայկա­կան ժամա­նակ թերթը, լրատվա­կան կայքե­րը‘ Radar.am, Zarkerak.am, Civic.am և այլն:

Երկրում կան մոտ մեկ տասնյակ լրատվա­մի­ջոցներ, որոնք չեզոք են իշխա­նություննե­րի նկատմամբ, դրանք են՝ Ազա­տություն ռադիո­կա­յա­նը, ինտերնե­տա­յին ռեսուրսնե­րից Factor.am, 1in.am, Civilnet, Lragir.am, Hetq.am կայքե­րը և այլն։ Հայկա­կան լրատվա­մի­ջոցնե­րի մեծ մասն այսօր աշխա­տում է իշխա­նություննե­րի դեմ: Դա ներկա­յիս վարչա­պետ, նախկին լրագրող Փաշինյա­նի «յուրա­հատկությունն» է. նա մեծ հաշվով տեղե­կատվա­կան պատե­րազմ է վարում միայնակ, ինչը, կարծես, մեծ սխալ է նրա կողմից: Իշխա­նություննե­րին ուղղված բոլոր հարձա­կումնե­րին ու մեղադրանքնե­րին պատասխա­նում է ինքը՝ Փաշինյա­նը՝ իր երկու նախա­րարնե­րի ու տեղա­կալնե­րի հետ։ Իշխա­նության մեջ «խոսող գլուխնե­րը» շատ քիչ են, մինչդեռ նրանցից ոմանք պետք է լռեն՝ ելնե­լով առա­ջին հերթին սեփա­կան շահե­րից։ Այդ առա­քե­լությունը Փաշինյա­նը ստանձնել է ինքնա­կամ։ Այսպի­սով, իշխա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի կողմից Փաշինյա­նին գովերգե­լու առանձնա­կի կարիք չկա։ Նրանք ուղղա­կի հեռարձա­կում ու տարա­ծում են նրա ելույթնե­րը։ Թե որքա­նով է արդյունա­վետ նման տեղե­կատվա­կան քաղա­քա­կա­նությունը, մեծ հարց է։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ