20.4 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

Մաս 4

Արցախյան ուղղությամբ ապա­տե­ղե­կատվության տարածման գլխա­վոր նպա­տա­կը հասա­րա­կության շրջա­նում խուճապ սերմա­նելն է: Այն իր հերթին պետք է ծառա­յի Ալիևի գլխա­վոր նպա­տա­կին՝ Արցա­խի վերջնա­կան հայա­թափմա­նը։ Գրե­թե չդա­դա­րող «ապա­տե­ղե­կատվա­կան լցո­նումնե­րի» միջո­ցով ադրբե­ջա­նա­կան ԶԼՄ-ները, բլո­գերնե­րը, տարբեր տեսա­կի ֆեյքերն ու տրոլնե­րը սոցիա­լա­կան ցանցե­րում ձգտում են հասնել Արցա­խում մեր հայրե­նա­կիցնե­րի՝ սեփա­կան տնե­րից հեռա­նա­լու անխուսա­փե­լիության գիտակցման ձևա­վորմա­նը:

Դավիթ Ստե­փանյան

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ադրբե­ջան

Անհրա­ժեշտ է արձա­նագրել, որ Արցա­խի և Հայաստա­նի դեմ ադրբե­ջա­նա-թուրքա­կան 44-օրյա ագրե­սիա­յի արդյունքնե­րի ամփոփմամբ՝ Իլհամ Ալիևի համար պատե­րազմը հայ ժողովրդի և, ամե­նա­կարև­ո­րը, հայոց պետա­կա­նության դեմ ամենև­ին էլ չավարտվեց: Դրա վկա­յությունն են Արցա­խում և Հայաստա­նի հետ սահմա­նին հայե­րի դեմ պարբե­րա­կան հարձա­կումներն ու սպա­նություննե­րը։ Դրանցից երկուսը՝ 2021թ. և 2022թ. սեպտեմբե­րին[5], ավարտվե­ցին Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի տասնյակ քառա­կուսի կիլո­մետր տարածքի օկուպա­ցիա­յով և հարյուրա­վոր հայ զինծա­ռա­յողնե­րի սպա­նությամբ։

Եվ ահա այստեղ կարև­որ է նշել, որ Ալիևը պահանջում է ոչ միայն Արցա­խի ճանա­չումը որպես Ադրբե­ջա­նի մաս, այլ Հայաստա­նից պահանջում է ութ գյուղ, որոնք ինչ-որ տեղ համա­րում է անկլավներ, ինչպես նաև միջանցք Հայաստա­նի Սյունի­քի մարզով Ադրբե­ջա­նից դեպի Նախիջև­ան[6]։ Այս արտա­տա­րածքա­յին սկզբունքի գաղա­փարն Ալիև­ից առաջ վերջին անգամ հնչեցվել է միայն Ադոլֆ Հիտլե­րի կողմից։ Մինչ այժմ Ալիևը Հայաստա­նին պահանջներ է ներկա­յացնում Ադրբե­ջա­նի «պատմա­կան հողե­րի վերա­դարձի» վերա­բերյալ, որոնց ընդգրկվա­ծությունը, դատե­լով իր իսկ հայտա­րա­րություննե­րից, սկսվում է Սևա­նա լճից և ավարտվում Հայաստա­նի մայրա­քա­ղաք Երև­ա­նով։

Եվ, այսպես, Հայաստա­նի հետ պատե­րազմն Ալիևի համար ավարտված չէ։ Այն շարունակվում է և ոչ միայն ռազմա­կան, դիվա­նա­գի­տա­կան ու քաղա­քա­կան մակարդա­կով։ Այս փուլում պատե­րազմը հիբրի­դա­յին բնույթ է կրում։ Ըստ այդմ դրա անբա­ժա­նե­լի մասը տեղե­կատվա­կան պատե­րազմն է։ Վերջինս իր հերթին, ի թիվս այլ մեխա­նիզմնե­րի և գործիքնե­րի, հիմնվում է ապա­տե­ղե­կատվության տարածման վրա, առա­ջին հերթին Արցա­խի և Հայաստա­նի ուղղությամբ, և երկրորդ՝ այն երկրնե­րի, որոնք այս կամ այն կերպ հնա­րա­վո­րություն ունեն ազդե­լու Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության լուծման վրա, հետև­ա­բար Ռուսաստա­նի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրնե­րի՝ ԱՄՆ‑ի և Ֆրանսիա­յի վրա։ Իհարկե, սրա­նով ալիևյան քարոզչա­մե­քե­նա­յի ապա­տե­ղե­կատվա­կան թիրախնե­րի ցանկը չի ավարտվում։

Արցախյան ուղղություն

Արցախյան ուղղությամբ ապա­տե­ղե­կատվության տարածման գլխա­վոր նպա­տա­կը հասա­րա­կության շրջա­նում խուճապ սերմա­նելն է: Այն իր հերթին պետք է ծառա­յի Ալիևի գլխա­վոր նպա­տա­կին՝ Արցա­խի վերջնա­կան հայա­թափմա­նը։ Գրե­թե չդա­դա­րող «ապա­տե­ղե­կատվա­կան լցո­նումնե­րի» միջո­ցով ադրբե­ջա­նա­կան ԶԼՄ-ները, բլո­գերնե­րը, տարբեր տեսա­կի ֆեյքերն ու տրոլնե­րը սոցիա­լա­կան ցանցե­րում ձգտում են հասնել Արցա­խում մեր հայրե­նա­կիցնե­րի՝ սեփա­կան տնե­րից հեռա­նա­լու անխուսա­փե­լիության գիտակցման ձևա­վորմա­նը:

Այս համա­տեքստում Բաքվի քարոզչությունը պարբե­րա­բար ապա­տե­ղե­կատվություն է տարա­ծում Արցա­խում ադրբե­ջա­նա­կան հերթա­կան վերա­հաս հարձակման մասին։ Լուրեր են տարածվում բնակչության տարհանման, ադրբե­ջա­նա­կան բանա­կի կողմից գոյություն չունե­ցող գյուղե­րի և ադրբե­ջա­նա­կան անվա­նումնե­րով բարձունքնե­րի գրավման մասին։ Պարբե­րա­բար ապա­տե­ղե­կատվություն է տարածվում նաև վերաբնա­կեցման նախա­պատրաստման, երբեմնի այնտեղ բնակվող ադրբե­ջանցի­նե­րի «վերա­դարձի» մասին։ Բարե­բախտա­բար, Արցա­խում նման լուրե­րի իրա­տե­սության մասին գրե­թե ամեն ինչ հայտնի է։ Արցախցի­նե­րը շատ լավ հասկա­նում են, թե ինչպի­սին է Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը։ Ըստ այդմ գոնե այս փուլում Բաքվի ապա­տե­ղե­կատվության հոսքե­րը «փշրվում» են մեր հայրե­նա­կիցնե­րի՝ հայրե­նի հողում ապրե­լու վճռա­կա­նության վրա՝ ի հեճուկս ալիևյան ռեժի­մի՝ հակա­ռա­կը հասնե­լու բոլոր ջանքե­րի։

Հայկա­կան ուղղություն

Նմա­նա­տիպ իրա­վի­ճակ է նաև դեպի Հայաստան Բաքվի քարո­զիչնե­րի և ապա­տե­ղե­կա­տունե­րի աշխա­տանքի ուղղությամբ։ Ադրբե­ջա­նի 44-օրյա ագրե­սիա­յի ավարտով Բաքվից Հայաստա­նի ուղղությամբ ապա­տե­ղե­կատվության հոսքե­րը շատա­ցել են մի քանի, եթե ոչ տասնյակ անգամ։ Նրանց թիրախն առա­ջին հերթին սահմա­նա­մերձ գյուղե­րի, Սյունի­քի, Գեղարքունի­քի, Տավուշի, Վայոց Ձորի և Արա­րա­տի մարզե­րի բնա­կիչներն են, խուճա­պի հասցնե­լու նպա­տա­կով նրանց արտա­հոսքը հայրե­նի վայրե­րից:

Ալիևյան քարո­զիչնե­րի և ապա­տե­ղե­կա­տունե­րի աշխա­տանքի հիմնա­կան դրդա­պատճա­ռը կրկին նոր պատե­րազմի սպառնա­լի­քի տարա­ծումն է։ Ապա­տե­ղե­կատվա­կան հոսքե­րում գերակշռում է Հայաստա­նի հետ սահմա­նի այս կամ այն ուղղություննե­րով ադրբե­ջա­նա­կան բանա­կի կուտա­կումնե­րի մասին տեղե­կատվությունը, ինչպես նաև Հայաստա­նի այս կամ այն բնա­կա­վայրը գրա­վե­լու ծրագրե­րը։ Այստեղ հարկ է նշել, որ մինչ այսօր Ադրբե­ջա­նը ոչ մի հայկա­կան բնա­կա­վայր չի գրա­վել անմի­ջա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում։

Բաքվի քարոզչա­կան-ապա­տե­ղե­կատվա­կան մեքե­նա­յի աշխա­տանքի առանձին կետ է Հայաստա­նի և Արցա­խի տարածքնե­րից ադրբե­ջա­նա­կան տարածքնե­րը գնդա­կո­ծե­լու մասին ապա­տե­ղե­կատվության տարա­ծումը: Այս ապա­տե­ղե­կատվությունը եղել է ղարա­բաղյան հակա­մարտության գոյության բոլոր տարի­նե­րին։

Հայաստա­նի և Արցա­խի դեմ ադրբե­ջա­նա­կան 44-օրյա ագրե­սիա­յի արդյունքնե­րի ամփոփմամբ կրկին նշենք, որ հայկա­կան կողմից գնդա­կո­ծություննե­րի մասին ապա­տե­ղե­կատվության հոսքե­րը տասնյակ անգամ հաճա­խա­կիա­ցել են։ Նման «տեղե­կատվա­կան լցո­նումնե­րի» սկզբնաղբյուրն Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունն է։ Տարա­ծողնե­րը բնության մեջ գոյություն ունե­ցող ադրբե­ջա­նա­կան բոլոր լրատվա­մի­ջոցներն են։ Հատկա­պես հարկ է նշել ռուսա­կան որոշ ԶԼՄ-ների, պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րի աշխա­տանքն այս ուղղությամբ։

Ապա­տե­ղե­կատվության տարածման կոնկրետ հասցեա­տե­րը միջազգա­յին հանրությունն է։ Ալիևյան վարչա­կարգի նման գիծը նպա­տակ է հետապնդում հավա­սա­րության նշան դնել Հայաստա­նի և Արցա­խի նկատմամբ սեփա­կան ագրե­սիա­յի և ի դեմս նրանց զոհե­րի միջև։ Հայաստա­նում և Արցա­խում ադրբե­ջա­նա­կան կանո­նա­վոր հարձա­կումնե­րը, ագրե­սիա­յի պոռթկումնե­րը և պարզա­պես գնդա­կո­ծություննե­րը ոչ ոքի համար գաղտնիք չեն:

2022թ. սեպտեմբե­րի 13–14‑ը Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխան տարածքի ուղղությամբ ադրբե­ջա­նա­կան վերջին խոշոր ագրե­սիան՝ հրե­տա­նու, տանկե­րի և անօ­դա­չու թռչող սարքե­րի կիրառմամբ, ավարտվել է 230 հայ զինծա­ռա­յո­ղի կորստով[7]։ Ադրբե­ջա­նա­կան զինուժի կողմից հրա­դա­դա­րի ռեժի­մի խախտման դեպքե­րը հաշվե­լը գրե­թե անհնար է՝ հաշվի առնե­լով դրանց բարձր հաճա­խա­կա­նությունը:

Այդ խորա­պատկե­րին Բաքուն պետք է աշխարհին ցույց տա գոյություն չունե­ցող հայկա­կան ագրե­սի­վություն՝ նպա­տակ ունե­նա­լով ինչ-որ կերպ արդա­րացնել հայկա­կան տարածքի կանո­նա­վոր գնդա­կո­ծություններն ու հայե­րի սպա­նություննե­րը։ Հաճախ, ինչպես 2021թ. և 2022թ. Հայաստա­նի վրա ադրբե­ջա­նա­կան երկու լայնա­ծա­վալ հարձա­կումնե­րի դեպքում, այնպես էլ հայկա­կան կողմից գնդա­կո­ծություննե­րի մասին ապա­տե­ղե­կատվության տարածմամբ‘ ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը փորձում է արդա­րացնել սեփա­կան, Հայաստա­նի նկատմամբ գրե­թե մշտա­պես պատրաստվող ագրե­սիան։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ